Լ. Շանթը, Ն. Աղբալյանը, Գ. Իփեկյանը, Ս. Եսայանը և ուրիշներ: Նպատակն է սփյուռքահայ նոր սերնդի հայեցի կրթությունը, հայագիտության մշակումը ևն: Մասնաճյուղեր ունի հայ գաղթավայրերում: Բեյրութում գործում են միության հիմնած (1929) Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանը, «Գասպար Իփեկյան» թատերախումբը (1941), տպարան ևն: Հ. մ. մ. տնօրինում է դաշնակցություն կուսակցությունը: Հ. Թոփուզյան
ՀԱՄԱԶԳՅԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մշակութային կազմակերպություն: Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում, Մ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր՝ հասնել համազգային միասնության ու միաբանության, հիմնել երկսեռ դպրոցներ, տպարաններ, գրել, թարգմանել ու հրատարակել օգտակար գրքեր, հավաքել և ուսումնասիրել հայրենի ձեռագիր մատյաններ ու հին դրամներ, զարգացնել երկրագործության արվեստը ևն: Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից , նվիրատվություններից և այլ բարեգործական միջոցառումներից: Ակտիվ գործիչներից էին Ծերենցը, Հ. Հիսարյանը, Հ. Վարդանյանը, Հ. Տավությանը, Ա. Լյութֆյանը, Խ. Գազեզյանը, Կ. Թյուլպենտճյանը, Ա. Ասկերյանը, Ա. Ազնավուրյանը: Հ. ը–յան ծրագրի համաձայն, ստեղծվեցին՝ 1847-ին «Առևտրական ընկերությունը», 1848-ին՝ «Երկրաշ գործական ընկերությունը», «Թանգարան վերածնության»-ը: 1852-ին Հ. ը. դադարեց գործելուց: 1860-ին ստեղծված Բարեգործական ընկերություն հայոցը, ըստ էության, շարունակեց Հ. ը–յան գործը:
Գրկ. Սաֆարյան Վ., Մկրտիչ Պեշիկ-թաշլյան, Ե., 1972: Վ. Սաֆարյան
ՀԱՄԱԶՈՐ ՈՒԺ, տրված ուժային համակարգին համարժեք և այդ ուժերի R=ΣFk երկրաչափական գումարին հավասար ուժ: Մի կետում կիրառված ուժային համակարգը միշտ ունի Հ. ու., եթե R≠0: Մարմնին կիրառված ցանկացած ուժային համակարգ, որի համար R≠0, ունի Հ. ու., եթե այդ համակարգի գլխավոր մոմենտը հավասար է զրոյի կամ ուղղահայաց է R-ին: Այս դեպքում ուժային համակարգը Հ. ու–ով փոխարինելը թույլատրելի է, երբ մարմինը կարելի է դիտարկել որպես բացարձակ պինդ, և անթույլատրելի է, օրինակ, մարմնի ներքին ճիգերը որոշելիս կամ դեֆորմացիաները հաշվի առնող այլ խնդիրներ լուծելիս: Հ. ու. չունեցող ուժային համաարգի օրինակ են ուժազույգը կամ մի հարթության մեջ չգտնվող երկու ուժերը:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ռեֆերենդում (լատ. referendum – այն, ինչ պետք է հաղորդվի), պետական իրավունքում ընտրական կորպուսի ընդունած վերջնական որոշումը սահմանադրական, օրենսդրական և կամ ներքին, արտաքին քաղաքական հարցերով: Հ. հ. անցկացնելու պայմանները, ընթացակարգը կարգավորվում է սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Առարկայի, անցկացման եղանակների և տարածման շրջանակների համապատասխան, տարբերում են սահմանադրական (երբ քննարկվում է սահմանադրությունը) և օրենսդրական (երբ քննարկվում է օրենքը), պարտադիր կամ ֆակուլտատիվ (կամավոր) Հ. հ.: Պարտադիր Հ. հ. քննարկվում է ընտրական ողջ կորպուսում, օրինակ, ԱՄՆ–ի բոլոր նահանգներում: Հ. հ. դեմոկրատիայի դրսեվորման ձև է, սակայն նրա բովանդակությունը հիմնականում որոշվում է պետության դասակարգային բովանդակությամբ: ՍՍՀՄ–ում Հ. հ. անցկացնում է կա՛մ ՍՍՀՄ Գերագույն սովետը՝ իր նախաձեռնությամբ, կա՛մ որևէ միութենական հանրապետության պահանջով:
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, տես Պետություն, Սոցիալիստական պետություն:
ՀԱՄԱԼԻՐ ԱԴՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ժողովրդատնտեսական առումով՝ գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, փոխադրումը, վերամշակումն ու իրացումը իրականացնող էկոնոմիկայի ճյուղերի ամբողջություն: Ընդգրկում է երեք հիմնական օղակ: Առաջինը ներառնում է գյուղատնտեսությանը մեքենաներ, գործիքներ, թունաքիմիկատներ, շինանյութ, պարարտանյութ, կեր և արդ. այլ ապրանքներ մատակարարող ճյուղերը (գյուղատնտ. մեքենաշինություն, քիմ., շինանյութերի արդյունաբերություն ևն): Դրանց աշխատանքը տեխնոլոգիապես նախորդում է գյուղատնտ. արտադրության պրոցեսին: Երկրորդ օղակը գյուղատնտեսությունն է, բուսաբուծության և անասնապահության