Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ֆիգուրների հետ. կարևոր նշանակություն են ձեռք բերել տապանագրերը: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին Մ–ները տեղադրվել են ոչ թե եկեղեցիներում, այլ գերեզմանոցում, որոնք վեր են ածվել Մ–ի յուրօրինակ թանգարանների: XIX դ. 2-րդ կեսին և XX դ. գերեզմանի միակ հարդարանքը դարձել է դիմաքանդակը և լակոնիկ հուշախորհրդապատկերը:
Հին և միջնադարյան Հայաստանում Մ–ներ են եղել մենհիրները, կոթողները, դամբարանները, խաչքարերը, տապանաքարերը: Խաչքարերը XVIII դ. վերջից իրենց տեղը զիջել են հուշարձանին: XIX դ. և XX դ. սկզբին Մ. առավելապես հանդես է եկել քանդակային ձևերի գերակշռությամբ (ինչպես կլոր, այնպես ռելիեֆային): Սովետական շրջանում Մ–ի տարածված տեսակներ են դիմաքանդակները, արձանները, տապանաքարերի նոր ձևերը, ինչպես և դրանց հիմքի վրա ստեղծված խորհրդանշական քանդակաձևերը:
Գրկ. Բարխուդարյան Ս. Գ., Հայաստանի կոթողային հուշարձանները, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1960, № 7-8:
ՄԱՀԴԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ Սուդանում, զինված ապստամբություն թուրք–եգիպտական իշխանությունների և անգլիական գաղութարարների դեմ 1881-1898-ին: Շարժման գաղափարախոսն ու ղեկավարը հոգևոր քարոզիչ Մոհամմեդ Ահմեդն էր (1848-85), որը հավասարության, եղբայրության, իսլամը այլասերող թուրքերի և եգիպտացիների դեմ պայքարի քարոզով հիմնադրեց Անսարիների եղբայրությունը (1870): Իրեն «մահդի» (մեսիա, փրկարար) հռչակելով (1881)՝ Մ. Ահմեդը ղեկավարեց ազգային–ազատագրական ժող. ապստամբությունը, որի շարժիչ ուժերն էին գյուղացիությունը, արհեստավորները, քոչվորները, ստրուկները: Հաղթելով անգլ. և թուրք–եգիպտական պատժիչ զորքերին՝ մահդիականները Սուդանում ստեղծեցին Մահդիական պետություն (1885): Մահդիի մահից հետո (խալիֆա էր Աբդալլա իբն աս Սաիդ Մոհամմեդը) մահդիական վերնախավի (որ վերաճել էր սեփական ժողովրդին շահագործող դասի) դեմ սկսված ժողովրդական հուզումների և ներքին երկպառակությունների պայմաններում, 1896-ին Սուդանի դեմ վերսկսվեց անգլո–եգիպտական զինված ինտերվենցիան: 1898-ին Օմդուրմանի ճակատամարտում մահդիականները պարտվեցին, որի հետևանքով Սուդանը դարձավ (1899) անգլ. գաղութ:Ե. Նաջարյան ՄԱՀԵ (Mahe) Ժան–Պիեռ Հանրի Մարի (ծն. 21.3.1944, Փարիզ), ֆրանսիացի արևելագետ–հայագետ: 1967-ին ավարտել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1970-75-ին զուգահեռաբար աշակերտել է արևելագետ–հայագետներ Ժ. Մենարին, Շ. Մերսիեին, Ֆ. Ֆեյդիին: 1975-77-ին ֆրանս. է դասավանդել Երևանի համալսարանում, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում զբաղվել գիտական–բանասիրական աշխատանքով: 1977-ից Սորբոնի համալսարանի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստ-ի հայագիտության ամբիոնի վարիչն է, հին արլ. լեզուների դպրոցի հայոց լեզվի դասախոսը և «Ռևյոլ դեզ էտյուդ արմենիեն»-ի («Revue des dtudes armeniennes») գլխավոր խմբագիրը: Զբաղվում է հայերեն հին ձեռագրերի՝ գրաբարից ֆրանս. թարգմանությամբ («Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիոս սահմանք», հուն., ղպտիերեն, լատ. աղբյուրների համեմատությամբ և ծանոթագրություններով, 1976), միջնադարյան Հայաստանի պատմության, հայ գրականության ու հայերենի քերականության հարցերով:Խ. Կարադելյան ՄԱՀԵՎԱՆՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Սյունիքում: Նրա ներկայացուցիչներից Մահևանը XI դ. վերջին Սյունյաց Սենեքերիմ թագավորի ազատներից էր: 1166-ին սելջուկների հարձակումների պատճառով Մ. տեղափոխվեցին Անի: Սյունիք վերադարձան Զաքարյանների օրոք: Մ. Իվանե աթաբեկից, իբրև հայրենիք, ստացան Նրբույն բերդը և ագարակներ՝ Վայոց ձորի արմ. կողմում: Մ–ի վերջին ներկայացուցիչներից էին Ջուրջեանց թոռ Մահևանը և Ամիրան:Ռ. Մաթևոսյան ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ (կեղծանունը՝ Ֆրագի, ծն. է և մահ. թթ. անհտ.), XVIII դ. թուրքմեն բանաստեղծ: Մ–ից մեզ է հասել 10 հզ. չափածո տող: Նրա քաղաքացիական պոեզիան դատապարտում է միջցեղային երկպառակությունները, ընչազուրկներին կոչ է անում մտածել գոյության պայքարի մասին, մերկացնում է հոգևորականությանը: Մ. մեծ ազդեցություն է գործել թուրքմ. պոեզիայի զարգացման վրա:
Երկ. Избранное, Μ., 1960.
ՄԱՀԼԵՐ (Mahler), Գուստավ (1860-1911), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր: 1875-78-ին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում: Դիրիժորական աշխատանքն սկսել է 1880-ից: Եղել է Բուդապեշտի (1888-91), Համբուրգի (1891-1897), Վիեննայի (1897-1907) օպերային թատրոնների գլխավոր դիրիժոր և անօրեն, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն–օպերայի» (1908-09) և ֆիլհարմոնիկ նվագախմբի (1909-11) դիրիժոր: Մ. դիրիժորի գործունեությունը դարագլուխ է եղել երաժշտական թատրոնի պատմության մեջ: Գրել է 9 սիմֆոնիա (1888-1909, տասներորդը անավարտ է), «Երգ երկրի մասին», սիմֆոնիա–կանտատը մեներգիչների և նվագախմբի համար (1908), երգաշարեր նվագախմբի ընկերակցությամբ՝ «Թափառական ենթավարպետի երգերը» (խոսք՝ Մ–ի, 1884), «Տղայի կախարդական եղջերափողը» (1895), «Երգեր մահացած երեխաների մասին» (1904) ևն: Գիտակցելով ժամանակի սոցիալական հակասությունները՝ Մ. ձգտել է երաժշտության միջոցով դիմել լայն զանգվածներին, մերկացնել կյանքի արատավոր կողմերը, պայքարել անարդարության դեմ: Սիմֆոնիաներում օգտագործել է նվագախմբի մեծ կազմ, երբեմն նաև մեներգիչներ, երգչախումբ: Փիլ. և քնարական կերպարների կողքին սիմֆոնիաներում տեղ են գտել ողբերգական պաթոսը, դառը հեգնանքը, կծու պարոդիան: Դեմոկրատական լինելով հանդերձ՝ Մ–ի երաժշտական լեզուն բարդ է, հնչողությունը գերհագեցած, նրա արվեստը էքսպրեսիոնիզմի վառ դրսևորումներից է:
Երկ. Соллертинский И., Г. Малер, Л., 1932; Барсова И., Симфонии Густава Малера, М., 1975.Ա. Բուդաղյան ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավազանում, Ոսկեպարի վտակ Խնձորկուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում (այժմյան՝ Իջևանի շրջանում): Հիմնվել է XII դ. բարձրադիր ժայռի գագաթին, խիտ անտառի մեջ: XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»: Մ–ի պարիսպները համեմատաբար լավ են պահպանված, բայց հուշարձանը ճարտ. առումով չի ուսումնասիրված: Այժմ կոչվում է Բերդքար:Ռ. Մաթևոսյան ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, XII-XIII դարերում ֆեոդալական կազմավորում Հյուսիսային Հայաստանում՝ Արծրունի տոհմից սերած իշխանների գլխավորությամբ: Ընդգրկում էր Կայան գավառը՝ Աղստև գետի միջին հոսանքում: Կենտրոններն էին Կայան ամրոցը և Մահկանաբերդը: Մ. ի–յան հիմնադիրը Վահրամ Արծրունին էր, Ամիր Քուրդ Արծրունու հայրը: XII-XIII դդ. Մահկանաբերդի Արծրունիների ֆեոդալական տան ներկայացուցիչները բարձր դիրք էին գրավում վրաց արքունիքում, ազգակցական կապեր ունեին Զաքարյանների հետ (տես Արծրունիներ): 1191-ին Ամիր Քրդի շնորհազրկումից հետո Կայան գավառը անցավ Զաքարյաններին: Մ. ի–յան տիրույթները Աղստևի հովտում սահմանափակվեցին Մահկանաբերդի շրջակայքով: 1236-ին իշխանության տարածքը տուժեց մոնղոլների արշավանքից: XIII դ. Մահկանաբերդի ֆեոդալական տան խոշոր ներկայացուցիչներն էին Սադուն Արծրունին և Խութլու Բուղան: Մ. ի. քայքայվեց XIV դ., մոնղ. տիրապետության ժամանակ:Ռ. Մաթևոսյան ՄԱՀՄԱԴ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, նույն քաղաքից մոտ 16 կմ հարավ–արևմուտք: 1915-ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին այգեգործությամբ: Բնակիչները զոհվել են 1915-ին:
ՄԱՀՄԱԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Նիկսար գավառում: 1915-ին ուներ 120 տուն հայ բնակիչ: Կար եկեղեցի և ութամյա վարժարան: Բնակիչները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՀՄԵԴ, Մուհամմադ, Մուհամեդ, Մահմուդ, Ահմադ, Համիդ (արաբ. «փառավոր», «գովասանքի