Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


նակ եր, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում: Հայերը մինչև YIII-IX դդ. օգտագործել են Մ., այնուհետև՝ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել: Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընէոքւրն» է, որը ունեցել է 75 «ί/χ50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց:

Ա. Մաթևոսյան

ՄԱԳԴԱԼԵՆԱ (Magdalena), գետ Կոլումբիայում: Երկարությունը 1540 կմ է, ավազանը՝ 260 հազար կմ2: Սկիզբ է առնում Կենտրոնական Կորդիլիերաների հարավ–ից, թափվում՝ Կարիբյան ծով: Տոսում է Կենտրոնական և Արևելյան Կորդիլիերաների միջլեռնային իջվածքով և Մերձկարիբյան դաշտավայրով: Միջին հոսանքում սահանքավոր է: Ջրի միջին ծախսը՝ 8-10 հազար մ3/վրկ: Գլխավոր վտակը Կաուկան է: Նավարկելի է Նեյվա քաղաքից սկսած: Մ–ի ափերին են Օնդա, Պուերտո Բեռիո, Բառանքիլյա քաղաքները: ՄԱԳԴԵԲՈՒՐԳ (Magdeburg), քաղաք ԳԴՏ–ում, համանուն օկրուգի վարչական կենտրոնը: 279 հազար բն. (1976): Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, գետային նավահանգիստ էլբայի վրա: ԳԴՏ արդյունաբերական, առևտրատրանս պորտային, ծանր մեքենաշինության, քիմիական, սննդի արդյունաբերության կենտրոն է: Կա բժշկական ակադեմիա, ծանր մեքենաշինության բարձրագույն դպրոց, արվեստի և ջրային տնտեսության մասնագիտական դպրոցներ: Առաջին անգամ հիշատակվել է 805-ին:

ՄԱԳԴԵԲՈՒՐԳՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (jus theutonicum magdeburgense), Մագդեբուրգ քաղաքի քաղաքային ֆեոդալական իրավունք: Ձևավորվել է XIII դ.: Աղբյուրներ են ծառայել սաըսոնյան հայեփն, Մագդեբուրգի շյոֆենների ղատարանի որոշումները, քաղաքային պատրիկությանը արքեպիսկոպոս Վիխմանի շնորհած արտոնությունները և այլն: Կարգավորել է դատարանի, քաղաքային իշխանության գործունեությունը, հողային սեփականության, տիրույթների խախտման, շարժական գույքի զավթման իրավահարաբերություններ, սահմանել պատիժներ: Մ. ի. ամրապնդել է ֆեոդալների դեմ մըղվող պայքարում քաղաքացիների հաջողությունները: Կիրառվել է Արևելյան Գերմանիայում, Արևելյան Պրուսիայում, Չե խիայում, Սիլեզիայում, Տունգարիայում: Լեհաստանում և Լիտվայում, իսկ հետո անցել է նաև Գալիցիա և Բելոռուսիա:

Մ. ի. հար ատ և ել է մինչև XYIII-XIX դդ.:

ՄԱԳԵԼԱՆ, Մագալյայնշ (պորտուգ. Magalhaes), Ֆեռնան (մոտ 1480-1521), պորտուգալացի ծովագնաց: Կատարել է առաջին շուրջերկրյա նավարկությունը: 1505-12-ին մասնակցել է պորտուգ. արշավախմբերին, 2 անգամ հասել Մալակկա թերակղզի: 1517-ին Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521-ին ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արևմտյան նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ: 1520-ին հասել է Լա Պլատայի գետաբերան, հայանա գործել Սան Մաթիաս և Սան խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (տես Մագեւաևի նեղուց), կտրել խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ: Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հվ–ից շրջանցելով Աֆրիկան: Մ–ի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Տամաշխարհային օվկիանոսի առկայությունը: ՄԱԳԵԼԱՆԻ ՆԵՂՈՒՑ, Տարավային Ամերիկա մայր ցամաքի և Տրո երկիր արշիպե1ագի միջև: Ափերը պատկանում են Չիլիին: Միացնում է Ատլանտյան և խաղաղ օվկիանոսները: Երկարությունը մոտ 550 կմ է, նվազագույն լայնությունը՝ 3,3 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 31-33 մ: Նավարկությունը վտանգավոր է արևմտյան ուժեղ քամիների, մեծ քանակության ստորջրյա ժայռերի և ծանծաղուտների պատճառով: Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենասն է (Չիլի): Հայտնագործել և առաջինն անցել է Ֆ. Մագեչանը, 1520-ին:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (լատ. magistrates-աստիճանավոր, պետ), 1. պետական պաշտոն Տին Տռոմում; Առաջացել է հանրապետության հաստատման ժամանակ (մ. թ. ա. VI դ. վերջ): Սկզբնապես բոլոր Մ–ները (կոնսուլ, դիկտատոր (բըռնապետ), հեծելազորի հրամանատար, պրետոր, ցենզոր, էդիլ, քվեստոր և այլն) զբաղեցրել են (բացի ժողովրդական տրիբունի պաշտոնից) պատրիկները, մ. թ. ա. III դարից՝ նաև պլեբեյները: Մ–ները չեն վարձատրվել, ընտրվել են կարճ ժամկետով (սովորաբար՝ 1 տարի) և կոլեգիալ էին (բացի դիկտատորի պաշտոնից): Մ. ունեցող անձնավորությունը կոչվում էր մագիստրատ և իրավունք ուներ հրամանագրեր հրապարակել իր իրավասությունների շրջանակներում: Ցուրատեսակ Մ–ներ էին քրմական կոլեգիաները: 2. Տերմին, որ բուրժուական երկրներում օգտագործվում է իբրև դատական գերատեսչության հոմանիշ:

ՄԱԳԻՍՏՐՈՍ (լատ. magister-պետ, ուսուցիչ), ակադեմիական երկրորդ աստիճան, որ շնորհվում է ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և բարձրագույն կրթության անգլո–ամերիկյան համակարգ ունեցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Միջին դարերում Մ–ի աստիճան շնորհվում էր «յոթ ազատ արվեստներ» դասավանդողներին, հետագայում՝ համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետների շրջանավարտներին, իսկ XIX դ. Փոխարինվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանով: Մինչհեղափոխական Ռուսաստանում Մ–ի աստիճան շնորհվում էր համալսարանների բոլոր ֆակուլտետներում (բացի բժշկականից), և այն ստացող անձինք իրավունք ունեին ղեկավարելու ամբիոն: Մ–ի աստիճան շնորհվում էր համալսարանն ավարտելուց հետո՝ տվյալ գիտության ճյուղից բանավոր քննություն հանձնող և հրապարակայնորեն դիսերտացիա պաշտպանող անձանց: Աչքի ընկնող մագիստրոսական դիսերտացիայի համար շնորհվում էր դոկտորի աստիճան: Բարձրագույն կրթության, ինչպես նաև գիտական կոչումների և աստիճանների խորհրդային համակարգում Մ–ի աստիճան չկա: Արտասահմանում շնորհվում է համալսարան կամ դրան համարժեք ուսումնական հաստատություն ավարտած անձանց, որոնք 1-2 տարի լրացուցիչ դասընթացներ են անցնում և, հատուկ քննություն հանձնելով, պաշտպանում դիսերտացիա: Իրավաբանական և բժշկական մասնագիտությունների գծով Մ–ի աստիճանի փոխարեն շնորհվում է իրավունքի կամ բժշկության դոկտորի աստիճան: Մ–ի աստիճան ստացողի որակավորումը մոտավորապես համարժեք է խորհրդային բուհերի (5-ամյա ուսուցմամբ) դիպլոմային աշխատանք (նախագիծ) պաշտպանած շրջանավարտների ստացած որակավորմանը:

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ՃԵՄԱՐԱՆ, տես Սէսնահինի համաչսարան:

ՄԱԳԼՑՈՂ ԲՈՒՅՍԵՐ, վեր բարձրացող և հատուկ հարմարանքների օգնությամբ որևէ հենարանի ամրացող բույսեր, պատկանում են լիաններին: Ըստ ամրանալու ձևի բաժանվում են 3 խմբի՝ 1. կ ա ռ չ ո ղ, որոնք մագլցում են ցողունների, տերևների վրա եղած փշերով, կեռիկներով կամ կոշտ մազիկներով (մասրենու շատ տեսակներ, մոշ, կաթնախոտ և այլն): 2. Ա րմատների օգնությամբ Մ. բ–ի (բաղեղ, վանիլ, սև պղպեղ և այլն) ցողունների վրա առաջանում են տւյսից խուսափող հավելյալ արմատներ, որոնք հենարանում ճեղք են գտնում և ամրանում: 3. Բ և ղ իկակիրները մագլցում են ցողունների, տերևների կամ նրանց հատվածների, ինչպես նաև ամբողջական ընձյուղների ու ծաղկաբույլերի ձևափոխման հետևանքով առաջացած բեղիկների օգնությամբ (լոբազգիներ, խաղող և այլն):

ՄԱԳՄԱ (հուն, μαγμα-խմոր, թանձր քսուք), հիմնականում սիլիկատային կազմի հրահեղուկ զանգված, որ առաջանում է Երկրի խոր հորիզոններում: Սովորաբար Մ. մեծ թվով քիմիական տարրերի միացությունների բարդ լուծույթ է, որոնց մեջ գերակշռում են թթվածինը, Si, Al, Fe, Mg, Ca, Na և К: Երբեմն մագմայում լուծվում են (լուծված են լինում) մինչև մի քանի տոկոս ցնդող բաղադրիչներ, հիմնակաևում ջուր, սակավ՝ ածխածնի օքսիդներ, ծծմբաջրածին, ջրածին, ֆտոր, քլոր և այլն: Մ. խոր հորիզոններում բյուրեղանալու դեպքում ցնդող բաղադրիչները մասամբ մտնում են տարբեր միներալների (ամֆիբոլների, փայլարների) կազմի մեջ: Տրաբխային մարզերում Մ., հասնելով Երկրի մակերեվոլյթին, արտավիժում է ւավայի տեսքով, հրաբուխների խառնարաններում առաջացնում էքստրուզիվ մարմիններ կամ դուրս նետվում գազերի հետ՝ մանրատված նյութի ձևով: Վերջինս կողային ապարների բեկորների և նստվածքային նյութի հետ խառնված կուտակվում է զանազան տուֆերի ձևով: Երկրի խոր հորիզոններում առաջացող մագմատիկ զանգվածները կազմավորում են ըստ ձևի և չափերի բազմազան ինտրոլզիվ մարմիններ՝ մանրերից, որոնք Մ–ով լցված Փոքր ճեղքեր են, մինչև հսկայական զանգվածներ՝ մի քանի հազար կմ2 մակերեսով: Մ. երկրակեղևում