Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(օրինակ, կողմնացույցի մագնիսական սլաքի) բևեռները միացնող գիծը Երկրի մագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով: Կիրառվում է տեխնիկայում՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր: Օգտագործվում նև նաև Էլեկտրամագնիսներ:
ՄԱԳՆԻՍԱԴՒՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մագնիսառեզիստիվ էֆեկտ, հաղորդչի (կիսահաղորդչի) էլեկտրական դիմադրության փոփոխությունն արտաքին մագնիսական դաշտի ազդեցությամբ: Պատկանում է գալվանամագնիսական երևույթների խմբին: Տարբերում են լայնական և երկայնական Մ.: Լայնական Մ–յան դեպքում հոսանքի հարթությունն ուղղահայաց է մագնիսական դաշտի ուղղությանը, իսկ երկայնականի դեպքում հոսանքն ուղղված է դաշտի ուղղությամբ: Մ–յան պատճառը լիցքակիրների հետագծերի կորացումն է մագնիսական դաշտում Լորենցի ուժի ազդեցությամբ: Թույլ մագնիսական դաշտում Մ. համեմատական է դաշտի լարվածության քառակուսուն: Ուժեղ մագնիսական դաշտում լայնական Մ–յան վարքն էապես կախված է բյուրեղի տեսակից: Որոշ բյուրեղներում () Մ. հագեցման է հասնում (դառնում անկախ դաշտի լարվածությունից) բոլոր ուղղություններով, մի խումբ բյուրեղներում () հագեցման չի հասնում, մեծ թվով բյուրեղներում ( ևն) դիտվում է Մ–յան հագեցում որոշակի ուղղություններով և հագեցման բացակայություն՝ այլ, հաճախ շատ մոտ ուղղություններով: Երկայնական Մ. բոլոր մետաղներում ձգտում է հագեցման: Մ. կիրառվում է բյուրեղային ցանցից հոսանքակիրների ցրման մեխանիզմի և էլեկտրոնային էներգետիկական սպեկտրի հետազոտման, ինչպես նաև մագնիսական դաշտի չափման համար:Ա. Կիրակոսյան ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱՐԱՏԱՆՇՈՒՄ, տես Արատանշում:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԿԻՉ, փոփոխական հոսանքի էլեկտրական անջատիչ, նախատեսված է գլխավորապես կարճ միացված ռոտորով եռաֆազ ասինխրոն էլեկտրաշարժիչների հեռագորխարկման, կանգնեցման ու պաշտպանության համար: Բաղկացած է կոնտակտորից (ունի 3 ուժային կոնտակտ և 1-5 բլոկ–կոնտակտներ), կոճակային պոստից և ջերմային ռելեից: Մ. գ–ի կոնտակտային համակարգը գործի է գցվում էլեկտրամագնիսական հաղորդակից: Ռևերսիվ Մ. գ. ունի երկու կոնտակտոր՝ միացված մեխանիկական բլոկավորմամբ, որը բացառում է դրանց միաժամանակյա միացումը, ապահովում շարժիչի պտտման ուղղության փոփոխությունը՝ ռևերսը: Մ. գ–ները հաշվարկված են ժամում 150—3000 միացում հաճախականությամբ աշխատելու համար:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ, էլեկտրամագնիսական դաշտի դրսևորման ձև: Առանձնահատկությունն այն է, որ ազդում է միայն լիցքավորված շարժվող մասնիկների ու մարմինների, հոսանքակիր հաղորդիչների և մագնիսական մոմենտ ունեցող մարմինների վրա: «Մ. դ.» տերմինը մուծել է Մ. Ֆարադեյը: Մ. դ–ի աղբյուր են մագնիսացած մարմինները, հոսանքակիր հաղորդիչները և լիցքավորված շարժվող մարմինները: Բոլոր այդ աղբյուրների բնույթը նույնն է և պայմանավորված է լիցքավորված միկրոմասնիկների շարժումով և դրանց սեփական (սպինային) մագնիսական մոմենտի առկայությամբ: Մ. դ. է ստեղծվում նաև ժամանակի ընթացքում փոփոխվող էլեկտրական դաշտի շնորհիվ և, հակառակը, փոփոխվող Մ. դ. ստեղծում է փոփոխական էլեկտրական դաշտ: Մ. դ–ի քանակական բնութագրերն են մագնիսական ինդուկցիան և լարվածությունը (տես Լարվածություն մագնիսական դաշտի):
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, նյութի մագնիսական մոմենտի (մագնիսացվածության) և մագնիսական դաշտի կապը բնութագրող ֆիզիկական չափազուրկ մեծություն: Ծավալային Մ. ը. հավասար է նյութի միավոր ծավալի մագնիսացման և մագնիսացնող դաշտի լարվածության հարաբերությանը՝ : Նյութի 1 կգ–ի (կամ 1 գ–ի) Մ. ը. կոչվում է տեսակարար (xտես=, -ն նյութի խտությունն է), իսկ 1 մոլինը՝ մոլային (տես , -ը նյութի մոլեկուլային զանգվածն է): Դիամագնիսական նյութերն ունեն բացասական, իսկ պարամագնիսական և ֆեռոմագնիսական նյութերը՝ դրական Մ. ը.: Դիամագնիսական և պարամագնիսական նյութերի Մ. ը. փոքր է և -ից համարյա չի կախված, մինչդեռ ֆեռոմագնիսական նյութերի Մ. ը, հասնում է մեծ արժեքների (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար միավոր) և բարդ կախման մեջ է -ից (նկ.): Այդ պատճառով ֆեռոմագնիսների համար կիրառվում է դիֆերենցիալ Մ. ը. (xդ ): Ֆեռոմագնիսի Մ. ը. դեպքում զրո չէ, այլ ունի արժեքը, որը կոչվում է սկզբնական Մ. ը.: -ի մեծացմանը զուգընթաց Մ. ը. աճում է, հասնում առավելագույն արժեքի, այնուհետև նվազում: կորի տեսքը պայմանավորված է ֆեռոմագնիսական նյութերի մագնիսացման բարդ մեխանիզմով: Մ. ը., իբրև կանոն, կախված է ջերմաստիճանից:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ, ֆեռոմագնիսական նյութի միադոմեն հաստության (0,01-ից մինչև 10 մկմ) շերտ: Ստացվում է վակուումային խտացման, էլեկտրաքիմիական կամ այլ եղանակներով: Մագնիսափափուկ նյութից պատրաստված Մ. թ–ում փոքրանում են համակարգի սեփական ապամագնիսացող դաշտերը, երբ թաղանթի գծային չափերն անհամեմատ մեծ են լինում հաստությունից, բացի այդ, թաղանթում հնարավոր է ստեղծել միառանցքանի մագնիսական անիզոտրոպություն: Այս առանձնահատկությունների շնորհիվ թաղանթն անիզոտրոպության ուղղությամբ ի հայտ է բերում հիստերեգիսի ուղղանկյուն օղակ, իսկ անիզոտրոպությանն ուղղահայաց ուղղությամբ՝ գծային օղակ: Մ. թ–ի մեկ ուրիշ առանձնահատկությունն էլ այն է, որ կարճ իմպուլսային դաշտերի ազդեցությամբ նա վերամագնիսանում է մագնիսացման վեկտորի կոհերենտ պտույտով, որը վրկ տևողության պրոցես է: Էլեկտրոնամանրադիտակային հետազոտման մեթոդով բարակ Մ. թ–ի կառուցվածքն ուսումնասիրելիս հայտնաբերվել է, որ մագնիսացման վեկտորի ուղղությունը դոմենում կետից կետ փոխվում է և տատանումներ կատարում անիզոտրոպության ուղղության շուրջը, և որ տատանման ալիքի երկարությունը միկրոնի կարգի մեծություն է ևն: Այս հատկությունները բնորոշ են միայն ֆեռոմագնիսի թաղանթային վիճակին: Ի տարբերություն ծավալային ֆեռոմագնիսների, որոնց դոմենային սահմաններում մագնիսացման վեկտորի պտույտն ուղեկցվում է նմուշին ուղղահայաց ուղղությամբ մագնիսացման վեկտորի բաղադրիչի առաջացմամբ, Մ. թ–ում գոյություն ունեն սահմաններ, որոնցում պտույտը կատարվում է հարթության մեջ (Նեելի պտույտ), ինչպես նաև խառը սահմաններ՝ խաչաձև գծերով (նկ.): Վերոհիշյալ հատկությունների, ինչպես նաև փոքրածավալության, սպառման փոքր հզորության, ճառագայթակայունության շնորհիվ Մ. թ–ները լայն կիրառություն են գտել հաշվողական մեքենաների հիշողության տարրերում, հոլոգրաֆիայում՝