(1893): Հրատարակել է «Պոեզիա» (1895), «Ուղևորություն դեպի Կիև» (1897) բանաստեղծությունների ժողովածուները, «Թախիծ և ծաղր» (1896), «Լեռնային խոհեր» (1899) քնարական շարքերը, «Զալեսիե» (1897), «Յարոշենկո» (1903, հրտ. 1905) վիպակները, «Լալկանը» (1911) պոեմը: Գրել է արևմտաուկրաինական գյուղացիության կյանքի մասին: Պայքարել է ռեալիզմի, գրականության դեմոկրատական գաղափարայնության, ժողովրդայնության համար:
ՄԱԿՈՎՍԿԻ Վլադիմիր Եգորովիչ (1864-1920), ռուս նկարիչ: Ակադեմիկոս (1873), Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893): 1861-66-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1882-94-ին՝ դասավանդել նույն ուսումնարանում, 1894-1918-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում(1895-ից՝ ռեկտոր): 1872-ից՝ Պերեդվիժնիկների ընկերության անդամ: Իր աշխատանքներում արտացոլել է քաղաքային կենցաղը («Այցելություն աղքատներին», 1874, «Բանկի սնանկացումը», 1881, «Զբոսայգում», 1886-87), ստեղծել նաև սոցիալ–քննադատական բովանդակությամբ առանձնացող գործեր («Սպասում», 1875, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Դատապարտվածը», 1879, Ռուսական թանգարան, Լենինգրադ), դիմանկարներ: Մ–ի դեմոկրատական հայացքները առավել արտահայտվել են «Վոլգայի վրա» նկարաշարում (1896): XIX դ. վերջին – XX դ. սկզբին արձագանքել է քաղ. կարևոր իրադարձություններին («Կին հեղափոխականի հարցաքննությունը», 1904, ՍՍՀՄ հեղափոխության թանգարան, Մոսկվա ևն): Հայտնի է նաև որպես գրաֆիկ: Նկարչի «Գյուղացի երեխաներ» (1880), «Քաղաքագետներ» (1884) և այլ աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետ. պատկերասրահում (Երևան):
ՄԱԿՍԱԿՈՎԱ Մարիա Պետրովնա (1902, Աստրախան — 1974, Մոսկվա), ռուս սովետական երգչուհի (մեցցո–սոպրանո): ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1971): 1919-ից՝ Աստրախանի օպերային թատրոնի, 1923-1953-ին՝ Մեծ թատրոնի մեներգչուհի: Միաժամանակ հանդես է եկել համերգներով (1935-ից՝ նաև արտասահմանում): Դերերգերից են՝ Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Մարինա Մնիշեկ, Մարֆա (Մուսորգսկու «Բորիս Գոդունով», «Խովանշչինա»): Մ. Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաջին կատարողն է (1930, Մոսկվա, Մեծ թատրոնի մասնաճյուղ): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1946, 1949, 1951):
ՄԱԿՐՈ… (< հուն, μακρός – մեծ, երկար), բարդ բառերի սկզբնամաս, որ ցույց է տալիս որևէ բանի խոշոր չափերը (ի հակադրություն միկրո… նախածանցի): Օրինակ, մակրոկաոուցվածք, մակրոմոյեկոդ, մակրոֆագեր:
ՄԱԿՐՈԿԱՌՈՒՑՎԱԾՔ մետաղի (< մակրո… և կառուցվածք), մետաղի կառուցվածք, որը տեսանելի է անզեն աչքով կամ խոշորացույցի օգնությամբ (մինչև 25 անգամ մեծացնելիս): Մ. ուսումնասիրում են շինվածքից կամ նախապատրաստուկից կտրված հարթ նմուշների, ինչպես նաև շինվածքի կոտրվածքների վրա: Մ–ի հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել մետաղի հոծության խախտումները, խառնուկների բաշխումը, բյուրեղների ձևն ու դասավորությունը շինվածքի տարբեր մասերում:
ՄԱԿՐՈ–, ՄԻԿՐՈ–, ՄԵԳԱԱՇԽԱՐՀ, հասկացություններ, որոնցով պայմանականորեն նշանակվում են օբյեկտիվ իրականության առանձին տիրույթներ՝ մատերիայի կազմակերպման որոշակի կառուցվածքային մակարդակներով: Մակրոաշխարհը (սովորական՝ մակրոսկոպիկ մեծությունների աշխարհը) ընդգրկում է մեծ մոլեկուլների (մակրոմոլեկուլների), բյուրեղների, մակրոսկոպիկ մարմինների, երկրաբանական գոյացումների, մոլորակների ևն կառուցվածքային մակարդակները: Մակրոաշխարհում է ապրում և գործում մարդը, այդ պատճառով այն իրականության առավել հետազոտված մասն է: Այդ «աշխարհի» մատերիական օբյեկտների՝ մակրոօբյեկտների շարժումները նկարագրվում են մեխանիկայի օրենքներով:
Միկրոաշխարհը (չափազանց փոքր մեծությունների, միկրոօբյեկտների աշխարհը) ընդգրկում է մոլեկուլների, ատոմների, միջուկների, տարրական մասնիկների ևն կառուցվածքային մակարդակները: Միկրոաշխարհում կատարվող երևույթները նկարագրվում են քվանտային ֆիզիկայի (քվանտային մեխանիկա, դաշտի քվանտային տեսություն ևն) օրենքներով: Մեգաաշխարհը (վիթխարի մեծությունների՝ մեգաօբյեկտների աշխարհը) ընդգրկում է Արեգակնային համակարգի, աստղերի, Գալակտիկայի, գալակտիկաների համակարգի, Մետագալակտիկայի ևն կառուցվածքային մակարդակները: Այդտեղ ընթացող ուրույն պրոցեսների և մատերիայի վիճակների հետազոտությամբ զբաղվում է աստղաֆիզիկան:
ՄԱԿՐՈՄՈԼԵԿՈՒԼ, բառացի՝ մեծ մոլեկուլ, պոլիմերի մոլեկուլ: Մ. բաղկացած է միատեսակ (հոմոպոլիմերներում) կամ տարբեր (համապոլիմերներում) կրկնվող կառուցվածքային միավորներից՝ մոնոմերային օղակներից (տես Պոլիմերներ): Մ–ներից բաղկացած նյութերին անվանում են նաև բարձրամոլեկուլային միացություններ: Գծային Մ–ում մոնոմերային խմբերը միացած են կովալենտ կապերով և առաջացնում են տարբեր երկարության շղթաներ: Մ–ների շղթաների երկարությունը բնորոշվում է պոլիմերման աստիճանով (կրկնվող մոնոմերային խմբերի թվով) կամ մոլեկուլային զանգվածով, իսկ պոլիմերի մոլեկուլային զանգվածը՝ նաև մոլեկուլային զանգվածի բաշխման ֆունկցիայի տեսքով: Համապոլիմերների Մ–ները տարբերվում են նաև բաղադրությամբ (կոմպոզիցիոն տարասեռությամբ) և տարբեր մոնոմերային խմբերի հաջորդականությամբ (կոնֆիգուրացիոն տարասեռություն): Մ–ներն ունեն մակրոմարմիններին հատուկ որոշ հատկություններ (օրինակ, կարող են փոխել իրենց երկրաչափական ձևը և տարածական չափերը) և ենթարկվում են փոքր համակարգերի թերմոդինամիկայի օրինաչափություններին: Մ–ի կարևոր հատկություններից է առաձգականությունը. պոլիմերային շղթան ենթարկվելով ջերմային կամ մեխանիկական ազդեցությունների՝ փոխում է իր կոնֆորմացիան առանց քիմ. փոփոխությունների ենթարկվելու: Մ–ի առաձգականությունը պայմանավորված է ատոմական խմբերի և շըղթաների պարզ քիմիական կապի շուրջը պտտվելու ունակությամբ: Մ–ի առանձնահատկությունները պայմանավորում են պոլիմերներին բնորոշ ֆիզիկաքիմիական հատկությունները՝ մեծ առաձգականությունը, անիզոտրոպ թելանման գոյացումները, բարձրամածուցիկ լուծույթներ և թաղանթներ առաջացնելը ևն: Այլ Մ–ի հետ փոխազդեցության բացակայության դեպքում (օրինակ, նոսր լուծույթներում) պոլիմերային շղթաները ձեռք են բերում վիճակագրական կծիկի կոնֆորմացիա: Պոլիմերման աստիճանի մեծացմանը զուգընթաց հնարավոր կոնֆորմացիաների թիվն աճում է: Մ–ի դեֆորմացվելու ունակությունը բնորոշում են կոնֆորմացիաների հավաքածուով, որը կոչվում է վիճակագրական կշիռ կամ կոնֆորմացիայի էնտրոպիա: Քիմիական էներգիան մեխանիկականի փոխարկելու Մ–ի ունակությունը կապված է կոնֆորմացիայի էնտրոպիայի հետ: Շղթայի երկարությամբ տարբեր մոնոմերային օղակների բաշխվելու հնարավոր տարատեսակների թիվը պայմանավորում է Մ–ի կոնֆիգուրացիայի էնտրոպիան (կենսապոլիմերների համար օգտագործում են նաև կոնֆիգուրացիոն ինֆորմացիա տերմինը): Այդ մեծության բացասական արժեքը այն ինֆորմացիայի չափն է, որը կարող է պարունակվել Մ–ում: Ինֆորմացիա պահելու ունակությունը Մ-ի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/181
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