թուրքերին տեղեկացրին ինքնապաշտպանության կազմակերպման մասին: Քեմալական էմիսարները հաճընցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք և քուրդ բնակչությանը: Լեռն երում, անտառներում վխտացող ավազակախմբերն արգելակում էին կապը արտաքին աշխարհի հետ, սպանում բանագնացներին: Մարտի 5-ին կազմակերպվեց Հաճնի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտ գրավեցին մարտական դիրքեր: Հարևան գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումներից հետո, մարտի 9-ին, հաընցիները կրկին պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի վարչապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն և զենք: Վերջինս պատասխանեց, որ ֆրանս. իշխանությունն ի վիճակի չէ օգնելու: Գրավելով շրջակայքի գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճըն: Մարտի 12-ին քեմալական զորքերի Կիլիկիայի խմբավորման հրամանատարը հայտարարեց, որ իրենց նպատակը ֆրանսիացիներին հեռացնելն է, իսկ հայերը կճնշվեն միայն այն դեպքում, եթե դիմադրեն: Օգնության վերաբերյալ հաճընցիների հետագա դիմումները ֆրանս. իշխանություններին (անգամ՝ Բրեմոնի տիկնոջը) ապարդյուն անցան, իսկ թուրքերը հեգնանքով հայտարարեցին, որ իրենց զենք են տվել ֆրան սիացիները: Մարտի 17-ին թուրք, զորքերի հրամանատար Կոզան Օղլու Դո ղան բեյը Հաճընի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան՝ իրենց փամփուշտներով, և, իբր խաղաղություն հաստատելու համար, ուղարկել 3 բանագնաց: Հաճընցիները, կռահելով Դողան բեյի նենգ մտադրությունը, մերժեցին վերջնագիրը: Ապրիլի 1-ին թուրքերն անցան նոր հարձակման: Ապրիլի 3-ին քաղաքը գրեթե շրջապատվեց, սակայն թուրքերի գրոհները նպատակին չհասան: Ապրիլի 10-ին թուրք, զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին՝ Կիլիկիա թաղամասի և Ս. Հակոբ վանքի ուղղությամբ: Կատաղի մարտերից հետո հաջողվեց նախ ռմբակոծելով ավերել, ապա գրավել վանքը, սակայն քաղաքը լիակատար շրջապատման մեջ շարունակեց հերոսաբար պաշտպանվել: Կատաղի կռիվներ տեղի ունեցան ապրիլի 30-ին, մայիսի 20–23-ին, հունիսի 8–9-ին և 25-ին, հուլիսի 12–13-ին: Հուլիսին թուրք, հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծուղակը գցել հաճընցիներին, բայց ապարդյուն: Օգոստ. 5-ին մոտ 200 կամավոր Կայծակ Ար ամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրք, դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը փոխադրեցին Հաճնի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա: Վերախմբավորելով ուժերը՝ Հաճընի պաշտպանները, հակագրոհով լուրջ կորուստներ պատճառելով թըշնամուն, սեպւո. 20-ին գրավեցին Ռումլու գյուղը: Սակայն պաշտպանների վիճակն օրեցօր հուսահատական էր դառնում: Ստանալով համալրումներ, հրանոթներ, զինամթերքի մեծ պաշարներ՝ թուրք, զորքն աստիճանաբար սեղմեց օղակը: Մուստաֆա Քեմալի հրամանի համաձայն՝ թուրք, զորքը հոկտ. 14-ին անցավ նոր հարձակման: Հրետանու կրակից ավերվեցին տներն ու դիրքերը: Հարյուրավոր հաճնցիներ ընկան մարտական դիրքերում: Քեմալական զորքերն ու չեթենները հոկտ. 15-ին գրավեցին Հաճընը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000 հայ բնակիչների՝ չխնայելով անգամ մանուկներին, վիրավորներին, ծերերին ու կանանց: Միայն 365 հոգու հաջողվեց ճեղքել ու դուրս գալ շրջապատումից: Հ. հ. թուրք, ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն էջերից է: Գրկ. ՊողոսյանՀ. Պ., Հաճընի ընդհանուր պատմությունը…, Լոս Անջելես, 1942: Թերզյան Ս. Հ., Հաճընի ութամսյա դյուցազնամարտը, Բուենոս Այրես, 1956: Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ., Ե., 1970:
ՀԱՃՅԱՆ Հակոբ, տես Գավառացի:
ՀԱՀՅԱՆ Մկրտիչ [ծն. 1915, գ. էզմե (Թուրքիայում)], հայ գրող, թարգմանիչ: 1933-ին ավարտել է Պոլսի Կեդրոնական վարժարանը, 1938-ին՝ համալսարանի դեղագործական ֆակուլտետը: Հրատարակել է «Բոցեր» (1973), «Հողեն երկինք» (1977) բանաստեղծությունների ժողովածուները, «Կնատյացը» (1949) թատերախաղը: Թարգմանել է Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), ժան Անույի «Ռոմեո և ժանեթ» (1950), էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժրակ» (1949) պիեսները: Այժմ Հ. ապրում է Մեքսիկայում: '
