Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մկրտության տեսարաններ: Հվ. պատին պահպանվել է աթաբեկ Սադունի որդու՝ Խութլու Բուղայի ամբողջ հասակով պատկերը: Քանդակագործական արվեստի հոյակապ գործ է տաճարի արլ. ճակտոնապատի վերին մասում տեղադրված կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Սմբատ և Դուրգեն թագավորները պահում են տաճարի մանրակերտը: Հուշարձանների հիմնական խմբից դուրս է վանքի աղբյուրը (1258) և մի շարք այլ շենքեր, որոնցից է Կուսանաց անապատի գողտրիկ եկեղեցին (Հ–ի հս. ծայրին, բլրի վրա)՝ գեղաքանդակ խաչքարերով, մի շարք այլ Փոքրիկ եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր՝ սփռված գյուղի տարածքում և նրանից դուրս: Հուշարձանախումբը 1953-ից պարբերաբար վերանորոգվում է:

Ս. Մնացականյան

Պատկերազարդումը տես 73-րդ էջից առաջ՝ ներդիրում:

Հովհան Ղրիմեցի, Պատմութիւն հոչակաւոր վանից Հաղբատայ Ս. Նշան, Վնն., 1965: Երզնկյանց Ռ., Հնախոսական տեղագրություն Հաղբատա աշխարհահռչակ վանից Ս. Նշանի, Վադ–պատ, 1886: Լալայան Ե., Բորչալուի գավաո, «ԱՀ», 1901, գիրք 7: Ղաֆադարյան Կ., Հաղբատ, Ե., 1963:

ՀԱԴՊԱՏ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Երեան–Թբիլիսի երկաթուղու մոտ, Դեբեդի ձախ աՓին, շրջկենտրոնից 7 կմ արևելք:

«ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթյա Ավետարան: Հաղպատում (այստեղից էլ անունը) ընդօրինակել են երկու գրիչներ: Առաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2–10-րդ պրակները, երկրորդը՝ Հակոբ գրիչը՝ 11-ից մինչև վերջ: Հակոբը, գրելուց բացի, ձեռագիրը զարդարել է կիսախորաններով, զարդագրերով և լուսանցա զարդեր ով, որոնք չի գունավորել: Ձեռագիրը (30 սմX22 սմ, երկաթագիր) Հաղպատից տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է լուսանցազարդերը, զարդագրերը, փոխել երկու կիսախորաններ՝ նորերը նկարելով, սկզբից ավելաց րել է տասը նկարազարդ խորան և գրել համաբարբառը, ապա նկարել տերունական նկարներ, որոնցից պահպանվել են միայն «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» նկարը և ընծայականը՝ «Քրիստոսը՝ Ավետարանը ստացող Սահակ և Առաքել եղբայրների հետ»: Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձնել պատվիրատու Մահակ կրոնավորին, իսկ սա 1211-ին նվիրել է Արչո Աոիճի եկեղեցուն: 1223-ին Անիի գավառում այն գնել է արցախեցի Սարգիսը և նվիրել Խաչենի եպիսկոպոսարանին: Դարեր հետո ձեռագիրը տարվել է Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցին, որտեղից 1920-ական թթ. Գ. Հովսեփյանը բերել է էջմիածնի մատենադարան և նրա մասին գրել ուսումնասիրություն: «Հ. Ա» այժմ գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. 6288): Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի նկարներով: Թե՛ խորանների լուսանցքներում, թե՛ տերունական նկարներում պատկերվել են կենցաղային տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմական դեմքեր՝ Անիի գրչության դպրոցի առաջնորդ Եղբայրիկը, ձուկ բերող Շերանիկը, ջուր բերող երիտասարդ սպասավոր, գուսան՝ նստած կապերտի վրա, սազ նվազելիս, Հոռոմոսի առաջնորդ և ձեռագրի կազմարար հայր Աբրահամը: Հիսուսի մուտքի ավանդական պատկերի փոխարեն նկարված է մի բարձրաստիճան անձ կամ թագավոր, որին դիմավորում է ժողովուրդը: «Հ. Ա.» ունի ոչ միայն գեղարվեստական, այլև պատմա–ազգագրական բարձր արժեք:

Գրկ. Հովսեփյան Գ., . Հաղպատի դպրոցի մի գլուխ գործոց («Գետաշենի Ավետարան»), տե՛ս նրա «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1, Երուսաղեմ, 1935: Ա. Մաթևոսյան

ՀԱՂՊԱՏԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից, ձևավորվել է 1903-ի հունիսին՝ Ա. Կախոյանի և Մելիք Մեւիքյանի ջանքերով: Կազմակերպության հիմքը եղել՝ է 1902-ից Մարտիրոս Թանդիլյանի ղեկավարությամբ գործող լենինյան իսկրայական խմբակը: Հիմնադիր կազմի անդամներից էին նաև Սիմոն Իսրայելյանը, Սայադ Շամբարյանը, Արզուման Սոխակյանը, Եգոր Մաթոսյանը և ուրիշներ: 1903-ի նոյեմբերին կազմակերպությունը ղեկավարեց Հաղպատի գյուղացիների զինված ելույթը՝ կալվածատեր Բարաթովի և ցարական իշխանությունների դեմ: Չնայած ոստիկանությունը դաժանորեն ճնշեց ելույթը, և Հ. բ. կ–ի ակտիվ անդամներից շատերը նետվեցին Մետեխի բանտը, սակայն ցարական էկզեկուցիան չկարողացավ խեղդել Հաղպատի գյուղացիության հեղափոխական ոգին: 1905–07-ի հեղափոխության տարիներին Հ. բ. կ. ավելի վճռականորեն ներգրավվեց համառուսաստանյան հեղափոխական շարժման մեջ: Այդ տարիներին կազմակերպության աչքի ընկնող գործիչներից էին բանվորներ Ս. Փիրուզյանը, Օ. Մարուքյանը, Պ. Թանդիլյանը,