դրամատիկական թատրոնում), Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (1958), Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» (1965), Ե. Օտյանի «Միջնորդ տեր պապան» (1970, երեքն էլ՝ Երևանի հեռուստատեսության ստուդիայում) բեմադրությունների ձևավորումները: Մի շարք արդյունաբերական, գյուղատնտեսական ցուցահանդեսների և հոբելյանական հանդեսների նկարչական հարդարումների հեղինակ է: 1949-ից մասնակցում է հանրապետական և միութենական ցուցահանդեսների:
ՀԱԿՈԲՅԱՆ Պերճ Նավասարդի [15.2. 1905, գ. էվջիլար (Սուրմալուի գավառում)–27.10.1977, Երևան], հայ սովետական գյուղատնտես: Կենսբ. գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1938-ից: Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստ–ը (1934), 1969–74-ին՝ նույն ինստ–ի ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները նվիրված են հողի մշակության, ցանքաշրջանառության, ինչպես նաև ՀՍՍՀ լեռնային շրջանների (Սևանի ավազան) երկրագործության համակարգերի ուսումնասիրմանը:
ՀԱԿՈԲՅԱՆ Պիոն Հովսեփի [ծն. 24.10. 1926, գ. Ծղալթբիլա (ՎՍՍՀ Ախալցխայի շրջանում)], հայ սովետական գրականագետ, աղբյուրագետ: Բանասիրական գիտ. դ–ր (1969), պրոֆեսոր (1978): Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950): 1954-ից աշխատում է ՀԱՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ–ում (1975-ից տեքստաբանության բաժնի վարիչ): 1970-ից դասախոսում է Երևանի համալսարանում: ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է (1969-ից): Հ–ի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության և մշակույթի պատմության ու տեսության հարցերին, հայ–ռուս, հայ–էստոնական գրական առնչություններին: Երկար որոնումներ է կատարել ԱԱՀՄ պետ. արխիվներում և գիտական շրջանառության մեջ դրել բազմաթիվ նորահայտ սկզբնաղբյուրներ ու վավերագրեր հայ գրականության և հայագիտության պատմության վերաբերյալ: Հրատարակվել են Հ–ի «Խաչատուր Աբովյան» (1955), «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը» (1955), «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836)» (1967) մենագրությունները, «Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ» (1978) ժողովածուն: Պատրաստել է Խ. Աբովյանի, Գ. Տեր–Մկրտչյանի, Ա. Բակունցի երկերի ակադեմիական հրատարակությունները:
ՀԱԿՈԲՅԱՆ Ռուբեն Ղազարի [ծն. 20.5. 1912, գ. Ուզունթալա (այժմ՝ գ. Այգեկութ, ՀՍՍՀ Իջևանի շրջանում)], Սովետական Միության հերոս (16.5.1944), ավագ լեյտենանտ: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել Ռ. Ղ. Հակոբյան է Երևանի համալսարանի ինժեներա–տնտեսագիտական ֆակուլտետը (1951) և Հայաստանի ԱՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական դպրոցը (1951): Հայրենական պատերազմի ժամանակ (1943–45) եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, ապա գումարտակի հրամանատար: Հերոսի կոչման արժանացել է IV Ուկրաինական ռազմաճակատի 2-րդ գվարդիական բանակի կազմում Իշունյան բարձունքների, Պերեկոպ և Արմյանսկ քաղաքների համար մղված մարտերում ցուցաբերած սխրագործության համար: 1945-ի հունվարին զորացրվել է, նշանակվել պատասխանատու պաշտոնների, այդ թվում՝ ՀՍՍՀ անտառտնտեսության մինիստրի տեղակալ (1951–52): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով:
ՀԱԿՈԲՅԱՆ Սարգիս Արշակի [ծն. 15.5. 1915, գ. Չովդառ (Ելիզավետպոլի նահանգ, այժմ՝ Ադրբ. ԱԱՀ Դաշքեսանի շրջանում)], հայ սովետական ֆիզիոլոգ, կենսաբանական գիտ. դ–ր (1956), պրոֆեսոր (1956), ՀԱՍՀ գիտ. վաստ. գործիչ (1962): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1939-ին ավարտել է Բաքվի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի ուղեղի ինստ–ի ասպիրանտուրան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է Բաքվի համալսարանի ֆիզիոլոգիայի (1937) և բժշկ. ինստ–ի կենսաքիմիայի (1943) ամբիոններում, 1949–73-ին եղել է Երևանի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի, միաժամանակ՝ հեմատոլոգիայի և արյան փոխներարկման ինստ–ի (1949–54) բաժնի վարիչ: Գիտական աշխատանքները նվիրված են արյան Փոխներարկման, արյունաբանության հարցերին, ինչպես նաև` օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա տիեզերական թռիչքի գործոնների (ռադիո–ճառագայթում, վիբրացիա, աղմուկ, արագացումներ, հիպօքսիա) ազդեցությանը: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով:
Երկ. Плазмозамещачщая антишоковая жидкость "АрмИПК" и физиологический механизм ее лечебного действия, Е., 1958; О роли нервной системы в деятельности пищеварителсного тракта при кровопотере и гемотрансфузионном шоке, Е., 1959; Высшая нервная деятельность при гемотрансфузионном шоке и кровопотере, Е., 1961; Антианеми9еские свойства витаминизированных минеральных вод Армении, Е., 1959 (соавтор Аветян С. Г.).
ՀԱԿՈԲՅԱՆ Սիմոն Հարությունի [1880, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)– 1942], հայ սովետական գրականագետ: Պրոֆեսոր (1929): 1899-ին ավարտել է Ներսիսյան դպրոցը, սովորել Շվեյցարիայում (1902–1907): 1922– 24-ին Վիեննայում, ապա Բեռլինում խմբագրել է «Արեգ» գրական–գեղարվեստական հանդեսը: 1924-ից դասախոսել է Երևանի համալսարանում (1929–31-ին՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ): Լույս են տեսել Հ–ի «Շիրվանզադե» (1911), «Արփիար Արփիարյան» (1922), «Հերանուշ Արշակյան» (1922), «Պետրոս Դուրյան» (1922), «Վահան Տերյան» (1923), «Եղիշե Չարենց» (1924) մենագրությունները: Հեղինակ է արտասահմանյան գրողներին նվիրված աշխատությունների («Ռոմեն Ռոլան: Հանրի Բարբյուս», 1922, «Ստեֆան Ցվայգ: Անդրեաս Լացկո», 1923, «Լեսինգ», 1937): Գրել է «Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն» (հեղինակակից՝ Հ. Մամիկոնյան, 1933–36) և «Եվրոպական գրականության պատմության գլխավոր էջեր» (մաս 1–2, 1936) բուհական դասագրքերը:
ՀԱԿՈԲՅԱՆ Սուրեն Երվանդի [1.1.1907, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)–7.1.1976, Երևան], հայ սովետական պատմաբան: Պատմական գիտ. դ–ր (1953), պրոֆեսոր (1954), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1968): ՍՄԿԿ անդամ՝ 1939-ից: Ավարտել է (1936) Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը, զուգահեռ աշխատել (1931–37) Երևանի «Բանվոր», «Կուլտուրական ֆրոնտ» և «խորհրդային դպրոց» թերթերում: 1940-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրան, 1940–41-ին՝ դասախոսել Երևանի մանկավարժական ինստ–ում, 1941–46-ինՀ ծառայել սովետական բանակում: 1946–49-ին դասախոս և ամբիոնի վարիչ էր Երևանի հեռակա, միաժամանակ՝ դասախոս Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ում: 1950–64-ին վերջինիս ՍՍՀՄ, 1964-ից հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչն էր: Զբաղվել է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման, ազատագրական պայքարի, պատմագրության և սոցիալական հարցերով:
ՀԱԿՈԲՅԱՆ Վազգեն Արտաշեսի [ծն. 14.2.1913, Լեռնագյուղ (ՀՍՍՀ Ղուկասյանի շրջան)], հայ սովետական պատմաբան–աղբյուրագետ, մանկավարժ: Պատմ. գիտ. դ–ր (1967), պրոֆ. (1972): Ավարտել է (1941) Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետը, 1942-ին մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, 1969–74-ին դասախոսել է Կիրովականի մանկավարժական ինստ–ում: 1971-ից ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի հայ ժողովրդի միջին դարերի պատմության բաժնի վարիչն է: Հ. զբաղվում է հայ ժողովրդի միջնադարյան պատմության, XYIII դ. հայ ազատագրական շարժման կենտրոնների ու ծրագրերի, տարբեր կարգի աղբյուրների քննության ու լուսաբանման հարցերով: «Մանր ժամանակագրություններ