Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջավայրի վրա մարդու ներգործության շրջանակների ավելացման հետ (հիդրոկառույցների շահագործում, ջրերի կեղտոտում և այլն) շատ հաճախ վատանում կամ խախտվում է ձկան պաշարի վերարտադրությունը: Հատկապես տուժում են կիսագաղթ (շիղաձուկ, բրամ, ծածան, վոբլաևայլն) և գաղթող (թառափաձուկ, զութխի, սպիտակասաղմոն, սաղմոն, կետա, սապատաձուկ, ծածանաձուկ, կուտում և այլն) ձկները: Այն կարգավորելու, ինչպես ևաև ցածրարժեք իխտիոֆաունայի որակը բարելավելու նպատակով բնական ջրամբարներում կազմակերպվում է ձկների արհեստական բուծում: Վ. Պ. Վրասկին (ձկնաբուծության հիմնադիրը Ռուսաստանում) մշակել է ձկների արհեստական սերմնավորման և ինկուբացիայի «ռուսական» եղանակ: 1857-ին Նովգորոդի մոտ Պեստովկա գետի վրա կառուցվել է ձկնաբուծական առաջին գործարանը: ՍՍՀՄ–ում ձկնաբուծությունը իրագործվում է մելիորացիայի (ջրերի մաքրում, ջրամբարներում տիղմազերծման և ճմազերծման միջոցառումներ, տարբեր մաքրող սարքերի տեղադրում և այլն) և ձկան բարձրարժեք տեսակների կլիմայավարժման հետ (1968-ին, աշխարհում առաջին անգամ, ՍՍՀՄ–ում մշակվել է ջրամբարներում ձկների և այլ օրգանիզմների կլիմայավարժմաև գլխավոր սխեմա՝ 1970–80 թվականների համար): Լճակային ձկնաբուծությունը բևորոշվում է նրանով, որ այս դեպքում մարդը ձկների բազմացման ու աճեցման (մինչև ապրանքային ձևի) պրոցեսներն ինքն է ղեկավարում: ՍՍՀՄ–ում ձկնաբուծության պրոբլեմների (կերակրում, ինտենսիվ աճեցում, բրնձի դաշտերում ձկների բուծում, լճակների պարարտացում և այլն) մշակմամբ զբաղվում են գիտահետազոտական հատուկ հիմնարկությունները: Ձկների բուծման համար օգտագործվում են ինչպես լճակները, այնպես էլ համալիր նշանակության, ՀԷԿ–երի ջրամբարները և այլն (մոտ 124 հազար հա ջրային մակերես): Ձկնաբուծությունը որպես գիտական առարկա դասավանդվում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական հաստատություններում, գյուղատնտեսություն, անասևաբուծական ինստիտուտներում: Ձկնաբուծությունը զարգացած է նաև ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ–ում, Կանադայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլն: Տես նաև Ձկնորսություն:

ՁԿՆԱԳԵՏ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Սևաևի ավազանի հյուսիս–արևմտյան մասում: Երկարությունը 22 կմ է, ավազանը՝ 90,5 կմ2: Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի արևելյան մասի հյուսիսային լանջից (2310 մ բարձրությունից): Հոսում է հյուսիս արևմուտքից հարավ- արևելք: Վերին հոսանքում հովիտը V-ման է, գետը՝ սրընթաց: Միջին հոսանքում հոսում է աստիճանաբար լայնացող հովտով, պահպանվում են զառիթափ լանջերը: Ստորին հոսանքում դուրս է գալիս մերձլճային հարթավայր, հոսում դանդաղ, գալարապտույտ թափվում Սևանա լիճը: Ունի խառը սնում, հորդանում է գարնանը, սելավատար է: Տարեկան միջին ծախսը 1,1 մ3/վրկ է, հոսքը՝ 34,7 մլն մ3: Լճի մակարդակի իջեցման հետևանքով գետաբերանի մոտ ուժեղացել են էրոզիոն պրոցեսները (հունի խորացում, ավւերի ողողում և այլն): Սևանա լճում ձկնաբուծական տնտեսության զարգացման նպատակով նախատեսվում է Ձկնագետի ափերի ուղղում և ամրացում:

