Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շ. Բեժանյանը, Ա. և Մ. Շամբարյանները, Ալ. Ալիխանյանը և ուրիշներ: Նշանակալից էր Ս. էվոյանի ղեկավար գործունեությունը: Նա Ա. Կախոյանի հետ Թիֆլիսի բոլշևիկյան կենտրոնից Լոռուն ամրացված պրոպագանդիստ–կազմակերպիչ էր: 1905-1908 թվականներին Հ. բ. կ. ՌՍԴԲԿ Բորչալուի կազմակերպության մարտունակ ջոկատներից մեկն էր: Այստեղ են գումարվել Լոռու բոլշևիկյան կազմակերպությունների 1905 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը, ինչպես նաև Բորչալուի բոլշևիկյան կազմակերպության 1906 թվականի հոկտեմբերյան և դեկտեմբերյան կոնֆերանսները, որոնք ղեկավարել է Ս. Շահումյանը: Դեկտեմբերյան կոնֆերանսը ՌՍԴԲԿ V (Լոնդոնի) համագումարի դելեգատներ ընտրեց վճռական ձայնով Ս. Շահումյանին, Ա. Կախոյանին, իսկ խորհրդակցական ձայնով՝ Մ. Ցխակայային: Հ. բ. կ. իր գործունեությունը շարունակել է նաև ստոլիպինյան ռեակցիայի շրջանում: Այդ են վկայում 1907 թվականի աշնանը Հաղպատում գումարված ՌԱԴԲԿ Բորչալուի կազմակերպության 4-րդ կոնֆերանսը, ինչպես նաև 1908 թվականի ապրիլի 15-ի խորհրդակցությունը, որոնցում վճռականորեն դատապարտվել է Հարավային Կովկասի ազգայնական կուսակցությունների և մենշևիկ լիկվիդատորների վարքագիծը: 1908 թվականի ապրիլյան խորհրդակցությունից հետո, երբ Թիֆլիսի մենշևիկների ջանքերով վերացվեց Բորչալուի կազմակերպությունը, հեղափոխական գործունեության կենտրոնը Լոռիում դարձավ Հ. բ. կ.: Կազմակերպության գործունեությունը նշանակալից էր Լոռու «Չեզոք գոտում» սովետական իշխանության համար մղված պայքարի շրջանում: Այդ շրջանում Հ. բ. կ. Ա. Մռավյանի, Հ. Լազյանի, Դ. Առուստամյանի, Ս. էվոյանի, Ս. Սարգսյանի և այլ բոլշևիկների ղեկավարությամբ գլխավորեց 1921 թվականի փետրվարին Լոռիում բռնկված ապստամբությունը, որը 11-րդ կարմիր բանակի օգնությամբ ավարտվեց հաղթանակով, և Լոռին միացավ Սովետական Հայաստանին:

ՀԱՂՊԱՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ, միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստը: Հիմնվել է XI դարի, Հաղպատի վանքի Ս. Նշան եկեղեցու մոտ: Քառանկյուն, հավասարակողմ շինություն էր, ուներ որմնախորշեր՝ մատյանները պահելու համար: Փայտաշեն ծածկը XIII դարի կեսերին վերակառույց և դարձել է քարաշեն: Պահվում էին գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ: Հարստացել է նվիրատվությունների և տեղում կատարված ընդօրինակությունների շնորհիվ: Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել: 1931 թվականին Հաղպատից միայն 12 ձեռագիր է բերվել Երևան: Երկար տարիներ Հաղպատի գրադարանում է պահվել Մուղնու նշանավոր Ավետարանը, որ հետո տեղափոխվել է Թիֆլիսի Մուղնու Ս. Գևորգ վանք, իսկ այնտեղից՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան: Կորած ձեռագրերից արժեքավոր էր Հաղպատի «Քոթուկը» կամ ավանդամատյանը, որտեղ արձանագրված էր վանքի անցուդարձը:

