Ըստ Մովսես Խորենացու, մ. թ. I դ. Ձ.
Կողբոփորի, Ծոբոփորի, Կանգարքի և Զա վախ ք ի մի մասի հետ առանձին նա–
խարարական ժառանգական սեփականու–
թյուն էր: Հայաստանի առաշին բաժան–
մամբ (387) Զ. միացվել է Վրաստանին:
IV դարից այն ինքնուրույն ոչ մեծ նախա–
րարություն էր,որի ժառանգորդներից VIIդ.
հիշատակվում է Մահակ Զորոփորցի կա–
թողիկոսը (678–703): VII դ. «Աշխարհա–
ցոյց*-ում Զ. թվարկված է որպես Գուգար–
քի բդեշխության առաշին գավառ: Զ–ի
նախարարական տոհմը կազմալուծվել է
արաբ, տիրապետության շրշանում (VII դ.
վերշին), իսկ 880-ական թթ. Աշոտ Ա թա–
գավորը այն միացրել է հայոց Բագրա–
տունիների ոստանին: X դ. սկզբին գա–
վառում կառուցվել են մի քանի ամրոցներ,
որոնցից նշանավոր էին Կայանն ու Կայ–
ծոնը: 966-ից մինչև XI դ. վերշը Զ. Կյու–
րիկյան թագավորության կազմում էր,
այնուհետև կարճ ժամկետով տիրել են
սելշուկյան թուրքերը: XII դ. սկզբին Դա–
վիթ Շինարարը Զ. միացրել է Վրաստա–
նին, XII դ. 2-րդ կեսին եղել է Ամիր Քուրդ
Արծրունու տիրույթը, իսկ 1191 – XIY դ.
պատկանել է Զաքարյաևներին:tXII–
XIII դդ. հին Զ. կոչվել է Կայան գավառ
(Կայան ամրոցի անունով), իսկ XVII դա–
րից՝ Ղրաղի ձոր: Գավառի պատմահնա–
գիտական հուշարձաններից նշանավոր է
Մակարավանքը (XI դ.), իսկ հնագույն
բնակավայրերից՝ Լալի գյուղը (այժմ՝
Վազաշեն, նշված է Պտղոմեոսի քարտե–
զում): Վաղ միշնադարում Զ–ի գավառով է
անցել Վրաստանից Այրարատ, Պարսկաս–
տան տանող տարանցիկ առևտրական
ուղին: Տես Կայան (գավառ):
Գրկ. և ր և մ յ ա ն Ս. Տ., Հայաստանը ըստ
«Աշխարհացոյց>-ի, Ե., 1963: Հակոբյան
Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհա–
գրություն, Ե., 1968: Մաթևոսյան Ռ. Ի.,
Մանակյան Վ. Ա., Աղստևի հովտի բեր–
դաշինությունը. Կայան և Մանթաշ, «Հայաս–
տանի բնություն», պրակ 1, 1977:
Ռ. Մաթևոսյան
ՁՈՐՔ, Կապան, գավառ Մեծ Հայքի
Սյունիք նահանգում: Ընդգրկել է Ողշի գե–
տի ակունքի շրշանը և նրա ձախակողմյան
վտակ Գեղի վտակի ավազանը: Զորերով
ու կիրճերով կտրտված, լեռնոտ և զգալիո–
րեն անտառապատ շրշան է: Հայտնի է
պղնձահանքի բովերով (հատկապես այ–
ժըմյան Քաշարաևի մերձակայքում),
որոնք շահագործվել են հնագույն ժամա–
նակներից: Բնականորեն ամուր և դժվա–
րամատույց Զ. X– XII դդ. դարձել է Այու–
նիքի թագավորության օրրանը: Այդ ժա–
մանակաշրջանում Զ. պատկանում էր
Սյունյաց իշխանական տան երկրորդա–
կան ճյուղերից մեկին՝ Զագիկյաններին:
Զ–ում էին գտնվում Սյունյաց թագավորու–
թյան մայրաքաղաք Կապանը (այժմ՝ Դա–
փան) և նրա միջնաբերդը1" Բաղաբերդը:
Տաթևի վանքի մի հին հարկացուցակում
հիշատակվում են Ձ–ի 16 բնակավայր,
որոնք հիմնականում կառուցված էին կիր–
ճերում ու լեռների ծերպերին: Զ. հայտնի
էր Վահանավանք, Գեղավու և Բաղակու
քար վանքերով, ինչպես ևաև Շլորուտ և
Զեվա (Զեյվա) բերդերով:
XVII–XVIII դդ. Զ. մասնատված էր
երկու գավառակի՝ Բաղաբերդ (Ողշի գե–
տի ակունքի շրշանում) և Գեղվաձոր (Գեղ–
վա վտակի ավազանում):
Գրկ. Ստեփանոս Օրբելյան,
Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910:
Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Հա–
կոբյան Թ. Խ., Սյունիքի թագավորությու–
նը, Ե., 1966: Ն ու յ ն ի, Հայաստանի պատմա–
կան աշխարհագրություն, Ե., 1968:
Թ. Հակոբյան
ՁՎԱԲՋԻՋ, մարդու, կենդանիների ու բույսերի իգական սեռական բջիջ, որից բեղմնավորման կամ կուսածնության ճա– նապարհով զարգանում է նոր օրգանիզմ: Մարդ ու և կենդանիների Զ–ները գոյանում են ձվարաններում, հիմ– նականում անշարժ են, կլոր կամ ձվաձև, երբեմն՝ երկարավուն: Պարզագույն բազ– մաբշիշ կենդանիների (սպունգներ, աղե– խորշավորներ) Զ–երը որոշակի ձև չունեն և ունակ են ամեոբաձև շարժումներ կատա– րելու: Զ., որպես կանոն, միշտ պատված է կիսաթափանցիկ առաձգական ձվաթա– ղանթներով, պարունակում է պահեստա– յին սննդանյութեր: Կախված դեղնուցի քանակից և տեղաբաշխումից, տարբերում են. ա լ և ց ի տ ա լ Զ., որը զուրկ է դեղնուցից (տափակ որդեր), հ ո մ ո լ ե– ց ի տ ա լ, դեղնուցը քիչ է և հավասարա– չափ տարածված (սպունգներ, աղեխոր– շպվորներ), ցենտրոլեցիտալ՝ մեծ քանակությամբ դեղնուցը գտնվում է բշշի կենտրոնական մասում (հոդվածոտանի– ներ) և տելոլեցիտալ, երբ դեղ– նուցը շատ է և կենտրոնացած մեկ բևեռում (ձկներ, թռչուններ): Ընկերքավոր կաթնա– սուն կենդանիների Զ–ի տրամագիծը 50– 70 մկմ–Հւց մինչև 150 մկմ է, մարդունը՝ 89–91 մկմ: Զ–ի բշշապլազման պարունա– կում է միտոքոնդրիաներ, Գոլշիի համա– լիր, էնդոպլազմային ցանց, ռիբոսոմներ ևն: Բ ու յ ս և ր ի Զ. (գամետ) համեմատա– բար խոշոր է, անշարժ: Ջրիմուռների Զ. գոյանում է օոգոնիումում, մամուռևերինը, պտերներիևը; մերկասերմերինը՝ արքե– գոնիումում: Իգական գամետները արա– կանից խոշոր են, վերին մասում ունեն վակուոլ: Արտաքին ցեսուլոզային թա– ղանթը բացակայում է, առկա է միայն պլազմային նուրբ թաղանթը, որը նպաս– տում է Զ–ի և նրան շրշապատող սաղմնա– յին պարկի բշշապլազմայի միշև տեղի ունեցող նյութափոխանակությանը, ինչ– պես նաև սպերմի ևերթաՓանցմանը բեղմ– նավորության ժամանակ: Բշշապլազմա– յում պարունակվում են օրգանելներ և նե– րառումներ (լեյկոպլաստներ, քլորո– պլաստներ ևն), որոնք բնորոշ են նաև այլ բշիշևերի (տես նաև Բջիջ):
ՁՎԱԾԵՂ, կերակուր: Ավանդական Զ. պատրաստում եև միայն ձվով և յուղով: Այժմ, ըստ նախասիրության, Զ. պատ– րաստում են ավելացնելով նաև լոլիկ, սոխ, այլ համեմունքներ: Զ. երբեմն պատ– րաստում են երշիկով, մսով, պանրով: Զուտ Զ–ի վրա հաճախ լցնում են մեղր կամ մածուն: Հայաստանում, ավանդա– կան սովորությամբ, զոքանչները փեսա– ներին պատվում են Զ–ով: Որպես շուտ ապաքինող կերակուր, Զ–ով են կերակրում նոր ծննդաբերած կնոշը:
ՁՎԱՐԱՆԱԲՈՐԲ (oophoritis), ձվարաննե– րի բորբոքային հիվանդություն: Կարող է առաշանալ արտաքին (էքսոգեն) և ևերքին (էնդոգեն) պատճառներից: Արտաքին պատճառներից են՝ ինֆեկցիայի հարու– ցիչները (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկո– կեր, գոնոկոկեր, էնտերոկոկեր և տուբեր– կուլոզայիև միկոբակտերիա, երբեմն՝ վի– րուսներ, սնկիկներ), ջերմային և քիմ. գործոնները: Բորբոքման ևերքին պատ– ճառներ կարող են դառնալ հյուսվածքի մեռուկացումը (նեկրոզ), թրոմբոզը և ար– յունազեղումները (օրինակ՝ ձվարանի կիս– տայի ոլորման դեպքում:) Բորբոքումը կարող է սահմանափակվել մեկ ձվարանով կամ միաժամանակ ընդգրկել երկու ձվա– րանները: Պրոցեսն ընթանում է սուր, են– թասուր և քրոևիկական շրշաններով: Սուր Զ–ի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39–40°C, որովայևի ստորին հատվածում լինում են ուժեղ ցա– վեր, երբեմն առաշանում է սրտխառնոց, փսխում, պուլսը դառնում է հաճախակի, դաշտանի բնույթը փոխվում է (առատ և եր– կարատև կամ սակավ)՝ կախված ֆոլիկուլ– ների ախտահարման աստիճանից, օրգա– նիզմի ընդհանուր վիճակից և պրոցեսի ընթացքից: Քրոնիկական Զ–ի դեպքում ջերմությունը չի բարձրանում, դաշտանը լինում է անկանոն, ցավերը՝ մեղմ: Ձվարա– նի միայն կեղևային շերտը բորբոքվե– լիս երևույթները բավականին մեղմ են լինում, իսկ բոլոր շերտերը ընդգրկվելիս՝ սաստկանում են: Բորբոքային պրոցեսը կարող է խորանալ օվուլյացիայի դեպքում, տարածվելով պատռված ֆոլիկուլի վեր– քային մակերեսի վրա, առաջացնելով նոր գոյացող դեղին մարմնի թարախակալում: Երբեմն կարող է ամբողջ ձվարանը թա– րախակալվել, առաջացնելով այսպես կոչ– ված՝ պիօվարիում, երբեմն էլ ձվարանի թարախակալումը միանում է արգանդա– փողի թարախակույտի (պիոսալպինքս) հետ՝ գոյացնելով մեկ ընդհանուր փող– ձվարանային բորբոքային ուռուցք (tumor tubo-ovarialis): Բ ու Ժ ու մ ը. սուր շրշանում հիվանդա– նոցային պայմաններում՝ անտիբիոտիկ– ներ ու սուլֆանիլ–ամիդային պատրաս– տուկներ, ցավը հանգստացնող և օրգա– նիզմի դիմադրողականությունը բարձրաց– նող դեղամիջոցներ: Քրոնիկական շրջա– նում՝ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրևեր:
ՁՎԱՐԱՆՆԵՐ (լատ. ovaria, հուն, գ>°փծ– pov), մարդու և կենդանիների իգական սեռական գեղձեր, որտեղ առաջանում և հասունանում են ձվաբջիջները: Սկսած որդերից, Զ. առանձնացված օրգաններ են, միայն սպունգներն ու ցածրակարգ աղեխորշավորները չունեն սահմանա– զատված Զ.: Ողնաշարավորների Զ. ևաև ներզատիչ գեղձեր են, որտեղ արտադըր– վում են հորմոններ (ֆոլիկուլին և պրո– գեստերոն): Զ. կազմված են շարակցա– հյուսվածքային հենքից և դրան սերտա– ճած սաղմնային բջիջներից: Որպես կա– նոն, զույգ են, սակայն առանձին կենդա– նիների մոտ (որոշ փափկամորթներ, թըռ– չուններ) Զ–ից մեկը կարող է թերաճել կամ երկուսը միաձուլվել (որոշ հոդվածո– տանիներ, քարալեզ ևն): Կանանց Զ., ներքին սեռական զույգ օրգան են, ներ– զատիչ գեղձ՝ 3,4 սմ երկարությամբ, 2– 2,5 սմ լայևությամբ և 0,6– 1,5 սմ հաստու–