կազմակերպումը, երրորդը ներառնում է գյուղատնտ. հումք վերամշակող արդյունաբերությունը (թեթև և սննդի), նաև տրանսպորտն ու առևտուրը, որոնց հիմնական խնդիրը պատրաստի արտադրանքի մթերումը, փոխադրումն ու իրացումն է: Վերջին օղակը տեխնոլոգիապես և տնտեսապես եզրափակում է գյուղատնտ. արտադրության պրոցեսը: Հ. ա–ի օղակների տնտ. ինտեգրացումը (ամբողջացումը) գիտատեխնիկական առաջընթացի արագացման և աշխատանքի հասարակական բաժանման խորացման արդյունք է: Մի կողմից, գյուղատնտեսությունից անջատվում և արդյունաբերությանն են փոխանցվում գյուղատնտ. ավանդական պրոցեսներ (արտադրանքի վերամշակում, պահպանում), որով ավելի է մեծանում նրա ընդհանուր արդյունքի ապրանքային մասը, մյուս կողմից, զուգահեռաբար, գյուղատնտեսության ինդուստրացման և ինտենսիվացման շնորհիվ ուժեղանում է այդ ճյուղի կախվածությունը արդյունաբերությունից: Հետևաբար, ընդլայնվում են գյուղատնտեսության միջճյուղային կապերը, ակտիվանում Հ. ա–ի բոլոր օղակների փոխազդեցությունը: Կարևոր է նաև գյուղատնտեսության ու Հ. ա–ի մյուս ճյուղերի, ամենից առաջ արդյունաբերության միջև որոշակի համամասնությունների ստեղծումն ու զարգացումը: ՍՍՀՄ ժողտնտեսության մեջ Հ. ա–ի բոլոր ճյուղերում 1975-ին զբաղված էր մոտ 46 մլն մարդ, որոնց 63,6% –ը՝ գյուղատնտեսության, 5,7%-ը՝ մատակարարող, իսկ 30,7% -ը՝ վերամշակող արդյունաբերության մեջ, տրանսպորտում և կապում: Համալիրների գործունեության արգասիք էին ազգային եկամտի սպառման ֆոնդի մոտ 75, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի 66%-ը: Հ. ա., ճյուղային առումով, տեխնոլոգիական և տնտ. կապերի ձև է, որի միջոցով կազմակերպվում է արդ. հիմունքներով գյուղատնտ. առանձին արտադրատեսակների թողարկումը: Այս ձևով մասնավորապես, կազմակերպվում են անասնապահական (խոզաբուծական, թռչնաբուծական) մասնագիտացված համալիրներ: Հ. ա–ի ստեղծմամբ բարձրանում է սպառման ապրանքների արտադրությանն ու բաշխմանը մասնակցող ճյուղերի գործունեության տնտ. արդյունավետությունը, արտադրության շահութաբերությունը, ընդլայնվում արտադրանքի տեսականին, կրճատվում արտադրության սեզոնայնությունը: Սոցիալիստական մյուս երկրներում (Հունգարիա, ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա) Հ. ա. կազմակերպվում է ճյուղային և տերիտորիալ ագրոարդյունաբերական միավորումներ ստեղծելու ուղիով: Զարգացած կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, ԳՖՀ) «ագրոբիզնեսի» բոլոր օղակներում ընդգրկված է զբաղված բնակչության 15–30%-ը: ՀԱՍՀ–ում ագրոարդյունաբերական ձեռնարկությունները որոշակի զարգացում են ստացել խաղողագործության-գինեգործության (Հոկտեմբերյանի շրջ. Մյասնիկյանի անվ., Նոյեմբերյանի «Լալ-վար», Թալինի շրջ. Արտենիի և այլ սովխոզ–գործարաններ, նաև եթերայուղի արտադրության (Հոկտեմբերյանի Նոր Կեսարիայի սովխոզ–գործարան) բնագավառներում: Հայկ. ԱՍՀ 1972-ի միջճյուղային հաշվեկշռի տվյալներով, նրա հասարակական ամբողջական արդյունքի 33,1, արդյունաբերության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 39%-ը արտադրվում է Հ. ա–ի օղակներում: Այդ արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 4/5-ը պարենամթերք է: Հ. ա–ի բոլոր ճյուղերում վերջինի արտադրությամբ տարեկան զբաղված է 290 հզ. աշխատող, որոնց 69,6%–ը՝ գյուղատնտեսության, 19,6%–ը՝ արդյունաբերության ու շինարարության մեջ, 10,8%-ը՝ տրանսպորտում, սանտրում և նյութատեխնիկական մատակարարման մեջ: Գիտատեխնիկական առաջընթացի, ագրոարդյ ունաբ ե–րական ինտեգրացման պրոցեսների հետագա խորացման հետևանքով գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը կրճատվում, իսկ Հ. ա–ի մյուս օղակներում աշխատողներինը մեծանում է:
‹‹ՀԱՄԱԼՍԱՐԱՆ››, գիտական և գրական ամսաթերթ: Լույս է տեսել 1899–1902-ին, Փարիզում: խմբագիրներ՝ Մ. Պաղտասարյան, Հ. Շավարշ (Այուզմեճյան): Գիտության, գրականության և արվեստի վերաբերյալ հանրամատչելի հոդվածներով նպաստել է երիտասարդության ընդհանուր իմացական մակարդակի բարձրացմանը: Հրապարակել է նյութեր անվանի գիտնականների և նրանց հայտնագործությունների մասին (Լամարկ, Պասկալ, Վիրխով և ուրիշներ): «Հ.» կարևոր տեղ է հատկացրել գեղարվեստական ստեղծագործու–