ՀԱՂՊԱՏԻ ԴՊՐՈՑ, միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական և գրչության նշանավոր կենտրոնից: Հիմնել է վանքի հիմնադիր և առաջին վանահայր, նշանավոր գրիչ Սիմեոն վարդապետը՝ վանքի կառուցումից անմիջապես հետո (X դ.): Հաղպատում հիմնականում ծաղկել է գրչության արվեստը: Հաղպատի դպրոցում ձեռագրեր են ընդօրինակվել ոչ միայն ուսումնա գիտական նպատակով, այլև պատվերներ են ընդունվել տարբեր տեղերից: Բնորոշ է «Հաղպաաի Ավետարան»-ը: XI դարի վերջում Հաղպատի դպրոցի համբավը տարածվում է Հայաստանում: Հովհան նես Սարկավագի րաբունապետության օրոք Հաղպատում սովորելու են գալիս Հայաստանի տարբեր վայրերից, ծաղկում է գրչության արվեստը, խմբագրվում են աղավէսղված ռագրերը, համեմատվում թարգմանչագ օրինակների հետ, ինչպես Սաղմոսարանև Կյուրեդ Երուսաղեմցու «Կոչումն ընծայութեան» գործի ստույգ օրինակները: Հիշվում է թարգմանչագիր Աստվածաշնչից 951 թվականին ընդօրինակված մի ձեռագիր: Սարկավագից հետո Հաղպատի վարդապետներից նշանավոր էր Դավիթ Քոբայցին, որից մեզ է հասել երկու ընդօրինակություն՝ կատարված 1178 թվականին և 1198 թվականին: Դավիթ Քոբայրեցուն հաջորդում է Մխիթար Քոբայրեցին: XV դարում Հաղպատում գրության ուսուցիչներ էին Իգնատիոսը և Կարապետը: Հաղպատի դպրոցը գոյատևել է մի քանի դար: Հաղպատում են ընդօրինակվել մեզ հայտնի մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, որոնցից պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊԻՉ, 1. էլեկտրատեխնիկայում, էլեկտրական լարման (հոսանքի) հաճախականության փոփոխման սարք: Կիրառվում է կարգավորվող էլեկտրահաղորդակի և մագնիսական ուժացուցիչների սնման համակարգերում՝ տարբեր հաճախականության փոփոխական հոսանքի երկու և ավելի համակարգ համաձայնեցնելու համար: Տարբերում են ստատիկ, էլեկտրամեքենայական և ամակցված հաճախականության փոխակերպիչներ: Մտատիկ փոխակերպիչները լինում են՝ էլեկտրամագնիսական և վենտիլային: էլեկտրամագնիսական փոխակերպիչների գործողությ հիմքում ընկած է մագնիսական ոգծային տարրերի (դրոսել, հագեցված մուկով տրանսֆորմատոր) միջոցով։ Փոփոխական սինուափդային լարման փոփոխությունը՝ լարման պահանջվող հաճախականթյան բաղադրիչի հետագա անջատմամբ: Դրանք ծառայում են որպես հաճականության բաժանիչներ և բազմապատկներ: Օ. գ. գ. 70–80% է: Առավել տարածված են վենտիլային փոխակերպիչները, որոնցում որպես վենտիլ օգտագործում են տրանզիստորներ և տիրիսրներ: Տրանզիստորային հաճախականության փոխակերպիչները հիմնականում օգտագործում են ռադիոտնիկայում, տիրիստորային հաճախականության փոխակերպիչները՝ փոփոխական հոսանքի հզոր էլեկտրահաղորդակներում: Օ. գ. գ. 95–98% է: 2. Ռադիոտեխնիկայում, ընդունվող ռադիոազդանշանի հաճախականությունը այլ հաճախականության օժանդակ տանումների ներգործությամբ փոփոխ էլեկտրոնային սարք: Բաղկացած է հաճախականության խառնիչից և հետենից (տրանզիստորներով կամ մեկ հախափոխակերպիչ լամպով): Հաճախականության փոխակերպիչներ են անվանում նաև ռադիոտեխնիկական սարքեր, որոնք կապված են հաճախականությունների փոխակերպման հետ (հաճախականությունների սինթեզատոր, բաժանիչ, բազմապատկիչ):

ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, սարքավորումների համախումբ, որը հնարավորություն է տալիս չափել տատանումներհաճախականությունը, հետևաբար և պարբերությունը՝ համեմատելով այն միկմասնիկի (ատոմ, մոլեկուլ, իոն) էներգետիկ մակարդակների միջև քվանտային անցման կենտրոնական հաճախականության՝ հաճախային ռեպերի հետ: Այսպիսի ստանդարտները կոչվում են պասիվ, ի տարբերություն ակտիվ ստաարտների, որոնցում ատոմների և մոլեկլների քվանտային անցումները անմիջականորեն հանգեցնում են էլեկտրամաիսական ալիքների ճառագայթման, և այդ ալիքների հաճախականությունն էլ հենց ընդունվում է իբրև ստաարտ: Ակտիվ Հ. ք. ս. կոչվում են նաքվանտային գեներատորներ: Հ. ք. ս–ում ապահովվում է չափումների չգերազանցված ճշտություն, որը պայմանավորված է, այսպես կոչված, հնացման, այսինքն՝ հատկությունների աննշան փոխությունների աստիճանական կուտակման բացակայությամբ, քանի որ միկրոմասնիկներում հնարավոր են միայն թռիչքաձև Փոփոխություններ: Հ. ք. ս. հիմք են ծառայում հաճախականության ժամանակի ազգային էտալենների և հաճախականության երկրորդային էտալոնների համար: Տեխնիկական կատարելության են հասել ցեզիումի ատոմների փնջերով աշխատ պասսիվ Հ. ք. ս. (հաճախականության զիումային ստանդարտներ): 1967 թվականին միջազգային համաձայնությամբ ժամանակի միավորը՝ վայրկյանը, սահմանվել է իբրև ցեզիումի 133Cs իզոտոպի որոշակի քվանտային անցմանը համապատասխանող 9.192.631.770,0 տատանումների տևողություն: Ցեզիումային Հ. ք. ս–ի միջոցով հաճախականության և ժամանակի չափման հարաբերական սխալը չի գերազանցում 10-11 արժեքը: Այդպիսի Հ. ք. ս.–ի հիման վրա կառուցված ատոմային ժամացույցները 3 հազար տարում կարող են «սխալվել» ընդամենը 1 վայրկանով: Աշխարհի տարբեր գիտական կենտրոններում փորձեր են արվում