Մ. երկրակեղևում վեցերորդ տարրն է (1,87% ըստ զանգվածի), ծովաջրում՝ երկրորդը (0,13%)՝ նատրիումից հետո: Երկրի պատյանի (մանթիայի) բնորոշ տարրերից է՝ գերհիմնային ապարներում միջին պարունակությունը 25,9% է: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում: Մտնում է բազմաթիվ սիլիկատային, սուլֆատային և այլ միներալների բաղադրության մեջ (օլիվին, դոլոմիտ, տալկ, մագնեզիտ ևն): Երկրի կենսոլորտում Մ. եռանդուն միգրացվում է, լվացվում հոսող ջրերով և աստիճանաբար տեղափոխվում օվկիանոս:
Մ., թեև չնչին քանակներով, պարունակվում է բոլոր կենդանի օրգանիզմներում (մոտ 0,001-0,05%) և կարևոր դեր է խաղում նրանց կենսագործունեության համար: Որոշ ջրիմուռներ և կրային սպունգներ պարունակում են 3-4% Մ.: Մ. են պարունակում նաև քլորոֆիլը, բջջային օրգանելները, ռիբոսոմները, ֆիտինը: Երկրի վրա եղած բույսերի քլորոֆիլում Մ–ի պարունակությունը մոտ 100 մլրդ տ է: Մ. ակտիվացնում է որոշ ֆերմենտներ, խթանում ֆոսֆորի ներթափանցումը (հողից) և յուրացումը բույսերում: Կալցիումի և մանգանի հետ ապահովում է բույսերում քրոմոսոմների և կոլոիդ համակարգերի կայունությունը: Մ–ի պակասը առաջացնում է բույսերի քլորոզ: Կենդանիները և մարդը Մ. ստանում են սննդի հետ: Մարդու օրական պահանջը 0,3-0,5 գ է (մանկական տարիքում, հղիության և լակտացիայի շրջանում՝ ավելի մեծ): Օրգանիզմում Մ. կուտակվում է լյարդում, որտեղից մասամբ անցնում է մկանները և ոսկորները: Մկաններում Մ. խթանում է ածխաջրային անաերոբ նյութափոխանակությունը: Մ–ի բնականոն պարունակությունը արյան մեջ 4,3 մգ% է: Մ–ի հակատարրը օրգանիզմում կալցիումն է: Մ–կալցիում հավասարակշռության խախտումն առաջացնում է ռախիտ: Մ–ի անբավարարությունը սննդում խաթարում է նյարդային համակարգի բնականոն դրդելիությունը և մկանների կծկումը: Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են Մ–ի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը:
Սպիտակ արծաթափայլ մետաղ է: Ալոտրոպային ձևափոխություններ չունի: Հալչում է 651°C-ում, եռում՝ 1107°C-ում, խտությունը՝ 1739 կգ/մ³: Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է: Մեխանիկական հատկությունները կախված են մշակման եղանակներից: Քիմիապես ակտիվ տարր է, ուժեղ վերականգնիչ, միացություններում՝ երկարժեք: Աղերի ջրային լուծույթներից դուրս է մղում մետաղների մեծ մասին, թթուներից՝ ջրածնին: Դանդաղ փոխազդում է նաև եռացող ջրի հետ: Խիտ ծծմբական թթվում համարյա չի լուծվում: Չի լուծվում նաև ֆտորաջրածնական թթվում, անլուծելի ֆտորիդով՝ -ով, պատվելու պատճառով: Տաքացնելիս իրենց օքսիդներից վերականգնում է բազմաթիվ մետաղներ և ոչ մետաղներ (օրինակ, և այլն): Ջրածնի մթնոլորտում 400–500°C-ում առաջացնում է սպիտակ, բյուրեղական հիդրիդ՝ : Մ. օդում պատվում է օքսիդի պաշտպանիչ շերտով և փայլազրկվում: Օդում տաքացնելիս (600–650°C) բոցավառվում է, այրվում կուրացնող սպիտակ բոցով, առաջացնելով մագնեզիումի օքսիդ, մասամբ նաև նիտրիդ: Դրա մանրափոշին սպիտակ է, օդից խոնավություն կլանելով մասամբ փոխարկվում է Մ–ի հիդրօքսիդի՝ և կարբոնատի : Տաքացնելիս Մ. միանում է հալոգենների հետ (խոնավ քլորի հետ՝ առանց տաքացնելու): Մ–ի քլորիդն առաջացնում է կայուն բյուրեղահիդրատներ՝ և , որոնցից երկրորդն ստանում են ծովաջրից և օգտագործում մագնեզիումական ցեմենտներ և Մ. ստանալու, փայտը հրակայուն դարձնելու համար և մանածագործության մեջ: Մ. ծծմբի կամ –ի և -ի հետ տաքացնելիս (500–600°C) առաջացնում է սուլֆիդ (), ազոտի, ֆոսֆորի, ածխածնի և սիլիցիումի հետ՝ նիտրիդ (), ֆոսֆիդ (), կարբիդներ () և սիլիցիդներ (): Այս միացությունները լուծվում են նոսր թթուներում՝ անջատելով համապատասխան ոչ մետաղների ջրածնական միացությունները: Մետաղների մեծ մասի հետ Մ. առաջացնում է ներմետաղական միացություններ (տես Մագնեզիումի համաձուլվածքներ): Ալկալիները Մ–ի հետ չեն փոխազդում, սակայն աղերի լուծույթներից անջատվում է ջրում վատ լուծվող հիդրօքսիդը՝ : Մ–ի աղերից շատերը ջրում լավ են լուծվում (մագնեզիումի սուլֆատ, ևն), վատ՝ ֆտորիդը, կարբոնատը, ֆոսֆատը ևն:
Արդյունաբերության մեջ Մ. ստանում են ջրազրկված կարնալիտի () կամ Մ–ի անջուր քլորիդի հալույթի (720–750°) էլեկտրոլիզով: Էլեկտրոլիտում, որը պարունակում է նատրիումի, կալիումի, կալցիումի քլորիդներ և ֆտորիդներ, -ի պարունակություն 5–7%-ից պակաս չպետք է լինի: Հալված Մ. հավաքվում է էլեկտրոլիտի մակերեսին և հեռացվում պարբերաբար (պարունակում է մինչև 2% խառնուրդներ): Անհրաժեշտության դեպքում ստացված Մ. մաքրում են վակուումում սուբլիմացնելով (մինչև 99,999% Մ.): Մ. օգտագործում են համաձուլվածքների արտադրության, դժվար վերականգնվող և ցրված տարրեր ( ևն) ստանալու համար: Մ–ի փոշու խառնուրդները օքսիդիչների հետ լուսավորող և հրկիզող նյութեր են: Լայնորեն օգտագործվում են նաև Մ–ի միացությունները: Մագնեզիումօրգանական միացությունները օգտագործվում են օրգանական սինթեզում:
ՄԱԳՆԵԶԻՈՒՄԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուլվածքներ, որոնց հիմնական բաղադրիչը մագնեզիումն է; Առավել ամուր և կրակակայուն Մ. հ. մշակվում են մագնեզիում–մետաղ համակարգի հիման վրա: Մ. հ. բաժանվում են 2 հիմնական խմբի, ձուլման համաձուլվածքներ՝ ձևավոր ձուլվածքների արտադրության համար, և դեֆորմացվող համաձուլվածքներ՝ մամլումով, գլոցումով, կռումով և դրոշմումով կիսաֆաբրիկատների արտադրության համար: Արդյունաբերական Մ. հ–ի մեջ պարունակվում են -ի, -ի, -ի, -ի, -ի, -ի, -ի, -ի, -ի, հազվագյուտ մետաղների և այլնի հավելանյութեր, որոնց ընդհանուր քանակությունը առավել լեգիրված Մ. հ–ում հասնում է 10-14%-ի: Վնասակար խառնուրդներ են -ը, -ը, -ը և -ը, որոնք նվազեցնում են Մ. հ–ի կոռոզիակայունությունը: Մ. հ. ամենաթեթև մետաղական կոնստրուկցիոն նյութերն են, որոնց խտությունը, բաղադրությունից կախված, փոփոխվում է 1360-2000 կգ/մ³ սահմաններում: Ամենափոքր խտությունն ունեն մագնեզիում–լիթիումային համաձուլվածքները: Առավել կիրառելի Մ. հ–ի խտությունը 1760-1810 կգ/մ³ է, այսինքն՝ մոտավորապես 4 անգամ փոքր է պողպատի խտությունից և 1,5 անգամ՝ ալյումինի համաձուլվածքների խտությունից: Մ. հ–ի ջերմային ընդարձակման գործակիցը միջին հաշվով 10-15%-ով ավելի մեծ է, քան ալյումինի համաձուլվածքներինը: Մ. հ–ի առաձգականության մոդուլը հավասար է 41-45 Գն/մ² (4100-4500 կգ/սմ²): Ցածր ջերմաստիճանների դեպքում Մ. հ–ի առաձգականության մոդուլը, հոսունության և ամրության սահմանները մեծանում են, իսկ երկարացումը և հարվածային ճլությունը՝ նվազում: Մ. հ. լավ մշակվում են կտրումով: Կիրառվում են ավիացիայում, հրթիռաշինության, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, լուսանկարչական և կինոսարքավորումների արտադրության համար: Մ. հ–ից պատրաստված դետալները կարող են աշխատել կրիոգենային և բարձր ջերմաստիճաններում:
Գրկ. Рейнор Г. В., Металловедение магния и его сплавов, пер. с англ., (М.), 1964.
ՄԱԳՆԵԶԻՈՒՄՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, բնական միներալային առաջացումներ, որոնցում մագնեզիումի պարունակությունը բավարար է նրա տնտեսապես շահավետ կորզման համար: Մագնեզիումը մտնում է ավելի քան հարյուր միներալի բաղադրության մեջ, այդ թվում՝ բրուսիտի (, 41,7% Mg), մագնեզիտի (, 28,8% ), դոլոմիտի ( 18,2%). կիզերիտի (, 17,6%), բիշոֆիտի (, 12.0%), լանգբեյնիտի (, 11,7%): Մ. հ–ի մեջ կարևոր տեղ են գրավում մագնեզիումակալիումական աղերի հանքավայրերը: Մագնեզիտի խոշոր հանքավայրեր են հանդիպում մետամորֆացված դոլոմիտներում: Նրա կոնտակտային մետամորֆիզմի դեպքում առաջանում են մագնեզիումի ամենաբարձր պարունակությամբ հումքի՝ բրուսիտի, կուտակումներ: Որպես մագնեզիումի աղբյուր անընդհատ աճում է նաև ծովային ջրի (4 % չոր մնացորդում) դերը՝ կայուն բաղադրությամբ և անսահմանափակ պաշարներով: ՍՍՀՄ–ում տեղաբաշխված են մագնեզիումակալիումական աղերի խոշորագույն ավազաններ (Ուրալ, Բելոռուսիա, Նախակարպատներ): Արտասահմանում հատկապես հայտնի են Շտասֆուրտի աղաբեր ավազանը (ԳՖՀ և ԳԴՀ) և ԱՄՆ–ի հարավի հանքավայրերը:
ՄԱԳՆԵԶԻՈՒՄՒ ՍՈՒԼՖԱՏ, մագնեզիումի ծծմբաթթվական չեզոք աղը: , անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2660 կգ/մ³, 1100–1200°C–ում քայքայվում է: 100 գ ջրում լուծվում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/113
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