Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

171): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գաղութային լուծը թոթափած մի շարք երկրներ հռչակվեցին իսլամական հանրապետություններ:
Մ–յան հետնորդները (մոտ 500 մլն) բնակվում են Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավ–Արևելյան Ասիայի երկրներում: Մահմեդականներ կան նաև Հնդկաստանում, ՉԺՀ–ում, Բալկանյան երկրներում և այլ վայրերում, ՍՍՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Ղազախստանում, Ադրբեջանում, Աջարիայի, Աբխազիայի, Բաշկիրիայի, Հյուսիս–Օսեթական, Թաթարական և Չեչենո–Ինգուշական ԻՍՍՀ–ներում, ՌՍՖՍՀ մի շարք մարզերում և երկրամասերում:
ՍՍՀՄ–ում ու սոցիալիստական մյուս երկրներում Մ–յան, ինչպես և մյուս կրոնների սոցիալական արմատները վերացել են:
Քրիստոնեական երկրներում մահմեդական տիրապետության հաստատումից հետո քրիստոնյաները ազատ էին դավանելու իրենց կրոնը, միայն պետք է վճարեին գլխահարկ (ջիզիա): Հայաստանում իշխած, մեծ մասամբ կրոնապետական–մահմեդական տիրակալությունները, հայ քրիստոնյա բնակչության տարբեր խավերի նկատմամբ կիրառում էին անհանդուրժողական քաղաքականություն, որը առավել շեշտված կերպով սկսեց երևան գալ Առաջավոր Ասիայում սելջուկյան թուրքերի գերիշխանության հաստատումից հետո: XIV–XVI դդ. բեյթ–ուլ–մալի միջոցով տեղի էր ունենում հայ ավատատերերի հողային տիրույթների յուրացում, ունեզրկում և քաղ. մեկուսացում: XVI-XVIII դդ. Արևմտյան Հայաստանում օսմանյան իշխանությունների, իսկ Արևելյան Հայաստանում կզլբաշների տիրապետության օրոք, հաճախակի տեղի էին ունենում բռնի հավատափոխության դեպքեր, որոնք երբեմն ավարտվում էին նահատակությամբ, կատարվում էին մանկահավաքներ (դեվշիրմե), չէին ընդունվում ոչ–մահմեդականների վկայությունները դատարաններում ևն: Ավելի ուշ, Արևելյան Հայաստանում սկսեց կիրառվել իմամ Ջաֆարի օրենքը, ըստ որի Մ. ընդունող հայը դառնում է հայրական ողջ ունեցվածքի միակ ժառանգորդը: Հետզհետե սաստկացող ճնշումների և կրոնական խտրականության ու անհանդուրժողականության պայմաններում հայության մի մասը ձուլվում էր կամ արտագաղթում, որի հետևանքով և փոփոխվում է հոծ հայաբնակ շրջանների էթնիկական պատկերը: XIX դ. Ռուսաստանի հետ միավորումով կանխվեց Արևելյան Հայաստանի ամայացումը, իսկ Արևմտյան Հայաստանում հալածանքները շարունակվեցին մինչև 1915-ը և ավարտվեցին հայության զանգվածային տեղահանությամբ և ցեղասպանությամբ:
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Լենին Վ. Ի., Կրոնի մասին, Ե., 1977: Ատրպետ, Խալիֆաթ, Նոր Նախիջեան, 1898: Նույնի, Իմամաթ, Ալեքսանդրապոլ, 1906: Տեր–Մինասյան Ե., Կրոնների պատմություն, էջմիածին, 1909: Լեո, Հայոց պատմություն, հ. 3, գիրք 1, գլ. 5, Ե., 1969: Փափագյան Հ. Դ., Սեֆյան Իրանի ասիմիլյատորական քաղաքականության հարցի շուրջը, «ԲՄ», 1956, №3: Бартольд В. В., Ислам, Соч., т. 6, М., 1966; Беляев Е. А,, Арабы, ислам и арабский халифат в раннее средневековье, М., 1966; Бертельс К. Э., Суфизм и суфийская литература, Избр. труды, т. 3, М., 1965; Петрушевский И. П., Ислам в Иране в VII-XV вв., (Л.), 1966; Григорян С. Н., Из истории философии Средней Азии и Ирана VII-XII вв., М., 1960; Религия и общественная мысль народов Восгока, М., 1971; Степанянц М. Т., Философия и социология в Пакистане, М., 1967; Аширов Н., Эволюция ислама в СССР, М., 1972; Массэ А., Ислам, пер. с франц., М., 1961.
ՄԱՀՄՏԵՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ՄԱՀՄՈՒԴ II (Mahmut) (1785-1839), Թուրքիայի սուլթան 1808-ից: Կենտրոնացված ֆեոդալական միապետություն ստեղծելու նպատակով անցկացրել է զինվորական, վարչական, ֆինանսական և մշակութային բարեփոխումներ: 1826-ին ոչնչացրել է ենիչերիներին և ստեղծել եվրոպականացված կանոնավոր զորք՝ Սեկբան–ի ջեդիդ: 1834-ին, նահանգային իշխանությունների կենտրոնախույս քաղաքականությանը վերջ տալու նպատակով, կատարել է վարչական փոփոխություններ: Եվրոպական կարգով ստեղծել է մինիստրների խորհուրդ՝ Մեջլիս–ի վուկելա: Մ. II, թեև առաջ է քաշել քրիստոնյա ազգային փոքրամասնությունների իրավահավասարության հարցը, դաժանորեն ճնշել է կայսրությունում ծավալված ազգային–ագատագրական շարժումները: Մ. II-ի օրոք Ռուսաստանի հետ կնքվել է 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագիրը (տես Բուխարեստի հաշտության պայմանագրեր 1812, 1913, 1918), 1829-ին՝ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը (տես Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 1829), Հունաստանը ազատագրվել է թուրք. լծից, կնքվել դաշնակցային պայմանագիր Թուրքիայի և Ռուսաստանի միջև (տես Ունքյար–Իսքեյեսիի պայմանագիր 1833):Ա. Փափազյան ՄԱՀՄՈՒԴ ՂԱԶՆԵՎԻ (969 կամ 971-1030), Ղազնևիների պետության (X-XII դդ. Միջին Արևելքում) տիրակալ 998-ից: Եղել է եռանդուն անձնավորություն, տաղանդավոր զորավար և հմուտ քաղաքագետ: 1000-1027-ին ավերիչ արշավանքներ է ձեռնարկել Հյուսիսային Հնդկաստան, Խորեզմ, պատերազմել Կարախանյանների պետության (պետություն Միջին Ասիայում X-XII դդ.) դեմ, պարտության մաանել Բուխարայում հաստատված սելջուկներին: Նրա օրոք Ղազնևիների պետությունը հասել է ծաղկման գագաթնակետին և իր մեջ ընդգրկել Իրանի, Միջին Ասիայի մի շարք մարզեր, Հնդկաստանի հս. և հս–արմ. նահանգները: Հովանավորել է գիտության և մշակույթի զարգացումը:
ՄԱՀՄՈՒԴՑԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում: 1909-ին ուներ 67 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:
ՄԱՀՎԱՆ ՀՈՎԻՏ (Death Valley), երկրագնդի առավել խոր և անջուր իջվածքներից մեկը ԱՄՆ–ում, Մեծ Ավազանի հարավում: Երկարությունը մոտ 250 կմ է: Ծովի մակարդակից ցածր է 85 մ: Հյուսիսային Ամերիկայի ամենացածր վայրն է: Օդի առավելագույն ջերմաստիճանը 56,7°C է: Անվանումը կապված է 1849-ին ոսկի փնտրողների մահվան հետ (ջրի պակասի հետևանքով):
ՄԱՀՏԵՍԻ ՄՈՒՐԱՏ (Շահմուրատ) ԲԱՂԻՇԵՑԻ (ծն. թ. անհտ., Բաղեշ – 1684), հայ խոջա, ագգային–ազատագրական շարժման գործիչ: Արտահայտել է հայ առևտրական կապիտալի ներկայացուցիչների ձգտումը: Կրետեի պատերազմի (1645-1669) վերջնափուլում (1666-ից), որպես դեսպան առաքվել է Փարիզ՝ Լյուդովիկոս XIV-ի արքունիք: Առաջադրել է Օսմանյան կայսրության քրիստոնյա բոլոր ժողովուրդների համատեղ ապստամբության, հարևան պետությունների ընդհանուր դաշնակցության, Օսմանյան կայսրության փլատակների վրա Հայաստանի և Արևելյան հռոմեական կայսրության վերականգնման ծրագիր, որի կենսագործման համար Ֆրանսիային է վերապահել գլխավոր դերը: 1666-83-ին գործել է Փարիզում, ունկնդրություններ ստացել Լյուդովիկոս XIV-ից: Արևմտահայ ազգային-ազատագրական շարժման գործիչները, նրանց թվում նաև Մ. Մ. Բ. հայ ազատագրական լեգենդի և խաչակրաց արշավանքների ազդեցության տակ, հանդես բերելով արևմտյան կողմնորոշում, միաժամանակ դրել են այդ արշավանքներին Ռուսաստանին անպայման մասնակից դարձնելու խնդիրը: Նրանց ծրագրի հիմքում ընկած է հայ ժողովրդի զինված ապստամբության գաղափարը: Պահպանվել է Մ. Մ. Բ–ու 1683-ի փետրվարի հիշատակարանը, որում տրված է Վերսալի նկարագրությունը և 1672-ի իր ուղերձը Լյուդովիկոս XIV-ին, որտեղ ամփոփ շարադրված են հայ ազգային–ագատագրական շարժման ակնկալությունները:Վ. Դիլոյան ՄԱՀՏԵՍՅԱՆ Մանուկ (Էմանուել) Ակոբջանի (24.4(6.5).1857, Օրբազար (Արմյանսկ) — 5(18).5.1908, Սիմֆերոպոլ), հայ նկարիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1878-ին ընդունվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, 1892-ին ստացել «ոչ դասական նկարչի» կոչում: 1892-ին վերադարձել է Թեոդոսիա և աշխատել Հ. Այվազովսկու արվեստանոցում, կրել նրա գեղանկարչության բարերար ազդեցությունը, բնակություն հաստատել Սիմֆերոպոլում: 1886-ից ցուցադրվել է Պերեդվիժնիկների, ինչպես և այլ ցուցահանդեսներում (Պետերբուրգ, Մոսկվա, Օդեսա, Խարկով ևն), 1895-ին բացել իր առաջին պատկերահանդեսը: 1909-ին Սիմֆերոպոլում (ետմահու) կազմակերպվել է նկարչի անհատական ցուցահանդեսը: Մ–ի պատկերման նյութը ծովն է, մեծ մասամբ առանց մարդու