Կաստիլիայի թագավորների աթոռանիստն էր և կորտեսների նիստերի վայրը: 1383-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մ. (Վիլյարելե և Անդուխար քաղաքների հետ) պարգևել է Լևոն Զ Լուսինյանին՝ մինչև նրա մահը: 1520-ին մադրիդցիները մասնակցել են Կաստիլիայի ինքնավար քաղաքների ապստամբությանը (տես Կոմուներոս): 1561-ին Ֆիլիպ II թագավորը Մ. դարձրել է մայրաքաղաք: Քաղաքը սկսել է արագ աճել՝ վերածվելով երկրի առևտրա–արդյունաբերական կենտրոնի: 1808-ի մարտին Մ. գրավել են ֆրանսիացիները: 1808-ի մայիսի 2-ին Մ–ում բռնկել է ապստամբություն, որը սկզբնավորել է 1808-14-ի իսպանական հեղափոխությունը: Մ. կենտրոնն էր նաև XIX դ. իսպանական մյուս հեղափոխությունների: 1868-ին Մ–ում ստեղծվել է I Ինտերնացիոնալի իսպանական խումբը, 1920-ին այստեղ հիմնվել է իսպանական կոմկուսը: 1936-39-ի Ազգային–հեղափոխական պատերազմի ժամանակ (տես Իսպանական հեղափոխություն 1931-1939) Մ. հանրապետական ուժերի կարևորագույն պատվարն էր: 1936-ի նոյեմբերին ֆաշիստական խռովարարները ընդհուպ մոտեցել են Մ–ին. քաղաքի հերոսական պաշտպանությունը, որը տևել է մինչև 1939-ի մարտի 28-ը, Իսպանիայում քաղաքացիական պատերազմի պատմության վառ էջերից է: 1960-70-ական թթ. Մ–ում տեղի են ունեցել բանվորների, ուսանողների, առաջադեմ մտավորականության բազմաթիվ ելույթներ ընդդեմ ֆրանկոյական բռնության:
Տնտեսությունը: Մինչև XIX դ. կեսը Մ. հիմնականում վարչա–քաղաքական կենտրոն էր: Ներկայիս Մ. առևտրա-ֆինանսական և արդ. կենտրոն է, տրանսպորտային հանգույց: Գլխավոր օդանավակայանը Բարախասն է: Մ–ի շրջանին բաժին է ընկնում երկրի արդ. արտադրանքի ընդհանուր արժեքի մոտ 10%-ը: Զարգացած է տրանսպորտային մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, պոլիգրաֆ, կաշվի, կարի, սննդի արդյունաբերությունը, տրիկոտաժի, մետաքսե և բրդե գործվածքների, պլաստմասսայե, ճենապակե և հախճապակե իրերի, օծանելիքի, գոբելենների, ինչպես նաև գեղարվեստական հին արհեստների առարկաների (ժանյակներ, հովհարներ, կաստանիետներ, ոսկերչական իրեր) արտադրությունը: Մ–ում են կենտրոնացած մոնոպոլիստական առաջատար միավորումների գլխավոր վարչությունները, բանկերը, ապահովագրական ընկերությունները, ֆոնդային գլխավոր բորսան, առևտրական ֆիրմաները: Մ. տուրիզմի միջազգային կենտրոն է:
Ճարտարապետությունը: Մ–ի ճառագայթաձև հատակագծով կենտրոնը ընկած է Պլասա Պուերտա դել Սոլ, Պլասա Մայոր և Պլասա դե Էսպանիա հրապարակների միջև: XVII-XIX դդ. կառուցվել են Թագավորական պալատը (1738-64, այժմ՝ Ազգային պալատ). ռատուշան (XVII-XVIII դդ.), Սան Ֆրանսիսկո էլ Գրանդե (1776-85), Սան Անտոնիո դե լա Ֆլորիդա (1792-98) եկեղեցիները, Տոլեդոյի կամուրջը, Պրադո թանգարանը (1785-1830) ևն: 1860-69-ի նախագծով Մ. կառուցապատվել է հատակագծման ուղղանկյուն ցանցի համակարգով: 1894-ից Մ–ին կից կառուցվել է Եվրոպայում առաջին ժապավենային քաղաքը (40 կմ երկարությամբ, այժմ՝ Մ–ի տարածքում): Մ–ի XIX դ. – XX դ. սկզբի ճարտարապետությանը (պալատներ, թանգարաններ ևն) բնորոշ են էկլեկտիզմն ու «մոդեռնը»: 1930-ական թթ. կառուցվել է քաղաքի կենտրոնը կազմակերպող Գրան վիա պողոտան: Ըստ 1950-ական թթ. մշակված նոր գլխավոր հատակագծի (ճարտ. Խ. Լ. Սերտ) քաղաքի բնակելի շինարարությունը զարգանում է հիմնականում դեպի հս., արլ. և հվ–արլ: Ժամանակակից Մ–ին բնորոշ են ընդարձակ պուրակները (ընդհանուր տարածքի մոտ 1/3-ը), հրապարակները, լայնահուն պողոտաները, երկնաքերները: 1962-ից կառուցվում են քաղաք-արբանյակներ (Էսկորիալ, Էլ Պարդո ևն):
