Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պարգևատրվում են համապատասխան կրծքանշաններով: Կան նաև սպորտի վաստակավոր վարպետի (շնորհվում է սպորտի ասպարեզում առավել բարձր արդյունքի հասած սպորտի վարպետ– ներին) և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի (շնորհ– վում է ֆիզիկական դաստիարակության ասպարեզում հատուկ ծառայությունների և վաստակի համար) կոչումներ, որոնք դասակարգման հետ կապ չունեն:

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԻՈՆԵՐԱԿԱՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Վ. ի. Լ և ն ի ն ի անվան, Սովետական Միության երե– խաների և պատանիների մասսայական ինքնագործ կոմունիստական կազմակեր– պություն, ՀամԼԿԵՄ փոխարինողն ու ռե– զերվը (տես Համամիութենական չենինյան կոմերիտական երիտասարդական միու– թյուն,)՛. Կոմունիստական դաստիարակու– թյան համակարգում նրա գլխավոր խնդիր– ներն ու տեղը սահմանված է ՌԿ(բ)Կ ԿԿ «Պիոներական շարժման մասին» (1924, օգոստ.), «Պիոներ շարժման վիճակի և առաջնահերթ խնդիրների մասին» (1928, հունիսի 25), «Պիոներական կազմակեր– պության աշխատանքի մասին» (1932, ապրիլի 21), «Վ. Ի. Լենինի անվան հա– մամիութենական պիոներական կազմա– կերպության 50-ամյակի մասին» (1972, մարտի 26) որսումներում և ՍՄԿԿ ծրա– գրերում: Պիոներական կազմակերպու– թյունն իր անդամների կոմունիստական դաստիարակությունն իրականացնում է դպրոցի հետ սերտ կապի, ընտանիքի հետ համագործակցության, հասարակական կազմակերպությունների և արտադրական կոլեկտիվների համատեղ աշխատանքի պայմաններում: Այն աշխատում է «Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական պիո– ներական կազմակերպությունների մա– սին կանոնադրության» համաձայն: Նրա ղեկավար օրգանը Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական պիոներական կազ– մակերպության կենտրոնական խորհուրդն է: Պիոներական կազմակերպության մեջ ընդունվում են 10–15 տարեկան երեխա– ներն ու պատանիները: 7–9 տարեկան– ների համար ջոկատներին և դրուժինա– ներին կից գործում են հոկտեմբերիկների խմբերը: Պիոներական կազմակերպու– թյան հիմնական խնդիրն է՝ երեխաներին դաստիարակել կոմունիստական կուսակ– ցության գործին նվիրվածության, սովե– տական ժողովրդի հեղափոխական, մար– տական և աշխատանքային ավանդույթ– ներին հավատարմության, սոցիալիստա– կան հայրենիքի հանդեպ սիրո և թշնա– միների նկատմամբ անհաշտվողականու– թյան ոգով: Հ. պ. կ. իր գործունեությունն անքակտելիորեն շաղկապում է սովետա– կան ժողովրդի կյանքի, կոմունիզմի կա– ռուցման համար նրա մղած պայքարի հետ, երեխաներին ակտիվ մասնակից դարձնում հանրօգուտ աշխատանքի: Պիոներական կազմակերպությունը ղեկավարվում է Լենինի պատգամներով: Պիոներների բազ– մակողմանի, հոգևոր և ֆիզիկական զար– գացմանը նպաստելու համար արտադպրո– ցական հիմնարկներում ստեղծվել են խըմ– բակներ և ընկերություններ, կազմակերպ– վել գիտաճանաչողական արշավներ և Հայկական Արտեկը Կիրովականում Երևանի պիոներական կազմակերպություն. Վ.