Վերջին տարիների անձնական կյանքի և գրական պայքարի բարդ իրավիճակը նրան հասցրեց ինքնասպանության:
Մ. պոեզիան սերտորեն կապել է քաղ. պայքարի հետ, ենթարկել աշխատավորության շահերին: Նա ռուս. պոեզիա է մտել որպես նորարար, այն հարստացրել նոր, հեղափոխական բովանդակությամբ ու արտահայտչական նոր միջոցներով: Մ. Գորկու հետ մեկտեղ դարձավ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրը սովետական գրականության մեջ: Մ. մեծ ազդեցություն է գործել սովետական ժողովուրդների գրականության վրա, թարգմանվել ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով: Հայերեն թարգմանվել են Մ–ու գրեթե բոլոր հիմնական ստեղծագործությունները: Մ–ու անունով գյուղ կա ՀՍՍՀ Աբովյանի շրջանում:
Երկ. Собр. соч., т. 1-12, 1978-79; Ընտ. երկ., հ. 1-2, Ե., 1950: Հատընտիր, Ե., 1955: Հատընտիր, Ե., 1963 (երկհատորյակ), գիրք 1–2, Ե., 1972: Վլադիմիր Մայակովսկի: Բիբլիոգրաֆիա, Ե., 1954:
Գրկ. Գրիգորյան Հ., Վլադիմիր Մայակովսկի, Ե., 1970: Паперный 3., О мастерстве Маяковского, М., 2 изд., доп., 1957; Перцов В,, Маяковский. Жизнь и творчество, т. 1-3, М., 1976; Луначарский А., Вл. Маяковский-новатор, в его книге. Статьи о советской литературе, М., 1958; Катанян В., Маяковский. Литературная хроника, 4 изд., доп., М., 1961.
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արնելք: Ծխախոտագործական–անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նան պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառի Հիջվազ գյուղից, 1829-30-ին: Անվանումն ստացել է ի պատիվ ռուս բանաստեղծ Վ. Մայակովսկու:
ՄԱՅԱ–ՍՈԿԵ ԼԵԶՈՒՆԵՐ, ամերիկյան հնդկացիական լեզվաընտանիք: Խոսողների թիվը՝ մոտ 3 մլն (1970): Ունի 3 լեզվաճյուղ. 1. մայա (մայա կիչե) լեզուներ՝ Հարավային և Հարավ–Արևելյան Մեքսիկայում, Գվատեմալայում և Բելիզում (հին մայա, յուկատեկյան մայա, հուացաեկյան, չոլ, կիչե և այլ լեզուներ), 2. սոկե–միշե լեզուներ՝ Հարավային Մեքսիկայում (սովերեն, տապաչուլտեկերեն, վերակրուսերեն ևն), 3. տոտոնակյան լեզուներ՝ Արևելյան Մեքսիկայում (տոտոնակերեն, տեպեուաերեն): Որոշ լեզվաբաններ Մ–ս. լ–ի շրջանակը մեծացնում են՝ ընդգրկելով նաև այլ լեզուներ: Մ–ս. լ. ունեն հարուստ բաղաձայնական համակարգ, կոկորդային շփականներ, բառակազմությունը և բառափոխումը մեծ մասամբ կատարվում է կցականության միջոցով: Շարադասությունը կայուն է:
Գրկ. Кнорозов Ю. В., Письменность индейцев майя, М.-Л., 1963.
