Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իմպրեսիոնիզմի թանգարան): Մ–ի ստեղծագործությունը ավարտում է XIX դ. ֆրանս. ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը, միաժամանակ նորոգում դրանք: Նրա առաջադրած և լուծած գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետագա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը:
Պատկերազարդումը տես 224-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Эдуард Мане. Жизнь. Письма. Воспоминания. Критика современников, (пер. с франц.), М., 1965.
ՄԱՆԵԵՎ Իվան (Հովհաննես (1763 - 1790, Իզմայիլ)), ռուսական բանակի հայազգի զինվորական, գնդապետ (1790): Ծնվել է առևտրականի ընտանիքում: Ընդհանուր և ռազմ. կրթությունն ստացել է Պետերբուրգում: 1780-ից ծառայել է Ռուս. կայսրության հարավային սահմանամերձ շրջանները պաշտպանող զորքերի կազմում: 1787-1791-ի ոուս–թուրք. պատերազմի ժամանակ եղել է գումարտակի, ապա՝ գնդի հրամանատար, մասնակցել Սև ծովի Կինբուռնի ցամաքաշերտի կարևոր ամրոցի պաշտպանությանը և 1787-ի հոկտ. 1-2-ի արյունահեղ ճակատամարտին, որտեղ գլխովին ջախջախվեց թուրք. 6-հազարանոց դեսանտը: Մասնակցել է Ֆոկշանի (1789-ի հուլիս), Ռիմնիկի–Գալացի (1789-ի սեպտեմբեր) ճակատամարտերին: Մարտերում դրսևորած քաջության համար պարգևատրվել է շքանշաններով: Զոհվել է Իզմայիլի գրավման ժամանակ (1890-ի սեպտեմբեր) և թաղված է քաղաքի եղբայրական գերեզմանոցում:
Գրկ. Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, ч. 3, М•, 1838; Письма и бумаги А. В. Суворова, т. 1, СПБ, 1916; А. В. Суворов. (Документы), т. 2, М., 1951; Нерсисян М., Из истории русско-армянских отношений, кн. 1, Е., 1956. Հ. Խաչատրյան ՄԱՆԵԹՈՆ, Մանեթոս (մ. թ. ա. IV դ. 2-րդ կես – III դ. սկիզբ), հին եգիպտացի պատմիչ, քրմապետ Հելիոպոլսում: Գրել է «Եգիպտոսի պատմությունը» (հուն.), որից պատառիկներ են պահպանվել Հովսեպոս Փլավիոսի, Հուլիոս Ափրիկանոսի և Եվսեբիոս Կեսարացու երկերում: Մ. Եգիպտոսի պատմությունը բաժանել է 30 դինաստիայի և Հին, Միջին, Նոր թագավորությունների ժամանակաշրջանների (որոշ ճշտումներով ընդունված է նաև ժամանակակից գիտության մեջ): Սովետական պատմաբան Վ. Ստրուվեն ապացուցել է, որ Մ. օգտագործել է հուսալի սկզբնաղբյուրներ. նրա բերած փաստերի մեծամասնությունը ճշգրիտ է:
Գրկ. Струве В. В., Манефон и его время, «Записки коллегии востоковедов», Л., 1928, т. 3, в. 1, 1930, т. 4.
ՄԱՆԵԿ, պարուրակային միացման կամ պտուտակային փոխանցման դետալ, որն ունի պարուրակով անցք: Հեղույսի կամ գամասեղի վրա հագցված ամրակման Մ–ները կազմում են հեղույսային միացում: Ըստ ձևի լինում են վեցանիստ, կլոր, պսակաձև, թևավոր և այլ Մ–ներ, որոնք աշխատում են ուժային կամ ընթացքային պտուտակի հետ զույգում: Հանգույցի կոնստրուկցիային համապատասխան Մ–ները պատրաստվում են տարբեր ձևերի ու չափերի: Որոշ դեպքերում կիրառում են 2 մասից բաղկացած երկատվող Մ–ներ:
ՄԱՆԵԿԱԴԱՐՁԻՉ, էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակով ձեռքի մեքենա, ծառայում է մանեկների, պտուտակների և ամրակման այլ դետալների ամրացման և քանդման համար: Տարբերում են հիմնականում միա- և երկկողմանի հասարակ, բացովի, լծակավոր, գլխանիստավոր, սահմանային և այլ Մ–ներ: Լայն կիրառում են գտել արդյունաբերության ավիացիոն, ավտոմոբիլային և այլ ճյուղերում:
ՄԱՆԵԿԱԿՏՐԻՉ ՀԱՍՏՈՑ, երկարացված կոնստրուկցիայի հատուկ մեքենայական ներպարուրակիչներով (տես Պարուրակա-մշակման գործիքներ) մանեկների պարուրակահանման մետաղահատ հաստոց: Տարբերում են միա- և բազմաիլ, ավտոմատ, կիսաավտոմատ և ոչ ավտոմատ (հիմնականում միաիլ) ցիկլով աշխատող Մ. հ–ներ: Մշակված մանեկները հագցնում են ներպարուրակիչի վրա, և երբ ձողը լրացվում է, իլը ձեռքով հանում են ու ազատում մանեկներից: Այդպիսի հաստոցների վրա պարուրակահանվող մանեկների տրամագիծը 1,5-ից 20 մմ է: Կիսաավտոմատ և ավտոմատ ցիկլով աշխատող Մ. հ–ները լինում են 2-, 4-, 6- և 8-իլանի: Առավել տարածված են 90°-ով ծռված պոչամասով, պտտվող ներպարուրակիչով հորիզոնական կամ թեք միաիլ կամ երկիլ ավտոմատ Մ. հ–ներ:Ա. Ճենտերեճյան ՄԱՆԵՍ (Manes), չեխ նկարիչների ընտանիք: Անտոնին Մ. (1784-1843), բնանկարիչ, գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից: 1800-ական թթ. սկզբին սովորել է Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1836-ից: Կրել է կլասիցիզմի և ռոմանտիզմի ազդեցությունը: Գործերից է՝ «Գրադչանիի տեսարանը» (1821, Քաղաքային թանգարան, Պրագա): Որդին՝ Յոսեֆ Մ. (1820-1871), 1835-45-ին սովորել է Պրագայի, 1843-48-ին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիաներում: Սկզբնական շրջանում կրել է նազովրեցիների ազդեցությունը: Մասնակցել է 1848-ի Պրագայի ապստամբությանը: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նկարազարդել գրքեր. նշանավոր է Պրագայի ռատուշայի ժամացույցի թվատախտակի չեխ գյուղացու հերոսականացված, մոնումենտալ պատկերը (յուղաներկ, 1864-66, այժմ՝ Քաղաքային թանգարանում): Նրա եղբայրը՝ Կվիդո Մ. (1828-1880), 1838-1851-ին սովորել է Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում, 1868-70-ին՝ Դյուսելդորֆում: Ստեղծել է քաղաքացիների կենցաղը և երեխաների կյանքը պատկերող նկարներ:
ՄԱՆԵՍ, Ալավերդի քաղաքի նախկին (մինչև 1939-ը) անվանումը: Տես Ալավերդի:
ՄԱՆԵՐԻԶՄ (< իտալ. manierismo, < maniera — մաներա, ոճ, եղանակ), ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում, որն արտացոլում է Բարձր Վերածննդի հումանիստական մշակույթի ճգնաժամը: Մ–ի գեղագիտական հիմնական չափանիշ է դարձել ոչ թե բնությանը հետևելը, այլ արվեստագետի ներաշխարհում ծնված գեղարվեստական կերպարի սուբյեկտիվ «ներքին գաղափարը»: Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները: Մ–ի արվեստում վերածնվել են միջնադարյան պալատական–ասպետական մշակույթի առանձին գծեր: Մ. ցայտուն կերպով է դրսևորվել իտալ. արվեստում: Վաղ շրջանի մաներիստների (Պոնտորմո, Ռոսսո, Ֆիորենտինո, Պարմիջանինո) երկերին բնորոշ են ողբերգականությունն