Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


միավորական (և ու այլ շաղկապներով), ներհակական (բայց և այլ շաղկապներով), տրոհական (կամ և այլ շաղկապներով), հավելական (նաև և այլ շաղկապներով): Տես նաև Ստորադասություն:

Ս.Աբրահամըան

ՀԱՄԱԴՐԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, լեզուների տիպաբանական խումբ, որտեղ գերակշռում են քերականական իմաստների արտահայտման համադրական ձևերը, այսինքն՝ վերլուծականության և բազմահամադրականության համեմատությամբ համադրականության տոկոսը զգալիորեն բարձր է (զուտ համադրական և զուտ վերլուծական լեզուներ չկան): Հ. լ. են ուգրա–ֆիննական, սեմական, թյուրքական, հին հնդեվրոպական և այլ լեզուներ: Լեզուների դասակարգումը համադրական և վերլուծական տիպերի առաջարկել է Ա. Շլեգելը՝ թեքական լեզուների համար, բայց հետագայում Ա. Շլայխերը համադրական է համարել նաև կցական լեզուները: Լեզուների վերլուծական, համադրական և բազմահամադրական տիպերի առանձնացումը շարահուսական դասակարգում է և չի նույնանում լեզուների ձևաբանական դասակարգման հետ: Հ. լ–ում բառի մեջ մտնղ ձևույթները միանում են գերազանցապես ձուլմամբ (սերտաճմամբ), կցմամբ ևն:

Գրկ.Սարգսյան Ա.Ե.,Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը,տես «Հայոց լեզվի կառուցվածվացքը»,[ժողովածու] ,Ե.,1975:Кузнецов П.С.,Морфологическая классификация яазыков,М.,1954;Успенский Б.А.,Структурная типология яазыхов,М.,1965.

Ա.Սարգսյան

ՀԱՄԱԴՐԵԼԻ ԳՆԵՐ, տարբեր ժամանակաշրջաններում արտադրության, ապրանքաշրջանառության և տնտեսական այլ ցուցանիշների ծավալները(արժեքային արտահայտությամբ) համադրելիս պայմանականորեն հիմք ընդունած որևէ տարվա գներ: Սահմանվում են ժողտնտեսության զարգացման ցուցնիշների դինամիկան որոշելիս գործող (ընթացիկ) գների փոփոխության ազդեցոթյունը բացառելու համար: Հ. գ–ի տարատեսակներն են անփոփոխ գները: Որպես Հ. գ. կիրառվել են 1952-ի հունվարի 1-ի, 1955-ի հուլիսի 1-ի և 1967-ի հուլիսի 1-ի մեծածախ գները, 1976-ից՝ 1975-ի հունվ. 1-ի մեծածախ գներն ու տարիֆները, գյուղատնտեսության մեջ՝ 1973-ի միջին գները:

ՀԱՄԱԴՐԻԼ (Papio hamadryas), իսկական պավիանների սեռի կապիկ: Արուների մարմնի երկարությունը 75–80 սմ է, պոչինը՝ 53–60 սմ, քաշը՝ 20–30 կգ, էգերի քաշը` 10 – 15 կգ: Մազածածկը մոխրագույն է, արուների մոտ առաջացնում է արծաթավուն–մոխրագուն թիկնոց: Դունչը երկար է, ժանիքները խոշոր են, այտապարկերը՝ լավ զարացած: Տարածված է Աֆրիկայում, Ասիայում: Ապրում է բաց տարածքներում, տափաստաններում սավաննաներում, հոտերով (40–80-ից մինչև 200 անհատ), 20–30տարի: Ամենակեր է, պահվում է կենդանաբանական այգիներում, հետազոտվում ԳՀԻ–ներում:

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ,տրամաբանության մեջ՝ տարրերի (մասերի, կողմերի, հատկությունների, հարաբերությունների) մտովի միավորումը ամբողջության մեջ: Հակադիր է վերլուծույանը, որի հետ օրգանապես կապված է ճանաչողության պրոցեսում: Վերլուծության և Հ–յան կարողությունները ձևավորվում են միասնաբար՝ մասնաբաժանման և մասերի միացման առարկայական գործողությունների հիման վրա: Հ. տարրեր մեխանիկական միակցում չէ, այլ համակցում որոշակի սկզբունքով: Յուրաքանչյուր հասկացություն, այլ մտավոր գործողություններից բացի, նաև Հ–յան ադյունք է. օբյեկտների վերլուծությամբ առանձնացված հատկությունները գնահատվում են որևէ տեսակետից, ոչ էական հատկությունները մի կողմ են թողնվում, և էական հատկությունների համադրմամբ կազմավորվում է հասկացությունը: Իմացության զարգացման ընթացքում Հ–յան են ենթարկվում տարբեր մակարդակի իրողություններ՝ կոնկրետ օբյեկտների առանձին կողմերից սկսած մինչև ամբողջ տեսություններ և գիտության ամբող բնագավառներ:

Վ.Բաղդասարյան

ՀԱՄԱԵՐՋՆԿԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1934-ին, ԱՄՆ–ի Դետրոյտ քաղաքում, համանուն հայրենակցական խմբերի միավորումով: Նպատակն էր Սովետական Հայաստանում հիմնել Նոր Երզնկա ավան և այն բնակեցնել երզնկացիներով: Նոր Երզնկան հիմնադրվեց 1966-ին՝ Աշտարակի շրջանում (այժմ՝ Նաիրի շրջան): Միությունը կենտրոնական վարչության գլխավորությամբ (Արամ Ազնավորյան, Արշակ Ալճյան և ուրիշներ), սերտ կապեր է պահպանում ավանի տնտեսության և դպրոցի հետ: Միությանը գործացում է Արմտանների հայրենակցական միությունը (Բոստոն): Հ. վ. մ. ակտիվ մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ կռվղ կարմիր բանակի, ինչպես նաև հեագայում ներգաղթի օգտին կազմակերպված հանգանակությանը:

Պ. Մարաիրոսյան

ՀԱՄԱԶԱՍՊ Մամիկոնյան (ծն. թ.անհտ.-661), Հայոց իշխան 654-ից: Բյուզանդ. և արաբ. նվաճողների դեմ Հայաստանի ինքնուրույնության համար պայքարում գործակցել է աներոջը՝ Թեոդորոս Ռշաունուն: 654-ին, երբ հիվանդության պատճառով Թեոդորոս Ռշտունին առժամանակ առանձնացել է Աղթամարում, և Հայաստանում սրվել է պայքարը արաբ. և բյուզանդ. կողմնորոշում ունեցող հայ նախարարների միջև, Հ. գումարել է նախարարական ժողով և հասել փոխհամաձայնության (երկիրը բաժանվել է նախարարների միջև՝ ըստ յուրաքանչյուրի ռազմ. հզորության):Հ. փաստորեն դարձել է Հայոց իշխան և 654-ի վերջին սկսված արաբ. նոր արշավանքի ժամանակ բռնել չեզոք դիրք (չի մասնակցել Հաբիբ իբն Մասլամայի և բյուզանդացի զորավար Մավրիանոսի միջև մղվող մարտերին): 656-ին, օգտվելով արաբական խալիֆայությունում բռկված գահակալական կռիվներից,Հ. դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբ գերիշխանությունը: Նույն թվականին նախարարների ժողովը Հ–ին պաշտոնապես ընտրել է Հայոց իշխան, իսկ բուզանդ. Կոստաս II կայսրը շնորհել է կյուրապաղատի կոչում, նվիրել արծաթյա գահ և զորքերը հանել Հայաստանից: Հ. Հայոց իշխանի գահի շուրջը միավորել է հայկական հողերը, միայն Չորրորդ Հայքի մի հատվածն է մնացել արաբների ձեռքում: Հայ–արաբական սահմանն անցել է Հայկական Տավրոսի հարավով: 661-ի վերսկսված արաբա–բյուզանդական պատերազմների ժամանակ Հ., ճիշտ գնահատելով փոխված կացությունը, կրկին ընդունել է արաբ, գերիշխանությունը և Հայաստանը զերծ պահել ավերիչ արշավանքից: Հ–ի մահից հետո Հայոց իշխանի գահն անցել է եղբորը՝ Գրիգոր Մամիկոնյանին:

Գրկ.Սեբեոս, Պատմութիւն, Ե.,1939:Тер-Гевондян А.Н., Армения и Арабский халифат,Е.,1977.

Վ. Գրիգորյան

ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ–ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ, հայ իշխանական տոհմ XI – XVII դարերում: Սերում են Մամիկոնյաններից: Տոհմանունն առաջացել է Համազասպ մարզպանի (XI դ. վերջ– XIIդ. սկիզբ) անունից: Հ–Մ–ի իշխանանիսն էր Տաշիր գավառի Դսեղ գյուղը: Տիրույթներց էին նաև Մարց, Քարինջ, Մշարդ, Աղեգի գյուղերը: Հ–Մ. խոշոր դեր են խաղացել Զաքարյաների իշխանությունում, մասնակցել Իվանե Ա-ի և Զաքարե Բ Մեծի ազատագրական պատերազմներին: Այս կռիվներին մասնակցող զորավարներից է եղել Աարգիս Համազասպյանը (զոհվել է 1201-ին, հավանաբար Բջնիի ազատագրման մարտում): Նրա որդի Համազասպ Զաքարյանների իշխանության մանդատուրթուխուցեսն էր: XIII դ. առաջին կեսի պետ. գործիչ էր Մարծպանը, որը ծավալել է նաև շինարարական աշխատանքներ (տես Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք): Նրա որդի Համազասպը եղել է Հաղբատի վանքի առաջնորդը (XIII դ. կես), կառուցել վանքի ժամատուն–գավիթը, զանգակատունը և այլն: Հովհանավանքի առաջորդներ են եղել Համազասպ եպիսկոպոսը (1274–1300) և Ներսեսը (XIVդ. սկիզբ): Հ–Մ. խնամիական կապեր են ունեցել մի շարք հայ իշխանական տների (Զաքարյաններ, Վաչուտյաններ, Օրբելյաններ ևն) հետ: Ունեցել են նաև ճյուղավորումներ: XII դ. վերջին Համազասպ մարզպանի թոռ Հասանը տեղափոխվել է Խաչեն և այնտեղ ստեղծել իր փոքր իշխանությունը, մարզպան Համազասպյանի որդի Գրիգորը հիմնվել է (XIII դ. կես) Ուրծ (Ուրծաձոր) գավառում (Վեդի գետի վերին հոսանք): Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տիրույթների մեջ են մտել Մանկուս, Ջշին գյոլ և այլ գյուղեր: Հավանբար Հ–Մ–ից է XVII դ. կեսին հիշատակված Բայանդուրը, որը հիշվել Է նաև «Թումանեցի» անունով (այստեղից պետք է ենթադրել, որ Դսեղի Թումանյանները նույնպես սերել են Հ–Մ–ից):

Գրկ.Սարգսյան Գ., Բարձրաքաշ վանքը և նրա վիմագրությունը,«Էջմիածին»,1951,№7-12:Եղիազարյան Հ.,Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները,Ե.,1952:

Գ. Սարգսյան

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն, հիմնադրել է 1928-ի մայիսի 28-ին, Կահիրեում: Հիմնադիր անդամներն էին Հ. Օհանջանյանը,