Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուսումնասիրում են մաթ. մեթոդներով: Ֆիզիկայի շատ բաժինների, օրինակ, էլեկտրադինամիկայի, ձայնագիտության, հիդրոդինամիկայի, առաձգականության տեսության երևույթներին համապատասխանող մաթեմատիկական մոդելները նկարագրվում են մասնական ածանցյալներով հավասարումներով, ճառագայթման տեղափոխման, թերմոդինամիկայի ու մի քանի այլ բաժինների խնդիրները նկարագրվում են ինչպես գծային, այնպես էլ ոչ գծային ինտեգրալ, ինտեգրալ–դիֆերենցիալ, ֆունկցիոնալ հավասարումներով, որոնք և կազմում են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումները:
Ֆիզիկական երևույթների մաթ. մոդելների ուսումնասիրությունը ոչ միայն հնարավորություն է տալիս ստանալ այդ երևույթները նկարագրող մեծությունների քանակական բնութագրեր, այլև խորանալ այդ երևույթների ֆիզիկական էության մեջ և, երբեմն էլ, կանխատեսել նոր օրինաչափություններ: Վերը ասվածի դասական օրինակ է Նյուտոնի տիեզերական ձգողության տեսությունը, որը ոչ միայն հնարավորություն տվեց բացատրել հայտնի մոլորակների շարժումը, այլև կանխատեսել նոր մոլորակների գոյությունը:
Ֆիզիկական երևույթների խորը և ավելի մանրամասն ուսումնասիրությունը բերում է Մ. ֆ–ի ավելի բարդ հավասարումների (օրինակ, ոչ գծային հավասարումներ), իսկ քվանտային էլեկտրադինամիկայի, դաշտի աքսիոմատիկ տեսության և ժամանակակից ֆիզիկայի այլ ուղղությունների զարգացումը բերեց Մ. ֆ–ի ինչպես նոր մեթոդների, այնպես էլ մաթեմատիկական նոր մոդելների ստեղծմանը (օրինակ, ընդհանրացված ֆունկցիաների տեսությունը, անընդհատ սպեկտրով օպերատորների տեսությունը ևն): Մյուս կողմից, հաշվողական մաթեմատիկայի բուռն գարգացումը հնարավորություն տվեց ստեղծելու Մ. ֆ–ի հավասարումների լուծման ուղղակի թվային մեթոդներ՝ ԷՀՄ-ների օգտագործմամբ. դրանցից առաջին հերթին պետք է նշել եզրային խնդիրների լուծման վերջավոր–տարբերակային մեթոդները:
ՍԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, մասնական ածանցյալներով հավասարումներ, ինչպես նաև ինտեգրալ, ինտեգրադիֆերենցիալ և ֆունկցիոնալ հավասարումներ, որոնց է հանգում բնության ֆիզիկական երևույթների մաթեմատիկական վերլուծությունը: Մաթեմատիկական ֆիզիկայի դասական դարձած հավասարումներից են Լապլասի հավասարումը, ալիքային հավասարումը և ջերմահաղորդականության հավասարումը՝

,

որոնք համապատասխանաբար էլիպսական, հիպերբոլական և պարաբոլական տիպի մասնական ածանցյալներով հավասարումներ են: Էլեկտրական դաշտի պոտենցիալը (երբ տիրույթում բացակայում են լիցքերը) բավարարում է Լապլասի հավասարմանը: Համասեռ մարմնի ջերմաստիճանը բավարարում է ջերմահաղորդականության հավասարմանը: Ալիքային հավասարումով են նկարագրվում էլեկտրամագնիսական և ձայնային ալիքների հետ կապված շատ պրոցեսներ: Մ. ֆ. հ–ի տեսության զարգացման սկզբնական շրջանում հիմնական ուշադրություն էր դարձվում այդ հավասարումների ընդհանուր լուծումը գտնելուն: Բայց, պարզվեց, որ ի տարբերություն դիֆերենցիալ հավասարումների, մաթ. ֆիզիկայի շատ քիչ հավասարումների համար կարելի է անջատել բավականաչափ պարզ բանաձևերով տրվող լուծումների մի ընդհանուր դաս: Մյուս կողմից, Մ. ֆ. հ–ով նկարագրվող ֆիզիկական երևույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հավասարումների հետ մեկտեղ առաջանում են լրացուցիչ պայմաններ, որոնց բնույթն էապես ազդում է դրանց լուծումների ուսումնասիրության վրա (տես Կոշիի խնդիր):Մ. ֆ. հ. այդ լրացուցիչ պայմանների հետ միասին կոչվում են մաթ. ֆիզիկայի խնդիրներ: Մաթ. ֆիզիկայի շաա խնդիրներ բերվում են ինտեգրալ և ինտեգրադիֆերենցիալ հավասարումների:
Գրկ. Тихонов А.Н., Самарский А. А, Уравнение математической физики, 4 изд., М., 1972.Ն. Թովմասյան ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում, կազմակերպվել է 1971-ին, ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի (1944-1955-ին՝ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր) հիման վրա: Ունի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության, իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության, դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի, մոտավորությունների տեսության, հավանականությունների տեսության մեթոդների, կոմպլհքս անալիզի բաժիններ: Ինստ-ում հիմնարար հետազոտություններ են կատարփում ամբողջ և մերոմորֆ ֆունկցիաների ընդհանուր տեսության, անալիտիկ ֆունկցիաների ներկայացման, մոտավորությունների տեսության, հարմոնիկ անալիզի, օրթոգոնալ շարքերի, բազիսների և ֆունկցիաների համակարգերի ներկայացման, օպերատորների սպեկտրալ տեսության, մասնական ածանցյալներով հավասարումների եզրային խնդիրների տեսության, ինտեգրալ ն ստոխաստիկ երկրաչափության տարբեր հարցերի շուրջը:
1978-ից գործում է գիտությունների թեկնածուի աստիճան շնորհող մասնագիտացված գիտական խորհուրդ:
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Արտաշես Ալեքսանդրի (ծն. 9.3.1904, գ. Կարճևան (այժմ՝ ՀՍՍՀ Մեղրու շրջանում)), հայ սովետական բուսաբույծ: Գյուղատնտ. գիտ. դոկտոր (1948), պրոֆեսոր (1949): ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ (1961), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971): ՍՄԿԿ անդամ 1938-ից: 1931-ին ավարտել է Երևանի գյուղատնտ. ինստ-ը: 1933-ից աշխատում է նույն ինստ-ի բուսաբուծության ամբիոնում. 1956-ից՝ ամբիոնի վարիչ, 1950-56-ին՝ ուսումնա–գիտական աշխատանքների գծով դիրեկտորի տեղակալ: 1941-43-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Մալայա զեմլյայի մարտերին:
Մ–ի գիտ. աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների մշակության և ՀՍՍՀ–ում կերի կայուն բազայի ամրապնդման հարցերին: Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ Անդրկովկասի բաժանմունքի բուսաբուծության մասնաճյուղի և այլ գիտ. խորհուրդների անդամ է: Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով:
Երկ. Դաշտային կերահայթայթում, Ե., 1950: Հայաստանի կերային կուլտուրաները, Ե., 1959: Բուսաբուծություն, 2 հրտ., Ե., 1977: Эспарцеты Армении, Е., 1950.
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հրանտ Իգնատիոսի (ծն. 3.3.1935, գ. Ահնիձոր (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)), հայ սովետական գրող: 1962-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ-ի պատմա–լեզվագրական ֆակուլտետը, 1967-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական երկամյա դասընթացը: Գրական ասպարեզ է իջել 1961-ին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով («ՍԳ», № 4): Մ–ի ստեղծագործության առանցքը հայրենի գյուղն է իր լուսավոր ու ստվերոտ կողմերով, մեծ ու փոքր հերոսներով, տնտեսական ու բարոյական հարաբերություններով: «Օգոստոս» (1967), «Ծառերը» (1978), «Մեր վազքը» (1978) վիպակների ու պատմվածքների ժողովածուներում ամփոփված «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Կայարան» և այլ գործերում Մ. հայրենի հողը ներկայացնում է իբրև ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայունւ արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան: Մ–ի կենդանագրությունները («Ալխո», «Կանաչ դաշտը», «Գոմեշը») մարմնավորում են բնության և անհատի կապի գաղափարը: Նրա պատումները, որ իրենց շոշափած խնդիրներով, համարձակ ընդհանրացումներով, հոգեբանական խորունկ զննումներով բարձրացված են մեծ արվեստի աստիճանի, հրապարակվել են ՍՍՀՄ ժողովուրդների ն արտասահմանյան բազմաթիվ լեզուներով: Մ–ի երկերի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Աշնան արև», «Օգոստոս» (1977) գեղարվեստական ֆիլմերը:Լ. Հախվերդյան ՍԱԹԵՎՈՍՅԱՆ Շավարշ Մաթևոսի (7.3. 1895, Երևան – 16.4.1969, Երևան), հայ սովետական կենսաբան, պարազիտոլոգ: Բժշկ. գիտ. դոկտոր (1940), պրոֆեսոր (1947), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1954):