Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կակուլի (Սունդուկյանի «Պեպո»), Օթարյան, Սմբատ (Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»), Թուսյան («Սպանփսծ աղավնին», ըստ Նար–Դոսի), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Ժադով, Պարատով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Անօժիտը»), Կլավդիոս, Լաերտ, Յագո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»): Մ. մեծապես նպաստել է հայկ. կինոարվեստի ձևավորմանն ու զարգացմանը: 1926-ից նկարահանվել է կինոյում. Մակիչ («Զանգեզուր»), Արամ («Սևանի ձկնորսները», երկուսն էլ՝ 1938), Վարդան («Լեռնային արշավ», 1939), Շահումյան («Դավիթ Բեկ», 1944), Կոն («Անձամբ ճանաչում եմ», 1958): Նրան մեծ համբավ է բերել Կակուլիի («Պեպո», 1935) դերակատարումը: Մ–ի դերակատարումներին հատուկ է կերպարների հոգեբանությանը հարազատ չափավոր շարժուձևն ու զսպվածությունը: Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում և Չեխոսլովակիայում: Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (Ե., 1974): ՀՍՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1950, 1952): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Արաքսմանյան Ա., Դավիթ Մալյան, Ե., 1975:Բ. Հովակիմյան ՄԱԼՅԱՆ Հենրիկ Սուրենի (ծնվել է 30.9.1925, Թելավ (Վրաց. ՍՍՀ–ում)), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1977): Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ-ի ռեժիսորական ֆակուլտետը (1951): 1951-54-ին աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում, ուր բեմադրել է Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (1951), Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (1952), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1953), ավելի ուշ՝ Սունդուկյանի անվ. թատրոնում՝ Վ. Սարոյանի «Խաղողի այգին» (1971) պիեսները: 1953-ին կատարելագործվել է Մոսկվայի թատերարվեստի ինստ-ին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1954-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Առաջին ֆիլմերից են՝ «Նվագախմբի տղաները» (1960, Հ. Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963, Լ. Իսահակյանի հետ), «Մսյո Ժակը և ուրիշներ» (1963), որոնք հիմնականում քնարական-կատակերգական բնույթի են: Իր լավագույն ֆիլմերում՝ «Եռանկյունի»-ն (1967, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1975), «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Հայրիկ» (1972), «Նահապետը» (1977), «Կտոր մը երկինք» (1980, ըստ Վ. Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի), պատկերել է ժամանակակից սովետական մարդկանց, նրանց ճակատագրերը, մտորումներն ու ապրումները՝ շաղկապելով դարի խոշոր իրադարձություններին, սոցիալ–հասարակական խմորումներին: Մ. նախընտրում է ոչ ծավալուն սյուժեներ և ձգտում հասնել իմաստային լայն ընդհանրացումների, հոգեբանական խորության: Մ–ի ֆիլմերը ցուցադրվել են համամիութենական և միջազգային փառատոներում, արժանացել մրցանակների: 1971-ից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ.-ում, 1975-ից՝ ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:Է. Մանուկյան ՄԱԼՈԶԵՄԵԼՅԱՆ ՏՈՒՆԴՐԱ, դաշտավայր Տիմանի բլրաշարի և ստորին Պեչորայի միջև, ՌՍՖՍՀ–ի Արխանգելսկի մարզի Նենեցական ինքնավար օկրուգի սահմաններում: Ռելիեֆը հարթավայրային է, ճահճոտ: Կան ջերմակարստային և սառցադաշտային լճեր: Կլիման խիստ է՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը -16-ից մինչև –17°C է, հուլիսինը՝ 8-12°C, տարեկան տեղումները՝ 300-350 մմ: Տարածված է տունդրան: Զբաղվում են եղջերվապահությամբ, ձկնորսությամբ և մորթեղենի արդյունագործությամբ: Կա ձկնարդյունաբերություն:
ՄԱԼՊԻԳԻ (Malpighi) Մարչելլո (1628-1694), իտալացի կենսաբան, բժիշկ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ: Սովորել է Բոլոնյան համալսարանում: Նույն համալսարանի բժշկագիտության դոկտոր (1653), պրոֆեսոր (1656-1691): Բույսերի և կենդանիների միկրոսկոպիական անատոմիայի հիմնադիրներից է: 180 անգամ խոշորացնող մանրադիտակով հետազոտել է բույսերի բջջային կառուցվածքը, հայտնագործել տրաքեաները, հաստատել նյութերի վերընթաց ու վարընթաց հոսքերի առկայությունը, բացահայտել տերևների դերը բույսերի սնուցման գործում: Նկարագրել է փայծաղի ավշային մարմնիկները, երիկամային կծիկները, սարդակերպերի, բազմոտանիների և միջատների արտաթորության օրգանները, մաշկի ծլական շերտը (այդ գոյացությունները կոչվել են Մ–ի անունով), ինչպես նաև արյան մարմնիկները, թոքերի ալվեոլները, լեզվի համային պտկիկները ևն: Մ. հայտնագործել է մազանոթային արյան շրջանառությունը:
ՄԱԼՐՈ (Malraux) Անդրե (ծն. 3.11.1901, Փարիզ), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ: Սովորել է Փարիզի կենդանի արլ. լեզուների ազգային ուսումնարանում: Մ–ի ուղևորությունները Հարավ–Արևելյան Ասիա (1923-27), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվին XX դ. արմ. քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926, «Եվրոպական երիտասարդությանը», 1927) և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար: Մ. 1930-ական թթ. մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի փիլ., ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր: 1935-ին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը: Իսպանիայում ազգային–հեղափոխական պատերազմի (1936-39) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում): 1943-ին Ֆրանսիայում ներգրավվել է Դիմադրության շարժման մեջ, գյխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի: Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մ. սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր: 1959-69-ին Մ. եղել է Ֆրանսիայի