Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ-ի ագրոնոմիական ֆակուլտետը: Եղել է ՀՍՍՀ կերահայթայթման ինստիտուտի աոաջին դիրեկտորը: 1926-ից Մ. ղեկավարել է կերային հանդակների հետազոտությունները, իսկ 1947-ից՝ ՀՍՍՀ կերային հանդակների պասպորտավորման աշխատանքները: Կազմել է ՀՍՍՀ արոտավայրերի և խոտհարքների աոաջին քարտեզը: Բացահայտել է ՀՍՍՀ ֆլորային բնորոշ բույսերի 30 նոր տեսակ: Հայտնաբերել է նոր ցեղ և տեսակ, որն անվանվում է նրա անունով՝ Stellera magakianisosn: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Երկ. Этапы развития высокогорных лугов Закавказья, Е., 1947.Ա. Ռուխիկյան ՄԱՂԱՔՅԱՆ Հովհաննես (Իվան) Գևորգի (ծն. 24.3(6.4).1914, Թբիլիսի), հայ սովետական երկրաբան: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), պրոֆեսոր (1949), գիտ. վաստ. գործիչ (1961): Ավարտել է Լենինգրադի լեռնային ինստ-ը (1935): 1934-40-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Տաջիկ–Պամիրյան արշավախմբում՝ որպես ջոկատի պետ: 1940-ին զորակոչվել է բանակ: Ծանր վիրավորվելուց հետո, 1942-ի աշնանը, զորացրվել է և անցել աշխատանքի ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ-ում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1947-ից՝ դիրեկտորի գիտական գծով տեղակալ: 1957-ին Մ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախ՝ տեխ. գիտությունների, իսկ 1963-ից՝ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1963-1966-ին համատեղության կարգով եղել է երկրաբանական գիտությունների ինստ-ի դիրեկտորը: 1940-ից դասախոսել է Լենինգրադի լեռնային ինստ-ում, իսկ 1950-ից մինչև այժմ՝ Երևանի համալսարանում: Հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղածնության, մետաղային հանքավայրերի ու ֆորմացիաների, միներալոգիայի, երկրաքիմիայի ու միներագրաֆիայի հարցերին: Մետաղային հանքավայրերի մասին ուսմունքի, հրաբխային ֆորմացիաների մետաղածնության, տեկտոնա–մագմատիկ համալիրների մետաղածնական մասնագիտացման գծով Մ–ի զարգացրած պրոբլեմները լայն արձագանք են գտել ՍՍՀՄ–ում և արտասահմանում: Մ–ի մի շարք գիտական աշխատություններ թարգմանվել են օտար լեզուներով: Նրա «Մետաղային հանքավայրեր» ձեռնարկը ՍՍՀՄ հիմնական բուհական դասագրքերից է, թարգմանվել է չինարեն (ՉԺՀ, 1957) և անգլերեն (ԱՄՆ, 1968): Մ. ընտրվել է ՀՍՍՀ V գումարման Գերագույն սովետի դեպուտատ: ՍՍՀՄ (1950) և ՀՍՍՀ (1976) պետական մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» շքանշաններով:
Երկ. Մետաղային հանքավայրեր, Ե., 1958: Մետաղածնություն, Ե., 1978: Основы металлогении материков, Е., 1959; Типы рудных провинций и рудных формаций СССР, М., 1969; Редкие, рассеянные и редкоземельные элементы, Е., 1971; Металлогения, М., 1974.
Գրկ. Малхасян Э. Г., Хачатурян Э. А., Иван Георгиевич Магакьян, Е., 1974.
