մասն է. հեաազոաում է մթնոլորտում ձայնի տարածման առանձնահատկություն– ները), աղմուկների և վիբրացիաների ուսումնասիրությունը: Պtս իtխ ոtֆ ի– զիոլոգիական Զ. զբաղվում է մար– դու և կենդանիների ձայնառաքող և ըն– դունող օրգանների ուսումնասիրությամբ, խոսքի առաջացման, հաղորդման և ըն– կալման պրոբլեմներով: Գ/iI^.Ctp eTTtB. (jiopflPajieH), Teopira 3ByKa, nep. c aHnx., 2 H3fl., M., 1955; C k y h h k E., Ochobm aicycTHKH, nep. c HeM., t. 1–2, M., 1958–59; Kpacmib- h ii k o b B. A., 3ByKOBMe h yjibTp a3ByKOBbie bojihm b B03flyxe, Bo^e h TBepflMX Tejiax, 3 H3A., M., 1960.
ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, գի– տություն, որն ուսումնասիրում է երաժըշ– տության օբյեկտիվ ֆիզիկական օրինա– չափությունները, կապված երաժշտության ընկալման և կատարման հետ: Հետազո– տում է երաժշտական հնչյունը, համակար– գերը և համահնչյունները, երգչական ձայ– նը և նվագարանները, երաժշտական լսո– ղությունը են: Հիմնվում է ֆիզիկական ձայնագիտության վրա, սերտորեն կապ– ված է լսողության ֆիզիոլոգիայի և երա– ժըշտության ընկալման հոգեբանության հետ: Տվյալները օգտագործվում են երա– ժըշտության տեսության, նաև նվագարան– ների արտադրության, ձայնագրության, ռադիոհաղորդման բնագավառներում: Զ. ե., որպես երաժշտության տեսության բաժին, հայտնի էր դեռևս Հին Հունաստա– նում (Պյութագորասյան դպրոց), Չինաս– տանում (նյույ Բու Վեյ), Միջին Ասիայում (Ավիցեննա), որի հետագա զարգացումը կապված է Զ. Ցարլինոյի, Ա. Վերկմայս– տերի (1645– 1706, հավասարաչափ տեմ– պերացիայի ստեղծողը), Հ. Հելմհոլցի աշխատությունների հետ: XX դ. Զ. ե–ի հետազոտությունների շրջանակը զգալի լայնացավ՝ երաժշտական հնչյունի վեր– լուծում հնչյունային սպեկտրից մասնակի առների առանձնացումով և նրանց ինտեն– սիվության էլեկտրա–ակուստիկական չա– փումով, ռադիոստուդիաների և նրանցում երաժշտության վերարտադրման, ստերեո– ֆոնիկ ձայնագրման ու հաղորդման տե– սական հիմնավորում ևն: Նշանակալից են սովետական մասնագետ Ն. Ա. Գարբու– զովի աշխատությունները, որոնցում պար– զաբանված են լադերի և համահնչյունների բազմահիմնության, երաժշտական տո– ների ազգակցության, լսողական ընկալ– ման բնույթի հետ կապված հարցեր: Տես նաև Ձայնագիտություն ճարտարապետա– կան : 9–7i(f.rap6y30BtH.A., My3MKajn>H&a aicycTHKa, M1954; IIpHMeHeHHe aicycTirae- CKHX MeTOflOB HCCJieflOBaHHH B My3MK03HaHHH, C6. ct . (nofl pea. E. B. Ha3aHKHHCKoro), M., 1966; R i 1 m ann H* Die Akustik* Lpz., 1891; Baskus J., The Acoustical Foundations of Music, N. Y., 1969. Ռ. Աթայակ
ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ– ԿԱՆ, շինությունների հնչա– կան ու թ յ ու ն ը, ձայնագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է ձայ– նային ալիքների տարածումը կառույցնե– րում, դրանց անդրադարձումն ու մարումը մակերեսների միջոցով, անդրադարձած ալիքների ազդեցությունը խոսքի և երա– ժըշտության լսելիության վրա: Ուսումնա– սիրության նպատակը թատերական, հա– մերգային, դասախոսական, ռադիոս mni- դիաների և այլ դահլիճներում վաղօրոք նախատեսված լսելիության լավ պայման– ներ ապահովող նախագծերի ստեղծումն է: Փակ շինություններում ունկնդիրը բացի հիմնական ձայնից ընկալում է նաև նրա ուշացած կրկնությունները: Ձայնի աղ– բյուրի երկար հնչման ընթացքում անդրա– դարձող ուշացած ձայները միանալով հիմ– նական ձայնին՝ մի կողմից ուժեղացնում են այն (այդ պատճառով էլ շինության մեջ ավելի հեշտ է խոսելն ու երգելը, քան բաց օդում), իսկ մյուս կողմից մեծացնում են գվվոցը, որի հետևանքով ընկնում են խոս– քի հստակությունը և երաժշտության ըն– կալման որակը: Այդ պատճառով էլ Զ. ճ–ի հիմնական խնդիրներից մեկն է՝ շինու– թյան ներսում հիմնական և անդրադար– ձող ձայների բաշխման հաշվարկումը, ձայնի միջին լարվածության և ռեվերբե– րացիայի ժամանակահատվածի