Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սակների թողարկումը խթանելու համար նախատեսված դրամական այլ ֆոնդեր: Պլանավորման ու տնա. խթանման նոր կարգին չանցած ձեռնարկություններում ու ւոնւո. կազմակերպություններում կազ– մավորվում են արդ. ձեռնարկությունների ֆոնդեր: Կոլտնտեսություններում ստեղծվում են արտադրական ֆոնդեր (տես Գյուղատըն– տեսության արտադրական ֆոնդեր), որոնք, ինչպես և ոչ արտադրական ֆոն– դերը, անբաժանելի են (տես Կոչտնտեսու– թյունների անբածանեփ ֆոնդեր): Բացի դրանցից կազմավորվում են նաև կոլտըն– տ եսականների երաշխավորված վարձա– տրության (դրամական ու բնեղեն), տնտ. խթանման ու հատուկ նշանակության ֆոն– դեր: Վերջինը ներառնում է կուլտուր– կենցաղային, կոլտնտեսականների սո– ցիալական ապահովության և նյութական օգնության, կոլտնտեսականների ու մաս– նագետների նյութական խրախուսման, ռեզերվային ֆոնդերը: Կոլտնտեսություն– ները կարող են ստեղծել արտադրական գործունեության ապահովման և կոլտըն– տ եսականների նյութական ու կուլտու– րական պահանջմունքների բավարարման այլ ֆոնդեր (օրինակ, բնակշինարարու– թյան ֆոնդ): ՁԵՌՔ (manus), մարդու վերին վերջույթին՝ նաքսաբազկին հաջորդող հատվածը, որն ըստ ֆունկցիայի, առարկայի ծավալին հարմարվող, նուրբ շարժումներ կատա– րող, բռնող օրգան է: Զ. կազմված է դաս– տակից, նախադաստակից և հինգ մատնե– րից: Դաստակի հենքակմախքը կազմ– ված է երկու շարքով դասավորված 8 կարճ ոսկրերից, որոնք միմյանց հետ միացած են միջդաստակային միջոսկրյա շարակ– ցական կցումների ու հոդերի միջոցով: Դաստակը միացած է նախաբազկի հետ ճաճանչ–դաստակային հոդով, իսկ առա– ջին և երկրորդ շարքը միմյանց հետ գոյաց– նում են սահմանափակ շարժումներ կա– տարող ներդաստակային հոդը: Նախա– դաստակի հենքակմախքը կազմված է կարճ խողովակավոր, բարակ 5 ոսկրե– րից, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ առաջացնում են դաստակ–նախադաստակային հոդեր: Մ ա տ ն և ր ի հենքակմախքը մատ ոսկ– րերը կամ ֆալանգներն են. յուրաքան– չյուր մատ ունի երեք ֆալանգ՝ հիմային, միջին և եղնգային, բացի բութ մատից (երկու ֆալանգ՝ հիմային և եղնգային): Զ–ի և մատների շարժումներն իրականա– նում են 42 մկանների կծկմամբ, որոնց փոքր մասը կազմող կարճ մկանները տե– ղադրված են Զ–ի շրջանում, իսկ մնացածը դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին: Զ. և մատները շար– ժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնական, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում՝ ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղե– րով: Զ–ի կազմավորումը, որպես աշխա– տանք կատարող օրգանի, մարդու ձևա– վորման պրոցեսում պայմանավորված է գլխուղեղի հարաճուն զարգացմամբ: Լ» Մանուկյան

ՁԵՌՔԻ ԳՆԴԱԿ, հանդբոլ (< անգլ. handball, hand– ձեռք և ball – գնդակ), թիմային սպորտային խաղ՝ գնդակով: Տարբերում են 2 տարատեսակ, յուրաքան– չյուր թիմում 7 (7X7) և 11 խաղացող (11X11): Զ. գ–ի հայրենիքը Դանիան է, խաղը ստեղծել է խ. Նելսենը (1898): 7X7 խաղացողներով Զ. գ. խաղում են 40 t/X X20 / խաղահրապարակով մարզադաշ– տերում: Թիմերը ձգտում են գնդակը նետել դարպասի մեջ (3 t/X2 *0» որը պաշտպանում է դարպասապահը, ընդ որում խաղացողներն իրավունք չունեն հակառակորդի դարպասի առջևի գոտ ուն մոտենալ (մինչև 6 t/): 11X11 խաղացող– ներով Զ. գ. խաղում են սովորական ֆուտ– բոլի դաշտում: Խաղի տևողությունը 60 ր է՝ 2 խաղակեսով (կանանց թիմերինը՝ 50 ր): 7X7 խաղացողներով Զ. գ. աշխարհի բազ– մաթիվ երկրներում լայն տարածում է գտել XX դ. կեսին: Զ. գ–ի միջազգային ֆե– դերացիան միավորում է ազգային 70, այդ թվում՝ ՍՍՀՄ (1958-ից) ֆեդերացիաները: Զ. գ–ի աշխարհի առաջնության մրցումներն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Եվրոպայի գավաթի մրցումները՝ ամենա– մյա: 7X7 խաղացողներով Զ. գ. (տղա– մարդկանց թիմեր) 1972-ից ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: Համամիութենական ամենամյա մրցում– ներ (տղամարդկանց և կանանց) անցկաց– վում են 1957-ից: Հայաստանում Զ. գ–ի մրցումներն առաջին անգամ կազմա– կերպվել են 1922–29-ին, սակայն տարա– ծում չեն ստացել: 1956-ից կազմակերպ– վում են հանրապետական առաջնություն– ներ, 1957-ից Հայաստանի թիմերը