Կույբիշևում՝ Վ. Ի. Լենինի (1925), Վ. ի. Չապաևի (1932) և Վ. Վ. Կույբիշևի (1938), Խարկովում և Կիևում՝ Տ. Գ. Շևչենկոյի (1935 Ա 1938), Ուլյանովսկում՝ Վ. Ի. Լենինի (1940, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), Ռյազանում՝ Ի. Պ. Պավլովի (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) հուշարձանները, Զոյա Կոսմոդեմյանսկայայի արձանը (1942, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), Մոսկվայի մետրոպոլիտենի մի շարք բրոնզյա արձաններ ու խմբաքանդակներ (1936-39), ինչպես և բազմաթիվ դիմաքանդակներ: Մ–ի գործերից ջութակահար Հ. Ա. Նալբանդյանի դիմաքանդակը (գիպս, 1920) գտնվում է Հայաստանի պետ. պատկերասրահում:
ՄԱՆԻԹՈԲԱ (Manitoba), նահանգ Կանադայում: Տարածությունը 650,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1021 հզ. (1978): Վարչական կենտրոնը՝ Վիննիպեգ: Ունի զարգացած արդյունաբերություն, որի հիմքը գյուղատնտ. արտադրանքի մշակումն է, ինչպես նան հանքային և անտառային հարստությունների արդյունահանումը: Մ. տալիս է Կանադայի վարսակի բերքի 20%-ը, գարու՝ 15%-ը, ցորենի՝ 10%-ը: Մ–ին բաժին է ընկնում Կանադայում արդյունահանվող նիկելի մոտ 1/4-ը, մսի պահածոների արտադրության 1/5-ը: Տրանսպորտային, արդ. և առևտրական խոշոր կենտրոնը Վիննիպեգն է:
ՄԱՆԻԼԱ (Manila), Ֆիլիպինների փաստական մայրաքաղաքը, տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Լուսոն կղզում, Պասիգի գետաբերանի մոտ: Առևտրա–տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ, ունի օդանավակայան: Տարածությունը 832 կմ² է, բնակչությունը՝ 6 մլն (արվարձաններով, 1979): Մ–ում է կենտրոնացած երկրի արդ. ձեռնարկությունների 2/3-ը՝ կարի, կոշիկի, պոլիգրաֆ, սննդի, փայտամշակման արդյունաբերության ճյուղերը, տեքստիլ, քիմ., մետաղամշակման ձեռնարկությունները: Կա տնայնագործական արտադրություն:
Գործում են Մանիլայի, կաթոլիկական Սանտո Թոմաս, Հեռավորարևելյան, Ֆիլիպինյան իգական համալսարանները և այլ բուհեր, Ազգային գրադարանը, Ազգային և Սանտո Թոմաս (ազգագրական, բանասիրական հավաքածուների պատկերասրահ) թանգարանները: Կառուցվել է Մայնիյա և Տոնդո բնակավայրերի տեղում՝ 1571-ին: Պահպանվել են XVI-XVIII դդ. հուշարձաններ:
ՄԱՆԻԼԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ, XVI–XVIII դարերում հայ վաճառականների մասնակցությունը Մանիլայի միջազգային սանտրին: XVII-XVIII դդ. իսպանական կաթոլիկական օրդենները Ֆիլիպիններում դառնում են հիմնական քաղ. և տնտ. ուժը: Նրանք իրենց ձեռքում կենտրոնացնում են հսկայական կալվածքներ, և գաղութային տերությունների դեմ պայքարելու նպատակով սահմանափակում են Ֆիլիպինների կապերը արտաքին աշխարհի հետ: Մյուս գաղութային տերությունները իրենց հերթին արգելում են իսպանացիների մուտքը ոչ իսպանական գաղութները: Այս պայմաններում Ֆիլիպիններ մուտք ունեին միայն չինացի, հնդիկ և հայ առևտրականները, Մանիլայի ու Ակապուլկոյի (Մեքսիկա) միջև թույլատրվում էր առևտրական նավերի տարեկան երկու ուղերթ: Այդ շրջանում արծաթը, ոսկու հետ համահավասար, դառնում է փոխանակման համարժեք, որը նոր աշխարհի իսպանական գաղութներից Եվրոպա էր արտահանվում հիմնականում Մանիլայի միջոցով, և Արևելքի երկրների հետ առևտուրը ուղղակի կախվածության մեջ էր արծաթի առկայությունից: Այդ պատճառով արծաթը եվրոպական գաղութային տերությունների ուշադրության կենտրոնում էր և դարձել էր հիմնական գործոն Իսպանիայի և այդ տերությունների փոխհարաբերություններում:
Այս պայմաններում հայ առևտրականները, որոնք չունենալով պետականություն, չէին կարող գաղութային քաղաքականության ոլորտում մրցակից լինել, ստանում են համեմատաբար արտոնյալ պայմաններ: Արդեն XII դ. Կանտոնում ունենալով առևտրական գաղութ, սկսում են անմիջականորեն մասնակցել մանիլյան սանտրին, չին. մետաքսը Կանտոնից և Մակաոյից տեղափոխել Մանիլա, իսկ այստեղից ամերիկյան արծաթը՝ Հնդկաստան: XVII դ. հայ առևտրականների դերը մանիլյան սանտրում ավելի է աճում, որովհետև մրցակցության հետևանքով իսպանական առևտրական նավերի ուղերթները չափազանց կրճատվում են, իսկ 1640-ից ընդհանրապես դադարեցվում: Աճող հակասությունները հանգեցնում են երկարատև պատերազմների, և եվրոպական տերությունների դերը մանիլյան սանտրում խիստ սահմանափակվում է: Մանիլա մուտք են գործում միայն հնդիկ մահմեդական և հայ առևտրականները: Արդյունքը լինում է այն, որ առևտրի գերակշռող մասը մնում է հայ առևտրականների տնօրինության տակ; Եվրոպական առևտրականները ստիպված դիմում են վերջիններիս ծառայությանը: Սովորաբար հայերը Ֆիլիպիններ նավարկում էին սեփական նավերով (հայ նավապետների ղեկավարությամբ և հայկ. դրոշի ներքո), որոնք այդ շրջանում կազմել են, այսպես կոչված, «տեղական նավերի» (աշխարհի այդ շրջանի բոլոր նավերը, բացառությամբ եվրոպական փոքրաթիվ նավերի, որոնք իրավունք ունեին նավարկելու Եվրոպա՝ Աֆրիկան շրջանցելով) գերակշռող մասը:
Հայկ. նավերը խարսխվում էին ոչ միայն եվրոպական գաղութներում, այլև Արևելքի պետություններում, որտեղ վայելում էին մեծ արտոնություններ: Այդ երկրների տիրակալները, շահագրգռված լինելով հայ վաճառականների առևտրի խրախուսմամբ, հովանավորում էին նրանց, անհրաժեշտության դեպքում թույլ տալիս նավարկելու իրենց դրոշի ներքո: Մանիլյան սանտրում հայ վաճառականները բախվել են մեծ դժվարությունների: Եվրոպական գաղութարարները հնարավորություն չունենալով ազնվորեն մրցակցել հայ վաճառականների հետ, որոնք գերազանցում էին փորձով, կապերով, պայմանների գիտակությամբ և վայելում էին տեղական տիրակալների հովանավորությունը, դիմում էին անսքող կամայականությունների, խտրականության, օգտվելով այդ պետությունների քաղ., դիվանագիտական, տնտ. և ռազմ. աջակցությունից: Հետագայում, երբ մանիլյան առևտուրը կորցրեց իր սկզբնական նշանակությունը, հայ վաճառականների առևտուրը շարունակում էր կապող օղակ մնալ Հնդկաստանի, Չինաստանի և Արևելքի այլ երկրների հետ ծավալվող սանտրում: XVIII դ. կեսից ծովահենության ու կապերության և շարունակվող խտրականության հետևանքով Մանիլայի առևտրի հայկ. մենաշնորհին վերջ տրվեց:
ՄԱՆԻՆԵՐ, հայ ժողովրդական քնարական երգվող քառատողեր, խաղիկներ (տես նաև Քնարական երգեր): Անվանումը նույն նշանակությամբ գործածական է նաև ադրբ. ու թուրք. ֆոլկլորում: Երբեմն նույնացվում են վիճակի երգերի հետ:
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան,
Առնեմ գյուղե գյուղ ընկնեմ.
Սրտիս սիրածին ճարեմ:
(Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. 5):
ՄԱՆԻՆԻԼ, հակաշաքարախտային սուլֆանիլմիգանյութի ածանցյալ, դեղանյութ: Արյան մեջ շաքարի քանակության իջեցման մեխանիզմը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի -բջիջների խթանմամբ, որն ուղեկցվում է ինսուլինի սինթեզման և արտազատման ուժեղացմամբ: Մ. ուժեղացնում է նաև օրգանիզմ ներմուծած ինսուլինի ազդեցությունը՝ արգելակելով այն քայքայող ֆերմենտի՝ ինսուլինազի ակտիվությունը: Օգտագործվում է ներքին ընդունման ձևով (օրական 1–2 հաբ, ուտելուց հետո): Տես Շաքարային հիվանդություն:
ՄԱՆԻՊՈԻՐ, նահանգ (1972-ից) Հնդկաստանի հյուսիս–արևելքում, Բիրմայի սահմանի