հաշվու– մը՝ կախված շինության ծավալից, նրա մակերեսների մշակվածքի նյութից և ձայ– նի աղբյուրի հզորությունից: Առավել նը– պաստավոր պայմանները տարբեր են ոչ միայն խոսքի և երաժշտության համար, այլև տարբեր բնույթի երաժշտական ստեղ– ծագործությունների համար (կամերային, էստրադային, սիմֆոնիկ երաժշտություն): Այդ պատճառով էլ համերգային դահլիճ– ների հնչականության նախագծումը (ձևի ընտրությունը, ունկնդիրների տեղավո– րումը, սահմանափակող մակերեսների մշակումը ցրող և կլանող կոնստրուկցիա– ներով, կախովի անդրադարձի չների կի– րառումը ևն) ոչ սակավ պահանջում է կոմ– պրոմիսային լուծումներ: Մեծ տարողու– նակություն ունեցող դահլիճներում լսե– լիության պայմանները կարելի է բարելա– վել ուժեղացնող էլեկտրաակուստիկ հա– մակարգերի և արհեստական ռեվերբերա– ցիայի կիրառմամբ. բազմազան նպատակ– ներով օգտագործվող (կոնգրեսներ, հա– մերգներ, օպերա, հնչուն կինոցուցադրում, էլեկտրաակուստիկորեն հագեցված դահ– լիճի նշանավոր օրինակ է Մոսկվայի Կրեմլի Համագումարների պալատի դահ– լիճը (6000 տեղ): Նախկինում Զ. ճ–ի ընդ– գրկման ոլորտն էին դասում արտաքուստ ներթափանցող ձայներից շինությունների մեկուսացումը, այժմ այդ խնդիրներն առանձնացված են մի ինքնուրույն բնա– գավառում՝ շինարարական ձայնագիտու– թյունում: Զ. ճ–ի մեթոդը կիրառում են նաև շինությունների մեջ աղմուկի դեմ պայքարելիս: Շինարարության մեջ հըն– չականության իմացությունների օգտա– գործման օրինակներ են Հին Հունաստանի և Հռոմի բացօթյա թատրոնները: Շինությունների հնչականության Փոր– ձարկումները հիմնվում են շենքում միկրո– ֆոնով ընդունվող ձայնային ազդանշանի էլեկտրական չափումների վրա և ավարտ– վում տարածության մեջ ձայնի բաշխման հավասարաչափության որոշումով և ար– ձագանքը ժամանակի ընթացքում մարելը ուսումնասիրելով: Դահլիճները բնական վիճակում փորձարկելուն զուգահեռ առա– վել տարածում են գտնում փոքրաչավւ ման– րակերտների փորձարկումները, որոնք հնարավորություն են տալիս նոր դահլիճ– ներ նախագծելիս ժամանակին խուսափել սխալներից և գտնել արդեն գոյություն ունեցող սրահների թերություններն ուղ– ղելու միջոցներ: Ձայնակլանման տեսու– թյունն ու նրա չափման մեթոդները նույ– պես պատկանում են Զ. ճ–ին: Արհեստա– կան ռեվերբերացիայի ստեղծման հա– մար ավելի մեծ տարածում է գտնում էլեկտրաակուստիկական սարքավորում– ների կիրառումը: Գրկ.1 a.uy c K., ApxHTeKTypHan aicycTH- Ka, nep. c HeM., M., 1963.
ՁԱՅՆԱԳՐՈՂ ԱՊԱՐԱՏ, ձայնի գրանցման սարք, որն ապահովում է ֆոնոգրամի ստացումը ձայնակրի վրա: Հիմնական մասերն են ձայնակիրը շարժող մեխանիզ– մը և գրի առնող տարրը: Զ. ա–ի կառուց– վածքային ձևավորումը պայմանավորված է ձայնագրման մեթոդով (մեխանիկական, լուսանկարչական, մագնիսական):
ՁԱՅՆԱԳՐՈՒՄ, ձայնային ինֆորմացիա– յի գրանցման պրոցեսը՝ այդ ինֆորմացիա– Նկ.1.մեխասիկական ձայնագըր– մ ա ն (ա) և վերարտադրման (բ) սխեման. 7. միկրոֆոն, 2. էլեկտրական տատանումների ուժեղացուցիչ, 3. ձայնակիր, 4. սեկորդեր, 5. կտրիչ, 6. ձայնագրման ակոս, 7. մեխանիկական ֆոնոգրամ, 8. ձայնահանիչ, 9. գրամոֆոնային ասեղ, 10. բարձրախոս Նկ.2. լուսանկարչական ձայնա– գըրման (ա) ն վերարտադրման (p> սխեման. 7. միկրոֆոն, 2. էլեկտրական տատանումների ուժեղացուցիչ, 3. լույսի աղ– բյուր, 4. լույսի մոդուլյատոր, 5. ձայնակիր (կինոժապավեն), 6. ձայնագրման ակոս (լու– սանկարչական ֆոնոգրամ), 7. ֆոտոէլեմենտ, 8. բարձրախոս Նկ. 3. մագնիսական ձայնագըր– լք ա ն Հա) և վերարտադրման (p) սխեման. 7. միկրոֆոն, 2. էլեկտրական տատանումների ուժեղացուցիչ, 3. մագնիսա– կան գլխիկ, 4. գլխիկի մագնիսական դաշտ, 5. ձայնակիր, 6. մագնիսական ֆոնոգրամ, 7. բարձրախոս յի պահպանման և հետագա վերարտա– դըրման նպատակով: Հիմնված է գրամո– ֆոնային ձայնասկավառակի, մագնիսա– կան ժապավենի, կինոժապավենի տար– բեր տեղամասերի ֆիզիկական վիճակի կամ ձևի փոփոխման վրա: Զ–ման պրոցե–