Ուսումնական հաստատությունները, գիտական և կուլտուրական հիմնարկները: Մ–ում են գտնվում Մադրիդի (հիմն. 1836) Կաթոլիկական, Մ–ի ինքնավար համալսարանները, Մարիա Քրիստինայի թագավորական կոլեգիումը, կոնսերվատորիան, Դրամատիկ արվեստի դպրոցը ևն ուս. հաստատություններ, Իսպանական թագավորական ակադեմիան, պատմության, գեղեցիկ արվեստների «Սան–Ֆերնանդո», ճշգրիտ, ֆիզիկական և բնական գիտությունների, բարոյական և քաղաքական գիտությունների, բժշկական ազգային թագավորական ակադեմիաները ևն, աստղադիտարանը, բուսաբանական այգին: Խոշորագույն գրադարաններն են՝ Ազգային (ավելի քան 2 մլն գիրք), Մադրիդի համալսարանի, Թագավորական պալատի (այժմ՝ Ազգային պալատ) ևն: Գործում են Պրադո, Ազգային հնագիտական, Բնական գիտությունների ազգային, «Արմերիա», Ծովային, Նոր արվեստի, Ժամանակակից արվեստի, Իսպանական ժողովրդի, Մարդաբանության և ազգագրության, Ռոմանտիկական, Դեկորատիվ արվեստի ազգային, Սերրալբոյի, Հերցոգ Ալբայի ևն թանգարանները:
Մ–ի երաժշտական թատրոններից են՝ «Ռեալ», «Սարսուելա», «Տեատրո լիրիկո», դրամատիկական թատրոններից՝ Մ. Գերրերոյի ազգային, «Էսպանյոլ», «Լարա», «Կոմեդիայի թատրոն», «Էսլավա», «Բելյաս արտես», «Կալդերոն», «Բենավենտե», «Ինֆանտա Իսաբել», «Վալիե Ինկլան» ևն: Գործում են Ազգային և Մ–ի կամերային նվագախմբերը, իսպանական ազգային ֆիլմադարանը:
ՍԱԶԱԳԼՈՒԽ (Trichocephalus trichiurus), մակաբույծ կլոր որդ: Մարմինը սպիտակավուն է, երբեմն կարմրավուն, առջևի (գլխային) մասը խիստ բարակ է, մազանման (այստեղից՝ Մ. անվանումը), ետին (պոչային) մասը հաստ է, արուների մոտ՝ պարուրաձև ոլորված: Արուների երկարությունը 30-40 մմ է, էգերինը՝ 35-50 մմ: Մազանման մասում գտնվում է կերակրափողը, հաստում՝ աղիքները և սեռական օրգանները: Բազմանում է ձվադրությամբ: Մակաբուծում է մարդու կույր աղիքում (հազվադեպ՝ որդանման ելունում, հաստ կամ ուղիղ աղիքում): Զարգանում է առանց միջնորդ տիրոջ, առաջացնում է տրիխոցեֆալոզ հիվանդությունը:
ՍԱԶԱԶ, Գառնոյ գաւառ, Գառնոյ ձոր, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Երասխի Ազատ (Գառնի) վտակի վերին ավազանում: Ընդգրկել է այժմյան Աբովյանի շրջանի արլ. մասը, հիմնականում՝ Գառնի բերդաքաղաքի և Գեղարդավանքի (Այրիվանք) շրջակայքը: Մակերևույթը լեռնային է, անտառապատ, աղբյուրներով հարուստ: Մինչև V դ. կազմել է Ոստան գավառի բաղկացուցիչ մասը և մտել արքունի կալվածների մեջ: XIII դ. սկզբին սելջուկ թուրքերից ազատագրված Մ. և նրա հոգևոր կենտրոն Գեղարդավանքը Զաքարյանները տվել են Խաղբակյան կամ Պռոշյան իշխանական տոհմին: Ենթադրվում է, որ «Մազազ» անունը առաջացել է գավառում իշխող Մազազնունիք տոհմանունից: Զորանամակում Մազազնունյաց իշխանի զորաբաժինը հիշատակված է 500 հեծյալ այր:
Մ–ի կարևոր հուշարձաններն են՝ Գառնո տաճարը (Սարաւոյթն Տրդատայ) և Գեղարդավանքը՝ Գառնո ձորում, Հավուց թառ և Աղջոց վանքերը՝ Քեղո ձորում: Միջնադարյան գրավոր աղբյուրներում հիշատակվում են Մ–ի Ավանասար, Ավանիկ, Արդիզ, Բերդկանց, Գառնի, Գողթ (Կոխդ), Թառնիս, Կակաղ, Կուտիս (Կուտուց վանքով), Մանկուս, Պորտիկ (Պորտկան), Քաղբերդ բնակավայրերը:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Հակոբյան Թ. Թ., Հայաաոանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968:
ՄԱԶԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ, կապիլյար երևույթներ, միմյանց չխառնվող հավասարակշռվող միջավայրերի բաժանման սահմանում (մակերևութային շերտերում) մոլեկուլային ուժերի գործողությամբ պայմանավորված մակերևութային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/130
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