ՀԱՄԱ, քաղաք Սիրիայի արևմուտքում, Համա մուհաֆազի վարչական կենտրոնը: 203 հզ. բն. (1978): Երկաթուղային կայարան է, գյուղատնտ. շրջանի առևտրական կենտրոն: Կա տեքստիլ, սննդի, կաշվիկոշիկի, մետաղաձուլական, ցեմենտի արդյունաբերություն:
ՀԱՄԱԲԱԼՈՒՏԻԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1934-ին, դեռևս XIX դ. վերջին և XX դ. սկզբին Արևմտյան Հայաստանի Բսղու քաղաքից և համանուն գավառի գյուղերից (Հավավ, Պաղին, Արթխան, Օխու, Ներխի են) ԱՄՆ գաղթած հայերի հայրենակցական փոքրիկ խմբերի միավորումով: Սկզբում կոչվել է Համաբալուցիական վերաշինաց միություն: Բալու կամ Բալահովիտ անունները հայրենիքում հավերժացնելու խնդրանքով 1967-ին միությունը դիմել է Սովետական Հայաս տանի կառավարությանը: ՀՍՍՀ Գերագույն սովետի 1968-ի դեկտ. 26-ի հրամանագրով Աբովյանի շրջանի Մհուբ ավանը անվանակոչվել է Բաչահովիտ: Հ. հ. մ. մ. սերտ կապերի մեջ է Բալահովտի հետ: Միության կենտրոնը գտնվում է Պրովիդենս (ԱՄՆ) քաղաքում:
ՀԱՄԱԲԱՐԲԱՌ (հուն. δμὁφωνος, δμοφωνἱα, լատ. consomns, concondantiad), 1. ավետարանիչների միաբարբառ վկայությունները կամ մեկնությունները Մ. Գրոց մեջ: 2. Որևէ երկում գործածված բոլոր բառերի այբբենական դասավորությունը՝ համապատասխան բնագրային օրինակներով (կամ առանց օրինակների) և գործածության տեղի (էջի) նշումով: Գիտական Հ–ները կարելի է բաժանել երկու տեսակի՝ բառաքերականական և բնագրային (տեքստուալ): Առաջինում այբբենական կարգով տրվում են հեղինակի օգտագործած բառերի, իսկ երկրորդում՝ նաև ընդարձակ բնագրային վկայություններ: Հ–ներ կազմվել են մ. թ. II դ. սկսած (Տատիանոս Ասորի): Հայկ. հին Հ–ներից հայտնի են Զմյուռնիայինը (1848), որն ընդգրկում է Նոր կտակարանը, և Թադեոս Աստվածատուրյանի կազմած Աստվածաշնչի Հ. (1895): Մեր օրերում կազմվել ու հրատարակվել են գրաբարալեզու մի շարք հեղինակների (Եզնիկ, Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Դրասխանակերտցի և այլք) երկերի Հ–ները: Գրկ. Անաս յան Հ. Ա., Հայ համաբարբաոային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը, «էշմիածին*, 1971, JS6 11 – 12, 1972, Jsfe 1–4: Թոսունյան Գ. Բ., Գրաբարալեզու հեղինակների քարտարանի և համաբարբառի մասին, «ԼՀԴ», 1976, M 9: Գ. Թոսունյան
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, որևէ խոշոր կազմակերպության ներկայացուցիչների (պատգամավորների), ազգաբնակչության խմբերի, որևէ բնագավառի գործիչների ժողով (տես Սովետական Միության կոմունիստական կուսակցության համագումար, Սովետների համագումարներ, Սովետների համառուսաստանյան համագումարներ): Մի շարք կազմակերպությունների բարձրագույն մարմինը:
ՀԱՄԱԴԱ (արաբ.), քարային անապատների անվանումը Սահարայում: Առաջանում են ջերմաստիճանի խիստ տատանումների պայմաններում՝ կարծր ապարների ճաքճքման հետևանքով: Տարածված են սարավանդներում: Սահարայում գրավում են ավելի քան 1 մլն կմ2 տարածություն: «Հ.» տերմինն օգտագործվում է նաև երկրագնդի այլ վայրերում քարային անապատները բնութագրելու համար:
ՀԱՄԱԴԱՆ, քաղաք Իրանի արևմուտքում: 239,6 հզ. բն.(1978): Ավտոճանապարհների հանգույց է, երկրի արմ. մասի առևտրական գլխավոր կենտրոնը: Կան տեքստիլ, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ: Զարգացած է գորգագործությունը: Հ–ում է Աբու Աչի իբն–Սինայի (Ավիցեննա) դամբարանը:
ՀԱՄԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, քերականորեն իրար համազոր բաղադրիչների հարաբե րությունը շարահյուսական կառույցներում՝ պարզ, բարդ և այլ նախադասու թյուններում: Հ., որպես շարահյուսական հարաբերության տեսակ, արտահայտվում է համադասական շաղկապներով ու շարահարությամբ: Պարզ նախադասության մեջ Հ–յան արտահայտություն է, երբ բազմակի անդամները քերականական նույն կապի մեջ են գտնվում նախադասության միևնույն անդամի հետ: Բարդ նախադասության մեջ Հ. քերականական ինքնուրույն կարգ է և ունի տարբեր