Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լարվաձային վիճակում, ապա առանցքով ուղղված լարումը՝ օւ= P/F (P-ն ձգող կամ սեղմող ուժն է, F-ը՝ լայնական հա– տույթի մակերեսը), իսկ լարման և հարա– բերական դեֆորմացիայի միջև կախվա– ծությունը առաձգականության սահման– ներում որոշվում է Հակի օրենքով: Զողի 6ւ երկայնական և £շ լայնական հարա– բերական դեֆորմացիաների միջև կախ– վածությունն առաձգականության սահման– ներում Զ. և ս–ման դեպքում ունի e2= = jHEi տեսքը, որտեղ |ւ–ն Պ ու ա ս ո ն ի գործակիցն է: Պլաստիկության սահման– ներում հարաբերական դեֆորմացիաների կախվածությունը լարումներից տրվում է բարդ (ոչ–գծային) էմպիրիկ օրենքներով: Ձգումը հանգեցնում է ձողի երկարաց– ման, իսկ սեղմումը՝ կարճացման: ճկուն ձողի սեղմման դեպքում կարող է առաջա– նալ նաև կայունության կորուստ: Գրկ. T a c t e b B. A., KpaTKHH Kypc con- p othbjieHHH MaTep najiob , 2 ., nepepad., M., 1977.

ՋԷԳԱՄ9113 (Զակամ), գետ Ադրբեջանա– կան ՍՍՀ–ի տարածքում, Կուրի աջ վտա– կը: Երկարությունը՝ մոտ 83 կմ: Ակիգբ է առնում Սևանի լեռնաշղթայի հս–արլ. լան– ջերից, մոտ 2800 մ բարձրությունից: Վե– րին հոսանքում լեռնային սրընթաց գետ է, հոսում է խոր, նեղ անտառապատ կիր– ճով: Աստիճանաբար լայնացող հովտով դուրս է գալիս Կուրի հարթավայր: Ստո– րին հոսանքում ջրերն օգտագործվում են ոռոգման համար և Կուրին եև հասնում միայն ջրառատ տարիներին ու վարար– ման ժամանակ: Սնումը խառն է, հորդա– նում է գարնանը:

ՋԷԹԵՐ, բուսական յ ու ղեր, ձի– թատու բույսերից ստացվող նյութեր, որոնց հիմնական բաղադրամասը բուսա– կան ծագում ունեցող ճարւկեր են (մինչև 95–97%): Պարունակում են նաև ազատ ճարպաթթուներ (1–2%), ֆոսֆատիդներ՝ լեցիտիններ, կեֆալիններ (0,05–3%), բուսական ստերիններ (0,3–1,5%), վի– տամիններ (մինչև 0,5% վիտամին «E.»), քիչ քանակներով պիգմեևտներ (կարոտին, քսանտոֆիլ, քլորոֆիլ), իսկ որոշ Զ.՝ նան դաբաղանյութեր, ալկալոիդներ, գլյուկո– զիդներ, եթերային յուղեր ևն: Զ–ի հոտը, համը, գույնը, բուժիչ, երբեմն նաև թունա– վոր, հատկությունները պայմանավոր– ված են այդ խառնուրդների առկայու– թյամբ: Զ–ում պարունակվող ճարպերը սովորաբար մոլեկուլում զույգ թվով (ավե– լի հաճախ 16 և 18) ածխածնի ատոմներ պարունակող հագեցած կամ չհագեցած (մեկ կամ մի քանի կրկնակի կապով) միա– հիմն ճարպաթթուների գլիցերիդներ են: Սովորական պայմաններում Զ. մեծ մա– սամբ հեղուկներ են. պինդ են միայն արևադարձային մի քանի բույսերից (կո– կոս, արմավ) ստացվողները: Հայերենում որոշ պինդ Զ–ի անվանում են յուղեր (օրի– նակ՝ կակաոյի յուղ): Մեծ քանակով չհա– գեցած ճարպաթթու պարունակող Ձ–ի հալ– ման ջերմաստիճանը 0օՇ–ից ցածր է: Ձ. ջրից թեթև են (խտությունը 900–980 կգ/մ3) և ջրում չեն լուծվում: Լավ լուծվում են բենզինում, բենզոլում, հեք սանում, երկքլորէթանում և այլ օրգ. լուծիչներում (բացառություն է գերչակի ձեթը), վատ՝ սպիրտներում: Զ–ի քիմ. հատկությունները հիմնականում պայմանավորված են պա– րունակվող եռգլիցերիդներով, որոնք կա– րող են հիդրոլիզվել՝ առաջացնելով գլի– ցերին և ճարպաթթուներ: Հիդրոլիզն արա– գանում է ծծմբական թթվի և սուլֆոթթու– ների խառնուրդի կամ սուլֆոնավթաթթու– ների առկայությամբ, նաև բարձր ջերմաս– տիճանների և ճնշման ազդեցությամբ, օր– գանիզմում՝լիպազ ֆերմենտի օգնությամբ: Ալկալիների լուծույթներում եռգլիցերիդ– ները ենթարկվում են օճառացման, 250– 300°Շ–ում քայքայվում են՝ առաջացնելով ակրոլեին: Կատալիզատորների (նիկելա– յին, պղնձանիկելային ևն) առկայությամբ չհագեցած ածխաջրածնային ռադիկալը միացնում է ջրածնի ատոմներ և դառնում հագեցած (տես Հիղրոգենացում): Այդ հատկության վրա է հիմնված Զ–ից պինդ ճարպերի (մարգարին ևև) ստացումը: Ունեն այրման մեծ ջերմություն (մոտ 4.1 Օ՜4 ջ/գ) և բարձր կալորիականության սննդանյութեր են: Օդում դանդաղ օքսի– դանում են՝ առաջացնելով գերօքսիդային միացություններ, օքսիթթուներ ևն: Զ–ի մեծ մասը օդում թաղանթապատվում է (օքսիդացնող պոլիմերում): Այդ հատկու– թյունը կախված է եռգլիցերիդներն առա– ջացնող չհագեցած թթվի բնույթից և պա– րունակությունից և ունի կարևոր տեխ. նշանակություն (պատրաստում են օլիֆ– ներ, լաքեր): Առանձնապես հեշտ են «չո– րանում» մոլեկուլում երեք (լինոլենա– թթու) և հատկապես զուգորդված կրկնա– կի (էլոստեարինաթթու) կապեր պարու– նակող գլիցերիդները: Զ–ի կենսաբանական արժեքը պայմանավորված է բազմաչհա– գեցած ճարպաթթուների, ֆոսֆատիդների, վիտամինների ևևի պարունակությամբ: Ամենից շատ ֆոսֆատիդներ են պարունա– կում սոյայի, բամբակի և եգիպտացորենի չզտված Զ.: Կենսաբանական ակտիվ ստեարինների պարունակությունը Զ–ում տարբեր է (առավել շատ կան հացահատի– կի սաղմից և եգիպտացորենից ստացվող Զ–ում): Վիտամինային ամենամեծ ակ– տիվություն ունի արևածաղկի ձեթը, ավե– լի բամբակիևը և գետ նընկ ույ զինը: Սոյայի և եգիպտացորենի Զ. համարյա զուրկ են այդ ակտիվությունից: Ի տարբե– րություն կենդանական ճարպերի, Զ. խո– լեսթերին չեն պարունակում: Զ. ստանում են բուսական ձիթատու հումքից (արևածաղկի, բամբակի, կանե– փի, սոյայի սերմեր ևն)՝ քամելով և լու– ծահանելով: Հումքը չորացնում են, մաք– րում կեղևից և մանրում: Տրորված հումքը բովում են (100–110°C), ապա ճզմում շնե– կային մամլիչներում: Մնացորդում՝ քուս– պում, ձեթի քանակը կախված է ճնշման ուժից, մամլվող շերտի հաստությունից, ձեթի մածուցիկությունից և խտությունից: Մնացորդային ձեթը լուծահանում են բեն– զինով: Ստացվում են ձեթի լուծույթ՝ մ ի ս– ց և լ և լուծիչով ներծծված մնացորդ՝ շ ր ո տ, որոնցից թորելով հեռացնում են լուծիչը: Հաճախ լուծահանում են մանրաց– ված հումքը: Շրոտը արժեքավոր բարձր– Ձեթերի հատկությունները եբ տղտդրությունը Պնդացման Եռգլիցերիդի մեջ մտնող ճարպաթթուն Ձեթեր Գույնը ջերմաստի– պալմիթի– ստեարի– օլեինա– լինոլա– ճանը °C նաթթու նաթթու թթու թթու Արմավի մուգ դեղինից 50 մուգ կարմիր 31-41 32–40 8-10 – Արևածաղկի բաց դեղին – 16-ից–18 9 – 33-3 39,8 Բամբակի գորշ կարմիրից 30,5-35,2 41,7–44 կարմրագորշ – 1-ից–6 20-22 2 Գետնընկույզի անգույնից 40–66 18-33 կարմրագորշ -3 6-11 4,5-6,2 Գերչակի1 անգույնից մուգ դեղին – 10-ից–18 – 3 3-9 2–3 Դեղձի ոսկեդեղին –20-ից–23 15,6 – – Եգիպտացորեն 44,8-45,4 նԻ ոսկեդեղին – 10-ից–15 7,7 3,5-3,6 Եղրիզենու2 բաց դեղինից 10-15 41-48 նարնջագույն – 17-ից–21 3,7 1.2 Ընկույզի կանաչավուն – դեղին –27 7,0 13-14 72,5–77,2 Ծիրանի բաց դեղին –20 – 14,3 – – Կակաչի ոսկեդեղին – 15-ից–20 4,6 2,6 28,3 58,5 Կակաոյի դեղին 21,5–27 23–25 31-34,5 39-43 2 Կանեփի դեղնականաչ –27 4,5 14 65 Կտավատի դեղինից գորշ -18-ից–27 8– 10 5-20 25-50 Կոկոսի3 սպիտակից դե– 1 Դին – 19–23 4,3–7,5 0,8–5 2-10,3 Հլացուկի գորշ (բաց դե– 14 ղին)* -4-ից–10 – 1.6 20 Ձիթենու ոսկեդեղին –2-ից–6 7-10 2–4 70-87 4-12 Մանանեխի բաց դեղինից բաց գորշավուն –15 – – 25-28 14,5-20 Սոյայի բաց դեղինից մուգ դեղին –8-ից–18 2,4-6,8 4,4–7,3 32-35,6 51,5-57 Քունջութի բաց դեղին –3-ից–6 7,7 4,6 48,1 36,8

  • • 80–85% ոնցինոլաթթու, 2* 80% էլոստեարինաթթու, Տ* 45–51% լաուրինաթթու,

)*. դեղին զտելուց հետո: