կարևորագույն հատկանիշն է, որը, մասնավորապես, պայմանավորում է ժառանգական ինֆորմացիայի ծածկագրումը նուկլեինաթթուներում (կոդ գենետիկական): Կոնֆիգուրացիայի էնտրոպիայի հետ է կապված Մ–ի կայուն երկրորդային մոլեկուլային կառուցվածքներ առաջացնելու ունակությունը: Կարևորագույն կենսապոլիմերների՝ սպիտակուցների և նուկլեինաթթուների Մ–ում այդ կառուցվածքները կատարյալ են և պայմանավորում են դրանց յուրահատկությունները (տես Ֆերմենտներ): Սինթետիկ համապոլիմերներում երկրորդային մոլեկուլայինկառուցվածքները Մ–ի կողմից ինֆորմացիան հիշելու ունակության պարզագույն օրինակ է:
ՄԱԿՐՈՌԵԼԻԵՖ (< մակրո… և ռելիեֆ), ցամաքի, օվկիանոսների ու ծովերի հատակի ռելիեֆի խոշոր ձևեր, բարձրությունների մի քանի հարյուր մ–ից մինչև մի քանի հզ. մ տատանումներով (լեռնաշղթաներ, միջլեռնային իջվածքներ, դաշտավայրեր ևն):
ՄԱԿՐՈՔԻՄԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ, մակրոքիմիական վերլուծություն, քիմիական անալիզի եղանակ, որը պահանջում է հետազոտվող նյութի (0,1 գ–ից ավելի) և օգտագործվող լուծույթների (1 մլ–ից ավելի) մեծ քանակներ: Անվանումն առաջացել է ի հակադրություն անալիզի ավելի ժամանակակից եղանակի՝ միկրոքիմիական անալիզի, որը պահանջում է գ հետազոտվող նյութ:
ՄԱԿՐՈՖԱԳԵՐ (< մակրո… և հուն, φάγος — խժռող, լափող), կենդանական օրգանիզմում գտնվող մեզենքիմային բնույթի բջիջներ, որոնք ընդունակ են ակտիվորեն բռնել ու մարսել (տես Ֆագոցիտոզ) բակտերիաները, մահացած բջիջների մնացորդները և օրգանիզմի համար թունավոր ու օտար այլ մասնիկներ: «Մ.» տերմինն առաջարկել է Ի. Մեչնիկովը (1892): Մ. են արյան մոնոցիտները, շարակցական հյուսվածքի հիստիոցիտները, արյունաստեղծ օրգանների մազանոթների էնդոթելային բջիջները, լյարդի, թոքերի որոշ բջիջներ ևն: Կաթնասուն կենդանիների Մ–ի նախորդները գոյանում են ոսկրածուծում: Ակտիվ ֆագոցիտային հատկությամբ են օժտված նաև արյունաստեղծ օրգանների ցանցանման հյուսվածքի բջիջները, որոնք Մ–ի հետ համախմբվում են ռետիկուլո–ցանցանման համակարգում և օրգանիզմում կատարում պաշտպանական ֆունկցիա:
ՄԱԿՐՈՖԱՈՒՆԱ, երկրաբանության մեջ կենդանական աշխարհի այն բրածո մնացորդների ամբողջությունը, որոնց համակարգային պատկանելությունը որոշելու համար չի պահանջվում օգտագործել օպտիկական միջոցներ (մանրադիտակ, բինոկուլյար ևն): Տերմինը չի համապատասխանում օրգանիզմների որևէ բնական խմբի, չունի համակարգային նշանակություն: Նրա ծավալն անորոշ է և փոխվում է հնէաբանության մեջ կիրառվող մեթոդների զարգացման հետ: Տերմինի օգտագործումը ենթադրում է մակրո- և միկրոֆաունայի գոյությունը, որը ճիշտ չէ, քանի որ ֆաունան միասնական է: «Մ.» տերմինը խորհուրդ չի տրվում գործածել:
ՍԱԿՈՒ (Զենգիմար, վերին հոսանքում՝ Կըզլչայ), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը: Երկարությունը մոտ 125 կմ է: Սկիզբ է առնում Կոտուր լեռնաշղթայի արևելյան լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից, թափվում Արաքսի մեջ: Վերին հոսանքում հոսում է V-նման ձորերով, ստորին հոսանքում՝ հարթավայրով, առաջացնելով գետագալարներ: Սնումը խառն է: Հորդանում է մարտի վերջին, վարարում՝ աշնանը: Մ–ի ափին է Մակու բերդը:
ՍԱԿՈՒ, բերդաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում, Փոքր Մասիսից հարավ: Ենթադրվում է, որ հնագույն շրջանում կոչվել է Շավարշան կամ Շավարշական: Ըստ երևույթին, եղել է Ամատունի նախարարության իշխանանիստը: Ավանդության համաձայն, Մ–ի մոտ է նահատակվել Հայաստանում քրիստոնեության քարոզիչներից Թադեոս առաքյալը, որի պատվին հետագայում Մ–ից 20 կմ հվ–արլ. հիմնվել է Ս. Թադեոսի վանքը: XIII-XV դդ. Մ. ամրոցը, իր անառիկ միջնաբերդով, եղել է Արտազի հայկական իշխանության (տես Մակուի հայկական իշխանություն) նստավայրը: ΧVΙΙ-XIX դդ. այնտեղ նստել են Բայաթ ցեղի առաջնորդները: XVIII դ. I-ին կեսից՝ խանության կենտրոն: XX դ. սկզբին Մ. ուներ 240 տուն (1400 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին խաղողամշակությամբ, գինեգործությամբ, մասամբ՝ արհեստներով: 1918-ին, երբ թուրք. զորքը ներխուժեց Ատրպատական, Մ–ի հայերը բնաջնջվեցին, փոքրաթիվ հայերի հաջողվեց հեռանալ այլ շրջաններ:
Այժմ՝ նույն անունով քաղաք Իրանում:
Գրկ. Մամյան Ն., Ատրպատականի հայոց թեմը, Րաֆֆի տարեգիրք, Ա տարի, Թեհրան. 1969:
ՄԱԿՈՒԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Միջին–Արաքսյան գոգավորությունում, Արաքս գետի աջ ավփն: Կազմում է Նախիջևանի հարթավայրի արմ. շարունակությունը: Բարձրությունը 800-1100 մ է: Բաժանվում է լավային դաշտի, ալյուվիալ և նախալեռնային փոքրաթեք հարթությունների: Լավային դաշտը կազմված է Փոքր Մասիսից սկիզբ առնող բազալտային, անդեզիտա–բազալտային լավային հոսքից և զբաղեցնում է Մ. դ–ի հս. մասը, ալյուվիալ հարթությունը՝ կենտրոնական մասը, որը դեպի արլ. լայնանում է և ձուլվում Նախիջևանի դաշտին: Նախալեռնային թեք հարթությունը կազմված է նեոգենի գիպսաբեր ու աղաբեր շերտախմբերից և ենթարկվել է էրոզիոն խիստ մասնատման: Այն դեպի հվ. աստիճանաբար բարձրանում է և ձուլվում Շավարշավանի լեռնաշղթային: Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառով և չափավոր ցուրտ ձմեռով: Մակերևութային հոսքը սակավ է, միակ խոշոր գետը Մակուն է: Կան հանքային աղբյուրներ: Տարածված են գորշ հողերը: Պատահում են նաև ալկալի և աղուտային հողեր: Բուսականությունը կիսաանապատային է: Զարգացած է այգեգործությունը:
ՄԱԿՈՒԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Արտազի հայկական իշխանություն, ստեղծվել է XIII դ. կեսին, Վասպուրականի Արտազ գավառում: Իշխանանիստն էր Մակու քաղաքը: Օգտվելով Կիլիկյան Հայաստանի և մոնղ. պետության միջև կնքված դաշնագրով (1254) քրիստոնյաներին ընձեռած հնարավորություններից, Արտազի Ս. Թադեոսի վանքում նստող եպիսկոպոսների տոհմն իր ձեռքում կենտրոնացրել է նաև գավառի աշխարհիկ իշխանությունը: Արտազի կիսանկախ իշխանության տերերը (պարոնտեր, եպիսկոպոս Զաքարիան, նրա եղբայր Պետրոսը) XIII դ. 2-րդ կեսին ամրացրել են Մակուի բերդը, կառուցել կամուրջներ, կարգի բերել ճանապարհները, հիմնել վանքեր (այդ թվում՝ Ծործորի Ս. Աստվածածին վանքը՝ Մակուից 20 կմ հվ.): Արտազի հայ ավատատերերը, քաղաքային բնակչության որոշ խավեր, հավատալով Եվրոպայից օգնություն ստանալու սին խոստումներին, ընդունել են կաթոլիկություն: Մ. հ. ի–յան մշակութային կենտրոն Ծործորի վանքում Հովհաննես Ծործորեցի րաբունապետի ու նրա հետևորդների ջանքերով հիմք է դրվել հայ ունիթոռական գրականությանը, թարգմանվել են կաթոլիկ հեղինակների գործեր ևն: Օտար նվաճողների դեմ անհավասար կռիվներում Մ. հ. ի. թուլացել է: XIV դ. վերջին այն հաջող դիմադրություն է ցույց տվել Լենկթեմուրին, սակայն Մ. հ. ի–յան տեր Նուր ադ Դին իշխանը ստիպված ընդունել է նրա գերիշխանությունը: Մ. հ. ի–յանը վերջ է տվել կարակոյունլու Իսքանդարը՝ 1426-ին:
Գրկ. Խաչիկյան Լ., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», № 11, 1973:
ՄԱՀ, օրգանիզմի կենսագործունեության ընդհատում, բջիջներում և հյուսվածքներում կենսաբանական պրոցեսների անվերադարձ կանգ, անհատի՝ որպես աոանձին կենդանի համակարգի վախճան, որն ուղեկցվում է կյանքի կառուցվածքային հիմքը հանդիսացող սպիտակուցների և այլ կենսապոլիմերների քայքայմամբ: Միաբջիջ օրգանիզմների բնական Մ. դրսևորվում է կիսման ձևով, քանի որ այն կապված է տվյալ անհատի գոյության դադարի և նրա փոխարեն երկու նոր անհատների առաջացման հետ: Երբեմն առանձնացվում է մասնակի Մ. հասկացությունը (տես Մեոուկացում): Բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ, կախված Մ. առաջացնող պատճառներից, տարբերում են բնական կամ ֆիզիոլոգիական Մ., որը տեղի է ունենում օրգանիզմի ծերացման, հիմնական կենսական ֆունկցիաների երկարատև, աստիճանաբար զարգացող մարման հետևանքով, և վաղաժամ կամ ախտաբանական Մ., որը վրա է հասնում հիվանդությունների կամ կենսական կարևոր օրգանների (ուղեղ, սիրտ, թոքեր, լյարդ ևն) վնասման պատճառով: Արագ զարգացող (մի քանի վայրկյանի կամ րոպեի ընթացքում) ախտաբանական պրոցեսի հետևանքով առաջացած Մ. կոչվում է արագահաս (հանկարծամահություն): Եթե Մ. դժբախտ պատահարի, սպանության կամ ինքնասպանության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/182
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