Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներդրվելու կամ Երկրի մակերևույթին արտավիժելու դեպքում առաջանում են մագմատիկ ապարներ, որոնք պատկերացում են տալիս նրա կազմի մասին: Ուսումնասիրելով տարբեր մագմատիկ ապարների տեղաբաշխումը Երկրի մակերևույթին և ցույց տալով բազալտների ու գրանիտների գերակշիռ տարածվածությունը՝ սովետական երկրաբան Ֆ. Յու Լևինսոն–Լեսինգը ենթադրեց, որ բոլոր հայտնի մագմատիկ ապարներն առաջացել են երկու նախնական՝ հիմքային (բազալտային) և թթու (գրանիտային) Մ–ի հաշվին: Անգլիացի երկրաբան Ա. Հոլմսը առաջ քաշեց հիպոթեզ հիմքային և թթու Մ–ների հետ մեկտեղ նաև գերհիմքային (պերիդոտիտային) Մ–ի առկայության մասին: Ավելի ուշ՝ XX դ. 20-ական թթ. վերջին ամերիկացի պետրոլոգ Ն. Բոուենը առաջարկեց հիպոթեզ միայն մեկ նախնական՝ բազալտային Մ–ի գոյության մասին: 50-ական թթ. վերջին նա ապացուցեց գրանիտային Մ–ի գոյության հնարավորությունը բարձր ճնշման, ջրի առկայության (2-4%), մոտ 600°C ջերմաստիճանի պայմաններում: Սկզբում կարծում էին, որ Մ. Երկրի խոր հորիզոններում առաջացնում է հոծ թաղանթներ: Սակայն երկրաֆիզիկական հետազոտությունների օգնությամբ ապացուցվեց, որ հրահեղուկ Մ–ի մշտական թաղանթներ չկան, որ Մ. պարբերաբար առաջացնում է առանձին օջախներ Երկրի տարբեր կազմ և խորություն ունեցող թաղանթների սահմաններում: ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Ավստրալիայում ինտենսիվ փորձարարական հետազոտություններ են տարվում մագմայատիպ հալոցքների առաջացման պայմանների ուսումնասիրման ուղղությամբ: Մ–ի բնույթի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալները երկրակեղևի և վերին մանթիայի վիճակի (հատկապես Երկրի խոր հորիզոնների ջերմության) մասին: Տարբեր կազմի Մ–ներն ունեն տարբեր ֆիզիկական հատկություններ, որոնք կախված են նաև ջերմաստիճանից և ցնդող բաղադրիչների պարունակությունից: Մ. շատ օգտակար հանածոներ կրող է, որոնք նրա բյուրեղացման ընթացքում կուտակվում են առանձին տեղամասերում՝ ստեղծելով ներծին հանքավայրեր: Մի շարք հանքային միներալներ (-ի, -ի, -ի, -ի), ինչպես նաև ապատիտը անջատվում են բյուրեղացման ընթացքում և առաջացնում մագմատիկ հանքավայրեր: Ենթադրում են, որ ինտրուզիվների ձևավորման վերջնական փուլերում (ետմագմատիկ փուլ) Մ–ում գտնվող ցնդող բաղադրիչների հաշվին ձևավորվում են գունավոր, հազվագյուտ և թանկարժեք մետաղների հիդրոթերմալ, գրեյզենային, սկսանային, ինչպես նաև երկաթի հանքավայրեր:
ՄԱԳՄԱՏԻԿ ԱՊԱՐՆԵՐ, հրային ապարներ, ապարներ, որոնք առաջացել են հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով: Մագման կարող է սառչել ինչպես Երկրի խոր հորիզոններում, այնպես էլ Երկրի մակերևույթին՝ արտավիժելուց հետո: Մ. ա., ըստ սառչելու պայմանների, լինում են ինտրուզիվ (խորքային) և (էֆուզիվ հրաբխային, արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով և տեքստուրայով: Ինտրուզիվ ապարները (գրանիտ, սիենիտ, դիորիտ) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, շտոկներ, լակոլիթներ, երակներ ևն: Էֆուզիվ ապարները (բազալտ, անդեզիտ, տուֆ) մագմայի արագ սառչելու հետևանքով ունենում են ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ: Մ. ա. սովորաբար կազմված են սիլիկատներից: Նրանց գլխավոր բաղադրամասը սիլիկահողն է (), ըստ որի պարունակության Մ. ա. լինում են՝ գերհիմքային (<40%), հիմքային (40–56%), միջին թթվության (56–65%), թթու (65–70%) և գերթթու (>75%): Սիլիկատներ չպարունակող Մ. ա. (օրինակ, կարբոնատիտները) խիստ սակավ են: Համապատասխանաբար փոխվում է նաև միներալների կազմը Մ. ա–ի առանձնացված խմբերում: Գերհիմքային ապարները (պիրոքսենիտներ, դունիտներ, օլիվիններ) բաղկացած են միայն օլիվինից և պիրոքսենից, հիմքայիններում (գաբբրո, բազալտ) առկա է նաև կալցիումային պլագիոկլազ: Թթու ապարներում (գրանիտ, լիպարիտ, դացիտ) նվազում է մագնեզիում–երկաթային ու կալցիումային սիլիկատների պարունակությունը, և հանդես են գալիս ալկալիական դաշտային սպաթներ ու քվարց: Կախված ալկալիների պարունակությունից՝ Մ. ա–ի յուրաքանչյուր խմբում առանձնացվում են նորմալ և ալկալիական շարքի ապարներ (ալկալիական գրանիտներ, նեֆելինային սիենիտներ, ֆոնոլիտներ): Մ. ա–ի տարբեր տիպերի հետ կապված են լինում տարբեր օգտակար հանածոներ (օրինակ, թթու ապարների հետ՝ կապար, վոլֆրամ, ոսկի, հիմքայինների հետ՝ տիտանամագնետիտ, պղինձ, գերհիմքային ապարների հետ՝ քրոմ, պլատին, նիկել, ալկալխսկանների հետ՝ տիտան, ֆոսֆոր, ապատիտ, ցիրկոնիում, հազվագյուտ հողեր): Նշված բոլոր Մ. ա. լայնորեն տարածված են ՀՍՍՀ–ում: Մ. ա. ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ (տուֆեր, լաբրադորիտներ ևն), հղկանյութ (պեմզա) և ջերմամեկուսիչներ (պեմզա, պեռլիտ), ինչպես նաև հումք են արժեքավոր բաղադրիչների կորզման համար (օրինակ, ալյումինիում՝ նեֆելինային սիենիտներից):
ՄԱԳՄԱՏՈԳԵՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, հանքավայրեր, որոնց ծագումը կապված է մագմատիկ գործունեության հետ: Առաջանում են երկու ճանապարհով: Մի դեպքում մագմայից հանքային տարրերը անջատվում են ապար կազմող սիլիկատների հետ միաժամանակ, կամ փոքր–ինչ ավելի, ուշ: Հանքանյութերն առաջացնում են միներալների ցան կամ նրանց ավելի հոծ կուտակներ ինտրուզիվ զանգվածների տարբեր հատվածներում: Հանքային միներալները՝ ինտրուզիաների սառչելու ժամանակ առաջացած ճեղքերում երբեմն գոյացնում են երականման, ոսպնյակաձև, հազվադեպ՝ սյունաձև հոծ մարմիններ: Մյուս դեպքում մագման, նախքան սառչելն ու բյուրեղանալը, բաժանվում է սիլիկատային և սուլֆիդային մասերի: Ջերմությունն իջնելու հետ միասին իջնում է սուլֆիդների լուծելիությունը, որոնք հալռցքից կաթիլների ձևով անջատվում են, միանում իրար, կազմում ավելի խոշոր զանգվածներ և ծանրության ուժի տակ իջնում ինտրուզիվ զանգվածների հատակը: Այդ եղանակով են առաջանում հատկապես պղինձ–նիկելային հանքավայրերը: Մ. հ–ի ձևավորումը տեղի է ունենում մի քանի հարյուր աստիճան ջերմության և զգալի ճնշման պայմաններում: Մ. հ. են առաջացնում քրոմը, պլատինը և նրա խմբի տարրերը՝ ալմաստը, տիտանը, երկաթը, հազվագյուտ տարրերը, նիոբիումը, տանտալը, ինչպես նաև պղնձի ու նիկելի հանքանյութերը:
Մ. հ–ի խմբին են պատկանում նաև ետմագմատիկ հանքավայրերը, որոնք առաջանում են մագմայից անջատված գազաջրային լուծույթներից և կազմում բազմաթիվ հիդրոթերմալ, գրեյզենային ու սկառնային հանքավայրերի խումբը և մեծ դեր խաղում մի շարք օգտակար հանածոների համար (, բարիտ, ֆլյուորիդ ևն):
ՄԱԳՆԱՏ (ուշ լատ. magnas կամ magnatus — հարուստ, անվանի մարդ), խոշոր ֆեոդալ, մեծատոհմիկ և հարուստ ազնվական Եվրոպայի որոշ երկրներում, հատկապես ֆեոդալական–ճորտատիրական Լեհաստանում ու Հունգարիայում: «Մ.» տերմինը փոխաբերական իմաստով օգտագործվում է արդյունաբերական և ֆինանսական խոշոր կապիտալի ներկայացուցիչներին բնութագրելու համար:
ՄԱԳՆԵԶԻՏ (Թեսալիայի (Հունաստան) Մագնեսիա մարզի անունով), միներալ: Քիմիական բաղադրությունը՝ : Պարունակում է 47,82% և 52,18% : Որպես իզոմորֆ խառնուրդներ մասնակցում են , սակավ՝ և Բյուրեղագիտական համակարգը տրիկոնային է: Հանդիպում է ռոմբոէդրային, հազվադեպ՝ պրիզմաձև բյուրեղների տեսքով: Գույնը՝ անգույն, սպիտակ, գորշ, դեղին, շագանակագույն: Կարծրությունը՝ 3,5-4,5, խտությունը՝ 3000 կգ/մ³: Մ. ունի հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և սակավ՝ նստվածքային ծագում: Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում (Ուրալ, Սիբիր), Չինաստանում, Բրազիլիայում ևն: Կիրառվում է մետալուրգիայում (որպես հրակայուն նյութ), շինարարության (մագնեզիտային ցեմենտ), ռետինի, թղթի արդյունաբերության մեջ, ինչպես նաև -ի ստացման համար:
ՄԱԳՆԵԶԻՈՒՄ (Magnesium), , տարրերի պարբերական համակարգի III պարբերության II խմբի քիմիական տարր: Կարգահամարը՝ 12, ատոմական զանգվածը՝ 24,305: Մ. տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կաոուցվածքն է : Բնական Մ. բաղկացած է (78,60%), (10,11%) և (11,29%) կայուն իզոտոպներից: Մ. հայտնաբերել է Հ. Դևին, 1808-ին: Տարածվածությամբ