սպիտակուցային կեր է: Անկախ ստացման եղանակից Զ. մաքրում են: Սննդի օգտագործվող Զ., ըստ մաքրման աստիճանի, լինում են հում, չզտված և զտված: Հ ու մ Զ. մաքրվում են ֆիլտրումով և կենսաբանորեն ամենալիարժեքներն են: Չզըտված Զ. մաքրվում են մասնակիորեն՝ թողնում պարզվելու, ֆիլտրում են, հիդրատացնում և չեզոքացնում: Զտված Զ. պարզեցումից և ֆիլտրումից հետո ցենտրիֆուգվում են, հիդրատացվում, ապա ենթարկվում հիմնային մաքրման (ալկալիով, 80–95°C), ադսորբցիոն ռաֆինացման (կենդանական ածխով, գումբրինով, ֆլորիդինով կամ այլ կլանիչներով) և հոտազրկման: Զ. դառնում են թափանցիկ, անհամ և համարյա լրիվ կորցնում են կենսաբանական ակտիվությունը: Երբեմն դրանց ավելացնում են ֆոսֆատիդներ: Որոշ Զ. պարունակում են վնասակար նյութեր և մաքրվում են անպայմանորեն (օրինակ՝ բամբակի սերմում կա 0,15–1,8% թունավոր պիգմենտ՝ գոսսիպոլ):
ՁԵԹ–ՕՃԱՌ ԿՈՄԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1926-ին, ԳՌԱ1սՏ–ի (ՊՌՀԲԸ՝ Պետ. ասս–հայկ. բամբակագործական ընկերություն) բամբակազտիչ ու ձեթ–օճառ գործարանների միավորման բազայի վրա: 1979-ին ներառնում էր ձեթի էքստրակցիայի ու օճառի (հիմն. 1926), հիդրոգենացման (1945) ու մարգարինի (1954) գործարանները, ձեթի լցման ու մայոնեզի արտադրությունները, բամբակի հունդի տնտեսությունը, ինչպես նաև մեխանիկական, էլեկտրատարայի բաժիններ ու լաբորատորիա: Թողարկում է մոտ 40 արտադրատեսակ՝ տնտ. և ձեռքի օճառ, ձեթ, մարգարին, սալոմաս, տեխ. գլիցերին ևն: Հիմնական հումքը՝ բամբակի հունդը, ստանում է Ադրբ. ու Թուրքմ. ՍՍՀ–ներից: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջաններում: Կոոպերացված կապերի մեջ է ՍՍՀՄ 120 ձեռնարկության հետ: Նոր արտադրատեսակների մշակման ու արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում են Մոսկվայի, Լենինգրադի, Խարկովի, Տաշքենդի, Աշխաբադի տեխ. բուհերն ու ԳՀԻ–ները, ինչպես նաև Երևանի ժողտնտեսության, պոլիտեխնիկական ինստ–ները:
ՁԵՂՆԱՀԱՐԿ, ձեղունահարկ, շենքի ամենավերին՝ կտուրի տակ եղած հարկը: Տես Մանսարդ:
ՁԵՆՈՎ ՕՀԱՆ, «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի գլխավոր հերոսներից: Մանասարի երեք որդիներից մեկը, Մեծ Մհերի եղբայրը, Դավթի հորեղբայրը: Օժտված էր բացառիկ հզոր ձայնով, որից և՝ նրա անվան մակդիրը: Վեպում, հատկապես Դավթի և Փոքր Մհերի ճյուղերում, Զ. Օ. հանդես է գալիս իբրև Մասնա դյուցազնական տան նահապետ, որբացած Դավթի և նրա որդի Փոքր Մհերի խնամակալը, օգնականն ու խորհրդատուն: Որոշ պատումներում Զ. Օ–ին ամբողջապես կամ մասնակիորեն փոխարինում է Քեւ1ի Թորոսը: Փոխաբերական առումով Զ. Օ. են կոչում բարձրաձայն խոսողներին:
ՁԵՌԱԳԻՐ, 1. գրական–գիտական աշխատության՝ ձեռքով գրված կամ մեքենագրված բնագիր, փոխաբերաբար՝ գրողի, արվեստագետի ինքնատիպություն, յուրահատկություն: 2. Հնադարյան ոչ տպագիր գիրք, մատյան՝ գրված աղյուսի, կավե սալիկների, պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա:
Մեզ են հասել հեռավոր անցյալի գրական ու գիտական շատ Զ–եր, որոնք նաև գեղանկարչության, մանրանկարչության նմուշներ են: Զ–երի մեջ հանդիպում են կրկնագիր Զ–եր, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել–ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը: Կրկնագրերը այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով հին դարերի նշանավոր երկեր: Այսպես է Վատիկանի գրադարանում հայտնաբերվել հռոմեացի հռետոր Կիկերոնի «Հանրապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել է Ս. Օգոստինոսի ատեևախոսություններից մեկը:
Հայերեն Զ–երը գրվել և ընդօրինակվել են V–XVIII դդ., մեծ մասաւքբ գրչության կենտրոններում: Ձեռագրերն ունեն մեծ
մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է Զ–ի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին: Հնագույն շատ Զ–եր
մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի: Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է: Հայերեն Զ–երի ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով: Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գըրչագիրը, րոչորգիրը, նուորգիրը, շղագիրը:
էշեր Մշո ճառընտիրից (ձեռագիր)
Մի էշ Վեհամոր Ավետարանից (ձեռագիր)
Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական Զ. VII դ. «Վեհամոր Ավետարանն» է: Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում հաշվվում է հայերեն շուրջ 25 հզ. ամբողջական և 4000 պատառիկ Զ.: 10780 ամբողջական և 2000 պատառիկ Զ–եր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, 4500 Զ.՝ Երուսաղեմի Մ. Հակոբ յա նց վանքում, 4000 Զ.՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1200 Զ.՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, 1000 Զ.՝ Նոր Ջուղայի Ամենավւրկիչ վանքում և այլուր: Հայերեն Զ–եր կան նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Փարիզի Ազգային գրադարանում, Օքսֆորդի Բոդլերյան գրադարանում, Կ. Պոլսի Ազգային պատրիարքարանում, Զմմառի վանքում և Անթիլիասում (Լիբանան), ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունքում, Աալտիկով–Շչեդրինի անվ. հանրային գրադարանում, Վրացական ՄԱՀ ԳԱ հին ձեռագրերի ինստ–ում, Բեռլինում, Նյու Չորքում, Վաշինգտոնում:
Հսկայական է եղել նաև հայերեն կորածոչնչացած Զ–երի քանակը: XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ միայն Սյունյաց Բաղաբերդ ամրոցում 1170-ին սելջուկները ավարի են մատնել 10000 Զ.: Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ Զ–եր Միջին Ասիա է տարել Լենկթեմուրը: Քիչ չեն նաև կորուստները անտերնչության, անցյալում պետ. հսկողության ու հոգատարության բացակայության պատճառով: Վերջին անգամ բազմաթիվ Զ–եր ոչնչացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այսուհանդերձ, այժմ հայերեն Զ–երի հավաքածուների ամբողջությունը ամենահարուստներից մեկն է աշխարհում:
ՁԵՌԱԳՈՐԾ, ձեռքով գործված, ասեղնագործված, ձեռքով պատրաստված առարկա: Նախապատմական շրջանից այդօրինակ իրեր, առարկաներ պատրաստվել են աշխարհի բոլոր երկրներում: Զ. կատարել