պատկերների հոլոգրաֆիկ գրառման համար:) և մագնիսական դաշտի լարվածության (, տես Լարվածություն մագնիսական դաշտի) կապը բնութագրող ֆիզիկական չափազուրկ մեծություն : Միավորների համակարգում իզոտրոպ նյութերի , իսկ համակարգում՝ (-ն մագնիսական հաստատունն է): Անիզոտրոպ նյութերի Մ. թ. տենզոր է: Մ. թ. մագնիսական ընկալունակության հետ կապված է ( կամ () առնչությամբ: Ֆիզիկական վակուումի դեպքում : Դիամագնիսական նյութերի իսկ պարա- ֆեռոմագնիսական նյութերի դեպքում՝ : Եթե ֆեռոմագնիսների -ն չափվում է ստատիկ մագնիսական դաշտում, կոչվում է ստատիկ, իսկ եթե չափվում է փոփոխական մագնիսական դաշտում՝ դինամիկ: Ստատիկ և դինամիկ Մ. թ–ների արժեքները չեն համընկնում, որովհետև փոփոխական դաշտերում ֆեռոմագնիսների մագնիսացման վրա ազդում են մրրկային հոսանքները, մագնիսական մածուցիկությունը և ռեզոնանսային երևույթները: Ֆեռոմագնիսի Մ. թ–յան կախումը -ից բարդ է, և այն նկարագրելու համար մուծում են դիֆերենցիալ, սկզբնական և առավելագույն Մ. թ. հասկացությունները:
Գրկ. Вонсовский С. В., Магнетизм, М., 1971.
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԻՆԴՈՒԿՑԻԱ, մագնիսական ինդուկցիայի վեկտոր (), մագնիսական դաշտի հիմնական ուժային բնութագիր: Արտաքին մագնիսական դաշտի լարվածության և նյութի մագնիսացման հետ կապված է առնչությամբ: Արտահայտվում է նաև բանաձևով, որտեղ -ն մագնիսական թափանցելիությունն է: Մ. ի–ով որոշվում են մագնիսական դաշտում շարժվող էլեկտրական լիցքերի և հոսանքակիր հաղորդիչների վրա ազդող մագնիսական բնույթի ուժերը (տես Լորենցի ուժ): Միավորների միջազգային համակարգում Մ. ի–ի միավորը տեսլան է, իսկ համակարգում՝ գաուսը. 1 տլ գս: Մ. ի. չափվում է տեսլամետրով:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԻՆԴՈՒԿՑԻԱՅԻ ՀՈՍՔ, մագնիսական հոսք (Φ), մագնիսական ինդուկցիայի վեկտորի հոսքը որևէ մակերևույթով: տարրական մակերեսով Մ. ի. հ.՝ , որտեղ -ն վեկտորի պրոյեկցիան է այդ մակերեսի նորմալի () ուղղության վրա, -ն՝ և վեկտորներով կազմված անկյունը: վերջավոր մակերևույթով Մ. ի. հ. որոշվում է ինտեգրալով, որը փակ մակերևույթի դեպքում հավասար է զրոյի: Այդ հանգամանքը ցույց է տալիս, որ բնության մեջ մագնիսական լիցք (մագնիսական դաշտի աղբյուր) գոյություն չունի: համակարգում Մ. ի. հ–ի միավորը վեբերն է, համակարգում՝ մաքսվելը, 1 վբ մքս:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԼԻՑՔ, մագնիսական մոնոպոլ, Դիրակի մոնոպոլ (< հուն. μόνος – մեկ, միակ և πόλος – բևեռ), օժանդակ հասկացություն, որ էլեկտրական լիցքի նմանությամբ մուծվել է ստատիկ մագնիսական դաշտերի հաշվարկումը հեշտացնելու նպատակով: Էլեկտրամագնիսական երևույթները նկարագրող Մաքսվելի հավասարումների սիմետրիան էլեկտրական և մագնիսական մեծությունների նկատմամբ թույլ է տալիս ենթադրել, որ դրական և բացասական էլեկտրական լիցքերի նման կարող են առանձին–աոանձին գոյություն ունենալ տարբեր բևեռայնության մագնիսական լիցքեր, որոնք իրենց շուրջն ստեղծում են մագնիսական դաշտ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մագնիսական դաշտ ստեղծվում է միայն էլեկտրական լիցքերի շարժման կամ մագնիսական դիպոլի առկայության դեպքում: Դաշտի դասական տեսությունը չի բացառում վարկածային Մ. լ–երի գոյությունը և ոչ մի սահմանափակում չի դնում դրանց մեծության () վրա, մինչդեռ ըստ քվանտային տեսության, ինչպես ցույց է տվել Պ. Դիրակը (1931), պետք է տեղի ունենա առնչությունը, որտեղ -ն էլեկտրոնի լիցքն է, -ը՝ Պլանկի հաստատունը, -ն՝ լույսի արագությունը, ո=0, ±l ,±2,…: Մ. լ–ի նվազագույն արժեքը 68,5 անգամ մեծ է էլեկտրոնի լիցքից, ուստի արագ շարժվող մոնոպոլի հետքը պետք է պարզորոշ նկատվեր Վիլսոնի խցիկում կամ բշտիկային խցիկում: Սակայն Մ. լ–ի հայտնաբերման բոլոր փորձերն առայժմ տալիս են բացասական