Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


երևույթներ: Մ. ե–ին են վերաբերում հեղուկի ազատ մակերևույթի, ինչպես նաև ուրիշ հեղուկի, գազի կամ սեփական գոլորշու հետ հեղուկի ունեցած սահմանի հավասարակշռության և շարժման վրա մակերևութային լարվածության ազդեցությամբ առաջացող երևույթները: Պարզագույն դեպքում, երբ արտաքին ուժերը բացակայում են կամ համակշռված են, հեղուկի մակերևույթը միշտ կորացած է. օրինակ, անկշռության պայմաններում հեղուկի կաթիլներն ընդունում են գնդի ձև: Հեղուկի կոր մակերևույթի շոշափողի ուղղությամբ ազդող մակերևութային լարվածության ուժերն ունեն դեպի հպվող ֆազերից մեկի ծավալի ներսն ուղղված բաղադրիչներ, որոնք հեղուկի մեջ ստեղծում են լրացուցիչ մազական ճնշում՝ : Վերջինս մակերևույթի միջին կորության հետ կապված է Լապլասի հավասարումով' , որտեղ -ը մակերևութային լարվածությունն է երկու միջավայրերի սահմանում, -ը և -ը ճնշումներն են հեղուկում և դրան հպվող 2 միջավայրում (ֆազում): Գոգավոր մակերևույթի դեպքում () ճնշումը հեղուկի մեջ ավելի ցածր է, քան հարևան ֆազում. , և : Ուռուցիկ մակերևույթի () դեպքում -ի նշանը փոխվում է: Բազմաթիվ մանր կաթիլներից կամ պղպջակներից բաղկացած համակարգերի (էմուլսիա, հեղուկ աերոզոլ, հեղուկի կաթիլներ գոլորշու կոնդենսացման ժամանակ ևն) հատկություններն ու գոյացման պայմանները շատ դեպքերում պայմանավորված են Մ. ե–ով: Պինդ մարմնին հպվող հեղուկի մակերևույթի ձևի վրա էապես ազդում է թրջման երևույթը: Պինդ մարմնի և հեղուկի մոլեկուլների միջև գործող ձգողության ուժերը ստիպում են հեղուկին բարձրանալ մազանոթի պատերով, որը հանգեցնում է մենիսկի առաջացման: Մազական ճնշման և հեղուկի և բարձրությամբ սյան հիդրոստատիկ ճնշման հավասարակշռության պայմանից հետևում է մազական բարձրացման օրենքը՝ Ժյուրենի (J. Jurin, 1864-1750) օրենքը. , որտեղ -ը և -ը հեղուկի և իր գոլորշու խտություններն են, -ն ծանրության ուժի արագացումն է: արտադրյալը տվյալ հեղուկ–գոլորշի կամ հեղուկ 1 — հեղուկ 2 բաժանման մակերևույթի ֆիզիկաքիմիական հաստատունն է, որը կախված չէ խողովակի ձևից, չափերից ու նյութից: Երկարության քառակուսու չափայնություն ունեցող այս մեծությունը կոչվում է մազական հաստատուն: Ջրի համար °C դեպքում (սեփական գոլորշու հետ բաժանման սահմանում) էրգ/սմ², սմ²: Մազական ներծծումը էական դեր է խաղում բույսերի ջրամատակարարման, հողերում և ծակոտկեն մարմիններում խոնավության պահպանման համար, այն լայնորեն կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում՝ զանազան նյութեր հեղուկով տոգորելու ժամանակ: Մ. ե. որոշում են շարժվող հեղուկ մակերևույթների ձևերի գոյացման պայմանները, օրինակ, մազական ալիքների առաջացումն ու տարածումը: Մ. ե. հայտնաբերել և հետազոտել են Լեոնարդո դա Վինչին, Բ. Պասկալը և Ժյուրենը, իսկ տեսությունը մշակել են Պ. Լապլասը, Թ. Յունգը, Ս. Պուասոնը, Ջ. Գիբսը, Ի. Ս. Գրոմեկան:
Գրկ. Громека И, С., Собр. соч., М., 1952; Адамсон А., Физическая химия поверхностей, пер. с англ., М., 1979.Հ. Ֆարշյան ՄԱԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ, ֆիզիկաքիմիական հաստատուն, որը գործածվում է մազական երևույթները ձևակերպող օրենքներում և առնչություններում:
ՄԱԶԱԿԱՆ ՋՈՒՐ, ստորերկրյա ջրերի տեսակ, որոնք պահվում են ապարների ծակոտիներում և ճեղքերում (լայնությունը՝ 2-2,5 մմ) մակերևութային լարվածության ուժերով:
ՄԱԶԱՀԱՆՈՒՄ, էպիլացիա, մազերի արհեստական հեռացումը կոսմետիկական կամ բուժիչ նպատակով: Կատարվում է մեխանիկական գործիքների, էլեկտրամազահանման, էպիլինային սպեղանու և ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: Էլեկտրամազահանումը կիրառվում է կանանց դեմքի գերմազոտությունը (տես Հիպերտրիխոզ) վերացնելու, իսկ ռենտգենյան ու էպիլինային Մ.՝ գլխի և դեմքի սնկային որոշ հիվանդությունների (տրիխոֆիթիա, միկրոսպորիա, ֆավուս, սիկոզ) բուժմանն օժանդակելու նպատակով: Ամենից կայուն արդյունք տալիս է էլեկտրամազահանման մեթոդը, որի ժամանակ ասեղնաձև էլեկտրոդներով քայքայում են մազային կոճղեզները, և մազերի աճը դադարում է:
ՄԱԶԱՆՈԹՆԵՐ, կենդանիների և մարդու բոլոր հյուսվածքներով անցնող արյունատար մանրագույն անոթներ, ցանց են առաջացնում հյուսվածքները արյունով մատակարարող զարկերակիկների և արյունը հեռացնող երակիկների միջև: Մ–ի պատերով տեղի է ունենում գազերի ու այլ նյութերի փոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Մ–ի պատերը բաղկացած են 3 շերտից, ներքին՝ էնդոթելային, միջին՝ հիմնային (բազալ), և արտաքին՝ ադվենտիցիալ: Էնդոթելային շերտի բջիջներում կան փոխանակվող նյութերը փոխադրող միկրոպինոցիտոզային վեզիկուլներ: Զարկերակային և երակային Մ. տարբերվում են իրարից, օրինակ՝ զարկերակային Մ–ի տրամագիծը մինչև 7 մկմ է, էնդոթելային շերտը հարթ է և հզոր, մինչդեռ երակային Մ–ի տրամագիծը սովորաբար 7-12 մկմ է, էնդոթելային շերտը բարակ է՝ ծածկված ցիտոպլազմային ելուստներով ևն: Տարբերվում են նաև տարբեր օրգանների Մ., օրինակ՝ մկանային Մ–ի էնդոթելային շերտը հաստ է, հիմնայինը՝ բարակ, ոսկրածուծի Մ. հիմնային շերտ չունեն, լյարդի և փայծաղի Մ. ծակոտկեն են ևն: Ավշային Մ., ի տարբերություն արյունատար Մ–ի, բաղկացած են միայն էնդոթելային շերտից, թափանցում են համարյա բոլոր օրգանները, դրանցով հյուսվածքներից դուրս են բերվում արյունատար Մ. չթափանցող սպիտակուցների կոլոիդային լուծույթները, օտար մասնիկները և բակտերիաները: Ավիշը միջբջջային ճեղքերից հավաքվում է ավշային Մ–ում, որոնք միանալով կազմում են ավշային անոթներ: Տես Ավշային համակարգ:
ՄԱԶԱՉՉՈ (Masaceio, իսկականը՝ Թոմմազոդի Ջովաննի դի Սիմոնե Կասսաի (Գվիդի), 21.12.1401, Սան Ջովաննի–Վալդառնո, Տոսկանա – 1428, Հռոմ), իտալացի նկարիչ: Ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ Մ. հաղթահարել է գոթական ոճի ավանդույթները, կրոնական պատկերներում մարմնավորել մարդկային կատարյալ անհատականության հումանիստական նկարագիրը: 1422-ից ապրել է Ֆլորենցիայում, աշխատել է նաև Պիզայամ և Հռոմում: Հաճախ համագործակցել է Մազոլինո դա Պանիկալեի հետ: Մ–ի վաղ շրջանի գործերը («Տիրամայրը և Ս. Աննան», աշխատել է Մազոլինոյի հետ, մոտ 1424, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) առանձնանում են լուսաստվերային ընդգծված կերպավորմամբ, մարմինների եռաչափությամբ, ընդհանրացված ձևերի մոնումենտալությամբ: 1425-ի և 1428-ի միջև Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Կարմինե եկեղեցու Բրանկաչչի կապելլայում ստեղծել է որմնանկարներ («Դրախտից արտաքսումը», «Տաճարի տուրքի վճարումը» ևն), ներշնչվել Ջոտտոյի արվեստով, իր կապերը խզել միջնադարի գեղարվեստական մշակույթի հետ: «Ս. Երրորդություն»-ում (մոտ 1426-1427, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցի, Ֆլորենցիա) Մ., հավանաբար Ֆ. Բրունելլեսկիի հեռանկարչության ազդեցությամբ, որմնանկարչության մեջ առաջին անգամ ստեղծել է մարդու մասշտաբներին համապատասխան կենտրոնա–հեռանկարային կոմպոզիցիա: Մ–ի խստաշունչ և առնական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել Վերածննդի գեղարվեստական մշակույթի, մասնավորապես Պիեռո դելլա Ֆրանչեսկայի և Միքելանջելոյի ստեղծագործությունների վրա:
Պատկերազարդումը տես 128-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Романов Н. И., Мазаччо, «Уч. зап. МГУ», в. 126: Труды кафедры общего искусствознания, кн. 1, М., 1947.
ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖ, քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բալխի օազիսում: Բալխ պրովինցիայի վարչական կենտրոնն է, առևտրա–տրանսպորտային կայան Բակտրիական հարթավայրում: Բնակչությունը՝ 44,5 հզ. (1970): Կան բամբակազտիչ և յուղհան գործարաններ, գորգագործություն, մետաղամշակություն: ՍՍՀՄ համագործակցությամբ կառուցվել են ազոտային պարարտանյութերի գործարան և ՋԷԿ: Ըստ մահմեդական ավանդության Մ. Շ–ում Ալի խալիֆայի գերեզմանն է: ΧV դարում այստեղ կառուցվել է դամբարան՝ մազար, որը դարձել է շիաների սրբավայրը (արաբերեն՝ մազարի շարիֆ՝ աստվածային դամբարան, այստեղից էլ՝ քաղաքի անունը):
ՄԱԶԱՐԻՆԻ Ջուլիո (1602-1661), ֆրանսիական պետական գործիչ: Սիցիլիացի ազնվականի որդի: 1630-ից դիվանագիտական ծառայության է անցել Հռոմի պապի մոտ, 1640-ից՝ Ֆրանսիայում: 1641-ից՝ կարդինալ, 1643-ից՝ Ֆրանսիայի առաջին մինիստր: Շարունակել է (Ռիշելյեից