մաս– նակցում են համամիութենական առաջ– նության և միջազգային մի շարք մրցում– ների: Մ, Մամիկոնյան ՁԵՎ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ, փիլիսո– փայական կատեգորիաներ, որոնք արտա– հայտում են իրականության առարկաների և երևույթների երկու փոխպայմանավոր– ված կողմերը: Բովանդակությունն առար– կայի տարրերն ու պրոցեսներն են, իսկ ձևը դրանց կազմակերպման եղանակը, ձևի շնորհիվ է, որ որոշակիանում է բովան– դակությունը՝ ստանալով առկա գոյու– թյուն տվյալ առարկայի կամ երևույթի տեսքով: Իմացաբանական առումով ևս ձևը հանդես է գալիս որպես հարափոփոխ և բազմազան բովանդակության կայու– նացման, որոշակիացման և համակարգ– ման, միօրինականացման միջոց: Մարդ– կային ճանաչողությունն աշխարհի փո– փոխվող անվերջ բազմազանությունն ընդ– գրկելու և արտահայտելու համար բովան– դակությունը կաղապարում է որոշակի վերջավոր ձևերի մեջ, ինչպիսիք են լեզ– վ ական–քերականական և տրամաբանա– կան կառուցվածքային ձևերը, բովանդա– կությունից վերացարկված մաթեմատիկա– կան ձևերը ևն: Հիրավի, մարդկային ճա– նաչողությանն ի ՞ սկզբանե հատուկ է ձևայնացԱան միտումը: Այս առանձնա– հատկությամբ են պայմանավորված այն ուսմունքները, որոնք պնդում են ձևի ակ– տիվությունը (Արիստոտեչ, Լայբնից) և նույնիսկ նրա առաջնայնությունը, հատ– կապես մաթեմատիկական ձևերի ինքնա– բավ և հիմնարար նշանակությունը բո– վանդակության նկատմամբ (պյութագո– րականությ ունը, պ լատ ոնականությունը փիլիսոփայության մեջ և մաթեմատիկա– յում, «ֆիզիկական» իդեալիզմը ևն): Մա– տերիալիստական փիլիսոփայության և բնագիտության դասականներն ամեն մի բովանդակություն հանգեցրել են հարա– փոփոխ և բազմազան երևույթների մնա– յուն ենթա հիմքին՝ նյութական–իրային սուբստրատին, մատերիային, իսկ ձևը, գերիշխող մեխանիստական մտածելա– կերպի պայմաններում, վերածել են մե– խանիկական հատկությունների և դրանց փոխակերպումների: Հեգեւը, հաղթահա– րելով բովանդակության և մատերիայի նույնացման այս նեղ, մետաֆիզիկական– մեխանիստական ըմբռնումը, համապար– փակ նշանակություն է տվել Զ. և բ. կատե– գորիաներին. բնության և ոգու ամեն մի երևույթ բնութագրվում է այդ երկու կող– մերով, ընդ որում բովանդակություն կա– րող են լինել նաև ոչ մատերիական, վերա– ցական էություններ, կապեր, հարաբերու– թյուններ: Կ. Մարքսը զարգացրեց Զ. և բ–յան դիալեկտիկական ըմբռնումը՝ հաղ– թահարելով Հեգելի դիալեկտիկային հա– տուկ մտա հայեցողությունը: Սոցիալ–տըն– տեսական հարաբերությունների կոնկրետ վերլուծությամբ Մարքսը ցույց է տվել, որ նյութական–իրային ձևի մեջ թաքնված է սոցիալական բովանդակություն: Մարքսը մշակեց «փոխակերպված» ձևի գաղափարը (տնտ. համակարգի մեջ արժեքի փողային ձևը՝ ապրանքային ձևի նկատմամբ, փո– ղային հարաբերությունները՝ ապրանքա– յին հարաբերությունների նկատմամբ): Առանձնահատուկ նշանակություն ունի մտածողության Զ. և բ–յան պրոբլեմը: Ձևա– կան տրամաբանությունը նկատի է առ– նում ոչ թե մտածողության կոնկրետ բո– վանդակությունը, այլ բովանդակության բաղկացուցիչ մասերի կապակցման եղա– նակը՝ մտածողության տրամաբանական կառուցվածքը, որպես մտածողության հիմ– նական ձևեր առանձնացնելով հասկացու– թյունը, դատողությունը, մտահանգումը: ժամանակակից ձևական տրամաբանու– թյան մեջ տրամաբանական հաշիվները ձևական լեզվական կառուցվածքներ են, որոնք բովանդակություն են ստանում մեկ– նաբանության միջոցով: Արվեստի երկի Զ. և բ. գեղա– գիտության և արվեստագիտության հան– գուցային հարցերից է: Երկի բովանդակու– թյունն իրականությունն է իր գեղագիտա– կան կողմերով, որն արտահայտվում է երկի թեմայի և գաղափարի մեջ, իսկ գե– ղագիտական ձևը՝ երկի ներքին կառուց– վածքը, կազմակերպվածքն է, որը ձեռք է բերվում գեղարվեստական պատկերման և արտահայտչական այն միջոցներով, որոնք ծառայում են բովանդակության մարմնավորմանը: Դրանք են սյուժեն, կոմպոզիցիան, լեզուն, պատկերման և արտահայտչական նյութական միջոցները: Ձևապաշտությունը գեղարվեստի էությու– նը հանգեցնում է ձևին, իսկ նատուրալիզ– մը գերագնահատում է արվեստի երկի բո– վանդակությունը (հատկապես սոցիալա– կան թեման և սոցիալական գաղափարը)՝ ի հաշիվ գեղարվեստական ձևի: Մինչդեռ, ըստ մարքսիստական գեղագիտության, արվեստի իսկական երկը պետք է բավա–