1958-ին եղել է Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, 1962–68-ին՝ Վրաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, 1962–73-ին՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարներից: 1939-ից դասավանդում է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1963-ից՝ պրոֆեսոր): Ստեղծագործություններից են՝ «Օթելլո» բալետը՝ ըստ Շեքսպիրի (1957, էկրանավորվել է 1961-ին՝ «Վենետիկյան մավր» անունով), «Մայր և որդի» օպերան (1945), ջութակի և նվագախմբի կոնցերտը (1950, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Հինգ մենախոսություն» վոկալ–սիմֆոնիկ շարքը (1968, Վրաց. ՍՍՀ պետական մրցանակ, 1971) ևն: ՍՍՀՄ VI-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ:
ՄԱՃԿԱԼ (պհլ. մաճ՝ արոր և հայերեն կալել՝ բռնել), գութանի, արորի կոթը՝ մաճը, բռնող շինականը: Ուղղություն էր տալիս խոփին և հերկում վարելադաշտը: Նրա ցուցումներով էին գործում եզներին քշող հոտաղները: Մ. մեծ ժողովրդակականություն է վայելել: Նրա մասին հորինվել են երգեր, բանաստեղծություններ:
«ՄԱՃԿԱԼ», գյուղացիական թերթ: ՀԿ(բ)Կ Կենտկոմի հրատարակություն: Լույս է տեսել 1922-31-ին, Երևանում, տարբեր պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա, շաբաթաթերթ): Խմբագիրներ՝ Ե. Չուբար, Մ. Չոլախյան, Հ. Բաննահյան, Գ. Ղազարյան, Է. Չոփուրյան, Ա. Հախումյան, Հ. Հովհաննիսյան: Տպագրել է կառավարական դեկրետներ, ժողկոմատների որոշումներն ու ցուցումները: Լուսաբանել է կուսակցական բջիջների աշխատանքը գյուղում, պատմել հանրապետության արդյունաբերության նվաճումների ու հեռանկարների մասին, զբաղվել անգրագիտության վերացման, նոր կենցաղի արմատավորման, առողջապահական գիտելիքների մասսայականացման, դպրոցական գործի վերակառուցման հարցերով: Տեղեկություններ է հաղորդել նաև սովետական մյուս հանրապետությունների առօրյայի, միջազգային քաղ. իրադարձությունների, կապիտալի երկրներում դասակարգային պայքարի մասին: Ունեցել է թերթիկ–հավելվածներ («Կարմիր զինվոր», «Աշխատավոր կնոջ թերթիկ», «Բատրակ», «Երիտասարդ մաճկալ» ևն):
ՄԱՃԿԱԼԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շըրջանում, Ամարաս գետի աջ ափին, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Սոսի կոլտնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, գրադարան, բուժկայան, փոստ: Մ–ի շրջակայքում պահպանվել են Ամարասի վանքը (IV դ.), Ամարաս գյուղաքաղաքի ավերակները (II դ.). Ղազարի խաչքարը (IX դ.):
ՄԱՄԱՅ (ծն. թ. անհտ.–1380), թաթար զորապետ, Ոսկե հորդայի կառավարիչ: Արշավել է Ռուսիա, մեծ վնասներ հասցրել Ռյազանի (1373 և 1378), Նիժնի Նովգորոդի (1378) իշխանություններին: Փորձել է ներխուժել Մոսկվայի իշխանություն, իսկ Կուլիկովյան ճակատամարտում գլխովին ջախջախվել է (տես Կուլիկովյան ճակատամարտ 1380): Հարկադրված իշխանությունը զիջել է Լենկթեմուրի դրածո Թողթամիշին և փախել Կաֆա (Թեոդոսիա), որտեղ և սպանվել է:
ՄԱՄԱՅԿԱ, հայաբնակ առողջավայրային ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հյուսիս–արևմուտքում, Փսախե գետի ափին: Ունի միջնակարգ դպրոց, 3 հանգստյան տուն, ակումբ, կինո: Հիմնադրվել է 1852-ին: Հայերը եկել են Սամսունից և Տրապիզոնից, 1896-ին:
ՄԱՄԱՋԱՆՅԱՆ Աշոտ Պետրոսի (ծն. 26.5 (8.6). 1908, Բաթում), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1965): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1930-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումը: Աշխատում է հաստոցային գրաֆիկայի, գրքի ձևավորման և պլակատի բնագավառներում, ստեղծել է մատենանիշեր: 1937–38-ին ձևավորել է Հ. Թումանյանի և Ղ. Աղայանի, 1939-ին՝ «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված (ռուս.) հոբելյանական միհատորյակները: Գործերից են՝ «Հին Երևանը» (1932–40, գունավոր լինոփորագրություն), «Երևան–Էրեբունի» (1968, մենատիպ), «Ձիախաղեր» և «Իմ Հայաստանը» (1970–80, գունավոր օֆորտ, աքվատինտա) նկարաշարերը, «Վարդան Սամիկոնյան» (1943, վիմագրություն): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ:
