Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գրավում են գրեթե ամբողջ գլուխը։ Բերանը կրծող տիպի է, ունեն 2 զույգ ցանցաթևեր (10–94 մմ), երկար փորիկ (14–120 մմ)։ Ճ․ ձվադրում են ջրում, հողում, ջրային բույսերի հյուսվածքներում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Թրթուրները ևս գիշատիչ են, սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն՝ հարձակվում մատղաշ ձկների վրա։ Հասուն Ճ․ արագաշարժ են, սնվում են միշատներով, ճանճերով, մոծակներով են, որոնց որսում են թոիչքի ժամանակ։ Կարող են տարածել ընտանի թռչունների վտանգավոր հիվանդություն՝ պրոտոգոնիմոզ։ Հայտնի է Ճ–ի շուրջ 4500 տեսակ՝ տարածված գլխավորապես արևադարձային և խոնավ մերձարևադարձային գոտիներում։ ՍՍՀՄ–ում հանդիպում է 165 տեսակ, որից 52-ը՝ նաև ՀՍՍՀ–ում։
Պատկերազարդումը տես 9-րդ էջից առաջ՝ ներդիրում։
«ՃՌԱՔԱՂ», բանասիրական, կրոնական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր (1860-ից)։ Լույս է տեսել 1853–62-ին, Մոսկվայում։ Խմբագիր–հրատարակիչներ՝ Մ․ Մսերյան և Զ․ Մսերյան։ Հեռու 1860-ական թթ․ հայ հասարակական կյանքի առաջադիմական իրադարձություններից, «Ճ․», լինելով կղերա-ֆեոդալական հոսանքի խոսափող, թշնամաբար է վերաբերվել «Հյուսիսափայլ»-ին և լեզվի, կրոնի ու եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է նրան։ Զետեղելով կրոնական ճառեր ու քարոզներ, ծանոթացնելով հայ եկեղեցու ծեսերին ու ավանդություններին՝ ամսագիրը նպատակ ուներ հոգևոր դաստիարակություն տալ ընթերցողներին, «օժանդակել» ազգի լուսավորության գործին։ Տպագրել է հատվածներ հայ մատենագիրների ու պատմիչների գործերից, պատմական ակնարկներ, զրույցներ, տեղեկություններ գիտական հայտնագործությունների մասին, նյութեր Ռուսաստանի պատմության վերաբերյալ։ Գրական բաժինը ներկայացրել է Մսերյանների, Սեյադի (Պ․ Մադաթյան), Ե․ Սահակյանի, Լազարյան ճեմարանի սաների բանաստեղծությունները։ Ամսագրի լեզուն հիմնականում գրաբար էր։Մ. Մխիթարյան ՃՌԻԿՆԵՐ (Grylloidea), ուղղաթև միջատների կարգի վերնաընտանիք։ Մարմինը գլանաձև է, երբեմն՝ գնդաձև, բեղիկները սովորաբար մարմնից երկար են։ Որոշ տեսակների թևերը կարճացած են կամ անհետացած։ Արուները վերնաթևերի վրա ունեն ձայնարձակ ապարատ և գիշերները «երգում» են։ Լսողության օրգանները առջևի ոտքերի վրա են։ Էգերը սովորաբար ունեն նիզակաձև ձվադիր, ձվադրում են հողում, մեկ տեսակը՝ բույսերի ցողուններում։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ, ձմեռում են և՛ թրթուրները, և՛ հասունները։ Ընդգետնյա, գիշերային կենսակերպի միջատներ են, հանդիպում են ամենուր՝ դաշտերում, հողի ճեղքերում, քարերի տակ, տներում ևն։ Հայտնի է Ճ–ի 2000 տեսակ, որից 50-ը՝ ՍՍՀՄ–ում, 16-ը՝ ՀՍՍՀ–ում։ Ճ․ ամենակեր են, առանձին տեսակներ վնաս են հասցնում բույսերին։
ՃՌՃՌՈՒԿ (Cerastium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր։ Ծաղիկները սպիտակ են, 5 պսակաթերթիկներով՝ հավաքված հովանոցաձև ծաղկաբույլում, հազվադեպ միայնակ են։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է շուրջ 100 տեսակ՝ տարածված համարյա ամբողջ երկրագնդում, առավելապես Եվրասիայում։ ՍՍՀՄ–ում աճում է 50-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 19։ Որոշ տեսակներ (բիբերշտայնի, բրդոտ Ճ. ևն) մշակվում են որպես դեկորատիվ բույսեր։
ՃՎԱՇՌՈՏ, Ճվարշ–ռոտ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում։ Հիշատակվում է VII դ․ «Աշխարհացոյց»-ում։ Թովմա Արծրունու Պատմության մեջ հիշվում է Ճվաշ ձևով։ Ենթադրաբար տեղադրվում է համանուն (այժմ՝ Աղ–չայ) գետի հովտում։
ՃՏԱՀԱՆ ՄԵՔԵՆԱ, ինկուբատոր (< լատ․ incubo – այստեղ – ճտահանել), գյուղատնտեսական թռչունների արհեստական ճտահանումն իրագործող սարք։ Պարզունակ Ճ․ մ–ները՝ հատուկ շինություն, տաքացված տակառ, վառարան ևն, հայտնի են եղել արևադարձային երկրներում դեռևս մի քանի հզ․ տարի առաջ։ Եվրոպայում և ԱՄՆ–ում Ճ․ մ–ները գործածել են XIX դարից։ ՍՍՀՄ–ում դրա արտադրությունն սկսվել է 1928-ից։
Ճ․ մ–ում ինկուբացիայի բոլոր պրոցեսները (օդի անհրաժեշտ ջերմաստիճանի ու խոնավության պահպանումը, օդափոխանակությունը, ձվերի շրջումը ևն) ավտոմատացված են։ Կարող են աշխատել ամբողջ տարին։ Ըստ կառուցվածքի բաժանվում են սենյակային, պահարանային և սեկցիոն տիպերի։ Սենյակային Ճ․ մ․ («Ռեկորդ–39», «Ռեկորդ–42») թերմոստատ արկղ է։ Նախատեսված է հիմնականում հավերի, հնդկահավերի, խայտահավերի ձվերի ինկուբացիայի համար։ Պահարանային Ճ․ մ․ («Ունիվերսալ–45», «Ունիվերսալ–50») բաղկացած է ինկուբացիոն և ճտահանության ինքնուրույն սարքերից։ Դրանցում կարելի է ինկուբացնել գյուղատնտ․ բոլոր տեսակի թռչունների ձվերը։ Ճ․ մ–ները տեղադրում են ինկուբատորա–թոչնաբուծական կայանների ինկուբատորային բաժնում։ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և այլուր տարածված են սեկցիոն տիպի Ճ․ մ–ները։
ՃՐԱԳԱԽՈՏ (Orobanche), ճրագախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա քլորոֆիլազուրկ խոտակերպ բույս։ Ցողունի երկարությունը մոտ 50 սմ է։ Արմատները էվոլյուցիայի ընթացքում ձևափոխվել են կարճ թելերի և ձեռք բերել բույս–տիրոջ արմատների մեջ թափանցելու ունակություն։ Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում, ունեն դեղնամանուշակագույն երանգ, փոշոտվում են միջատներով կամ ինքնափոշոտվող են։ Պտուղը բազմասերմ (մինչև 2000 սերմ) տուփիկ է։ Հայտնի է 13 ցեղ և 150 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 80)։ Տարածված է բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ Տեսակների գերակշռող մասը վտանգավոր, մակաբույծ մոլախոտեր են։ Առավել վնասակար են արևածաղկի, ճյուղավոր, կաղամբի, եգիպտական, դեղին կամ առվույտի Ճ-երը։ Դրանք ախտահարում են արևածաղիկը, կտավատը, ծխախոտը, կաղամբը, լոլիկը, ձմերուկը, սեխը, դդումը, առվույտը ևն։ Ճ․ յուրացնում է բույսերի սննդանյութերը և ջուրը, թունավորում դրանք, որի հետևանքով շատերը ոչնչանում են։ ՀՍՍՀ–ում (գլխավորապես նախալեռնային, լեռնատափաստանային և անտառային գոտիներում) տարածված են դեղին և ճյուղավոր Ճ–երը։
Պայքարի միջոցները, իմուն սորտերի մշակում, ցանքաշրջանառությունում բույսերի հաջորդականության ճիշտ սահմանում (վարակի նկատմամբ զգայունակ կուլտուրաները պետք է մշակվեն 8-րդ կամ 9-րդ տարում), խորը (մինչև 20 սմ) վար, վարակված հողերում ոչ զգայունակ կուլտուրաների մշակում, հերբիցիդների կիրառում, բերքահավաքից հետո դաշտերում բույսերի մնացուկների այրում, կենսբ․ պայքարի միջոցներ (սնկերի, ֆիտոմիզա ճանճի, սագերի օգնությամբ դաշտից Ճ–ի սերմերի հեռացում) ևն։Ն․ Կարապետյան ՃՈՒԼԱՐՏՅԱՆ Սիմոն (20․10․1811, Կարին – 14․2․1884, Վենետիկ), հայ բանահավաք, բանասեր։ Մխիթարյան միաբանության անդամ։ Խմբագրել և հրատարակել է հայկ․ («Առածք ազգայինք», 1880) և տաճկական (թուրք․ «Տաճկական առածք», 1882) առած–ասացվածքների ժողովածուները։ Հայկ․ առածների ժողովածուն ներկայացնում է Կ․ Պոլսի, Վանի, Ալաշկերտի, Կարնո, Ջուղայի, Երևանի, Թիֆլիսի, Ղրիմի, Տրանսիլվանիայի խոսվածքներով 4000 առած–ասացվածք, որոնք հեղինակի գրառումներն են, ինչպես նաև տպագիր այլ աղբյուրներից քաղած նյութեր (Անանիա վարդապետ, Մ․ Միանսարյանց, Խ․ Աբովյան, Խոջոյան)։ Ժողովածուն համառոտած 1888-ին ֆրանս․ և անգլ․ է թարգմանել Գևորգ Պայանը։ Ճ–ի տաճկական առածների ժողովածուն գերազանցապես հեղինակի գրառումներն են՝ տպագրված հայատառ թուրքերենով (շուրջ 4500 գրառում)։Ա․Նազինյան ՃՈՒՂՈՒՐՅԱՆ Հարություն Գրիգորի (24․10․1864, գ․ Խաշթառակ (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանում) – 28․1․1938, գ․ Խաշթառակ], հայ գյուղագիր։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1890)։ Դասավանդել է Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ 1898-ին ձեռնադրվել է քահանա, 1923-ին թողել է քահանայությունը։ 1925-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի այլ գյուղերում։ Տպագրվել է 1892-ից «Նոր–Դար»-ում։ Ամենավաղ գործը «Հովիվ Չատինի սերը» պատմվածքն է։ 1895–96-ին «Մոռացված աշխարհ» խորագրով լույս են տեսել Ճ–ի պատմվածքների երեք ժողովածուները։ Այնուհետև հրատարակվել են նրա «Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը» (1899), «Աղքատի հալը» (1902), «Գյուղի այրին» (1902) պատմվածքները, «Շիրինանց Նախշունը» (1911) վեպը։