ՀԱԿՈԲ ՍԱՆԱՀՆԵՑԻ, Հակոբոս Քարափնեցի (ծն. թ. անհտ.–1085, Ուռհա), հայ եկեղեցական գործիչ, ժամանակագիր: Աշակերտել է Սանահնի վանահայր, ապա՝ Պետրոս Ա Գետադարձի հակաթոռ (1037–38) Դիոսկորոսին, ուսանել աստվածաբանություն, հռետորական արվեստ, փիլիսոփայություն: Եղել է Դիոսկորոսի մերձավոր գործակիցը: Հայադավանների և հայադավանության դեմ բյուզանդական կայսր Կոստանդին Դուկասի սկսած հալածանքների ժամանակ, Սեբաստիայի իշխաններ Ատոմ և Աբուսահլ Արծրունի եղբայրների հետ, Հ. Ս. մեկնել է (1065) Կ. Պոլիս և դավանաբանական բանավեճի մտել հույն բարձրաստիճան կղերականների հետ: Բայց, այնուամենայնիվ, կայսեր ճնշմամբ կազմել ու ստորագրել է հայ և հույն եկեղեցիների միության գիր, որը, սակայն, կայսեր ներկայությամբ պատռել է (1065) Հայոց նախկին արքա Գագիկ Բ Բագրատունին: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի N 9832 ձեռագրում պահպանվել են արժեքավոր հատվածներ՝ քաղված «Ի ժամանակագրութենէ Ցակոբայ քահանայի», հավանաբար, Հ. Ս–ու կորած պատմական երկից: Այն գրվել է Անիի Բագրատունիների և կաթողիկոսական դիվանի արժեքավոր փաստաթղթերի, բացառված չէ, նաև՝ Կ. Պոլսի պատրիարքարանի դիվանի նյութերի և բյուզանդ. պատմիչների աշխատությունների հիման վրա: Այդ երկն օգտագործել է Մատթեոս Ուռհայեցին իր «ժամանակագրության» մեջ՝ 1085-ին նախորդող դեպքերի նկարագրության համար: Բացի այդ, Հ. Ա–ու «Ժամանակագրությունից» իր երկում ընդգրկել է նաև բազմաթիվ փաստաթղթերի ու պաշտոնական նամակների (Հովհաննես Չմշկիկ կայսեր՝ Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածին, Ղևոնդ վարդապետին, Վասիլ II կայսեր՝ Հովհաննես–Սմբատ թագավորին և Հայոց կաթողիկոս Աարգիս Ա Աևանցուն առաքած) կրկնօրինակները: Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1971: Խաչիկյան Լ., Հակոբ Սանահնեցի՝ ժամանակագիր XI դարի, «ԲԵՀ», 1971, .No 1:
ՀԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ (451-521), ասորի մատենագիր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ: Եղել է Սարուգ գավառի (Ասորիք) Հավռա քաղաքի, 519-ից՝ Բատնան քաղաքի եպիսկոպոս: Գրել է ճառեր, նամակներ և բանաստեղծություններ (մեծ մասը` կրոնական բովանդակությամբ): Գրած 760 բանաստեղծություններից մոտ 300-ը պահպանվել են: Հ. Մ–ու ճառերից շատերը դեռևս վաղ միջնադարում թարգմանվել են հայերեն: Հ. Ա. հայ մատենագրության մեջ հայտնի է Հակոբ Մրճեցի կամ Հակոբ Արծուպայի եպիսկոպոս անունով: Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8. Ասորական աղբյուրներ 1, Ե., 1976:
ՀԱԿՈԲ ՔՌՆԵՅԻ, Հակոբ Թարգման (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի առաջին կեսի հայ թարգմանիչ, ունիթորական շարժման գործիչ: Քռնայի (Երնջակի գավառ) հայ–դոմինիկյան միաբանության անդամ: Հովհաննես Քռնեցու աջակցությամբ 1330–40-ական թթ. բեղմնավոր գրական գործունեություն է ծավալել Քռնայի վանական դպրոցում, լատիներենից հայերեն է թարգմանել եվրոպացի մի շարք փիլիսոփաների և աստվածաբանների աշխատությունները (այդ թվում՝ Ժիլբեր Պոռետացուց, Ալբերտ Մեծից և Թովմա Աքվինացուց): Հ. Ք–ու օգնությամբ Քռնայի վանքում գրական աշխատանք են ծավալել եվրոպացիներ Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին և Հովհան Անգլիացին, որոնց աշխատությունները Հ. Ք–ու և այլոց թարգմանությունների շնորհիվ փրկվել են կորստից: Արդեն XIV դ. կեսից Հ. Ք–ու թարգմանությունները տարածվել են հայ կրթական կենտրոններում, օգտագործվել Տաթևի համալսարանում (փիլիսոփայություն դասավանդելու համար), նպաստել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու փիլ. հայացքների ձևավորմանը, ինչպես և նրանց՝ կաթոլիկական եկեղեցու գաղափարախոսության դեմ մղած պայքարի հաջողությանը: Հ. Ք–ու թարգմանչական գործունեությունը խորացրել է հայ–արևմտաեվրոպական գրական և գիտ. կապերը, լայնացրել միջնադարի հայ ընթերցողների ծանոթությունը եվրոպական փիլ. մտքի հիմնական ուղղությունների հետ: Հ. Ք–ու թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում:
ՀԱԿՈԲԱՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Ռշտունյաց գավառի Ընձակ գյուղի մոտ, բլրի վրա: Վանքի գլխավոր՝ Ա. Հակոբ եկեղեցին (XIV դ.) ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն (6 մX 10 մ)՝ պսակված ութնիստ թմբուկավոր գմբեթով: Համալիրի կազմում են նաև բնակելի ու տնտ. շինություններ, Ա. Աստվածածին, Երեք Մանկունք և Ա. Հովհաննես մատուռները (վերջին երկուսը վանքի պարսպապատերից դուրս են):
Գրկ. Լալայան Ե., Վասպուրական: Նշանավոր վանքեր, Թ., 1912:
ՀԱԿՈԲԻԿՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Ասորոց միաբնակ եկեղեցու ավանդապահ թևի անվանումը: Առաջացել է 560–570-ական թթ., երբ Ասորոց միաբնակ եկեղեցին ներքին երկպառակությունների հետևանքով երկփեղկվել է: Առաջին մասը, Անտիոքի Պողոս պատրիարքի անունով, կոչվել է Պողոսյան եկեղեցի, երկրորդը՝ Եդեսիայի եպիսկոպոս Հակոբ Բարադեոսի (490–578) անունով՝ Հ. ե.: Առաջինի հետևորդները, եկեղեցու միասնությունը վերականգնելու նպատակով, կողմ էին քաղկեդոնականությանը որոշ զիջումներ անելու, իսկ հակոբիկյաններն անզիջում դիրք էին բռնել: Հ. ե. ունեցել է իր ինքնուրույն պատրիարքը, որի նստավայրը սկզբնական շրջանում Անտիոքն էր: Հետագայում, թեպետ նստավայրը հաճախ է փոխվել, բայց Հ.ե–ու գլուխը շարունակվել է կոչվել Անտիոքի պատրիարք: Հ. ե. մշտական բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայոց եկեղեցու հետ: Այժմ Հ. ե. ներկայացնում է Ասորոց միաբնակ եկեղեցին:
ՀԱԿՈԲՅԱՆ Ալեքսանդր Արշակի [25.12. 1890 (6.1.1891), Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–14.5.1971, Երևան], հայ սովետական մեխանիկ: ՀԱՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԱԱՀ գիտության և տեխ. վաստ. գործիչ (1941): Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1917): 1920-ից դասախոսել է Երևանի համալսարանում (1928–29-ին՝ տեխ. ֆակուլտետի դեկան): Հիմնադրման օրից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում՝ գլխավորել տեսական մեխանիկայի (1930–39), թերմոդինամիկայի ու ջերմատեխնիկայի (1939–54), ֆիզիկայի (1954–1957) ամբիոնները. 1927-ից զբաղվել է թերմոդինամիկայի հարցերով՝ հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունների ուսումնասիրմամբ՝ հաշվի առնելով նրանցում քիմ. ռեակցիաների և աբսորբցիայի հնարավորությունը: Հ. հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում: ԱԱՀՄ–ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով:
Երկ. Տեսական մեխանիկա, ստատիկա, Ե., 1941: Թերմոդինամիկա, Ե., 1952: Տեսական մեխանիկա, կինեմատիկա, Ե., 1964: Общая термодинамика, М., 1955, Химическая термодинамика, М., 1963.
ՀԱԿՈԲՅԱՆ Արշակ Հայրապետի [12.10. 1886, գ. Էդիշա (ԼՂԻՄ Հադրութի շրջանում)–12.8.1960, Երևան], հայ ֆիզիոլոգ, ֆիզիոթերապևտ: Բժշկ. գիտ. դ–ր (1936), պրոֆեսոր (1939), ՀԱԱՀ գիտ. վաստ. գործիչ: Ֆիզիոթերապիայի հիմնադիրը Հայաստանում: 1911-ին ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1911–14-ին աշխատել է Կիևում: 1919-ին տեղափոխվել է Երևան: Մասնակցել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետի հիմնադրմանը: Հիմնել է ֆիզիոլոգիայի ամբիոն և ղեկավարել այն մինչև 1936-ը: 1924-ին Երևանում կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք, որի բազայի վրա հետագայում ստեղծվել է նյարդախտաբանության կլինիկա, ուր 1936-ին հիմնել է նյարդախտաբանության ամբիոն և մինչև կյանքի վերջը ղեկավարել այն: Հ–ի նախաձեռնությամբ 1930-ին հիմնվել է կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման