Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ձորադիրի Ս. էշ– միածին եկեղեցու (VI դ.) հատակա– գիծը կենտրոնականը երիզված է հորիզոնա– կան հավելումներ ունեցող կամարիկնե– րով՝ զարդարված քրիստոնեական արվես– տի հնագույն շրջանին բնորոշ զարդաքան– դակներով: Կառույցի ներսում որմնա– սյուների խոյակները քանդակված են որ– դենու հյուսվածքների, ականթի, խաղողի տերևների, ողկույզների երկրաչափա– կանացված զարդերով: Արլ. ճակատը մը– շակված է եռանկյունաձև զույգ խորշով: Հետագայում Զորադիրի Ս. էջմիածնի հորինվածքով կառուցվել է Աղթամարի Ս. Խաչը (X դ.)* Հուշարձանը 1967-ին հայտնաբերել են Հռոմի համալսարանի գիտարշավախմբի մասնակից ճարտարա– պետներ Պ. Կունեոն, Տ. Րրեչչիա Ֆրաաա– դոկկին, է. Կոստան, Մ. Գուիդին, Ու. Ան– յանին: Գրկ, Միրախորյան Մ. Գ., Նկարա– գրական ուղևորություն ի հայաբնակ գավառս արևելյան Տաճկաաոանի, ԿՊ, 1885: Մ ա– ր ո ւ թ յ ա ն Տ., Ավանի .տաճարը և համա– նման հուշարձաններ* Ե., 1976: Cuneo P., Լ’ eglise de S. Etchmiatsine k Soradir dans le Vaspourakan, «Revue des Etudes Arme- niennes*, t. V, 1968; Breccia Frata- docchi T., La Chiesa di S. Ejmiacin a Soradir, Roma, 1971. Ա. Ջ արյան

ՁՈՐԱԿ, գյուղ Արևմտյաև Հայաստաևում, Ւաւրբերդի վիլայեթի Ակնա գավառում, Ակ– նից 4 կմ հյուսիս–արևելք: XIX դ. վերջին ուներ 30 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Ուներ եկեղեցի (Ս. Նիկողայոս), որին կից գտնվում էր Ս. Գևորգ մատուռը: Զ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՁՈՐԱԿ ԱՊ, գյուղ Հայկական ՄԱՀ Անիի շրջանում: Վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Մարալիկի ավանային սո– վետին: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– Զորակապ րան, կինո, կապի բաժանմունք, բուժման– կաբարձական կետ: Զ–ում պահպանվել են գերեզմանոցներ (VII–XIV դդ.):

ՁՈՐԱՂԲՏՈհՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևելք: Անտաոապտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ և անաս– նապահությամբ: Ունի՛ միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, կապի բաժան– մունք, կենցաղսպասարկման օբյեկտներ, մսուր–մանկապարտեզ, բուժկայան: Ձ–ի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավերակներ (II– I հազարամյակ Զորաղբյուր մ. թ. ա.), մատուռ, գերեզմանոց: Բնա կիչները եկել են Խոյից ն. Ալաշկերտից, 1828–30-ին:

ՅՌՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրջանում, շրջկենտրոնից 29 կմ հարավ–արեելք: Անասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրա– ների մշակությամբ: Ունի ութամյա դըպ– Ձորաշեն րոց, ակումբ, գրադարան, կապի բաժան– մուևք, կինո, բուժկայան: Զ–ի շրջակայ– քում պահպանվել է եկեղեցի (վերակա– ռուցված, 1863), վանք (կիսավեր, Ա. Մտե– փանոս, XII–XIII դդ.), հին բերդի մնա– ցորդներ (X դ.):

ՁՈՐԱՊԱՀԱԿ, Տաւրոյ բերան, Տաւրու բերան, լեռնանցք Հայկա– կան Տավրոս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Մեծ Հայքի Աղձնիք նահան– գի Գզեղ (Գզեխ) գավառում, Վանա լճից շուրջ 15 կմ հարավ–արևմուտք, Բւսղեշ քաղաքի հյուսիսայիև կողմում: Զ–ի երկ– րորդ և հնագույն՝ Տավրու բերան անվաևն է կապվում Մեծ Հայքի Տուրուբերան նա– հանգի անունը: Որոշ ուսումնասիրողներ Զ. նույնացնում են ասորեստանյան ար– ձանագրություններում հիշատակվող Ամաշտուբի լեռնանցքին: Զ–ով էր անցնում Հայաստանի միջնաշխարհը Միջագետքին կապող ամենակարճ և մատչելի ճանա– պարհը, որն ուներ ոչ միայն տնտ., այլև ռազմ, կարևոր նշանակություն: Մ. թ. ա. II–tI դդ. Զ–ով անցնող Արտաշատ– Տիգրա– նակերա մայրուղին (տես Արքունի պողո– տա) բանուկ էր նաև հետագա դարերում: Արաբ, աշխարհագիրները Զ. անվանել են Արզանի (Աղձնիք) կամ Բիթլիսի (Բա– ղեշ) դուռ: Այժմ կոչվում է Բիթլիսի կամ Ռահվա լեռնանցք, որտեղով անցնում է բարեկարգ ավտոխճուղի: Թ. Հակոբյան ՁՈՐ1ԼՍՏԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղա– փանի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Նորաշենի– կի կաթնաանասնապա հական սովետա*- կան տնտեսության հետ: Ունի ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղի շրջակայ– քում պահպանվել են միջնադարյան ամ– րոց, գյուղատեղի ներ, գերեզմանոցներ, եկեղեցի (XVII դ.):

ՁՈՐԱՓ (մինչև 1949-ը՝ Ա ղ ց), գյուղ Հայ– կական ՍԱՀ Աշտարակի շրջանում, Ամ– բերդ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Ծխախոտագոր– ծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահու– թյամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, Ձորափ գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժ– կայաև: Գյուղում և շրջակայքում պահպան– վել են քարայրեր, բազիլիկ եկեղեցի (IV դ., վերակառուցված XIX դ.), դամբա– րան (Արշակունյաց թագավորների, IV դ.), շենքերի մնացորդներ (IV–V դդ.), կոթող (VI-VII դդ.):

ՁՈՐԿՈՆ&, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Իլաթի գավա– ռում: 1909-ին ուներ 84 (13 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասևապահությամբ: Զ–ի հա– յերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավա– թիվ փրկվածները բնակություն են հաստա– տել տարբեր երկրներում:

ՁՈՐՈՎԱՆ5, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավա– ռակում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Զ–ի հա– յերի մի մասը 1915-ի հուլիսին ռուս, գոր– քերի հետ գաղթել և բնակություն է հաս– տատել Արևելյան Հայաստանում:

ՁՈՐՈՓՈՐ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Տարածվում էր Զորագետի (այժմ՝ Աղստև գետի) միջին հոսանքում: