Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

90 ՀԱՄԱԽԱՌՆ

բարեկամության (1960), Պերմի (1916), Պետրոզավոդսկի (1940), Ռոստովի (1915), Սամարղանդի (1927), Սարատովի (1909), Սիմֆերոպոլի (1972), Սիկտիվկարի (1972), Վիլնյուսի (1579), Վորոնեժի (1918), Տաջիկստանի (1948), Տարտուի (1802), Տաշքենդի (1920), Տոմսկի (1880), Տյումենի (1973), Ուդմուրտական (1972), Ուժգորոդի (1945), Ուրալի (1920), Քիշնևի (1945), Օդեսայի (1865), Օմսկի (1974)։

Միջնադարյան Հայաստանում գործել են բարձր տիպի դպրոցներ, որոնցից մի քանիսը կոչվել են նաև համալսարաններ (Տաթևի, IX-XV դդ., Սանահինի, X-XIII դդ., Անիի, XI-XIII դդ., Գլաձորի, XIII-XIV դդ., Ավագ վանքի, XV դ.)։ Դասավանդվում էին իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստվածաբանություն, տոմարագիտություն, երաժշտություն, նկարչություն, գրչության արվեստ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ին, ստեղծվեց Երևանի համալսարանը։ Տես նաև Բարձրագույն կրթություն, Բարձրագույն ուսումնական հաստատություններ։


ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ, վիճակագրա կան ցուցանիշ, բնութագրում է ժողովըրդական տնտեսության, նրա ճյուղերի և ձեռնարկությունների արտադրանքի ծա վալը դրամական արտահայտությամբ։ Ստեղծվելով որոշակի ժամանակահատ վածում (ամիս, եռամսյակ, տարի)՝ ,այն ցույց է տալիս նյութական արտադրության ոլորտում կենդանի և առարկայացած աշ խատանքային ծախսումների ծավալը։ ժողովրդական տնտեսության Հ. ա.՝ համախառն հասարակա կան արդյունքը, նյութական արտադրու թյան ճյուղերի Հ. ա–ների գումարն է։ Ներառնում է արտադրության պրոցեսում սպառված արտադրամիջոցների արժեքը U նորաստեղծ արժեքը՝ ազգային եկա՜ մուաը։ Նյութական ա ր տ ա դ ր ոթ յ ա ն ճ յ ու ղ ի Հ. ա. այդ ճյուղի ձեռ նարկությունների Հ. ա ների գումարն է։ Ձեռնարկ ու թյան Հ. ա. ներառնում է որոշակի ժամանակահատվածում տվյալ ձեռնարկության թողարկած պատրաստի իրերի և կիսաֆաբրիկատների (առանց սե փական արտադրության այն կիսաֆաբրի կատների արժեքի, որոնք հետագա մշակ ման են ենթարկվում նույն ձեռնարկու թյունում), ինչպես նւսե դրսի համար կա տարվող արտադրական բնույթի պատվեր ների ու ծառայությունների արժեքը, սե փական և անավարտ արտադրության (եթե արտադրական ցիկլը 2 ամսից ավեփ է), գործիքների, սարքավորումների, հարմա րանքների ու դրոշմահատոցների արժեք ների մնացորդների ժամանակահատվածի սկգբի և վերջի) տարբերությունը։ Գ յ ու– ղատնտեսության Հ. ա. սպառ ված արտադրամիջոցների և գյուղատնտե սության զուտ արտադրանքի արժեքն է, ընդգրկում է գյուղատնտ. ձեռնարկու թյան դրսում իրացված ապրանքային ար տադրանքը և ներտնտ. պահանջմունքնե րի համար սպառված արտադրանքը։ Ծա վալով համընկնում է գյուղատնտ. առան ձին ճյուղերի Հ. ա–ների գումարին։ Շ ի– նարարության Հ. ա. հասարակական ամբողջական արդյունքի այն մասն է, որը ստեղծվում է տվյալ ճյուղում։ Ներկա յացնում է որոշակի ժամանակահատվա ծում ըստ կապիտալ շինարարության օբ յեկտների կատարված աշխատանքների գումարային ծավալը (նախահաշվային գներով), ներառյալ անավարտ շինարա րության տարբերությունը (ժամանակա հատվածի սկզբի ն վերջի), շենքերի և կառույցների կապիտալ նորոգման արժեքը։ Առևտրի և նյութատեխնիկական մատակարարման Հ. ա. շրջանառության ոլորտում աշխա տանքի պրոցեսի շարունակման ծախքերի ամբողջությունն է։ Հաշվարկվում է որպես իրացված ապրանքների համար առևտրա կան զեղջի գումար՝ հանած շրջանառու թյան զուտ ծախքերը։ Տրանսպոր տի Հ. ա. բեռնափոխադրումից ստացված եկամուտների գումարն է։ Արտադրության ընթացիկ ծավալը որո շելիս Հ. ա. գնահատվում է գործող գնե րով, դինամիկան որոշելիս՝ համադրելի գներով։ ՍՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան (1965) պլենումի որոշմամբ ձեռնարկությունների համար (բացառությամբ հատկապես եր կար ցիկլ ունեցող որոշ արտադրություն ների) Հ. ա–ի փոխարեն հիմնական դի րեկտիվ ցուցանիշ է ՜սահմանվել իրաց ված ապրանքային արտադրանքի ծավա լը։ Հ. ա. ձեռնարկության հաշվետվությու նում պահպանվում է որպես պարտադիր հաշվարկային ցուցանիշ։ Ռ. ՎարոպաԱ


ՀԱՄԱԽԱՌՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, որոշակի ժամանակահատվա ծում (օրինակ, մեկ տարում) հասարակու թյան ստեղծած նյութական բարիքների գումարային արժեք։ Ծավալը բնորոշում է հասարակության տնտ. զարգացման մակարդակը։ Կապիտալիզմի պայմաններում Հ. հ. ա. շահագործական հարաբերությունների նյութական կրողն է և հակամարտ դասա կարգային բնույթ ունի։ Սոցիալիստական հասարակարգում այն արտադրվում և բաշխվում է միասնական ժողտնտ. պլանի հիման վրա՝ ըստ հասարակական պա հանջմունքների ծավալի և կառուցվածքի։ Հ. հ. ա–ի աճի գլխավոր գործոններն են հասարակական աշխատանքի արտադրո ղականության բարձրացումը և նյութական, արտադրության ոլորտում զբաղված աշ խատողների թվաքանակի աճը։ Ինտեն սիվ վերարտադրության պայմաններում վճռորոշը դրանցից առաջինն է։ Հ. հ. ա–ի վերարտադրության օրինաչափությունը նրա ճյուղային կառուցվածքում ինդուս տրիալ ճյուղերի, առաջին հերթին՝ ար դյունաբերության բաժնի աճն է։ Վերար տադրությունն իրականացվում է Հ. հ. ա–ի բնա–իրային և արժեքային ձևերի միաս նության մեջ։ Ըստ բնա–իրային ձևի այն բաղկացած է արտադրամիջոցներից և սպառման առարկաներից, որոնք համա պատասխանաբար ստեղծվում են հասա րակական արտադրության I և II ստորա բաժանումներում։ Ըստ արժեքի կազմված է արտադրամիջոցների Փոխանցված արժե քից (Փոխհատուցման ֆոնդ) և նորաստեղծ արժեքից (ազգային եկամուտ)։ Հ. հ. ա–ի կազմում տարբերում են միջանկյալ արդյունքը (հումքի, նյութերի, վառելանյու թի, էներգիայի, կիսաֆաբրիկատների, կոմպլեկտավորման առարկաների փո խանցված արժեք) և վերջնական արդյունքը, որը ներառնում է ^ըստ բնա իրային ձևի) հասարակության պահանջ մունքների բավարարման համար նախա նշված արտադրական և ոչ*արտադրական նշանակման սպառողական արժեքների ամբողջությունը։


ՀԱՄԱԽԱՌՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, հ UI- մախառն արտադրական շըր– ջ ա ն ա ռ ու թ յ ու ն, որոշակի ժամանա կահատվածում արդյունաբերական ձեռ նարկության բոլոր արտադրամասերի թո ղարկած արտադրատեսակների (անկախ նրանից՝ այդ արտարդանքն առաքվել է թե սպառվել ձեռնարկության ներսում) գումարային արժեք։ Բնութագրում է ձեռ նարկության արտադրական գործունեու թյան ծավալը։ Հ. շ. ներարտադրական (ներգործարանային) շրջանառության մե ծության չափով (այն արտադրանքների գումարային արժեքով, որոնք հետագա մշակման են անցել նույն ձեռնարկությու նում) գերազանցում է գործարանային մե թոդով հաշվարկված համախառն արտա դրանքը, այսինքն՝ Հ. շ. պարունակում է կրկնակի հաշվարկ։ Գործնականում Հ. շ–յան ցուցանիշն առանձին չի հաշվարկ վում։


ՀԱՄԱԽԱՐԲԵՐԴՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, խարբերդցիների հայրենակցական միություն։ Հիմնվել է 1926-ին՝ դեռևս 1880-ական թթ. վերջից Բոստոնում (ԱՄՆ) գործող Խարբերդի, Հյուսեյնիկի, Քեսի– րիկի, Բազմաշենի և այլ կրթասիրաց ու ուսումնասիրաց ընկերությունների և «Եփրատ» սանուց միության միավորումով։ Նպատակն էր Սովետական Հայաստա նում հիմնել Նոր խարբերդ անունով ավան։ Այդ խնդրանքով Հ. մ. դիմեց Սո վետական Հայաստանի կառավարությա նը, որը 1928-ի մարտի 21-ի որոշմամբ 1091 հա հողատարածություն հատկաց րեց Նոր Խարբերդ ավանի համար։ Այդ տեղ բնակություն հաստատելու համար խարբերդցիներ ներգաղթեցին Հունաս տանից (1932-ին), Ֆրանսիայից (1936-ին), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից։ Հ. մ. ակտիվորեն մասնակ ցում է համագաղութային հայրենասիրա կան միջոցառումներին, սերտ կապի մեջ է Նոր Խարբերդի հետ։ Հ. մ–յան կենտրո նը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի, Մեքսիկայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Լի բանանի քաղաքներում։ Հրատարակել է «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» (հեղ. Վահե Հայկ) պատմական, մշակութային և ազգագրական հուշամատյանը։ Պա Մարտիրոսյան


ՀԱՄԱԿԱՐԳ, լայն առումով՝ փոխկապակց ված տարրերի բազմություն, որը կազմում է որոշակի ամյ^սլջություն։ Հ–ի ելակետա յին բնութագրիչներն են տարրերը (այս կամ այն եղանակով տվյալ օբյեկտից վերացարկված ու տվյալ առումով վերջ նային միավորներ) և այդ տարրերի կ ա– պակցության եղանակը (կա պերը, հարաբերությունները, օրինաչա–