արդյունք:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ, անկյուն մագնիսական և աշխարհագրական միջօրեականների միջև Երկրի մակերևույթի տվյալ կետում: Աշխարհագրական միջօրեականի ուղղությունը, որպես օրենք, որոշում են գիրոթեոդոլիտներով կամ աստղաբաշխական դիտարկումների օգնությամբ, մագնիսական միջօրեականինը՝ սարքերով (դեկլինոմետրեր, մագնիսամետրեր), որոնք հնարավորություն են ընձեռում որոշել մագնիսական սլաքի դիրքը դիտարկման տեղում: Եթե մագնիսական սլաքի հյուսիսային եզրը աշխարհագրական միջօրեականի ուղղությունից շեղվում է դեպի արևելք, ապա Մ. խ. համարում են արևելյան (դրական), եթե դեպի արևմուտք՝ արևմտյան (բացասական): Մ. խ. լայնորեն կիրաոում են ծովա– և օդագնացության մեջ, գեոդեզիական ու մարկշեյդերական պրակտիկայում, ռազմական գործում:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱԳԵՑՈՒՄ, պարամագնիսական և ֆեռոմագնիսական նյութերի այն վիճակը, երբ մագնիսացվածությունը հասնում է սահմանային արժեքին (հագեցման մագնիսացվածություն) և այլևս չի փոփոխվում մագնիսացնող դաշտի լարվածության հետագա մեծացման դեպքում: Ֆեռոմագնիսական նյութերում մագնիսացվածության սահմանային արժեքը ձեռք է բերվում այսպես կոչված տեխնիկական մագնիսացման պրոցեսների (դոմենների սահմանների շեղում, նմուշի մագնիսացման վեկտորի պտույտ մագնիսացնող դաշտի ուղղությամբ) և պարապրոցեսի (արտաքին դաշտի ուղղությամբ դասավորված սպինների թվի ավելացում հակազուգահեռ դիրքորոշում ունեցող սպինների հաշվին) ավարտման դեպքում: Գործնականում սովորաբար ստանում են տեխնիկական Մ. հ. (20°C-ի և մի քանի է–ից մինչև Է դաշտերի դեպքում), որովհետև պարապրոցեսի իրականացման համար պահանջվում են շատ ուժեղ դաշտեր: Պարամագնիսական նյութերում Մ. հ–մանը մոտ վիճակ ձեռք է բերվում կէ դաշտի և 1 К ջերմաստիճանի դեպքում:
Գրկ. Киренсхий Л. В., Магнетизм, 2 изд., М., 1967; Вонсовский С. В., Магнетизм, М., 1971.
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, Երկրի մագնիսականության տարրերի սիստեմատիկ չափումները և դրանց տվյալներով մագնիսական քարտեզների կազմումը: Մ. հ. լինում է ընդհանուր և մանրամասն:
Ընդհանուր Մ. հ. կատարվում է մեծ մակերեսների վրա՝ չափման կետերի համեմատաբար նոսր ցանցի դեպքում (կետերի հեռավորությունը միմյանցից՝ տասնյակ և հարյուրավոր կմ), և հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել Երկրի մագնիսական դաշտի տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները: Ընդհանուր Մ. հ–ի հիման վրա կազմված քարտեզները խիստ անհրաժեշտ են ծովա– և օդագնացության, խոշոր մագնիսական անոմալիաների հայտնաբերման, Երկրի մագնիսականության տարրերի դարավոր ընթացքի ուսումնասիրության համար: Մանրամասն Մ. հ–ի (հեռավորությունը կետերի միջև՝ 1 մ–ից մինչև մի քանի կմ) տվյալները կիրառվում են երկրաբանական քարտեզագրության մեջ և մետաղային հանքավայրերի որոնողական աշխատանքներում: Մ. հ–ի դեպքում սովորաբար չափում են Երկրի մագնիսական դաշտի լրիվ լարվածության վեկտորի մոդուլը, սակայն հետախուզության նպատակների համար հաճախ սահմանափակվում են այդ դաշտի ուղղաձիգ բաղադրիչի հարաբերական որոշմամբ: Մ. հ. իրականացվում է տարբեր տիպի մագնիսամետրերով, որոնք տեղադրվում են արբանյակների, ինքնաթիռների, ոչ մագնիսական նավերի և տրանսպորտային այլ միջոցների վրա: Ժամանակի մեջ Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների (դաշտի դարավոր ընթացքի) անընդհատ դիտարկումները կատարվում են մագնիսական գիտակայանների ցանցի օգնությամբ:
ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱ, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրահաղորդիչ հեղուկի կամ գազի (հեղուկ մետաղներ, պլազմա) փոխազդեցությունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/116
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