ՄԱՅԴԱՆԵԿ (Majdanek), Լյուբլին քաղաքի (Լեհաստան) արվարձան, որտեղ 1940-ի աշնանը ստեղծվել է մարդկանց զանգվածային ոչնչացման գերմանա–ֆաշիսաական ճամբարներից մեկը: Ուներ «մասնաճյուղեր» Հարավ–Արևելյան Լեհաստանում (Բուձին, Պլաշուվ, Տրավնիկի, 2 ճամբար Լյուբլինում): Նյուրնբերգյան դատավարության տվյալներով Մ–ում ոչնչացվել է տարբեր ազգությունների 1,5 մլն մարդ: Մ. վերացրել է սովետական բանակը 1944-ին:
ՄԱՅԵՐ (Mayer) Յուլիուս Ռոբերտ (1914-1878), գերմանացի բժիշկ և ֆիզիկոս: Ավարտել է Տյուբինգենի համալսարանի բժշկության ֆակուլտետը (1838): 1839-1841-ին զբաղվել է բժշկությամբ: Իր աոաջին՝ «Ուժերի քանակական և որակական որոշման մասին» հոդվածում (1841, հրատարակվել է 1881-ին) արտահայտած դրույթը իմաստով մոտ էր էներգիայի պահպանման օրենքին: Այդ օրենքը նա հստակ ձևակերպել է «Օրգանական շարժումը՝ կապված նյութափոխանակության հետ» աշխատությունում (1845), որտեղ տեսականորեն հաշվել է նաև ջերմության մեխանիկական համարժեքը: Ըստ Մ–ի պատկերացումների՝ շարժումը, ջերմությունը, էլեկտրականությունը ևն «ուժերի» (էներգիայի) որակապես տարբեր ձևեր են, որոնք հավասար քանակներով փոխարկվում են մեկը մյուսի: Էներգիայի պահպանման օրենքը նա կիրառել է նաև օրգանիզմներում ընթացող պրոցեսների վերաբերյալ, պնդելով, որ Երկրի վրա արեգակնային էներգիայի կուտակիչը բույսերն են, իսկ մյուս օրգանիզմներում տեղի է ունենում միայն նյութերի և «ուժերի» փոխակերպում: Ժամանակակիցները չեն հասկացել Մ–ի գաղափարները, և այդ հանգամանքը, ինչպես նա էներգիայի պահպանման օրենքի հայտնագործման առաջնության վիճարկումը, դրդեցին նրան ինքնասպանության փորձ կատարել (1850): Առաջինը Հ. Հելմհոլցն է կարողացել ճիշտ գնահատել Մ–ի աշխատանքը:
ՄԱՅԵՐՈՎԱ (Majerovd) Մարիա (1882-1967), չեխ գրող: Չեխոսլովակիայի ժող. արվեստագետ (1947): ՉԿԿ անդամ 1917-ից: 1906-07-ին եղել է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր: Առաջին ստեղծագործություններում («Կուսություն», 1907, վեպ, պատմվածքների ժողովածուներ) արտահայտել է բողոք ընդդեմ կապիտալիստական հասարակարգի: Հետագա գործերում բացահայտել է 1905-07-ի ռուս. հեղափոխությունից հետո Եվրոպայի լարված իրադրությունը («Հանրապետության հրապարակը», 1914), պատկերել է առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, չեխ ժողովրդի պայքարն անկախության համար («Աշխարհներից լավագույնը», 1923), տվել է պրոլետարական ընտանիքի ողբերգական ճակատագիրն ու բանվոր մարդու հոգեկան աշխարհը («Բալլադ հանքափորի», 1938): Հիշատակելի է Մ–ի «Շչակ» (1935) հերոսապատումը, որտեղ ներկայացված է Չեխոսլովակիայի բանվորական շարժման զարգացումը XIX դ. կեսից մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը: Չեխոսլովակիայի ազատագրումից հետո Մ. եղել է սոցիալիստական հայրենիքի կառուցման գործուն մասնակիցը: Նրա վիպակների ու պատմվածքների ժողովածուներում («Կայծակի ուղին», 1951, «Վայրի Արևմուտք», 1954), ակնարկների գրքերում («Արծաթից դրվագված աղջիկներ», 1964) արտահայտված է նոր մարդու հոգևոր աճը: ՍՍՀՄ–ի մասին բազմաթիվ ակնարկներն ամփոփված են «Հաղթական երթ» (1953) գրքում: Հայտնի է նաև որպես մանկագիր: Մ. չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներից է:
Գոտվալդի անվ. պետ. մրցանակի դափնեկիր է (1955):
ՄԱՅԻԼՅԱՆ Անտոն Սարգսի (16(28).3. 1880, Թիֆլիս – 20.4.1942, Բաքու), հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ: Ադրբ. ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1930): Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904): Աշակերտել է Ք. Կարա–Մուրզային, Մ. Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին: Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական–երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: 1910-17-ին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մ–ի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտ. կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ–սիմֆոնիկ, կամերային–գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժող. երգերի մշակումներ ևն: Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Մ–ի դուստրը՝ Էլզա Անտոնի Մ. (ծն. 21.10.1926, Թբիլիսի), կոմպոզիտոր է, դիրիժոր և մանկավարժ:
Գրկ. Մանուկյան Մ., Անտոն Մայիլյան, Ե., 1965: Атаян Р., Мурадян М.,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/200
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