Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնակություն են հաստատել Կիլիկիայի հայկական պետության անկումից (1375) հետո: XV դ. Հ–ին տիրել են օսմանյան թուրքերը: 1915-ին Հ. ուներ 35 հազար բնակիչ՝ մոտ 25–30 հազար հայ, մնացածը՝ թուրք: Վերջիններս ապրում էին քաղաքի արվարձաններում, նրանցից շատերը խոսում էին աղավաղված հայերենով: Հայերը հիմնականում զբաղվում էին սանտրով և արհեստներով: Հ–ի հայերն ունեին վեց եկեղեցի, ամենահինը Ս. Աստվածածինն էր (XV ղ.), քաղաքից դուրս գործում էր Ս. Հակոբի վանքը՝ իր գիշերօթիկ վարժարանով: Բոլոր եկեղեցիներին կից գոր ծում էին վարժարաններ, նշանավոր էր Սահակ–Մեսրոպյանը: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Հ–ի հայերը տեղահանվեցին և տարագրվեցին Դեյր Էլ–Զորի շրջանը, որտեղ նրանց մեծ մասը զոհվեց: Թուրքիայի պարտությունից (1918) հետո Անտանտի համաձայնությամբ Հ. հանձնվեց Ֆրա սիային: 1919-ին Դեյր Էլ–Զորի սպանդանոցից փրկված մոտ 6–8 հազար հաճընցիներ վերադարձան և բնակություն հաստատցին հայրենի քաղաքում: Նրանք վերաանգնեցին ավերված ու հրդեհված քաղաքը, ուր կանգուն էր մնացել միայն Սահակ–Մեսրոպյան վարժարանի շենքը: Բացվեցին նոր դպրոցներ, որբանոցներ և արհեստանոցներ: Սակայն ֆրանսիական կառավարությունը, գաղտնի բանակցությունների մեջ մտնելով քեմալականների հետ, ամբողջ Կիլիկիան, այդ թվում Հ., հանձնեց Թուրքիային: 1920-ի մարտին Հ. շրջապատվեց քեմալական զորքերով և կտրվեց արտաքին աշխարհից: Չստանալով ֆրանսիացիներից ակնկալած օգնությունը՝ հաճընցիները դիմեցին ինքնապաշտպանության, սակայն ուժերը անհավասար էին: 1920-ի հոկտեմբերին թուրքերը ներխուժեցին քաղաք և կոտորեցին անզեն բնակիչներին (տես Հաճընի հերոսամարտ 1920): Կոտորածը կազմակերպող Ալի Աայիպ բեյի պատվին թուրքերը Հ. վերանվանել են Սայիմբեյլի: Վերջին աղետից փրկված հայերը տարագրվեցին տարբեր երկրներ, այդ թվում նաև Սովետական Հայաստան: Ընդառաջելով հաճընցիների ցանկությանը՝ Սովետական Հայաստանի կառավարությունը 1958-ին Աբովյանի շրջանում հիմնադրեց Նոր Հաճըն քաղաքատիպ ավանը:

ՀԱՃԸՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ. խմբակցության Կիլիկիայի կամ հվ–արմ. միջբարբառային խմբին: խոսել են Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքի և մերձակա գյուղերի (Շար, Վահկա, Սիս, Ուրումլը, Դարա–քյոյ, Քյութուն, Փանլըխ և այլն) հայերը: Հ. բ. ունի 9 ձայնավոր՝ ա, է, ը, ի, ու, օ, ա, ու, օ, երկու երկբարբառ՝ իէ (խիէ լք), ոլէ (խավուհլ), 30 բաղաձայն (հիմնականում համընկնում են գրաբարի բաղաձայններին): Ունի նաև ֆ հնչույթը: Գրաբարի և գրական արևելահայերենի խուլ հնչյունների դիմաց Հ. բ–ում առկա են ձայնեղներ (ապուր–աբույ, կատու– գադու), ձայնեղների դիմաց՝ խուլեր (բարի–պայի), ր հնչյունի դիմաց շատ բառերում առկա է յ, շ, ռ (կարմիր–գայմիյ, երթամ–իշտօմ, պատրոյգ–բառիք). միավանկ, մեկուկես վանկանի բառերում և բազմավանկ բառերի վերջին վանկում ա հնչյունի դիմաց՝ օ (աղ–օղ, աստղ–օսղը, դանակ– դանօգ, երբեմն նաև է՝ ճանճ–ջէնջ): Քմայնացված ա, ու, օ ձայնավորները ավելի շատ հանդիպում են նոր փոխառություններում՝ բայբայ: Գրաբարի երկբար– բառների դիմաց մեծ մասամբ առկա են պարզ ձայնավորներ (գայլ–կալ, թոյլ–թօլ, արիւն–էյին): Մի շարք բառերում անշեշտ ա–ի դիմաց առկա է ը՝ պարտական բայ– դըգօն: Բառաևկզբի ո (վօ)-ի դիմաց առկա է մեկ պարզ ձայնավոր՝ օ, ը, ի կամ ու (ոսկի–օսգի, որիգ–ըրուգ, ոլորել–իլլիյէլ, ւակոր–ուսգույ): Հ. բ–ում գոյականի հոգնակին կազմ– վում է իէյ, նիէյ, նի, վընի, ս տանն ի, ք, վիք, վօնք, դաք, դիք մասնիկներով, տոհ– մանուններինը՝ օնք մասնիկով: Ունի 4 հոլովաձև, ուղղական–հայցական՝ մուէմ (մոմ), ամէս (ամիս), մայ (մայր), սեռական-տրական՝ մուէմի, ամսու, մօյ, բացառական՝ մուէմէ(ն), ամսէ(ն), մօյէ(ն), գործիական՝ մուէմէվ, ամսէվ, մօյէվ (միայն յէիէս (ես) դերանունը ունի 7 հոլովաձև, յէիէս, իմ(իմիս), ընձի(ընձի~ գիս), զիս, իսնէ, իսնէվ]: Բայի եղանակներն են՝ սահմանական, ըղձական, հրամայական: Սահմանական ներկան և անցյալ անկատարը կազմվում են գը մասնիկով, ապառնին՝ բի մասնիկով (բիսիյիէմ և այլն): Վերլուծական կազմություն ունեն վաղակատար և հարակատար ժամանակների ձևերը (իէմ բայի խոնարհված ձևերի և իէյ (էյ) ու օձ վերջույթներ ունեցող հիմքերի (դերբայների) համադրությամբ՝ սիյիէյ իէյ (սիրել եմ):

ՀԱՃԸՆԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1927-ի մայիսի 30-ին, ԱՄՆ–ի Ռոչեստր քաղաքում (Նյու Ցորքի նահանգ): 1920–30-ական թթ. տարբեր երկրներում ապաստանած հաճընցիները ստեղծել էին իրենց հայրենակցական միությունները: Միացյալ կազմակերպություն հիմնելու գործը նախաձեռնեց Չիկագոյի միությունը, որը նախապատրաստեց հաճընցիների ընդհանուր պատգամավորական ժողովը, որտեղ և հիմնադրվեց Հ. հ. ը. մ.: Միության պաշտոնաթերթ ճանաչվեց 1928-ից Մարսելում (Ֆրանսիա) հրատարակվող «Հաճըն» ամսագիրը: 1933-ին Հ. հ. ը. մ–յան կենտրոնը Չիկագոյից տեղափոխվեց Լոս Անջելես, ուր սկսեց վերահրատարակվել պաշտոնաթերթը «Նոր Հաճըն» անունով: Շուտով մասնաճյուղերը կենտրոնական մարմին ճանաչեցին Բուենոս Այրեսի վարչությունը (1940-ական թթ. սկզբին տարբեր երկրներում հաստատված 7065 հաճընցիներից 1601-ը բնակվում էր հարավային Ամերիկայում), և «Նոր Հաճըն» ամսագիրը Փոխադրվեց այնտեղ: 1925-ի ներգաղթին, երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո մեծ թվով հաճընցիներ տեղա– փոխվեցին Սովետական Հայաստան: Հ. հ. ը. մ–յան խնդրանքով Սովետական Հայաստանի կառավարությունը ՀՍՍՀ Գերագույն սովետի 1958-ի նոյեմբ. 4-ի հրամանագրով հիմնեց Նոր Հաճըն քաղաքատիպ ավանը; 1972-ին միության նախաձեռնությամբ Նոր Հաճընում կանգնեցվեց 1920-ի Հաճընի հերոսամարտին նվիրված հուշարձան (հեղինակ՝ Ռ. Իսրայելյան): Միությունը գործող մասնաճյուղեր ունի Սան Պաուլուում, Լոս Անջելեսում, Փասադենայում, Փարիզում, Աթենքում, Բեյրութում և այլուր:

ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1920, Հաճըն քաղաքի բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ: 1918-ին Կիլիկիայի վրա նույնպես հաստատվեց Անտանտի երկրների հսկողություն, և թուրք, զորքերը դուրս բերվեցին (տես (Մուդրոսի զինադադար 1918) այնտեղից: Հաճընի նախկին 35000 բնակիչներից մոտ 8000-ը վերադարձավ քաղաք: 1920-ին քեմալականներին հաջողվեց լեզու գտնել իմպերիալիստական տերությունների հետ և ստիպել ֆրանսիացիներին իրենց զորքերը դուրս հանել Կիլիկիայից: Այնուհետև, թուրքերն օգտվելով հարմար առիթից, գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը, կոտորեցին բնակիչներին: Զգալով վերահաս վտանգը՝ Հաճընի բնակիչները իրենց կառավարիչ՝ փաստաբան Կարապետ Չպլյանի ղեկավարությամբ կազմեցին Հաճընի ինքնապաշտպանու– թյան բարձրագույն խորհուրդ (նախագահ՝ Հաճընի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյան): Պաշտպանության հրամանատարնշանակվեց Անդրանիկի հրամա– նատարության ներքո ծառայած, սպա Սարգիս ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը: Կազմավորվեցին 4 վաշտ (հրամանատարներ՝ Կ. Օղուլլուքյան, Մ. Շխըրտմյան, Մ. Մանասյան, Վ. Ալթունյան), 60 հեծյալից բաղկացած էսկադրոն (հրամանատար՝ Պ. Թերզյան), ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ: Զենք կրելու ընդունակ 16–50 տարեկան արու բնակչությանը (մոտ 1200 մարդ) բաժանվեց 132 հրացան: Հետագայում ձեռք բերվեցին ևս 300 հրացան և 200 ռումբ: Հաճընը և շրջակայքը բաժանվեցին պաշտպանական 4 շրջանի, Փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր և այլ ամրություններ, քաղաքում հաստատվեց պա– րետային ժամ (ժամը 22-ից հետո արգելվեց երթևեկությունը), գիշերային պահակներ կարգվեցին ճանապարհների հանգույցներում: Ֆրանսիացի զինվորական ներկայացուցիչներ Թեյարտային և գնդապետ Բրեմոնը, վարելով երկդիմի քաղաքականություն, խոստացան ինքնապաշտպանության համար տրամադրել զենք ու զինամթերք, սակայն բավարարվեցին մի քանի հարյուր հրացան տալով և նույնիսկ