Գ. Աբրահամյան

ՁԿՆԱԳԵՏ (պատմ. Առուն, այժմ՝ Չուխուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Մակու գետի ձախ վտակը: Երկարությունը մոտ 146 կմ է: Մկիզբ է առնում Դայլատու լճից, հոսում հյուսիս-արևմուտքից հարավ–արևելք: Բայազետից հս. մտնում է Փոքր լճակների ու ճահիճների համակարգի մեջ (պատմ. Կոգովտի Շամբ) և դուրս գալիս Դեղին (այժմ՝ Սարիսու) անվամբ, միախառնվում Մակու գետի հետ: Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը:

ՁԿՆԱԹՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, կառույցներ հիդրոհանգույցների կազմում, նախատեսված են ձկները (հիմնականում ձուղպադրման շրջանում) ստորին բիեֆից վերինն անցկացնելու համար: Հիմնական Զ. կ. են ձկնանցարաննևրը (վաքեր կամ փոքր ջրանցքներ), որոնցում ստեղծվում է ձկների համար հաղթահարելի ջրի հաստատուն արագությամբ հոսք (տես նաև Ձկնապոմպ), և ձկնամբարձիչնևրը, որոնցում ձկներն ամբարձիչ մեխանիզմների կամ ջրարգելակման միջոցով հարկադրաբար տեղաՓոխվում են վերին բիեֆ:

ՁԿՆԱՄՇԱԿՄԱՆ ՄԵՔԵՆԱ, ձկնամշակման որևէ գործողություն կատարող մեքենա: Ձկնամշակման մեքենքները հաճախ միացվում և կազմում են մեքենայացված գծեր, որոնք հանդերձված են տեխնոլոգիական պրոցեսի կարգավորման և հեռահսկման սարքերով: Ձկնամշակման մեքենաները լինում են՝ ձկնալվացող (թմբուկային և կոնվեյերա–ցնցուղային), թեփուկամաքրող, տեսակավորող, կտրատող:

ՁԿՆԱՊՈՄՊ, կենտրոնախույս կամ ջրաշիթային պոմպ. նախատեսված է վերամղվող ջրի հետ ձկներ տեղափոխելու համար: Ձկնապոմխպերը տեղադրվում են ձկնորսանավերում կամ ափին: Վերամղման մինչև 7 մ բարձրության դեպքում Ձկնապոմպի արտադրողականությունը 1 ժամում մինչև մի քանի տ ձուկ է:

ՁԿՆԱՋՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Սպերի գավառում: 1909-ին ուներ 35 ընտանիք հայ բնակիչ, ապրում էին նաև թուրքեր, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ուներ դպրոց, եկեղեցի և մի քանի մատուռ: Ձկնաջրի հայերը բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:

Թ. Գևորգյան

ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, զբաղվում է ձկների, ծովային գազանների, տարբեր տեսակի անողնաշարավորների որսով, ջրիմուռների արդյունահանմամբ և վերամշակմամբ: Ձևավորվել է XVII դ.: Ռուսաստանում ձկնորսությունը հիմնականում կենտրոնացված էր Կասպից, Ազովի, Արաասն ծովերում և գետերի ջրամբարներում (1913-ին երկրի ձկան որսի 80,2% ): Ձկնորսության և ձկան վերամշակման տեխնիկան հետամնաց էր: Այն մեծ զարգացում ստացավ սովետական կարգերի հաստատումից հետո, մինչպատերազմյան հնգամյակների տարիներին ստեղծվեց ձկնորսական նավատորմ, կազմակերպվեցին ձկնորսական կոլտնտեսություններ և ձկնորսական մոտորացված կայաններ, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ: ժամանակակից Ձկնորսությունը հագեցված է համալիր–մեքենայացված հոսքային գծերով և բարձրարտադրողական սարքավորումներով: Ձկնորսական խոշոր նավահանգիստներ են կառուցվել Վլադիվոստոկում, Նախոդկայում, Տալլինում, Կալինինգրադում, Կլայպեդայում, Սևաստոպոլում և այլն: 1978-ին, 1940-ի համեմատ, ՍՍՀՄ–ում ձկան, ծովային գազանների, կետերի, ծովամթերքների արդյունահանումն ավելացել է 6,6 անգամ, կազմել՝ 9,2 մլն տ: Ձկնորսությունը զարգացած է նաև Լեհաստանում (1978-ին՝ 0,6 մլն տ), ԴԴՀ–ում (0,2 մլն տ), Բուլղարիայում (0,2 . մլն տ), Ռումինիայում (0,1 մլն տ), ճապոնիայում (1977-ին՝ 10,9 մլն տ), ԱՄՆ–ում (3,1 մլն տ), Մեծ Բրիտանիայում (1,0 միլիոն տ): ՀՍՍՀ–ում 1979-ին գործում էր ձկնորսական 5 տնտեսություն (Արմաշի, Մասիսի, Եղեգնաձորի, Մեծամորի լճակային տնտեսությունները և Սևանի ձկան կոմբինատը), 7 ձկնաբուծարան–գործարան (Սևանա լճի ափին, Անգեղակոթում ու Ջերմուկում) և Սևանա լճի պետական ձկնաբուծարանը: 1978-ին լճակային տնտեսություններից ստացվել է 1,7 հազար, իսկ Սևանա լճից՝ 1,2 հազար տ ապրանքային ձուկ: Զկնաբուծարան–գործարաններում աճեցվել է 7–12, իսկ պետական ձկնաբուծարանում՝ 3,5 մլն ձկնիկ:

ՁԿՆԵՐ, ջրային, սառնարյուն ողնաշարավոր կենդանիներ: Շնչում են խռիկներով: Բաժանվում են 2 խմբի՝ անգանգներ (Acrania) և ծնոտաբերաններ (Gnathos- tomata): Անգանգների խումբն ունի 1 դաս՝ բոլորաբերաններ, ծնոտաբերաններինը՝ 1 վերնադաս՝ բուն ձկներ (Piscea), 2 դասով՝ կռճիկային և ոսկրային ձկներ: Հաշվվում է ձկների 25 հազար տեսակ, որից 20 հազար՝ ժամանակակից (ՍՍՀՄ–ում՝ 1400 տեսակ): ձկների մարմնի հիմնական ձևը շրջահոսուն է, իլիկանման, 1 սմ-ից մինչև 15 մ երկարության, հաճախ կողքերից սեղմված, հարմարված ջրում արագ շարժումների: Այդպիսի մարմին և համաչափ զարգացած լողակներ ունեն բաց ջրերի , բացառությամբ թռչող ձկների, որոնք իրենց երկար ու լայն կրծքային լողակների շնորհիվ կարողանում են մեծ արագությամբ դուրս թռչել ջրից և սավառնել օդում ավելի քան 100 մ: Ձկներիի քիչ տեսակներ հարմարվել են ջրային հոսանքներով պասսիվ շարժվելուն (լուսնաձուկ և այլն): Մերձհատակային ձկներիի (տաՓակաձուկ, կատվաձուկ, ծովային սատանա և այլն) մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Որոշ ձկներիի լողակներ նմանվել են մտրակների, թաթերի, վերածվել ծծիչների, զուգավորման օրգանների և այլն: Ձկների էպիդերմիսը լորձնային է, շնորհիվ լորձ արտադրող բազմաթիվ միաբջիջ գեղձերի: Որոշ ձկների բնորոշ են թունավոր գեղձերը, որոնց թույնը վտանգավոր է նույնիսկ մարդու համար: Խորջրյա ձկների նշված գեղձերը այլափոխվել են և արտադրում են լուսարձակող հյութ: Մարմինը պատված է թեփուկներով,