Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սում գրի առնող տարրը (կտրիչ, լուսային ճառագայթ կամ մագնիսական դաշտ) ձայ– նային տատանման հետքն է թողնում (ձայ– նային ակոս կամ ֆոնոգրամ) շարժվող ձայնակրի վրա: Զ. ինֆորմացիայի գրանց– ման և վերարտադրման մասնավոր դեպքն է և իրագործվում է երկու եղանակով՝ ձայ– նագիտական և էլեկւորաձայնագիտական: Առավել տարածված են Ձ–ման մեխանի– կական (նկ. 1), լուսանկարչական կամ օպտիկական (նկ. 2) և մագնիսական (նկ. 3) մեթոդները:

ՁԱՅՆԱԼԱՐԵՐ իսկական, զույգ կա– պաններ, որոնք բաղկացած են մկանային և շարակցական հյուսվածքներից, սիմետ– րիկորեն ձգված են կոկորդի շերեփաձև աճառի ձայնային ելուստի և վահանաճա– ռի անկյան ներսի մակերևույթի միջև: Մասնակցում են ձայնի առաջացմանը: Իսկական Զ–ից մի քիչ վերև տեղադրված լորձաթաղանթի ծալքերը կոչվում են կեղծ Ձ. և չեն մասնակցում ձայնի առաջացմանը: Տես նաև Խոսեւու գործարաններ:

ՁԱՅՆԱԾԱՎԱԼ, երգչական ձայնի, նվա– գարանի, որևէ հնչյունաշարի, մեղեդու ևն հնչյունածավալը: Որոշվում է ամենացածր և ամենաբարձր հնչյունների միջև ընկած ինտերվալով:

ՁԱՅՆԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ, գազերում, հե– ղուկներում և պինդ մարմիններում տա– րածվող մեխանիկական տատանումներ: Պայմանավորված են առաձգական միջա– վայրի մասնիկների տատանողական շարժումով: Տես նաև Աչիքներ, Առաձգա– կան աւիքներ և Ձայն:

ՁԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏ, տարածության այն տիրույթը, որտեղ տարածվում են ձայնա– յին ալիքները, այսինքն տեղի են ունենում այդ տիրույթը լցնող առաձգական միջա– վայրի (պինդ, հեղուկ կամ գազային) մասնիկների ձայնային տատանումներ: Զ. դ. լրիվ որոշված է, եթե հայտնի է ձայ– նային ալիքը բնութագրող մեծություննե– րից որևէ մեկի (տատանվող մասնիկի շեղումը հավասարակշռության դիրքից, տատանման արագությունը ևն) ժամանա– կային և տարածական փոփոխությունը դաշտի յուրաքանչյուր կետում: Զ. դ. հաս– կացությունը սովորաբար կիրառվում է այն տիրույթների համար, որոնց չափերը ձայնային ալիքի երկարության կարգի են կամ ավելի մեծ: էներգետիկ տեսակետից Զ. դ. բնութագրվում է ձայնային էներգիա– յի խտությամբ, իսկ եթե տեղի ունի էներ– գիայի փոխանցում՝ ձայնի ինտենսիվու– թյամբ: Ընդհանուր դեպքում Զ. դ–ի պատ– կերը կախված է ոչ միայն ձայնի աղբյուրի հզորությունից և ուղղորդվածությունից, այլև առաձգական միջավայրերի բաժան– ման մակերևույթի հատկություններից ու դիրքից: Համասեռ անսահմանափակ մի– ջավայրում Զ. դ. վազող ալիքի դաշտ է: Փակ շենքերում Զ. դ. կարող է լինել դի– ֆուզ: Զ. դ–ի չափման համար կիրառվում են միկրոֆոններ, հիղրոֆոններ և ձայնի այլ ընդունիչներ: Զ. դ. հետազոտվում է արձագանքը խլացնող խցիկներում:

ՁԱՅՆԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ձայ– նական իմպեդանս, տես Իմ՜ էկեղանս:

ՁԱՅՆԱԿԱՆ &ՏԻՉ, բարդ ձայնից հաճա– խականությունների որոշակի շերտ առանձ– նացնող սարք: Էչեկտրական զաիչի ձայ– նական նմանակն է: Պարզագույն Զ. զ. Հելմհոլցի ռեզոնատորն է: Զ. զ–ի տեսու– թյունը մշակվել է էլեկտրամեխանիկական նմանակությունների մեթոդով՝ էլեկտրա– կան զտիչների տեսության հիման վրա: Ըստ թողունակության տիրույթի Զ. զ–նե– րը լինում են՝ ստորին հաճախականու– թյունների, վերին հաճախականություննե– րի և շերտային: Լայնորեն կիրառվում են տեխնիկայում (ներքին այրման և ռեակ– տիվ շարժիչներում բանած գազի հոսքի ստեղծած աղմուկը պակասեցնելու հա– մար) և ճարտ. ձայնագիտության մեջ:

ՁԱՅՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՖԵՐՈՄԵՏՐ, հեղուկ– ներում և գազերում հարթ համասեռ սի– նուսոիդային ձայնային ալիքի փուլային արագությունը և կլանման գործակիցը չա– փելու սարք: Տես նաև Ինտերֆերոմետր:

ՁԱՅՆԱԿԼԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐ, արտադրա– կան շինությունների և տեխնիկական կա– ռույցների երեսպատման կոնստրուկցիա– ներում օգտագործվող նյութեր: Նպաստում են աղմուկի մակարդակի նվազեցմանը* ինչպես նաև ստեղծում լսելիության օպ– տիմալ պայմաններ հասարակական շի– նություններում (դահլիճներ, լսարաններ ևն): Նյութերի ձայնակլանիչ հատկություն– ները պայմանավորված են դրանց ծակոտ– կեն կառուցվածքով: Զ. ն. պատրաստում են խսիրի, փաթեթի, սալիկների ձևով՝ հանքային բամբակից կամ ապակեթելից: Փափուկ Զ. ն. օգտագործում են կոշտ էկրանների համակցությամբ (ալյումի– նից, ասբեստցեմենտից և այլ նյութերից պատրաստված): Կիսակոշտ Զ. ն. պատում են ապակեգործվածքով, ծակոտկեն ներ– կով կամ թաղանթով: Կոշտ Զ. ն–ից են ծակոտկեն լցանյութերով սվաղային շա– ղախները, ցեմենտե ֆիբրոլիտը, փայտա– թելքավոր սալիկները:

ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ շենքերի պա– տող կոնստրուկցիաների, շենք թափանցող ձայնի թուլացում, ավելի ընդհանուր իմաստով՝ շինության մեջ դըր– սից թափանցող աղմուկի մակարդակը նվազեցնող միջոցառումների համալիր: Պատող կոնստրուկցիաների Զ, չափված դեցիբելերով, կոչվում է դրանց ձայնա– մեկուսացնող ունակություն: Տարբերում են Զ. օդային աղմուկից և հարվածային աղմուկից: Օդային աղմուկից միջբնակա– րանային միջնորմերի ձայնամեկուսաց– նող ունակությունը մեծացնելու համար . դրանք պատրաստում են ֆիզիկական տարբեր հատկություններ ունեցող շերտա– վոր նյութերից կամ դրանցում ստեղծում են օդային հոծ միջնաշերտեր: Միջհար– կային ծածկերի Զ. լավացնելու համար ստեղծում են օդային միջնաշերտ կամ կա– ռուցում կախովի առաստաղ: Հարվածային աղմուկից Զ. լավացնելու համար հատակը պատրաստում են առաձգական միջադիր– ների վրա:

ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ, ձայնի, աղ– մուկի մակարդակը նվազեցնող նյութեր: Օգտագործում են միջհարկային ծածկերի կոնստրուկցիաներում, ներքին պատե– րում և միջնորմերում, ինչպես նաև մե– քենաների և սարքավորումների համար՝ որպես թրթռամեկուսիչ տակդիրներ: Զ. ն. պատրաստում են արհեստական մանրա– թելերից, Փրփրապլաստներից ևն: (Տես նաև Ձայնամեկուսացում):

ՁԱՅՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, կիրառական ձայ– նագիտության բաժին, որն ուսումնասի– րում է իմպուլսային ձայնի աղբյուրի տեղը որոշելու եղանակները: Զ–յան հիմքում ընկած է, այսպես կոչված, ժամանակ– ների տարբեր ու թյան մեթոդը: Ձայնային իմպուլսն ավելի շուտ է հասնում ձայնի իմպուլսային աղբյուրից (պայթ– յուն, կրակոց) որոշ հեռավորության վրա գտնվող երկու ընդունիչներից նրան, որն ավելի մոտ է աղբյուրին: Ձայնային իմ– պուլսի՝ ընդունիչներին հասնելու ժամա– նակների տարբերությունը որոշում է (ձայ– նի տվյալ արագության դեպքում) այն կե– տերի երկրաչափական տեղը, որտեղ կա– րող է գտնվել ձայնի աղբյուրը: Դա հի– պերբոլ է, որի կիզակետերում գտնվում են ընդունիչները: Ընդունիչների երկրորդ զույգը, որը տեղավորվում է առաջինից որոշ հեռավորության վրա, հնարավորու– թյուն է տալիս որոշել երկրորդ հիպերբո– 1ը: Այդ երկու հիպերբոլների հատումից էլ գտնում են որոնելի կետը: Մեծ ճշգրտու– թյան հասնելու համար կիրառում են ըն– դունիչների երրորդ (ստուգիչ) զույգ ևս. բացի այդ, կատարում են ձայնի արագու– թյան փոփոխությունը, ձայնային ճառա– գայթների շեղումը հաշվի առնող մի շարք ուղղումներ: Հետախուզության օպտիկա– կան մեթոդների համեմատությամբ Զ–յան մեթոդներն ունեն մի շարք առավելու– թյուններ՝ կախված չեն տեսանելիության պայմաններից, թույլ են տալիս աշխատել ցանկացած տեղանքում: Սակայն այդ մե– թոդների ճշգրտությունն ու գործողության հեռահարությունը կախված են օդերևու– թաբանական պայմաններից:

ՁԱՅՆԱՌՈՒԹՅՈՒՆ, հիմնական մեղեդուն ուղեկցող պահված ձայնը, որ առաջ բե– րելով տարրական երկձայնություն, մե– ծացնում է հնչող մեղեդու արտահայտչա– կան ներգործականությունը (տես նաև <Երգեհոնի կետ>): Հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մեջ հայտնի է եղել առնվազն վաղ միջնադարից և այն– տեղ անցել է, հավանաբար, ժող. գործի– քային երաժշտությունից: Ձ. անվանումը և «ձայն առնել», «ձայն բռնել*, «ձայնառ» արտահայտությունները հաստատվել են հոգևոր երաժշտության հին տեսության մեջ: Միահնչյուն Զ. (կամ ձայնառ ձայնը) տվյալ մեղեդու լադի տոնիկան է, երկ– հնչյուն Զ–յան մեջ մասնակցում է նաև նրա օժանդակ հենակետը: Հոգևոր վոկալ մո– նոդիկ երաժշտության մեջ կատարվում է գերազանցապես առանց խոսքի, բաց բերանով կամ ռնգային, ժող. անսամբլա– յին նվագի դեպքում՝ նվագարանով կամ նվագարաններով, մենանվագի դեպքում՝ առանձին լարով կամ լարերով, պարկա– պզուկի դեպքում՝ նրա լրացուցիչ փողով: Կարող է լինել միալար ձգվող կամ կտըրտ– ված, կիրառվում է նաև մի քանի տարբեր հնչյուններով կազմված կրկնվող ֆրազով: Հայ կոմպոզիտորները ժող. բնույթի Զ–յան տարբեր տեսակները լայնորեն օգտա– գործել են իրենց երկերում: ժող. արտա– հայտությամբ Զ. կոչվում է դամ (այստեղից նաև՝ դամ պահել, քաշել, դամ քաշող= = դամքաշ): Ռ. Աթայան