Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետևանք է, կոչվում է բռնի Մ.: Տարբերում են տաքարյուն կենդանիների և մարդու Մ–վան երկու փուլ՝ կլինիկական և կենսաբանական: Կլինիկական Մ–վան ժամանակ շնչառությունը և սրտի գործունեությունը ընդհատվում են, սակայն հյուսվածքները դեռ չեն քայքայվում, և հնարավոր է օրգանիզմի կենսական ֆունկցիաների լիարժեք վերականգնումը: Կլինիկական Մ–վան շրջանին, որի տևողությունը սովորաբար 5-7 ր է, հետևում է կենսբ. Մ.՝ բջիջներում և հյուսվածքներում ֆիզիոլոգիական պրոցեսների անդարձելի դադարը: Մ–վան պրոցեսների ուսումնասիրությամբ զբաղվում է թանատոլոգիան (մահաբանությունը):
Գրկ. Ильин Н. А., Современная наука жизни и смерти, Кишинев, 1955.
«ՄԱՀԱԲՀԱՐԱԹԱ» (սանսկրիտ. «Ասք մեծ Բհարաթաների մասին»), Հնդկաստանի ժողովուրդների էպոսը: Հիմքը Հս–Արմ. և Հս. Հնդկաստանի ժողովուրդների ու ցեղերի բանավոր ասքերն ու առասպելներն են: Սկզբնավորվել է մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսին: Այժմյան տեսքն ստացել է մ. թ. I հազարամյակի կեսերին: Կարծիք կա, որ «Մ.»-ի նախնական պատումը ստեղծվել է պրակրիտով, այնուհետև՝ միայն սանսկրիտով: Էպոսը պատմում է Հաստինապուրայի (այժմ՝ Դելի) տիրապետության համար երկու տոհմերի ու նրանց դաշնակիցների ճակատամարտի մասին: «Մ.» բաղկացած է 18 գրքից, մի քանի միջանկյալ էպիկական ասքից և բանահյուսական բնույթի շատ ասքերից ու առասպելներից («Շակունտալայի պատմությունը», «Ասք Ռամայի մասին», «Մատսյայի պատմությունը», «Շիվա արքայի պատմությունը», «Բհագավադգիթա» փիլ. պոեմը ևն): «Մ.» սյուժեների ու կերպարների հարուստ աղբյուր է եղել Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Բիրմայի, Կամբոջայի, Թաիլանդի, Շրի Լանկայի ժողովուրդների ազգային գրականության համար, արտացոլվել է նաև Տիբեթի ու Մոնղոլիայի գրականության մեջ: Եվրոպայում «Մ.» հայտնի է դարձել XVIII դ. վերջերից (անգլ., գերմ., ռուս.): Մինչև 1948-ը էպոսի լիակատար թարգմանությունը եղել է միայն անգլ.: 1950-67-ին ռուսերենով հրատարակվել է «Մ.»-ի երեք գիրքը: Էպոսի ուսումնասիրության գործում զգալի ավանդ ունեն եվրոպացի գիտնականներ Ֆ. Բոպպը, Լ. Շրյոդերը, Խ. Լասսենը, Ս. Սորենսենը, Դ. Բյուլերը, հնդիկ Վ. Ս. Սուքթանկարը և ուրիշներ:
ՄԱՀԱԼ (արաբ. մա՛հա՛լ – վայր, տեղ բառի հոգնակին է, համապատասխանում է գավառ բառին), XIV–XVIII դարերում վարչական միավոր Իրանում և նրան ենթակա երկրներում, այդ թվում՝ Արևեյյան Հայաստանում: Վարչ. խոշոր միավորները՝ վիլայեթները, խանություններն ու բեգլերբեգությունները, բաժանված էին Մ–ների կամ նահիեների: Մ. կառավարել է բեկի տիտղոսով միրբոլուքը, որը համարվել է բեգլերբեգիի փոխանորդը (նաիբ): Այն Մ–ներում, որտեղ ժառանգաբար իշխել են տեղական ֆեոդ. տների ներկայացուցիչները, առանձին վարչակարգ էր հաստատված, որով միրբոլուքի կամ նաիբի ֆունկցիաները վերապահված էին տեղական ֆեոդալին կամ մելիքին (օրինակ՝ Արցախի Խաչեն, Գյուլիստան, Վարանդա, Ջրաբերդ, Դիզակ Մ–ների միրբոլուքները հայ մելիքներն էին): XVIII դ. 30-ական թթ. Նադիր շահի հրամանով Արցախի այդ Մ–ները միավորվեցին, ստեղծվեց «մահալ–ե խամսե» («հինգ Մ–ներ», Խամսայի մելիքություններ) կոչվող հայկ. ինքնավար երկրամասը:
Գրկ. Шопен И., Исторический памятник состояния Армянской области в эпоху её присоединения к Российской империи, СПБ, 1852.Հ. Փափազյան ՄԱՀԱՄՈՐՄ (Atropa), շիկատակ, մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույսերի ցեղ: Ցողունը կանգուն է, 0,6-2 մ բարձրությամբ, ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր, պտուղը սև, փայլուն հատապտուղ է: Հայտնի է Մ–ի 4, ՍՍՀՄ–ում՝ 2 տեսակ: ՀՍՍՀ անտառային շրջաններում (Իջևան, Շամշադին, Կիրովական, Ղափան ևն) ծովի մակերևույթից 700-1800 մ բարձրության վրա հանդիպում է կովկասյան Մ.: Մ. արժեքավոր դեղաբույս է, բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ (4-6%), ատրոպին, հիոսցիամին, բազմաթիվ այլ արժեքավոր նյութեր՝ ասպորգին մեթիլ վիսկոզին, սաթաթթու ևն: Տերևների և արմատների մզվածքը և թուրմը օգտագործվում է ստամոքսի խոցի, բրոնխիալ ասթմայի, պարկինսոնյան հիվանդության ևն բուժման համար: Մ–ի սխալ օգտագործումը կարող է թունավորումների, նույնիսկ մահվան պատճառ դառնալ:
ՄԱՀԱՊԱՏԻԺ, պատժի ամենախիստ տեսակը: ՍՍՀՄ օրենսդրությամբ կիրառվում է գնդակահարության, կապիտալիստական երկրներում նաև՝ կախաղանի, խեղդամահ անելու, էլեկտրական աթոռի, գազախցիկի միջոցով: ՍՍՀՄ–ում Մ. կիրառվում է որպես ժամանակավոր հարկադիր միջոցառում՝ պետական որոշ հանցագործությունների (հայրենիքի դավաճանություն, լրտեսություն), առանձնապես վտանգավոր մի քանի ընդհանուր հանցագործությունների (ծանրացնող հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանություն, առանձնապես խոշոր չափերով սոցիալիստական սեփականության հափշտակություն ևն) դեպքերում, պատերազմի ժամանակ զինծառայությունից խուսափողների, պետի հրամանը կատարելուց հրաժարվողների, դասալիքների նկատմամբ ևն: Մ. չի կարող կիրառվել 18 տարին չբոլորած անձանց, հանցագործության կատարման, դատավճիռ արձակելու կամ ի կատար ածելու պահին հղի կանանց նկատմամբ: Մ. նախատեսող հանցագործությունների վերաբերյալ գործերը ընդդատյա են միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարաններին, երկրամասային, մարզային, մի շարք քաղաքների (Մոսկվա, Լենինգրադ, Տաշքենդ ևն) քաղաքային դատարաններին, ինքնավար մարզերի և ինքնավար օկրուգների դատարաններին, զինվորական տրիբունալներին, ՍՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիային: Մ. լայնորեն կիրառվել է ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում, երբեմն՝ ամենադաժան ձևերով (հրկիզում, քարկոծություն, խաչհանում, քառահատում, անվահարում, ջրահեղձում ևն): Հայոց կանոնագրքում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում Մ–ի որոշ տեսակներ նախատեսված էր կիրառել պետ., կրոնական, անձի և սեփականության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունների դեպքերում: Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի Մի շարք երկրներում Մ. վերացված է:Ա. Թովմասյան ՄԱՀԱՌԱՋԱ (սանսկրիտ., բառացի՝ մեծ կառավարիչ, մեծ իշխան), մահարանա, մահարաո, Հնդկաստանում, միջին դարերում, անկախ իշխանությունների կառավարիչների տիտղոս, որը պահպանվել է նոր և նորագույն շրջանում: 1956-ին Մ. և այլ տիտղոս կրող իշխանները զրկվել են քաղ. իշխանությունից:
ՄԱՀԱՐԱՇՏՐԱ, նահանգ Հնդկաստանում, Հնդստան թերակղզու հյուսիս–արևմուտքում: Տարածությունը 308 հզ. կմ² է, բնակչությունը՝ 55,2 մլն (1975), վարչական կենտրոնը՝ Բոմբեյ: Ընդգրկում է Դեկանի սարահարթի հս–արմ. մասը, Արևմտյան Գաթերի լեռնային գոտին և Արաբական ծովափնյա նեղ դաշտավայրը: Կլիման մուսսոնային է: Դեկանի սարահարթի տրապների վրա զարգացած են բերրի սևահողեր (ռեգուրներ): Բնակչության ավելի քան 60%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ: Բամբակի բերքահավաքով Մ. առաջինն է: Մշակում են գետնընկույզ և այլ յուղատուներ, շաքարեղեգ, հացահատիկային կուլտուրաներ (ջովար, ցորեն, բրինձ ևն): Մ. Հնդկաստանի առավել զարգացած արդ. նահանգ է: Նրան բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերության արտադրանքի 25%-ը: Առաջատար ճյուղը բամբակեղենի արդյունաբերությունն է: Զարգացած են նաև տեքստիլ արտադրության այլ ճյուղերը և սննդի արդյունաբերությունը, նահանգի արլ–ում՝ լեռնահանքային արդյունաբերությունը: Կա մեքենաշինություն, քիմ. և նավթաքիմ. արդյունաբերություն: Արդյունահանվում է մանգանի հանքանյութ, քարածուխ: Տարապուրում գործում է Հնդկաստանի առաջին ԱԷԿ-ը:
ՄԱՀԱՐԻ Գուրգեն (իսկականը՝ Աճեմյան Գուրգեն Գրիգորի, 1(14).8.1903, Վան – 16.7.1969, Պալանգա (Լիտվական ՍՍՀ), թաղված է Երևանում), հայ սովետականն գրող, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1965): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1915-ից ապաստանել է Դիլիջանի ու Երևանի որբանոցներում: Սովորել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետում: 1918-ից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան–Տոսպ» և այլ թերթերում: Մ–ու որոնումների շրջանին են վերաբերում «Տիտանիկ» (1924), «Երկու պոեմ» (1926), «Բարդիներ» (1927) և այլ գրքույկներ: Մ–ուն գրական ճանաչում բերեց «Մրգահաս» (1933) ժողովածուն, որտեղ, բանաստեղծություններից բացի, զետեղված էին նաև բալլադներ ու պոեմներ՝ հայրենիքի,