Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՀԻ (ներկայումս՝ Ա. Հ. Հակոբյանի անվ.) և ղեկավարել այն մինչև 1950-ը: Հ. զբաղվել է նաև կուրորտաբանության հարցերով, նպաստել «Արզնի», «Ջերմուկ» և Կիրովականի առողջարանների կազմակերպմանը:

ՀԱԿՈԲՅԱՆ Արշավիր Մնացականի [ծն. 6.1.1908, գ. Ստհան (Աարիղամիշի գավառում, Կարսի մարզում)], հայ սովետական պատմաբան: Պատմական գիտ. դ–ր (1967), պրոֆեսոր (1960), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1928-ից: Ավարտել է Երևանի Ի. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1940): 1932–39-ին եղել է կուսակցական աշխատող: Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին: 1949–51-ին եղել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ՍՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1951– 1975-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի սովետական հասարակության, այնուհետև՝ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պատմության բաժնի վարիչ: Հ–ի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Սովետական Հայաստանում սոցիալիստական հասարակարգի կառուցման պատմությանը: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով: Երկ. Քաղաքացիական կռիվները Հայաստանում, 1921 թ., Ե., 1948: Սովետական ժողովուրդների անխախտ բարեկամությունը, Ե., 1954: Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921–1925 թթ.), Ե., 1955: Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին. 1951 – 1955 թթ., Ե., 1962: Սովետական Հայաստանը ութերորդ հնգամյակի տարիներին. 1966-1970 թթ., Ե., 1977:

ՀԱԿՈԲՅԱՆ Արտավազդ Արմենակի [6.6. 1903, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–31.3.1973, Մոսկվա], հայ սովետական ինժեներ–էլեկտրիկ, տեխ. գիտ. թեկնածու (1938): Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ. բարձրագույն տեխ. ուսումնարանը (1929): 1929–1973-ին աշխատել է Մոսկվայի Լենինի անվ. էլեկտրատեխնիկական ինստ–ում: 1962-ին փոփոխական հոսանքի 400–500 կվ լարմամբ էլեկտրասարքավորումների ստեղծման համար արժանացել է լենինյան մրցանակի:

Երկ. Указания по грозозащите зданий и сооружений и защита от статического электричества, М., 1958.

ՀԱԿՈԲՅԱՆ Գրիգոր Գյումուշի [14,12, 1920, գ. Եղվարդ (այժմ՝ ՀՍՍՀ Նաիրիի շրջանում) – 4.2.1944, ք. Շպոլա (Ուկր. ՍՍՀ Չերկասի մարզում)], տանկի հրամանատար, բանաստեղծ: Մասնակցել է Մոսկվայի, Ստալինգրադի, Կովկասի պաշտպանական մարտերին, Կրասնոդար, Զապորոժիե, Կին, Շևչենկո, Մարիուպոլ, Վոլխովկա քաղաքների և այլ բնակավայրերի ազատագրմանը: Պարգևատրվել է Փառքի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I և II կարգի շքանշաններով և մեդալներով: Ռազմաճակատում գրել է հայրենասիրական բանաստեղծություններ: 1975-ին Երևանում լույս է տեսել նրա բանաստեղծությունների գիրքը՝ «Սխրանքի և սիրո երգեր» (1977-ին ուկրաիներեն՝ Կիևում): Շպոլայի քաղսովետի գործկոմի 1977-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Հ–ին շնորհվել է (հետմահու) պատվավոր քաղաքացու կոչում, և նրա անունով է կոչվել քաղաքի փողոցներից մեկը:

ՀԱԿՈԲՅԱՆ Գուրգեն Ալեքսանդրի (15.2. 1907, գ. Բջնի–18.1.1977, Երևան), հայ սովետական դերասան: ՀԱՍՀ ժող. արտիստ (1967): Բեմ է բարձրացել 1925-ին, Երևանի առաջին պետթատրոնում: 1928–41-ին աշխատել է Լենինականի պետթատրոնում, խաղացել Սուրաթով (Սունդուկյանի «Էլի մեկ գոհ»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում») և այլ դերեր: 1941–59-ին խաղացել է Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուս, թատրոններում, 1959-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում: Լավագույն դերակատարումներից են՝ Նինոս (Ն. Զարյանի « Արա Գեղեցիկ»), Վասակ («Վարդանանք», ըստ Դ. Դեմիրճյանի), Մարկոս Գնունի (Արաքսմանյանի «60 տարի 3 ժամ»), Մյուշ (Պանյոլի «Տոպազ»): Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:

Բ․ Հովակիմյան

ՀԱԿՈԲՅԱՆ Թադևոս Խաչատուրի [ծն. 15.6.1917, գ. Լեռնաձոր (ՀՍՍՀ Ղափան ի շրջանում)], հայ սովետական պատմաբան-աշխարհագրագետ: Պատմական գիտ. դ–ր (1962), պրոֆեսոր (1963), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1968): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Երևանի համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը (1940): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942–43): Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտ. աշխարհագրության ամբիոնի վարիչ (1962-ից): Եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դեկան (1955-57, 1963–65): Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը: Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ. թ. ա. II դ.-մ. թ. V դ. սահմաններով): Երկ. Ստեփանոս Օրբելյան, Ե., 1960 (համահեղինակ՝ Ստ. Մելիք–Բախշյան): Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Ե., 1960: Սյունիքի թագավորությունը, Ե., 1966: Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 հրտ., Ե., 1968: Երևան 2750 (782 թ., մ. թ. ա.–1968 թ.), Ե., 1968 (համահեղինակ՝ Ա. Պ. Սիմոնյան): Երևանի պատմությունը, [h. 1], հնագույն ժամանակներից մինչև 1500 թ., [հ, 2], 1500–1800 թթ., [հ. 3], 1801-1879 թթ., 1879-1917 թթ., Ե., 1959-71: Աշխարհագրության համառոտ պատմություն, 2 հրտ., Ե., 1976: Սովետական Հայաստանի քաղաքները, Ե., 1977:

ՀԱԿՈԲՅԱՆ Ժիրայր Գրիգորի (22.6.1909, Կ. Պոլիս –14.3.1968, Երևան), հայ սովետական դրամատուրգ և թատերագետ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1962): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1953-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը: Եղել է Երևանի Ստանիսլավսկու անվ. ռուս. (1938–44-ին), Սունդուկյանի անվ. (1960–1964-ին) թատրոնների և «Հայֆիլմ» ստուդիայի (1944–47-ին) դիրեկտորը. «Առաջին սիրո երգը» (համահեղինակ՝ Յա. Վոլչեկ, 1957) գեղարվեստական և «Վահրամ Փափազյան» (1964), «Ավետ Ավետիսյան» (1966) վավերագրական ֆիլմերի սցենարիստն է: Գրել է «Վիճակախաղ» պիեսը, «Ռուզաննա Վարդանյան» (1957) և «Ավետ Ավետիսյան» (1958) գրքերը, մի շարք թատերագիտական հոդվածներ:

ՀԱԿՈԲՅԱՆ Կոստանդին Հարությունի [14.3.1901, գ. Միրզիկ (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ Խանլարի շրջանում)–16.3.1974, Օրենբուրգ], հայ սովետական անասնաբույծ, սելեկցիոներ: Գյուղատնտ. գիտ. դ–ր (1956), պրոֆեսոր (1957), ՌՍՖՍՀ գիտ. վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1928-ից: 1932-ին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվ. գյուղատնտ. ակադեմիան: 1937–58-ին՝ Օրենբուրգի մսակաթնատու տավարաբուծության ԳՀԻ–ի գիտության գծով դիրեկտորի տեղակալ, 1958-ից՝ Օրենբուրգի գյուղատնտ. ինստ–ի տավարաբուծության ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները նվիրված են ՍՍՀՄ–ում մսատու տավարաբուծության զարգացման հարցերին: Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար 1950-ին Հ–ին շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ: Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, ԺՏՆՑ արծաթե և բրոնզե մեդալներով:

Երկ. Казахский белоголовый скот на ЮгоъВостоке СССР, Чкалов, 1956. Нагул крупного рогатого скота, М., 1957.

ՀԱԿՈԲՅԱՆ Կորյուն Հարությունի [ծն. 5(18).8.1908, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական ճարտարապետ: ՍՍՀՄ ժող. ճարտարապետ (1980): 1932-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ը, աշխատել նախագծային և շինարարական կազմակերպություններում: 1955-ից «Հայպետնախագիծ» (մինչև 1960-ը՝ «Հայբնակքաղշիննախագիծ») ինստ–ի դիրեկտորն է (1964–67-ին ՀՍՍՀ Պետշինի նախագահի տեղակալ): Հ–ի նախագծերով Երևանում կառուցվել են հանրապետական մարզադաշտը (1948), բնակելի տներ Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում (1947– 1949), 26 կոմիսարների անվ. դպրոցը (1949), առողջապահության մինիստրության 4-րդ վարչության հիվանդանոցը (1963), «Դինամո» մարզասրահը (1965, Ն. Ալավերդյանի հետ), «Հրազդան» կենտրոնական