րարի Զ. և բ–յան ներդաշնակ միասնու– թյան չափանիշը: Գ/ւ(ք.Մարք ս Կ. և Էնգելս Ֆ., Ար– վեստի մասին, [ժող.], հ. 1–2, Ե., 1963–64; Լենին Վ. Ի., Կուլտուրայի U արվեստի մասին (ժող.), Ե.ք 1958: Mapicc K. h 3 h- reabc Փ., Co?., 2 t. 1, c. 158–59, 280–368, t. 2, c. 143; BHHorpaflOB H., IIpo6jieMM coAep^caHHH h (fropMM JiHTepaTyp- Horo np0H3BefleHHH, M., 1958; JleKTOp- c k h Ճ B. A., IIpodjieMa cydteKTa h o6i>eKTa b KJiaccHqecKoft h coBpeMeHHoft 6ypncya3HOH ՓաւօշօՓւա, M., 1965; MaMap a a ա b h- ji h M. K.f CPopMbi h coaepxcamie MbnnjieHHH, M., 1968; EaxTHH M. M., Bonpocw jih- TepaTypM h 9CTeTHKii, M., 1975. Հ. Գնորգյան
ՁԵՎԱԲԱՆՈՒԹՏՈհՆ, քերականության բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառի ձևերն ու այդ ձևերի արտահայտած քերականական իմաստները, դասակար– գում է բառերն ըստ նրանց ընդհանուր իմաստի և ձևային ու շարահյուսական– կիրառական առանձնահատկությունների (խոսքի մասեր): Ցուրաքանչյուր բառ եզա– կի, մասնավոր, միայն իրեն հատուկ իմաստի հետ միաժամանակ արտահայ– տում է նաև ընդհանուր իմաստ (կամ իմաստներ), որոնք հատուկ են ոչ միայն տվյալ բառին, այլև բառերի մի ամբողջ խմբի: Սար, հող, քար բառերը, տարբեր– վելով իրենց արտահայտած կոնկրետ իմաստներով, միավորվում են իրենց ար– տահայտած ընդհանուր իմաստների նույ– նությամբ՝ բոլորն էլ արտահայտում են առարկայական հասկացություն, դրված են ուղղական հոլովով, ունեն եզակի թիվ և անորոշ առում: Բառի մասնավոր, եզա– կի, միայն տվյալ բառին հատուկ իմաստը (կամ իմաստները) ուսումնասիրում է բա– ռագիտություն բաժինը: Բառի ընդհանուր իմաստը (կամ իմաստները) կոչվում է քերականական իմաստ և ուսումնասիրում է Զ. բաժինը: Քերականական իմաստներ են բառի խոսքամասային հատկանիշը (գոյական, ածական, բայ ևն), հոլովի (ուղ– ղական, սեռական, տրական ևև), թվի (եզակի, հոգնակի), դեմքի (առաջին, երկ– րորդ, երրորդ) հատկանիշները, բայի սեռը, եղանակը, ժամանակը ևն: Այդ իմաստները արտահայտվում են նույն բառի տարբեր ձևերի միջոցով: Բառի ձևեր են կոչվում նույն բառիմաստի տակ միա– վորված ձևերը, որոնք, չտարբերվելով կոնկրետ նյութական նշանակությամբ, իրարից տարբերվում են սոսկ քերականա– կան իմաստով (օրինակ՝ քար–քարի–քա– րից ևն, քարեր–քարերի–քարերից ևն, կար– դացի–կարդացիր–կարդաց ևն): Քերակա– նական իմաստները, որպես կանոն, ար– տահայտվում են հատուկ ձևերի միջոցով: Բերված օրինակներում սեռական–տրակա– նի քերականական իմաստն արտահայտ– ված է ի, բացառականինը՝ ից մասնիկով, իսկ ուղղականի իմաստն արտահայտված է մասնիկի բացակայությամբ, որը յուրա– հատուկ է և կոչվում է զրո ձև: Քերականական իմաստը և դրա արտա– հայտման ձևը աևխզելիորեն կապված են և առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Գրկ.Սեակ Գ., ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955: Ա բ և ղ յ ա ն Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965: Աղա. յան է., Լեզվաբանության ներածություն, ե., 1965; Ասատրյան Մ., ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. 1, Ե., 1970: Ջահուկյան Գ., ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974: Մ. Ասատրյան