Ի. Լենինի անվան օղակը (1923) Պիոներական ամառը Ծաղկաձորում էքսկուրսիաներ, օլիմպիադաներ, սպորտ, բաժանմունքներ: Հոկտեմբերյան հեղա– փոխության հաղթանակից հետո կոմերի– տական կազմակերպություններին կից ըս– կըսել են ձևավորվել մանկական բաժան– մունքներ, կոմիտեներ ևն: 1922-ի սկզբին կոմերիտմիությունը ձեռնամուխ է եղել պիոներական ջոկատների ստեղծմանը (առաջինը գործել է Մոսկվայում): 1922-ի մայիսի 19-ին ՌԿԵՄ Համառուսաստանյան II կոնֆերանսի որոշմամբ այդպիսի ջո– կատներ ստեղծվեցին ողջ երկրում: Այդ տարեթիվը նշվում է որպես Հ. պ. կ–յան ծննդյան օր: ՌԿԵՄ V համագումարը (1922-ի դեկտ.) վերջնականապես օրի– նականացրեց պիոներական կազմակեր– պության ստեղծումը և հաստատեց նրա «Կանոնադրությունը»: 1924-ի հունվ. պիո– ներական կազմակերպությունը կոչվեց Վ. Ի. Լենինի անունով: 40-ամյակի (1962) և 50-ամյակի (1972) առթիվ Հ. պ. կ. պար– գևատրվել է Լենինի շքանշաններով: 20-ական թթ. պիոներական ջոկատներ են ստեղծվել ձեռնարկություններին կից, 1932-ից միայն՝ .դպրոցներին կից: 30-ական թթ. պիոներներն զբաղվում էին ձեռնար– կությունների տերիտորիայի բարեկարգ– ման, մետաղի ջարդոնի, օգտակար թա– փոնքի հավաքման, շարժական գրադա– րանների ստեղծման, գյուղատնտ. են աշ– խատանքներով: Նախապատերազմյան տարիներին ամրապնդվել է կարմիր բա– նակի շեֆական կապը պիոներական կազ– մակերպության հետ, ծավալվել պատանի բնախույզների, տեխնիկների, տուրիստ– ների մասսայական շարժում: Հայրենա– կան պատերազմի տարիներին (1941–45) կազմակերպությունը նախաձեռնել է թե– մուրյան շարժումը: Պիոներները հերթա– պահել են զինվորական հիվանդանոցնե– րում, վերցրել զինվորականների ընտա– նիքների շեֆությունը, մշակել և հավաքել բերքը, աշխատել պաշտպանության ֆոն– դի օգտին ևն: Թշնամու թիկունքում պիո– ներները պարտիզանական ջոկատներում և ընդհատակյա կազմակերպություննե– րում պայքարել են ֆաշիստների դեմ: 36 հզ. պատանի լենինյաններ արժանացել են կառավարության բարձր պարգևների: Լյոնյա Գոլիկովը, Մարատ Կազեյը, Վալյա Կոտիկը, Զինա Պորտնովան արժանացել են Սովետական՛ Միության հերոսի կոչ– ման: Պիոներական կազմակերպության գործունեության մեջ մեծ տեղ է հատկաց– վում փորձարարական, ուսումնա–արտա– դրական, պատանի մեխանիզատորների խմբակների աշխատանքներին: Պիոներ– ների տեխ. ստեղծագործական հնարա– վորությունները հարստացվում են դպրոցի պատանի հրթիռայինների, տիեզերա– գնացների, մոդելիստների և օդաչուների, երկաթուղայինների խմբակներում: Նը– րանց ռազմա–հայրենասիրական դաստիա– րակությանը նպաստում են ռազմասպոր– տային խաղերը, պատերազմի վետերան– ների հետ բարեկամությունը են: Պիոներական կազմակերպության ան– դամների թիվն աճել է 4 հզ–ից (1922) մինչև 25 մլն (1976): 1976-ի սկզբին նրա տնօրինության տակ կար 4403 պիոներ– ների և դպրոցականների պալատ և տուն, մոտ 1800 պատանի տեխնիկների, բնա– խույզների, էքսկուրսիոն–տուրիստական կայաններ, 155 մանկական այգի, 38 ման– կական երկաթուղի ևն: Պիոներական ճամ– բարները 1976-ին սպասարկել են 10 մլն պիոներ դպրոցականների: Կազմակեր– պությունն ունի 28 թերթ և 40 հանդես (որոնք հրատարակվում են ՍՍՀՄ ժողո– վուրդների 19 լեզուներով), այդ թվում՝ «Պիոներսկայա պրավդա» («IlHOHepcKaa npaBfla», ՀԼԿԵՄ ԿԿ–ի և Վ. Ի. Լենինի անվ. Հ. պ. կ. Կենտրոնական խորհրդի օրգան, հրտ. 1925-ից): Պիոներների հա– մար ամեն օր եթերում հնչում է «Պիոներա– կան լուսաբաց» ռադիոլրագիրը, Կենտ–