ՄԱՄԲՐԵ ՎԵՐԾԱՆՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), V դարի երկրորդ կեսի հայ մեկնիչ, թարգմանիչ և ճառախոս: Կենսագրական տվյալները սակավ ու կցկտուր են: Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մ. Վ. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից էր, Մովսես Խորենացու եղբայրը, բարձրագույն կրթություն է ստացել Ալեքսանդրիայում: Եղել է Բյուզանդիայում, արժանացել պատիվների: Հետագա մատենագիրները նրան անվանել են «մեծ փիլիսոփա»: Մ. Վ–ի մատենագիտական ժառանգությունից պահպանվել է միայն չորս ճառ (որոնց բովանդակությունն առնչվում է Նոր կտակարանին) և «Դատումն քերդածաց» խորագրով մի գրվածք, որը հավանաբար մի հատված է նրա կորած քերականության մեկնությունից: Թովմա Արծրունին (IX–X դդ.) օգտվել է նրա պատմական մի երկից, որը նույնպես չի պահպանվել: Մ. Վ–ի լեզուն հունաբան դպրոցի վաղ շրջանի հայերենն է, մեկնաբանության եղանակը՝ այլաբանական:
Երկ. Մատենագրութիւնք, Վնտ., 1833, էջ 31-93:
ՄԱՄԵԴԱՁՈՐ, Միմիդածոր, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Տողի սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք: Մ–ում կա եկեղեցի (Ս. Մինաս, XVIII դ.), շրջակայքում՝ Կավաք կիսաքանդ վանքային համալիրը (VII–XIII դդ.), հին գերեգմանատներ, խաչքարեր, գյուղատեղիներ (IX–XVII դդ.):
ՄԱՄԵԴԿՈՒԼԻԶԱԴԵ Ջալիլ Հուսեյնկուլի օղլի (կեղծանունը՝ Մոլլա Նասրեդդին, 22.2.1866, Նախիջևան – 4.1.1932, Բաքու), ադրբեջանցի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ուսուցչություն է արել Երևանի նահանգի գյուղերում: 1898-ին տեղափոխվել է Երևան, 1903-ին՝ Թիֆլիս, աշխատել «Շարգի–Ռուս» ադրբ. թերթի խմբագրությունում, աշխատակցել «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»–ին («Кавказский рабочий листок»): 1906–1930-ին, ընդմիջումներով, Թիֆլիսում հրատարակել է «Մոլլա Նասրեդդին» երգիծական ամսագիրը: «Դանաբաշ գյուղի իրադարձությունները» (1894, հրտ. 1936) վիպակում և նախահեղափոխական պատմվածքներում ռեալիստորեն պատկերել է ժողովրդի կյանքը: Գրել է «Մեռյալները» (1909), «Իմ մոր գիրքը» (1919), «Խելագարների հավաքույթը» (հրտ. 1936) կատակերգությունները: Մ. հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության ջատագով էր («Քյամանչա», 1920, հրտ. 1935, պիես ևն): Մտերիմ է եղել Ա. Շիրվանզադեի հետ:
Երկ. Երկ., Ե., 1966: Əsəрлəри, ч. 1-3, Бакы, 1966-67; Избр. произв., т. 1-2, Баку, 1966.
Գրկ. Երևանլի Ա., Ջալիլ Մամեդկուլիզադեն և հայ ժողովուրդը, Ե., 1966: Ибрагимов М., Джалил Мамедкулизаде, М., 1966; Шариф А., Образы армян и творчество Мамедкулизаде, «Литературная Армения», 1966, №10; Байрамов М., Дж. Мамедкулизаде и А. Ширванзаде, Е., 1966.
ՄԱՄԵԴՈՎԱ Շևքեթ Հասան կըզի (18.4. 1897, Թիֆլիս – 8.6.1981, Բաքու), ադրբեջանցի սովետական երգչուհի (լիրիկակոլորատուրային սոպրանո): ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1938): ՍՄԿԿ անդամ 1942–ից: Սովորել է Կիևի կոնսերվատորիայում (1917–21), կատարելագործվել Միլանում և Փարիզում (1927–29): 1922–48-ին Մ. Ֆ. Ախունդովի անվ. ադրբեջանական օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի: Լավագույն դերերգերից են Գյուլչոհրա (Հաջիբեկովի «Արշին մալ ալան»), Շահսանամ (Գլիերի «Շահսանամ»), Նարգիզ (Մագոմաևի «Նարգիգ»), Անտոնիդա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») ևն: Մ. Անուշի (Ա. Տիգրանյանի «Անուշ») առաջին դերակատարն է ադրբ. երաժշտական թատրոնում: Մ–ի երգացանկում հայերեն կատարմամբ տեղ են գտել «Կռունկ», «Առ սիրուհիս» և այլ հայկ. երգեր: Համերգներով ելույթներ է ունեցել ՍՍՀՄ քաղաքներում, Ֆրանսիայում, Իրանում: Կազմակերպել է ադրբ. առաջին թատերական տեխնիկումը (1923), հանրապետական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/191
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