Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ու դիապոզիաիվներ, ինչպես նաև գիտամեթոդական գրականություն ու մատենագիտական հրատարակություններ՝ մանկական ընթերցանության ղեկավարների համար: Ռուսաստանում առաջին Մ. գ–ներն ստեղծվել են XIX դ. 2-րդ կեսին՝ մանկավարժական և կուլտուր–լուսավորական ընկերությունների, մասնավոր անձանց միջոցներով: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ամենուր երևան եկան ինքնուրույն Մ. գ–ներ: Նախաձեռնողներից մեկը Ն. Կ. Կրուպսկայան էր: 1979-ին ՍՍՀՄ–ում կար մոտ 8,2 հզ. Մ. գ., ավելի քան 19,4 մլն ընթերցող: Երեխաներին սպասարկում են նան դպրոցական գրադարանները և մեծահասակների մասսայական գրադարանների մանկական բաժինները: Հանրապետական և մարզային Մ. գ–ները հրատարակում են հանձնարարական մատենագիտական ուղեցույցներ՝ երեխաների և մանկական ընթերցանության ղեկավարների համար, գրադարանային աշխատանքի առաջավոր փորձը ընդհանրացնող մեթոդական գրականություն, գրադարանագիտական նյութեր ևն: Մ. գ–ների մեթոդական օգնության համամիութենական կենտրոնը Վ. Ի. Լենինի անվան ՍՍՀՄ պետ. գրադարանն է:
ՀՍՍՀ–ում առաջին Մ. գ. հիմնադրվել է 1933-ին, Երևանում, որի հիմքի վրա 1963-ին կազմակերպվել է Խնկո Սպոր անվ. հանրապետական մանկական գրադարանը, որը և ՀՍՍՀ Մ. գ–ների գիտամեթոդական կենտրոնն է: 1981-ին ՀՍՍՀ–ում գործում էին ավելի քան 80 շրջանային, քաղաքային Մ. գ. ու բաժին, 1295 դպրոցական գրադարան:Գ. Աղախանյան ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ Խնկո Ապոր անվան հանրապետական, կազմակերպվել է 1963-ին, Երևանի լուսաշխի տանը 1933-ին ստեղծված ՀՍՍՀ առաջին մանկական գրադարանի հիման վրա: Խնկո Ապոր անունով է կոչվում 1935-ից: ՀՍՍՀ մանկական ու դպրոցական գրադարանների գիտա–մեթոդական կենտրոնն է: Գրադարանը պահպանում և պրոպագանդում է կենտրոնական ու հանրապետական հրատարակչությունների լույս ընծայած գրականությունը (տարեկան ստանում է 30-35 հզ. միավոր գրականություն, 154 անուն կենտրոնական ու հանրապետական պարբերական հրատարակություններ): 1974-ից անվճար ստանում է հանրապետությունում լույս տեսնող մանկապատանեկան գրականության պարտադիր օրինակները: Ունի շուրջ 300 հզ. միավոր գրականություն: Հրատարակում է մասնագիտական ցանկեր, մեթոդական հանձնարարականներ, գրադարանագիտական նյութեր, 1963-ից՝ նշանավոր և հիշարժան տարեթվերի օրացույց: Գործում են արվեստի և մշակույթի, պատանի իրավաբանի և գրադարանավարի դպրոցներ, գրական, ասմունքի, թատերական, նկարչական, կազմարարական խմբակներ: Գրադարանն ունի 13 բաժին (նախադպրոցական, 1-ին և 4-8-րդ դասարանների, սպասարկման, երաժշտական գրականության, ընթերցանությունը ղեկավարողների, օտար լեզուներով և ադրբ. գրականության ու մամուլի սպասարկման ևն), 26 ենթաբաժին, գրապահոցներ և ընթերցասրահներ:Հ. Դանիելյան ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական, գիտագեղարվեստական և գիտահանրամատչելի այն ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցականից մինչև դպրոցական բարձր տարիքի երեխաների համար: Մ. գ. հասկացությունն ընդգրկում է նան մեծերի համար գրված, բայց մանկական ընթերցանության շրջանակ մտած բազմաթիվ գրքեր, ամենից առաջ՝ ժող. ստեղծագործության առանձին նմուշներ («Սսաունցի Դավիթ», «Ասք Իգորի ճակատամարտի մասին») ու դասականների գործեր: Աշխարհի երեխաների սիրելի գրքերից են Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ը, Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն, Ջ. Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը», Ֆ. Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել», Գ. Բիչեր–Սթոուի «Քեռի Թոմասի խրճիթը», Հ. Մալոյի «Առանց ընտանիքի», Է. Վոյնիչի «Բոռը» վեպերը, Մարկ Տվենի, Վ. Սկոտի, Ժյուլ Վեռնի, Չ. Դիքենսի, Ֆ. Կուպերի, Հ. Անդերսենի և համաշխարհային գրականության այլ դասականների ստեղծագործությունները:
Հայ իրականության մեջ մանկապատանեկան ընթերցանության ոսկե ֆոնդն են մտել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Եղիշեի «Վարդանանց և հայոց պատերազմի մասին» երկերը, Ներսես Շնորհալու հանելուկները, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Ղ. Աղայանի, Պ. Պռոշյանի, Մ. Նալբանդյանի, Րաֆֆու, Ա. Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի, Նար–Դոսի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի բազմաթիվ ստեղծագործություններ: Մանուկները սիրով են կարդում Հ. Հակոբյանի, Ե. Չարենցի, Ս. Զորյանի, Դ. Դեմիրճյանի, Ա. Բակունցի, Գ. Սարյանի, Ն. Զարյանի, Հ. Շիրազի, Պ. Սևակի, Ս. Կապուտիկյանի, Ս. Խանզադյանի, սովատահայ մյուս նշանավոր գրողների մանկական երկերը: Հայ երեխաների սիրելի ստեղծագործություններից են ռուս գրողներ Ա. Պուշկինի հեքիաթներն ու բանաստեղծությունները, Ի. Կռիլովի առակները, Ն. Գոգոլի, Ի. Տուրգենևի, Լ. Տոլստոյի, Ա. Ֆադենի, Վ. Կատաևի, Ն. Օստրովսկու, Բ. Պոլևոյի և շատ ուրիշների վեպերն ու պատմվածքները:
Մարդասիրական բարձր իդեալները, բարոյական մաքրությունը, երեխայի անհատականության նկատմամբ հարգանքի զգացումը, նրա հոգեբանության, երազանքների խոր արտացոլումը՝ ստեղծագործական բազմազան ձևերի, արտահայտչամիջոցների, ոճական կատարյալ հնարանքների օգտագործումով, սովետական Մ. գ. դարձրել են աշխարհում լավագույններից մեկը: Գաղափարական-գեղարվեստական մակարդակով այն կանգնած է մեծերի համար ստեղծված գրականության կողքին: Սովետական Մ. գ–յան զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Գորկին, Ն. Կրուպսկայան, Կ. Չուկովսկին, Ս. Մարշակը, հետագայում նաև՝ Ա. Գայդարը, Ա. Բարտոն. Վ. Կատաևը, Ս. Միխալկովը, Վ. Կավերինը և ուրիշներ:
Հայ գրականության մեջ Խ. Աբովյանն առաջինն էր, որ մանուկների համար կազմեց «Պարապ վախտի խաղալիք» (1838-41, հրտ. 1864) և «Նախաշավիղ կրթության» (1837-40, հրտ. 1862) ժողովածուները: Մեր Մ. գ–յան ավանդույթների ստեղծման, ձևավորման ու հարստացման գործում մեծ դեր են խաղացել Ռ. Պատկանյանը, Ղ. Աղայանը, Հ. Թումանյանը: Նրանց հեքիաթները, պոեմները, պատմվածքները, զրույցներն ու բանաստեղծությունները կրթել ու դաստիարակել են հայ մանուկների շատ սերունդներ: Հայ Մ. գ–յան զարգացման ասպարեզում անգնահատելի է «Աղբյուր» (1883-1918, Թիֆլիս), «Հասկեր» (1905-1916, Թիֆլիս), «Բուրաստան մանկանց» (1882-90, Կ. Պոլիս) և մանկական այլ պարբերականների դերը (տես Մանկական մամուլ):
Հայ Մ. գ. սովետական շրջանում նոր աստիճանի բարձրացավ Դ. Դեմիրճյանի, Ե. Չարենցի, Ս. Զորյանի, Մ. Արազու և այլոց ջանքերով: Խնկո Ապերը (Ա. Խնկոյանը) ն Հ. Հայրապեայանը դարձան սովետահայ մանկական պոեզիայի դրոշակակիրները: Այդ գործում իր ավանդն ունի նաև Հակոբ Աղաբաբը: Նրանք իրենց պարզ, գրավիչ, պատկերավոր ոտանավորներում փառաբանեցին աշխատանքը և արարող մարդուն, թևավորեցին երեխաների երազանքները: Ընդարձակվեցին Մ.գ–յան թեմատիկ և ժանրային սահմանները: 1920-ական թթ. կեսերից իրեն հաստատեց մանկապատանեկան արձակը: Ծնվեցին Ս. Զորյանի՝ անապաստանության թեմային նվիրված «Խուժան Արշոն» (1928) և «Սև Սեթոն» (1935), Մ. Արմենի «Սկաուտ № 89» (1933), Վ. Անանյանի «Կրակե օղակի մեջ» (1930) և «Քարանձավի բնակիչները»(1930) վիպակները: