Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգեբանական գծերով: Հ. գեղանկարչական բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն»), 1901, «Մրգեր 11,Դեեր», 1910–20): Հ–ի ռելիստական արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածքային պարզությունը, հուզականությունը: Հ–ի շուրջ 220 գեղանկար, 1500 գծանկար, էսքիզ, ճեպանկար պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում, Թբիլիսիում, Մոսկվայում, Երեվանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը:

Գրկ. Հմայակ Հակոբյանի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդեսի կատալոգ, [Ե.], 1948; Շիշմանյան Ռ. Բնանկարն ու հայ նկարիչները Ե 1958:

Պ. Գրիգորյան

ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Հակոբի, Վարդ Շահենի (1876, Վան–1937), հայ պատմաբան, հրապարակախոս, գրող: Պրոֆեսոր (1928), ՀՍՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935): Սովորել է 1890-ական թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտել (1904) Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1905-ին պաշտպանել է «Հայերի և ֆրանկների հարաբերությունները Լևոն Ր–ի իշխանության օրոք 11թթ.» դիսերտացիան (հրտ. անգլ «Արմենիա» 1905, No 2–3) և ստացել սկսի համալսարանի պրոֆեսորի կոչում: 1907-ին Նյու Չորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը: 1908-ին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստ»-ի թղթակից մեկնել է Թուրքիա, հասարակական–կրթական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում: 1912-ին ստանձնել է էրզրումի Սանասարյան վարժարանի տեսչի պաշտոնը: 1915-ին անցել է Ռումինիա, ապա՝ Ռուսաստան: Թիֆլիսում աշխատակցել է «Մշակ»-ին զբաղվել գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով: 1922–27-ին եղել է «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետը: 1927-ին վերադարձել է Սովետական Հայաստան: 1928-ին դասավանդել է Երևանի պետ. համալսանում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդ»-ի պատասխանատու քարտուղարը ՀՍՍՀ-ում և ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն: Հ–ի գիտ. ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին: Գրել է հրապարակախոսական երկեր, որոնցում մերկացրել է գերմ. իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918): Հրատարակել է նաև ընդհանուր պատմության ու քաղաքացիական կրթության ձեռնարկներ, գեղարվեստական գործեր («Պատկերներ մեր կյանքեն», 1899 ևն):

Երկ. Խորհրդային Հայաստան, Փարիզ, 1929: Ուղեգրություններ, հ. 1, 6, Ե., 1932-1934:

Գրկ. Մելիքյան Մ., Հովհաննես Հակոբյան, «ԲԵՀ», 1976, N 1:

ՀԱԿՈԲՅԱՆ Ղևոնդ Ավագի [ծն, 26.11, 1908, գ. Ղշլաղ (այժմ՝ Կիրովական քաղաքի շրջագծում)], ինժեներա–տեխնիկական ծառայության մայոր (1958): ՍՄԿԿ անդամ 1932-ից: Ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1937): 1939–40-ին, որպես ավիագնդի հատուկ սարքավորումների ինժեներ, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բեյլոռուսիայի ազատագրմանը և Ֆինլանդիայի դեմ մղված պատերազմին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Հարավային ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի իատուկ ծառայության ինժեներ-հրահանգիչ, 1943-ից՝ IV օդային բանակի գլխավոր ինժեների տեղակալ, մասնակցել Հյուսիսային Կովկասի, Թամանի Կուբանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, ինչպես նաև Լեհաստանի, Չեխոսլովակիայի Գերմանիայի ազատագրմանը: 1945–1947-ին ծառայել է Գերմանիայում, 1947– 1950-ին՝ Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբում, 1951–63-ին եղել է Կիևի բարձրագույն ինժեներա–ավիացիոն ռազմ. ուսումնարանի ռադիոտեխնիկական ֆակուլտետի պետ: Պարգևատրվել է Լենինի,Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի աստիճանի, Կարմիր աստղի 3 շքանշաններով, մեդալներով: Հ. զորացրվել է 1963-ին:

ՀԱԿՈԲՅԱՆ Մարիա Տիգրանի [19.12.1921, ք. Գեորգիևսկ (ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում)], հայ սովետական բանաստեղծուհի: 1942-ին ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտը: Առաջին գիրքը` «Անանուն ծաղիկներ», լույս է տեսել 1958-ին: Այնուհետև հրատարակվել են նրա «Լույսերի շշուկ» (1963), «Անծանոթ երազ» (1967), «Աշնան ծառուղի), «Ոսկի տերևաթափ» (1978) ժողովածուները: Հ–ի պոեզիային բնորոշ են սիրո, կարոտի ու հավատի մոտիվները:

ՀԱԿՈԲՅԱՆ Ներսես Բաբայի [189, գ. Խնածախ (Գորիսի շրջանում)–1954, Երևան], սովետահայ հիգիենիստ: Բժշկ. գիտ. դ–ր (1937), պրոֆեսոր (1938): 1916-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Եղել է Իգդիրի որբանոցային հիվանդանոցի, իսկ 1920-ին՝ Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Պատասխանատու պաշտոններ է վարել Հայկ. ՍՍՀ առժողկոմատում և Կարմիր բանակի ռազմա–սանիտարական վարչությունում, 1924–28-ին ղեկավարել է Հայաստանի մանկական գաղութներից մեկը: 1928-ին գործուղվել Փարիզ և կատարելագործվել սանտեխնիկայի հատուկ դասընթացներում: 1932-ին նշանակվել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ, իսկ 1934-1954-ին ղեկավարել կոմունալ հիգիենայի ամբիոնը: 1934–38-ին եղել է Սանիտարա–բակտերիալոգիական ինստ-ի, 1945–49-ին՝ Երևանի բժշկական ինստ-ի դիրեկտոր: Հ–ի գիտական աշխատանքները վերաբերում են մթնոլորտային օդի սանիտարական թույլատրելի նորմերի, ջրամատակարարման և թափթփուկների վնասազերծման հարցերին: Հ–ի անունն է կրում Երևանի ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ:

ՀԱԿՈԲՅԱՆ Շահեն Հովհաննեսի (ծն. 6.12.20 Կ. Պոլիս), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1965): 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը (դիպլոմային աշխատանքը՝ Ռ. Գլիերի «Կարմիր կակաչ» բալետի ձևավորումը, իրականացվել է Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում): 1956-ից Երևանի հեռուստատեսության գլխավոր նկարիչն է: Աշխատում հիմնականում բեմանկարչության մարզում: Լավագույն աշխատանքներից են՝ Տ. Չուխաճյանի «Կարինե»-ի (1950, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում), Ցու. Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»-ի (1954), Ջ. Վերդիի «Տրուբադուր»-ի (1957, երկուսն էլ՝ Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում), Լ. Աբրահամյանի «Սայաթ-Նովա»-ի (1963, Լենինականի