Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Մասնակցել է քաղաքացիական կռիվներին և Հայրենական պատերազմին: 1921-ից աշխատել է Երևանի սանիտարա–բակտերիալոգիական ինստ-ում: 1925–41-ին եղել է Տրոպիկական ինստ-ի մանրէաբանության, ապա պարազիտաբանության բաժնի վարիչ: 1948-ից ղեկավարել է Երևանի բժշկ. ինստ-ի ընդհանուր կենսաբանության և պարազիտաբանության ամբիոնը: 1958-63-ին՝ բժշկ. ինստ–ի գիտական գծով պրոռեկտորի տեղակալ: Գիտական աշխատանքները վերաբերում են ամեոբիազի պարազիտաբանության և համաճարակագիտության, մակաբույծ նախակենդանիների, ընդհանուր կենսաբանության հարցերի ուսումնասիրություններին: Մ. եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության բժշկ. գիտական խորհրդի նախագահության անդամ, Հայաստանի համաճարակագետների, մանրէաբանների, ինֆեկցիոնիստների և հիգիենիստների ընկերության անդամ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով:
Երկ. Պարազիտ նախակենդանիներ և որդեր, Ե., 1959 (հեղինակակից՝ Տ. Ս. Գասպարյան): Ընդհանուր կենսաբանության դասընթաց, Ե., 1967:
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Ռաֆայել Ռուբենի (ծն. 8.8.1924, Բաքու), շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ սովետական գիտնական: Տեխ. գիտ. դոկտոր (1963), պրոֆեսոր (1978): Ավարտել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվ. ինդուստրիալ ինստիտուտը (1948): 1951-ից բնակվում է Մոսկվայում: 1957-ից աշխատում է Վ. Ա. Կուչերենկոյի անվ. շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական ԳՀԻ-ում (Մոսկվա), 1974-ից՝ նույն ինստ-ի կայունության լաբորատորիայի վարիչ: Հիմնական աշխատությունները վերաբերում են կայունության որակական տեսության, ձողերի համակարգերի տատանումների մշակման, տեխ. գիտություններում մաթեմատիկայի կիրառման հարցերին:
Երկ. Устойчивость сложных стержневых систем (качественная теория), М., 1961.
ՄԱԹԻԵԶ (Mathiez) Ալբեր (1874-1932), ֆրանսիացի պատմաբան: Հումանիտար գիտ. դոկտոր (1904): Ուսումնասիրել է Ֆրանսիական մեծ հեղափոխության պատմությունը: Հանդես է եկել Ժ. Դանտոնի իդեալականացման դեմ, ձգտել է վերականգնել Մ. Ռոբեսպիերի իսկական պատմական կերպարը: 1920-ական թթ. ազդվել է մարքսիզմից և այդ ժամանակաշրջանում գրել իր լավագույն երկերը, որոնցում մեծ տեղ է հատկացրել յակոբինյանների սոցիալ–տնտեսական քաղաքականությանը, Ֆրանս. մեծ հեղափոխության պատմության մեջ յակոբինյան դիկտատուրայի դերին: Պաշտպանել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը:
Երկ. Французская революция, т. 1-3, М.-Л., 1925-30.
Գրկ. Лукин Н., Альбер Матьез (1874-1932), «Историк-марксист», 1932, № 3 (25).
ՄԱԹԻՆԳԼԻ (Mattingly) Թոմաս (ծն. 1936), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմածովային նավատորմի 3-րդ կարգի կապիտան: Ավարտել է Օբեռնի (Ալաբամայի նահանգ) համալսարանը (1958): Մինչև ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում ընդգրկվելը (1966) ավարտել է աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցը: 1972-ի ապրիլի 16-27-ը, որպես «Ապոլլոն–16» տիեզերանավի հիմնական բլոկի օդաչու, Ջ. Յանգի և Չ. Դյուկի հետ թռիչք է կատարել դեպի Լուսին: Լուսնամերձ ուղեծրում մնացել է ավելի քան 5 օր: Երկրից 300 հզ. կմ հեռավորության վրա գտնվելիս դուրս է եկել բաց տիեզերք (62 ր):
ՄԱԹՀՈՒՐԱ (Mathura), Մաթրա, քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտտար Պրադեշ նահանգում, Ջամնա գետի ափին: 140,5 հզ. բն. (1971): Տրանսպորտային հանգույց է: Կա բուսական յուղի արտադրություն, քիմ., տեքստիլ արդյունաբերություն, մետաղամշակություն: Մ. հայտնի է բուդդայական հին հուշարձաններով (մ. թ. ա. IV-III դդ.) և հինդուական տաճարներով:
ՄԱԹՅՈՒ (Matthew) Առնոլդ (1822-1888), անգլիացի բանաստեղծ, քննադատ: Վիկտորիական շրջանի առաջատար բանաստեղծներից և քննադատներից: Իր ստեղծագործություններում խստորեն քննադատել է «Վիկտորիական հասարակության ծաղկման» առասպելը: 1849-ին երտտարակել է «Մոլորված խրախճանասերը» բանաստեղծությունների առաջին գիրքը 1852-ին՝ «Էմպեդոկլեսը Էտնայի վրա», 1867-ին՝ «Նոր պոեմներ» ժողովածուները: Որպես քննադատ հանդես է եկել «Մշակույթ և անարխիա» (1869), «Գրականություն և դոգմա» (1873) էսսեներով, որոնցում բուրժ. քաղքենիական մտածողության պրոզաիզմին հակադրել է գեղեցկության, ճշմարտության, բարության գաղափարներով ներթափանցված գրականության դաստիարակչական բարձր նպատակը: Մ–ի առավել աչքի ընկնող հոդվածներն ամփոփվել են «Քննադատության փորձեր»-ում (1-2 գիրք, 1865, 1888):Ա. Գասպարյան ՄԱԹՈՒԶԵՆԻ (Arbutus), մորու ծառ, հավամրգազգիների ընտանիքի փոքր ծառերի կամ թփերի ցեղ: Տերևները հերթադիր են, կոշտ, պարզ, ամբողջական: Ծաղիկները երկսեռ են, վարդագույն կամ սպիտակ՝ գագաթային հուրաններում: Պտուղը հատապտղանման է, գնդաձև, բազմասերմ: Հայտնի է Մ–ու ավելի քան 20 տեսակ՝ տարածված միջերկրածովյան երկրներում և Հյուսիսային Ամերիկայում: Կարմիր Մ. (A. andrachne) դեկորատիվ և մեղրատու բույս է, բնականորեն աճում և մշակվում է Սև ծովի ափերին, Թբիլիսիում, Լենքորանում, Միջին Ասիայում: Բնի կեղևը վառ կարմիր է, աշնանը կարմրում է նաև ընձյուղների կեղևը: Խոշորապտուղ Մ–ու (A. uneda) պտուղները ուտելի են, օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, լիկյոր ևն) վիճակում: Կեղևը և ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ: Մշակվում է Ղրիմում և Անդրկովկասում:
ՄԱԹՈՒՍԱՂԱ (ծն. թ. անհտ. – մոտ 652), հայ փիլիսոփա գիտնական, հոգևոր գործիչ: Կենսագրական ստույգ տվյալներ մեզ չեն հասել: Մ. կազմակերպել է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի գործերի մեկնությունները: 633-ի Կարինի ժողովում դավանաբանական վեճի ժամանակ կարդացվել է Մ–ի թուղթը, որտեղ հեղինակը հիմնավորապես մերժել է քաղկեդոնականությունը: 634-ից եղել է Սյունիքի եպիսկոպոսը: Ստեփանոս Օրբելյանը իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում նրան անվանում է ժամանակի մեծ քերթող, փիլիսոփա, ճարտասան և հմուտ հոգևոր գործիչ՝ «…լի ամենայն իմաստությամբ և կատարեալ գիտութեամբ» (էջ 112):Մ. Մկրտչյաև ՄԱԺԱՆԴԻ (Magendie) Ֆրանսուա (1783-1855), ֆրանսիացի ֆիզիոլոգ: Փարիզի ԳԱ անդամ (1821), փոխպրեզիդենտ (1836), բժշկական ակադեմիայի անդամ (1819): Առաջիններից մեկն է կիրառել փորձառական մեթոդը կենդանիների ֆիզիոլոգիայում: 1822-ին փորձով հաստատել է Չ. Բելի սահմանած դրույթը, ըստ որի ողնուղեղի ետին նյարդարմատները զգացող են, իսկ առջևինը՝ շարժիչ: Մ. փորձով հիմնավորել է նյարդային համակարգի սնուցող ազդեցությունը, ուսումնասիրել մարսողությունը, մշակել կենդանահատման տեխնիկան: Զբաղվել է նաև նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի, ընդհանուր ախտաբանության, թունագիտության և ֆարմակոդինամիկայի որոշ հարցերով:
ՄԱԺԱՔ, տես Կեսարիա:
«ՄԱԺԻՆՈՅԻ ԳՒԾ», ֆրանսիական ամրությունների համակարգ Գերմանիայի հետ սահմանի վրա՝ Բելֆորից մինչև Լոնգյույոն՝ 380 կմ երկարությամբ: Կառուցվել է ռազմ. մինիստր Մաժինոյի առաջարկով, 1929–34-ին, կատարելագործվել է մինչև 1940-ը: Նախատեսված էր Հս–Արլ. Ֆրանսիան գերմ. հարձակումից պաշտպանելու համար: 1936-40-ին «Մ. գ.» մինչև Հյուսիսային ծով հասցնելու նպատակով սկսել է կառուցվել «Դալադյեի գիծը» (620 կմ երկարությամբ), որը չի ավարտվել: 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանաֆաշիստական զորքերը դուրս եկան (1940) «Մ. գ.»-ի թիկունքը և Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո հարկադրեցին «Մ. գ.»-ի կայազորին հանձնվել: Պատերազմից հետո կանգուն մնացած ամրությունները, ինչպես նաև վերականգնվածները, օգտագործվում են որպես ռազմ. պահեստներ:
ՄԱԺՈՐ (< լատ. major — մեծ), լադ, որի հիմքում ընկած է մեծ (մաժոր) եռահնչյուն: Ունի լուսավոր լադային երանգ, հակադիր է մինորին, և այդ հակադրությունը երաժշտության մեջ գեղագիտական կոնտրաստ ստեղծող կարևոր միջոցներից է: Մ. դասական տեսք է ստացել XVIII դ. (ֆունկցիոնալ հարմոնիայի դարաշրջանում): XIX դ. կեսերից Մ. և մինոր լադերի փոխներթափանցման հետևանքով