Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1900-ական թթ․ սկզբներին Ճ–ի ստեղծագործության մեջ տեղի են ունեցել խոր փոփոխություններ։ Եթե դրանից սաաջ Ճ․ «ամենայն հավատարմությամբ արձանագրել է իր տեսածը, լսածը․․․», ապա այդ ժամանակ թեքվել է դեպի սոցիալ–նարոդնիկության գաղափարական կողմնորոշումները։ Հայ գյուղագրական նշանավոր երկերից է «Չատոյի բախտի անիվը» (1908)։ Այս պատմվածքը գրելիս․ 1905-ի հեղափոխությունը Ճ–ին պատկերացել է որպես «արդար դատաստանի» սկիզբ։ 1909-ին ցարական գրաքննությունը բռնագրավել է պատմվածքի ամբողջ տպաքանակը և ոչնչացրել։ Վերջին շուրջ երեք տասնամյակներում Ճ–ի գրած աչքի ընկնող գործը «Բատրակ Ոսկանը» պատմվածքն է (1930)։
Ճ․․ հավատացած է եղել, թե իբր գոյություն ունեցող սեփականատիրական կարգերում հնարավոր է ժողովրդի ծոցից ելած մտավորականների և կրթված հոգևորականների միջոցով լուսավորել գյուղը, վերացնել սոցիալական չարիքը։ Այսօր նրա երկերն ուշագրավ են պատմական, ճանաչողական–փաստագրական տեսանկյունից։
Երկ․ Մոռացված աշխարհ, Ե․, 1968։
Գրկ․ Դանիելյան Կ․ Ա․, Հայ գյուղագրությունը XIX դարում (1660–1890), Ե․ 1973։Հ․ Դավթյան ՃՈՒՌԱԿՆԵՐ (Accipitridae), գիշատիչ թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 28–115 սմ է, թևերը լայն են, կլորացած, ճանկերը՝ ուժեղ։ Կտուցը կարթաձև է, վերնակտուցի եզրը չունի ատամնային ելուստ։ Հայտնի է 205 տեսակ, տարածված ամենուրեք, բացի Անտարկտիկայից և Հյուսիսային Արկտիկայից։ ՍՍՀՄ–ում բնադրում են 35, ՀՍՍՀ–ում՝ 24 տեսակ (արծիվ, ուրուր, գիշանգղ ևն)։ Ճ–ի մեծ մասը չվող են։ Ապրում են անտառներում, բաց տարածքներում։ Մոնոգամ են, բունը դնում են ծառերի, ժայռերի վրա, գետնին։ Թխսում է էգը կամ արուն։ Սնվում են մանր ողնաշարավորներով, լեշով, փափկամարմիններով, միջատներով։