ՁԵՎԱՏՆԱՑՎԱԾ ԼԵձՈՒ, նշանների հա– մակարգ, որտեղ միանշանակ կերպով տըր– ված են այդ նշաններից ՝«արտահայտու– թյուններ»- կազմելու (Զ. լ–ի ձևաբանու– թյան) և նրանց իմաստ վերագրելու (Զ. լ–ի իմաստաբանության) կանոնները: Ի տար– բերություն «բնական» լեզվի, Զ. լ–ում «արտահայտությունների» կազմումը, նը– րանց ձևափոխությունն ու իմաստավորու– մը զերծ են ինտուիտիվ ակնհայտությու– նից, միանշանակ են և ճշգրիտ: Ծագելով որպես գիտությունների ձևայնացԱան բա– զա, Զ. լ. կատարելության է հասել մաթե– մատիկական տրամաբանության մեջ: Ար– դի գիտության տարբեր բնագավառներ հենվում են այնպիսի լեզուների վրա, որոնք ամենաընդհանուր ձևով լինելով Զ. լ–ի նմանակը, միաժամանակ օժտված են նրա ճշգրտության տարբեր աստիճաննե– րով: Այս իմաստով հաճախ օգտագործվում են «մաթեմատիկայի Ձ. լ.», «քիմիայի Զ. լ^ ևն: Սակայն այս առումով Զ. լ–ի տարբերությունը «բովանդակայինից» խիստ հարաբերական է, հաճախ պայմա– նավորված միևնույն «լեզվական նյութը» տարբեր ձևերով արտահայտելու փաստով [օրինակ, «երկու թվերի գումարի քառա– կուսի» և (a+b)2 արտահայտությունները մաթեմատիկայում]: Տես նաև՝ Իմաստաբանություն, Հաշիվ, Մեկնաբանություն հոդվածևերը: Ս. Ավետիսյան
ՁԵՎԱՅՆԱՅՈՒՄ, իմացությաև որևէ բո– վանդակային բնագավառ (կշռադատու– թյուն, ապացուցում, ինֆորմացիայի դա– սակարգում, տեսություն ևն) ձևային հա– մակարգի կամ հաշվի տեսքով ներկայաց– նելը: Զ. հանդես է եկել մտածողության ու լեզվի հետ մեկտեղ: Նրա հետագա զար– գացումը կապված է գրերի գյուտի, մաթե– մատիկական սիմվոլիկայի ստեղծման, իսկ ավելի ուշ՝ իմացության տարբեր բնա– գավառներում մաթ. մեթոդների ներթա– փանցման հետ: Այդ պրոցեսին մեծ չափով նպաստել է նաև տրամաբանության ձևայ– նացումը: Արդի մակարդակով Զ. հենվում է որոշակի վերացությունների իդեալա– կանացման և նշանային լեզվի բազայի վրա: Զ–ման շնորհիվ ինտուիցիայով պայ– մանավորված փաստարկումներն ու ըմ– բըռնումները Փոխարինվում են որոշակի ու միանշանակ սահմանումներով ու ար– տածման կանոններով, որը և հնարավո– րություն է տալիս համակարգել գիտելիք– ները, բացահայտել տեսության դրույթ– ների միջև եղած բոլոր կապերը, միարժեք կերպով ձևակերպել պրոբլեմները, ճշգըր– տել ապացուցումները: Զ–ման ընթացքում բացահայտ կերպով ներկայացվում են բոլոր տրամաբանական կապերն ու ան– ցումները, ուստի տեսությունները կորց– նում են իրենց ինտուիտիվ ակնհայտ բնույթը և հավաքությունը: Զ. սահմանափակված է որոշակի շրջա– նակներով: Մինչև վերջ ձևայնացվել կա– րող են միայն պարզագույն կառուցվածք ունեցող տեսությունները: Ավելի «հա– րուստ» տեսությունները ձևայնացնելիս, նրանցում միշա մնում է որոշ բովանդա– կային «մնացորդ», այսինքն, բովանդակա– յին տեսակետից ճշմարիտ, բայց ձևայնո– րեև չապացուցվող դրույթներ (տես Լրի– վություն): Զ–ման դերը ներկայումս մեծ մասամբ կապված է գիտությունների «կի– բեռնետիկացման» հետ, երբ մեքենայա– կան լուծումներ են որոնվում այնպիսի պրոբլեմների համար, որոնց լուծումը ավանդաբար համարվել է մարդկային բանականության մենաշնորհը: Տես նաև Ձևայնացված յեզու: Ս. Ավետիսյան.