ՄԱՂԱՔՅԱՆ (Թեոփիլյան, Մաղաք–Թեոփիլյան) Մատթեոս (16.9. 1767, Կ. Պոլիս — հունվար 1847, Վենետիկ, Ս. Ղազար կղզի), հայ բանասեր, մտածող: Մխիթարյան միաբանության անդամ: Կազմել է օրացույցներ, որոնցում տրված են նաև պատմական և աստղագիտական տեղեկություններ: Լրացրել է («Մ» տառից սկսած) Մ. Ջախջախյանի «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» (1837) բառարանը: Ֆրանսերենից քաղվածաբար թարգմանել է «Կենսագրութիւն երեւելի արանց…» աշխատությունը (հ. 1-2, 1839), ուր Մ. գրել է նաև պետական–քաղաքական և մշակութային նշանավոր հայ գործիչներին նվիրված հոդվածներ: Այս աշխատությունը հայերեն հանրագիտական (կենսագրական) բնույթի գրականություն ստեղծելու փորձերից է և, չնայած արտահայտում է երևույթների նկատմամբ Մ–ի կղերա–ֆեոդալական վերաբերմունքը, ունի պատմաճանաչողական նշանակություն:
ՄԱՂԱՔՅԱՆ Պետրոս Ամբրոսիոսի (1826, Կ. Պոլիս — 27.3.1891, Կ. Պոլիս), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Բեմ է բարձրացել 1856-ին, Կ. Պոլսում՝ Ս. Հեքիմյանի նորակազմ թատերախմբում: Կ. Պոլսի «Արևելյան թատրոն»-ի ամբողջ գործունեության ընթացքում (1861–76) Մ. այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան: Խաղացել է առավելապես սուր բնութագրական դերեր՝ Բանտապետ (Ռոթայի «Երկու հիսնապետեր»), Սկապեն (Մոլիերի «Սկապենի արարքները»): Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ: Մելոդրամային սուր իրադրություններում Մ–ի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վ. Հյուգոյի «Արքայն զբոսնու»): Մ–ի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերը (Է. Սյուի «Թափառական հրեա»): 1869-ից Մ. գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պ. Ադամյանին, Ա. Հրաչյային, Դ. Թրյանցին, Մ. Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին: Հետևողական պայքարել է Կ. Պոլսում հայ թատրոնը պահպանելու համար:
Գրկ. Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962:Հ. Հովհաննիսյան ՄԱՂԹԵԼԱ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Սյուրմենե գավառակում, ծովափից մոտ 12 կմ հեռավորության վրա, լեռնալանջերում: 1914–ին ուներ 17 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները բռնի տեղահանվել և զոհվել են 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ:Բ. Թոռլաքյան ՄԱՂԽԱԶՈՒԹՅՈՒՆ (ասոր. malxazu – իշխան, տեր), արքունի գործակալություն Արշակունյաց Հայաստանում: Ունեցել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պարտականություն: Ժառանգաբար վարել է Խորխոռունիների նախարարական տոհմը, որի տանուտեր իշխանը եղել է թիկնազորի հրամանատարը և կրել «մաղխազ» տիտղոսը: Այդ պատճառով Խորխոռունիները կոչվել են նաև Մաղխազունիք կամ Մաղխազյանք:
Գրկ. Ինճիճյան Ղ., Հնախօսութիւե աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 2, Վնտ., 1835, էջ 139–140: Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934: Адонц Η., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.
ՄԱՂՐՒԲ (արաբ. արևմուտք), արաբական նվաճումից հետո (VII դ. վերջ) Հյուսիսային Աֆրիկային (այժմյան՝ Թունիս, Մարոկկո, Ալժիր ևն) տված անվանումը: VIII-XIII դդ. Մ–ում կազմավորվեցին արաբաբերբերական պետություններ՝ Իդրիսյանների (788–974), Աղլաբյանների (800–909), Ալմորավյանների (XI դ. կես – 1146), նաև Ալմոհադների (1121–1269), որոնք իրենց ենթարկեցին Իսպանիայի մի մասը: Ուշ միջնադարում Մ–ի մի մասը (Թունիս, Ալժիր) գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում:
Երբ Մարոկկոն և Թունիսը նվաճեցին անկախություն (1956), առաջ քաշվեց «Մեծ արաբական Մաղրիբ» ստեղծելու գաղափարը: Կազմակերպվեց Մ–ի երկրների մշտական կոմիտե, որի մեջ մտան Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի տնտեսության մինիստրները: Ստեղծվեցին ճյուղային հանձնաժողովներ, կնքվեցին տնտ. համագործակցության պայմանագրեր:Ա. Տեր–Ղևոնդյան ՄԱՃԱՌ, ըմպելիք, խաղողի՝ դեռևս գինու չվերածված, մասնակիորեն խմորման ենթարկված քաղցու: Ունի կիսաքաղցր–թթվաշ համ: Ըմպում են խմորումն սկսվելուց հետո: Խմորումը լրիվ ավարտվելուց հետո դառնում է գինի: Հայաստանի խաղողագործական շրջաններում Մ. հայտնի է վաղ շրջանից (տես Գինեգործություն):Լ. Պետրոսյան ՄԱՃԱՎԱՐԻԱՆԻ Ալեքսեյ Դավիդովիչ (ծն. 23.9(6.10).1913, Գորի), վրացի սովետական կոմպոզիտոր, դիրիժոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1958): 1936-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ս. Բարխուդարյանի և Պ. Ռյազանովի կոմպոզիցիայի դասարաններ): Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1935-ին: 1956–