Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/706

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(coaBTop AHqa6a#3e 3. B.); MaxaflacHpcrao h npo6jieM£i hctophh A6xa3HH XIX cTOJiema, CyxyMH, 1975; B. H. JIchhh h A6xa3HH, 2 H3fl., «on., CyxyMH, 1977. Ռ. Կոնդակչյան

ՁԻՐԱՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 371, տեղի է ունեցել հայկական և պարսկական զորա– բանակների միջե Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Զիրավ (Զրավ) գյու– ղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյու– սիսային ստորոտին՝ Արածանու գետա– li ովտ ում: Հայկ. զորաբանակն առաջնոր– դել են Պապ թագավորը, սպարապետ Մու– շեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագ– րատունին: Հայերին աջակցել է հռոմ. մի զորամաս: Պարսկ. բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զոր– քերը՝ Ուռնայր և Շ երգիր թագավորների գւիւավորությամբ, ինչպես նաև Հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը: Գարնանը պարսկ. բանակը Ատըր– պատականից ներխուժելով Հայաստան և հասևելով Զիրավի դաշտ՝ բանակել է հայկ. և հռոմ. զորաճամբարի դիմաց: ճա– կատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկ. զորքերի հարձակումով և շարու– նակվել մինչև ուշ երեկո: Հռոմ. պատմիչ Ամմիաևոս Մարկելինոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարեէ էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձա– կողական գործողությունների: Իսկ Մով– սես Խորենացին գրում է, որ ճակատա– մարտի ընթացքում հռոմ. վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նա– հանջի դիմաց հայկ. ջոկատներին վահա– նափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով: Սպանդարտ Կամսարա– կանի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատևել նրան: Ղեկերի Շ երգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը՝ վի– րավորվել: Սմբատ Բագրատունին, հե– տապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի արլ. կողմի ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Ծանր կորուստներ կրած և մարտա– կան դասավորությունը կորցրած պարսկ. բանակը, չդիմանալով հայկ. զորքի գրոհ– ներին, դիմել է խուճապահար փախուստի: Հայկ. հեծելազորը թշնամու մնացորդնե– րին հալածել է մինչև Ատրպատական: Զ. ճ–ից հետո Շապուհ II արքան հարկա– դրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Հայաստանի անկախությունն ու Պապի գահը: Գ/ւ^Փավստոս Բու գանդ, Պատ– մություն Հայոց, Ե., 1968: Մովսես Խո– րեն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մ, ԿատՎաւյաԱ ՁԻՈՒ ԹԱԹ (pes equinus), սրունք–թաթա– յին հոդի այլաձևություն: Լինում է բնա– ծին (առաջնային պոլիոմիելիտի պատճա– ռով) և ձեռքբերովի, որը սովորաբար զարգանում է մանկական պարալիչի, ոտ– նաթաթի հոդերի բորբոքային պրոցես– ների, վնասվածքների հետևանքով: Հա– ճախ Զ. թ. համակցվում է ոտնաթաթի ներսադարձության (pes equinovarus) կամ դրսադարձության (pes equinovalgus) հետ: Ձ. թ–ի դեպքում ներբանը լինում է դեպի վեր բարձրացած, վնասված վերջույթը՝ կարճ, հյուսվածքները՝ ապաճած: Ներբանի հենման մակերևույթը, որը համապատաս– խանում է նախագարշապարֆալանգային հոդերին, կոշտացած է, իսկ չհենման շըր– ջանը հարթ է, նուրբ ու փափուկ: խախտ– վում է ոտնաթաթի ոսկրերի բնականոն փոխհարաբերությունը, կրունկների ետին մասը բարձրանում է վեր, ոսկրը դուրս է գալիս վեգակրունկոսկրային հոդից ու պտտվում իր երկարաձիգ և ուղղաձիգ առանցքների շուրջը: Առավել ծռվածքի ժամանակ հենարան է ծառայում նույ– նիսկ ոտնաթաթի առաջային հատվածի թիկնային մակերևույթը: Բ ու ժ ու մ ը. բնածին Զ. թ–ի դեպքում կիրառվում է պահպանողական բուժում՝ երեխայի կյանքի առաջին իսկ շաբաթ– ներից սկսած: Եթե բուժումը դրական ար– դյունք չի տալիս, վիրահատում են (Զա– ցեպինի մեթոդով): Ձեռքբերովի Զ. թ. բուժելու համար վիրահատում են թաթի փափուկ հյուսվածքները, ոսկրահոդային ապարատը: ՁԿԱՆ ՅՈՒՂ, հեղուկ ճարպ, ստացվում է ձողաձուկազգիների լյարդից, ինչպես նաև ծովային կաթնասունների (կետեր, փոկ) ենթամաշկային ճարպաբջջանքից: Թա– փանցիկ, դեղնավուն, յուրահատուկ հո– տով և համով հեղուկ է: Կազմված է առա– վելապես չհագեցած ճարպաթթուների եռգլից երի դևերից, պարունակում է նաև խոլեսթերին, ֆոսֆատիդներ, վիտամին A 350 ՄՄ (միջազգային միավոր) և է)շ (30 ՄՄ): Օգտագործվում է A և D ավիտա– մինոզների, ինչպես նաև արտաքին վեր– քերի բուժման համար: Պահվում է մութ տեղում (լույսի ազդեցությունից D վիտա– մինը վերածվում է թունավոր տոքսիս– թերոլի), 10°Շ–ից ոչ բարձր ջերմաստիճա– նի պայմաններում, 1 տարուց ոչ ավելի: Տեխ. Զ. յ. կիրառվում է կաշվի, օճառի ևնի արտադրությունում:

ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ի խ թ ի ո լ Ո - գիա, կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է ձկների կազմությունը, օրգանների ֆունկցիաները, ապրելակեր– պը, բաշխումը ժամանակի և տարածու– թյան մեջ, կարգաբանությունը, Էվոլյու– ցիան: Ձկնաբանական հետազոտություն– ները նպաստում են ձկնային տնտեսու– թյան ռացիոնալ վարմանը, ապահովում ձկնորսության և ձկնաբուծության զար– գացումը: Ձկների ուսումնասիրության հի– ման վրա արված են կենսբ. մի շարք ընդ– հանրացումներ տեսակի պրոբլեմի, փո– փոխականության և Էվոլյուցիայի, զար– գացմաև տեսության, պոպուլյացիայի դի– նամիկայի ևն վերաբերյալ: Զ–յան բնա– գավառի վաղ ընդհանրացումները կա– տարվել են Հնդկաստանում, մ. թ. ա. VI դ., իսկ Զ–յան մասին առաջին գիրքը հրապա– րակվել է Չինաստանում, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին, սակայն առա– ջին կարգավորված տեղեկությունները ավել է Արիստոտելը (մ. թ. ա. IV դ.), որը ձկներին առանձնացրել է ջրային ողնա– շարավորների խմբում, տվյալներ բերել դրանց անատոմիայի, բազմացման և ապ– րելակերպի վերաբերյալ: Զ., որպես ինք– նուրույն գիտություն, կենդանաբանու– թյունից անջատվել է XIX դ.: XX դ. կե– սերից ձկնատնտեսության պրակտիկա– յում և ձկնաբանական հետազոտություն– ներում կիրառվում են գիտության նորա– գույն նվաճումները (հիդրոլոկատորներ, ռադիոակտիվ իզոտոպներ, բատիսկաֆ– ներ, ստորջրյա հեռուստացույց ևև): ժա– մանակակից Ձ–յան հիմնական պրոբլեմ– ներն են՝ ձկների վտառի դինամիկայի, զարգացման (ինչպես անհատական, այն– պես էլ պատմական), դրանց վարքի ու ներգաղթի ուսումնասիրությունը, որն ան– հրաժեշտ է արդյունագործական ձկների պաշարների վերարտադրության, լճակա– յին ձկնաբուծության և ծովային ակտիվ ձկնորսության զարգացման համար, ինչ– պես նաև օվկիանոսային ջրերից կերային պաշարների արդյունահանման ընդլայն– ման գիտական հիմունքների մշակումը, այդ պաշարների յուրացման ինտենսի– վացումը, մայրցամաքային ջրերում ձկնա– յին ռացիոևալ տնտեսության կազմակեր– պումը: Զ–յան կարևորագույն խնդիրն Է. ջրամբարների Էկոհամակարգերի արդյու– նավետության բարձրացման սկզբունքնե– րի ու եղանակների մշակումը, արդյունա– գործական ձկների վտառների վերարտա– դրության ինտենսիվացումը և ռացիոնալ շահագործումը: Մտեղծված են ձկնաբա– նական հետազոտությունների զարգաց– մանը նպաստող միջազգային միավորում– ներ, որոնցից խոշորա4ույնը Ծովերի ուսումնասիրության միջազգային խոր– հուրդն է (գործում է 1902-ից): ՍՍՀՄ–ում ձկնաբանական հետազոտություններ են կատարվում Ծովային ձկնատնտեսության և օվկիանոսագիտության համամիութե– նական ԳՀԻ–ներում, ՍԱՀՄ ԳԱ և հանրա– պետական ԳԱ բազմաթիվ ինստ–ներում, բուհերում: Ձկնաբանական հանդեսներից են «Վոպրոսի իխթիոլոգիի» («BonpocH HXTHOJiorHH», 1953-ից), «Ռիբնոե խոզ– յայստվո» (<Ph6hoc xo3h&ctbo», 1920-ից), «Japanese Journal of Ichtiology» (Tokyo, 1950-ից), «Journal of Fisheries Reasearch Board of Canada» (Ottawa, 1934-ից) ևն ամսագրերը: ՀՍՍՀ–ում Զ–յան և ձկնաբուծության հարցերով զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ Սևանի ջրակենսաբանական կայանը և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից Ձկնային տնտեսության վարչությու– նը:

ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ, ոչ լրիվ սիստեմի լճա– կային տնտեսություն, զբաղվում է ձկնիկ– ների բուծմամբ, որոնց աճեցնում են ձկնա– բուծական տնտեսությունների լճակնե– րում: ԱՍՀՄ–ում տարածված են տնտեսա– պես արժեքավոր տեսակների (կարպ, ծածան են) ձկնիկներ (ձկնանյութ) աճեց– նող Զ–ները, որոնք ունեն ձուղպադրման (ձկնկիթ դնելու), աճեցման, ձմեռման, մայրերի պահպանման, կարանտինի, մե– կուսարանների համար առանձնացված լճակներ: ՍՍՀՄ–ում մեկ Զ–ի տարեկան արտադրողականությունը 5 մլն և ավելի ձկնիկ է: ՀՍՍՀ–ում 1979-ին գործում էր տարեկան 2–3 մլն արտադրողականու– թյամբ մեկ պետ. Զ.:

ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ժողովրդական տնտեսության ճյուղ, զբաղվում է ձկների բուծմամբ, ջրամբարներում ձկան պաշարի քանակի ընդլայնմամբ և որակի բարե– լավմամբ: Ընդգրկում է բնական ջրամ– բարների և լճակային Զ.: Կապված ջրա–