ՏԵՎԱՍՏԵՂԾՈհՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ստեղծագործական նախագծում, որի նը– պատակն է մարդուն շրջապատող առար– կայական միջավայրի կատարելագործու– մը արդյունաբերական արտադրության միջոցներով: Զ. գ. (հաճախ նույնացվում է դիզայնին) մարդու անմիջական օգտա– գործման համար նախատեսված ժամանա– կակից արդ. արտադրանքի ստեղծման պրոցեսի բաղկացուցիչ, անկապտելի մասն է. այն իրականացվում է ինժեներ– կոնստրուկտորների, տեխնոլոգների և այլ մասնագետների ստեղծագործական հա– մագործակցությամբ և կոչված է նպաստե– լու սպառողի պահանջմունքների առավե– լագույն բարելավմանն ու արտադրության արդյունավետության բարձրացմանը: Սո– ցիալիզմի պայմաններում Զ. գ. նպաս– տում է մարդու հոգևոր և նյութական հա– րաճուն պահանջմունքներին համապա– տասխանող ներդաշնակ առարկայական աշխարհի ստեղծմանը: Զ. գ. իրականաց– նում է նկարիչ–կոնստրուկտորը (դիզայ– ներ): Զ. գ. հենվում է տեխնիկական գեղա– գիտության մշակած տեսության, ինչպես և տնտեսագիտության, սոցիոլոգիայի, հո– գեբանության, էրգոնոմիկայի, սեմիոտի– կայի, սիստեմատեխնիկայի և այլ գիտու– թյունների տվյալների վրա: Զ. գ–ի մե– թոդը կազմված է գեղար վեստա–կոնս– տրուկտորական վերլուծությունից (անա– լիզ) և համադրություևից (սինթեզ): Զ. գ–ին բնորոշ է օբյեկտի մանրակերտումը հա– մապատասխան մասշտաբով, երբեմն՝ բնական մեծությամբ, որը վերջում դառ– նում է կերտվածքի փորձանմուշը: Զ. գ–ի մեթոդին յուրահատուկ է նախագծվող կերտվածքը՝ որպես մարդուն շրջապատող առարկաների ողջ համալիրի տարր քննու– թյան առնելը: Զ. գ. սկզբնավորվել է XX դ. սկզբին: Արևմտաեվրոպական Զ. գ–ի հիմքերը դըր– վել են արվեստագետներ, ճարտարապետ– ներ և ինժեներներ՝ Պ. Բեռենսի, Վ. Գրո– պիուսի, Դ. Զեմպերի, Դ. Մուտեզիուսի (Գերմանիա), Հ. Կ. վան դե Վելդեի (Բել– գիա), Լը Կորբյուզեի, Ֆ. Ռյոլոյի (Ֆրան– սիա) տեսական և պրակտիկ գործերում, գերմաևական վերկբունդիև <բաուհաուզի> գործունեությամբ: 1930– 1940-ական թթ. Զ. գ–ի կենտրոնը Եվրոպա– յից տեղափոխվել է ԱՄՆ, ուր այն զարգա– ցել է այսպես կոչված շահութաբեր դի– զայնի ձևով: 1950–60-ական թթ. Զ. գ–ի բնագավառում տեսական մտքի օջախներ են դարձել Եվրոպայի և ԱՄՆ–ի որոշ դի– զայներական բուհեր: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԳՖՀ–ի, ճապո–