գիրք» վերնագրով՝ 1923), «Բանաստեղծություններ» (1928) և «Ժամանակի աղմուկը» (1925, ինքնակենսագրական պատմվածքներ) ժողովածուները, «Եգիպտական մակնիշ» (1928) վիպակը: Մ. Միջագետքը, Հայաստանն ու Անդրկովկասը համարել է մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը: Նա ցուցաբերել է մեծ հետաքրքրություն Հայաստանի և հայ մշակույթի հանդեպ:
1930 թվականի մայիսից մինչև նոյեմբերը Մ. եղել է Հայաստանում, այցելել պատմաճարտարապետական հուշարձաններն ու կոթողները, մտերմացել Ե. Չարենցի, Ա. Հովհաննիսյանի, Ա. Կարինյանի և ուրիշների հետ: Փորձել է գրաբար սովորել, որոշել է «Արշակ և Շապուհ» թեմայով գործ գրել:
Հայաստան կատարած ուղևորության արգասիք է Մ–ի 13 բանաստեղծությունների շարքը («Новый мир», 1931, № 3), որտեղ նա անդրադարձել է հայոց լեզվին ու մշակույթին, Հայաստանի պատմությանը, նրա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա, փաոաբանել հայ աշխատավորին: «Ճանապարհորդություն Հայաստանում» («Звезда», 1933, № 5) էսսեում խորհրդածում է մարդկության պատմության և աշխարհի լեզուների, ֆրանս. իմպրեսիոնիզմի և Լուսավորականության շուրջը: Մ–ի համար Հայաստանը «Երկրի գիրքն է… որով սովորել են առաջին մարդիկ»: Տեսական լուրջ արժեք են ներկայացնում «Բառ և մշակույթ», «Բառի բնության մասին» (երկուսն էլ՝ «Պոեզիայի մասին» ժողովածուի մեջ, 1928) հոդվածները, «Զրույցներ Դանթեի մասին» (1933, հրտ. 1967) գրական–քննադատական էսսեն, Պ. Չաադաևին, Ֆ. Վիյոնին, Ա. Շենիեին նվիրված ուսումնասիրությունները: Մ. թարգմանել է Վ. Սկոտի, Շարլ դը Կոստերի, Ժ. Ռոմենի, Ժ. Դյուամելի, Ռ. Ստիվենսոնի և ուրիշների ստեղծագործություններից:
ՄԱՆԴԻՆՅԱՆ Ամիրան Մանդենի (19.4 (1.5).1848, Թիֆլիս – 15(28).5.1913, Թիֆլիս), հայ, մանկավարժ, դերասան, թարգմանիչ: I860-69-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 18.70-1900-ին դասավանդել է Ներսիսյան, 1878-79-ին՝ Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում: Պրոֆեսիոնալ բեմ է բարձրացել 1873-ին, Թիֆլիսում, Գիժ Մոզու (Սունդուկյանի «Քանդած օջախ») դերով: 1879-81-ին աշխատել է Թիֆլիսի հայոց դերասանական մշտական խմբում, ապա, մինչև 1910-ը, մասնակցել պատահական ներկայացումների: Մ. ռեալիստական ուղղության դերասան էր, կատակերգական և բնութագրային դերերի լավագույն կատարող: Դերերից են՝ Կակուլի (Սունդուկյանի «Պեպո»), Յուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»): Թարգմանել է Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» պիեսները:
ՄԱՆԴԻՆՅԱՆ Սեդրակ Ավետի (22.9.1844, Թիֆլիս – 28.11. 1915, Թիֆլիս), հայ մանկավարժ, դերասան, հասարակական, գրական–թատերական գործիչ: Կրթությունն ստացել է Թիֆլիսում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1857-63), Պետերբուրգի համալսարանում (1869), ապա՝ Գռթայի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի, Լայպցիգի և Վիեննայի համալսարաններում: Խորացել է մանկվ. և հոգեբանական գիտություններում: 1864-1868-ին աշխատել է Թիֆլիսի հայկ. թատրոնում, Գ. Չմշկյանի, Մ. Ամրիկյանի հետ շրջագայել Շուշիում, Ալեքսանդրապոլում և Երևանում (1865): 1879-80-ին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու ռեժիսոր: Որպես տեսուչ աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան (1874-78), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում: 1881-1900-ին (ընդհատումով) եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության դասատու: Մ. զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ: Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված: Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» (1878), «Ազգային ընտանեկան աշխարհ» (1880), «Համառոտ մանկավարժություն» (1878), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» (1881), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» (1886), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» (1906) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ: Գրախոսել է Ռ. Պերպերյանի, Ս. Շահազիզի, Հովհ. Հովհաննիսյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի և ուրիշների գրքերը: Կատարել է թարգմանություններ:
Գրկ. Դանիելյան Ա. Գ., Սեդրակ Մանդինյան, Ե., 1964:
ՄԱՆԴՈԼԻՆ (իտալ. mandolino), լարավոր կսմիթային նվագարան: Ստեղծվել է Իտալիայում, վերջնական տեսք ստացել XVII դ.: Ամենատարածված տեսակը նեապոլիտանական Մ. է, ունի ուռուցիկ, ձվաձև իրան, կարճ վզիկ, 4 զույգ լարեր: Լարվածքը կվինտային է: Նվազում են կնտնտոցով: Մ. հիմնականում մենակատարային գործիք է, երբեմն մտնում է օպերային և սիմֆոնիկ նվագախումբ: Մ–ների նվագախումբը (որպես կանոն՝ կիթառների հետ) կոչվում է նեապոլիտանական:
ՄԱՆԵ (Manet) Էդուարդ (1832-1883), ֆրանսիացի նկարիչ: Ապրել է հիմնականում Փարիզում, ուր սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում (1850-56): Ընդօրինակել է իտալ. Վերածննդի և XVII դ. վարպետների (Ջորջոնե, Տիցիան, Դ. Վելասկեզ, Ֆ. Հալս), ինչպես և Ֆ. Գոյայի, Է. Դելակրուայի ստեղծագործությունները, կրել նրանց ազդեցությունը: Վաղ շրջանի աշխատանքներում (1850-ական թթ. վերջ — 1860-ական թթ. սկիզբ) կերպարների կենսական հավաստիությունը զուգորդված է ռոմանտիկ հոգեվիճակների հետ («Վալենսիացի Լոլան», 1862, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ): Օգտագործելով և վերաիմաստավորելով հին վարպետների սյուժեներն ու մոտիվները՝ Մ. ձգտել է լուծել գեղանկարչական նոր խնդիրներ («Նախաճաշ բնության գրկում», 1863, «Օլիմպիա», 1863, երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ): Աստիճանաբար հրաժարվելով մուգ, հոծ երանգներից և սև ստվերներից՝ Մ. իր պատկերները հարստացրել է թափանցիկ անդրադարձումներով ու վալյորներով: Մ. դիմել է արդի պատմությանը, արձագանքել 1871-ի Փարիզի կոմունայի իրադարձություններին («Կոմունարների գնդակահարությունը», ջրաներկ, 1871, Կերպարվեստի թանգարան, Բուդապեշտ), սակայն նրա ուշադրության կենտրոնում ժամանակակից կյանքն էր, առօրյան («Նախաճաշ արվեստանոցում», 1868, Նոր պատկերասրահ, Մյունխեն): Իր արվեստով կանխորոշելով իմպրեսիոնիզմը՝ Մ. 1860-ական թթ. վերջերին մերձեցել է նրա վարպետների (Է. Դեգա, Կ. Մոնե, Օ. Ռենուար) հետ և 1870-ական թթ. սկզբին անցել պլենէրային նկարչությանը («Մոնեն և տիկին Մոնեն նավակում», 1874, Նոր պատկերասրահ, Մյունխեն), միաժամանակ, իմպրեսիոնիստներին հակառակ, պահպանել է գծանկարի կառուցվածքային պարզությունը: Մեծ քաղաքի խայտաբղետության մեջ Մ. ընտրել է առավել բնորոշ իրավիճակներ՝ զուգորդելով գեղանկարչական և հոգեբանական նրբագծերը («Պարահանդես–դիմակահանդես օպերայում», 1873, Հավեմեյեր հավաքածու, Նյու Յորք): Իր ամենանշանակալից և վերջին՝ «Ֆոլի-Բերժեր» բարը» (1881-82, Կուրտո ինստիտուտ, Լոնդոն) գործում, որ մարմնավորում է երազանքի և իրականության բախման, ամբոխի մեջ մարդու միայնակության թեման, Մ. հասել է մտահղացման, կոմպոզիցիոն լուծման և գեղանկարչական բովանդակության լիակատար ամբողջականության: 1870-ական թթ. ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, գծանկարներ, հիմնականում՝ դիմանկարներ, ընդլայնել այդ ժանրի հնարավորությունները (Մ. Մալարմեի դիմանկարը, 1876,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/219
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