Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


իսկ որակյալ մասնագետներ՝ բժիշկների կատարելագործման ինստ-ներում: Մանկաբարձուհիներ պատրաստում են բժշկ. ուսումնարաններում: ՍՍՀՄ–ում Մ–յան պրոբլեմները լուսաբանվում են «Ակուշերստվո ի գինեկոլոգիա» («Акушерство и гинекология», 1936-ից) ամսագրում:
Հայաստանում Մ. զարգացել է սովետական կարգերի հաստատումից հետո. 1920-ին Երևանի աոաջին կլինիկական հիվանդանոցին կից, Գ. Արեշյանի նախաձեռնությամբ, բացվել է մանկաբարձական ստացիոնար՝ 20 մահճակալով (հետագայում՝ Արեշյանի անվան № 2 կլինիկական ծննդատուն): 1931-ին կազմակերպվել է մայրության և մանկության պահպանության ԳՀԻ (1937-ից՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստ.): Հետագայում ՀՍՍՀ առողջապահության մինիստրությանը կից հիմնվել է ծննդօգնության խորհուրդ, 1928-ին՝ մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիա (հետագայում՝ ՀՍՍՀ–ի մանկաբարձ–գինեկոլոգների գիտական ընկերություն): Հայաստանի վերաբերյալ մանրամասն տվյալներ տես Գինեկոլոգիա հոդվածում:
Գրկ. Մարգարյան Պ. Հ., Մանկաբարձություն, Ե., 1960: Аρутюнян Г. Т., Гинекология и акушерство в Армении в древние и средние века, Е., 1974; Бодяжина В. И., Жмакин К. Н., Акушерство, 2 изд., дерераб. и дои., М., 1979.Պ. Մարգարյան ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒՀԻ, միջնակարգ մասնագիտական կրթությամբ բժշկական աշխատող, որն օգնություն է ցույց տալիս հղիության և ծննդաբերության ժամանակ: Զբաղվում է հղիների պատրոնաժով, կատարում բժշկի նշանակած պրոցեդուրները, ընդունում ծնունդը: Կոլտնտեսային ծննդատներում և մանկաբարձական կետերում Մ. կատարում է հղի կանանց հաշվառում, ընդունում է բնականոն ծնունդները, իսկ սրտի արատով կամ որևէ հիվանդությամբ տառապող և մանկաբարձական բարդություններով հղիներին ժամանակից շուտ տեղափոխում շրջկենտրոնի ծննդատուն: Անհետաձգելի դեպքերում Մ–ուն թույլատրվում է կատարել պտղապարկի պատռում, շեքահատում, ձեռքով ընկերքի հեռացում, միջամտություն պտղի հետույքային առաջադրության դեպքում ևն: Մ. պարտավոր է նան զրույցներ անցկացնել կնոջ հիգիենայի և երեխաների խնամքի մասին:
ՄԱՆԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, պեդիատրիա, բժշկական դիսցիպլին, ուսումնասիրում է մանկական օրգանիզմի անատոմիան ու ֆիզիոլոգիան՝ տարիքային տարբեր շրջաններում, մանկական հիվանդությունները, դրանց բուժումն ու կանխարգելումը: Երեխաների մտավոր և ֆիզիկական համաչափ զարգացումն ապահովող պայմանների ուսումնասիրությամբ զբաղվում է երեխաների և դեռահասների հիգիենան: Մ., որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XIX դ. 2-րդ կեսին: Մ–յան զարգացման ասպարեզում մեծ ներդրում ունեն XVIII դ. անգլիացի բժիշկներ Ու. Կադոգանը, Գ. Արմսթրոնգը, Մ. Ունդերվուդը, Է. Ջենները: Մինչև XIX դ. վերջը մանկաբույժների Փարիզյան դպրոցն ամբողջ Եվրոպայի համար մանկաբույժների պատրաստման կենտրոն էր: Ռուսաստանում երեխաների առողջության պահպանման առաջին հետազոտությունները կատարել են Ս. Զիբելինը, Ն. Ամբոդիկ–Մաքսիմովիչը, Ն. Նովիկովը, Կ. Գրումը, իսկ Ս. Խոտովիցկին հրատարակել է մանկական հիվանդությունների վերաբերյալ առաջին ձեռնարկը՝ «Մանկաբուժություն» (1847): 1834-ին Պետերբուրգում բացվել է առաջին մանկական հիվանդանոցը (ներկայումս՝ Ն. Ֆիլատովի անվ.): 1866-ին Ն. Տոլսկին Մոսկվայի համալսարանին կից կազմակերպել է մանկական կլինիկա, որը հետագայում դարձավ Մ–յան կենտրոն: Մ. արմատապես վերափոխվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Այն աստիճանաբար բաժանվել է ավելի նեղ մասնագիտությունների, ստեղծվել է բուժական և կանխարգելիչ մանկական հիմնարկների լայն ցանց: Կազմակերպվել են ԳՀԻ-ներ և մանկաբույժներ պատրաստող հատուկ ֆակուլտետներ, ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, ինչպես նան երեխաների և դեռահասների առողջության պահպանման համակարգեր, որոնք ապահովել են մանկական մահացության խիստ նվազումը: Մ–յան պրոբլեմների գիտական մշակմամբ զբաղվում են ՍՍՀՄ ԳԲԱ մանկաբուժության ինստ-ը, հանրապետական 14 ԳՀԻ, ինչպես նաև բժշկ. ինստ-ների և համալսարանների Մ–յան մոտ 300 ամբիոններ: Առաջինը ՍՍՀՄ–ում է ստեղծվել պտղի նախածննդյան պահպանման համակարգը:
Մ–յան ժամանակակից պրոբլեմներն են՝ աճող օրգանիզմի ռեակտիվության ուսումնասիրությունը բնականոն ն ախտաբանական վիճակներում, երեխաների ռեակցիան իմունային պատրաստուկների նկատմամբ, քրոնիկական հիվանդությունների ծագման և զարգացման պայմանների, մոր և պտղի օրգանիզմների փոխհարաբերության մեխանիզմների ու խանգարման հետևանքների բացահայտումը, երեխաների մասնագիտական օգնության առավել արդյունավետ ձևերի մշակումը: Մ–յան պրոբլեմները լուսաբանվում են «Պեդիատրիա» («Педиатрия», 1934-ից), «Պեդիատրիա, ակուշերստվո ի գինեկոլոգիա» (1938-40, 1945-ից' «Օխորոնա մատերինստվա ի դիտինստվա»), «Վոպրոսի օխրանի մատերինստվա ի դետստվա» («Вопросы охраны материнства и детства», 1956-ից) ամսագրերում: Հայաստանում Մ. զարգացել է սովետական կարգերի հաստատումից հետո: 1918-ին ՀՍՍՀ առժողկոմատին կից ստեղծվել են մայրության և մանկության պահպանության, երեխաների և դեռահասների առողջության պահպանման բաժիններ, 1931-ին՝ մայրության և մանկության պահպանության ինստիտուտ (1937-ին վերանվանվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստ.): 1926-ին Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետում հիմնվել է Մ–յան ամբիոն և մանկական կլինիկական հիվանդանոց: 1944-ին Երևանի բժշկ. ինստ–ում հիմնվել է երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը, 1959-ին՝ մանկաբուժական ֆակուլտետը: 1971-ին ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ-ում կազմակերպվել է երեխաների և դեռահասների հիգիենայով զբաղվող խումբ: ՀՍՍՀ–ում Մ–յան բնագավառում գիտական հետազոտությունները կենտրոնացվել են 3 ուղղությամբ՝ պուլմոնոլոգիա (ղեկավար՝ Վ. Ասավածատրյան), նեֆրոլոգիա (Ս. Իբոյան) և սիրտ–անոթային ախտաբանություն (Ա. Գալստյան):Վ. Աստվածատրյան ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, անչափահասների վարձու աշխատանք: Կապիտալիզմի զարգացման վաղ շրջանում Մ. ա. շահագործվել է մեծահասակներին համահավասար, որը հանգեցրել է երեխաների և դեռահասների ֆիզիկական ու բարոյական դեգրադացիայի, նրանց բարձր մահացության: Մ. ա–ի օրենսդրական առաջին սահմանափակումը իրականացվել է Մեծ Բրիտանիայում (1833), սահմանվել է 9–13 տարեկան երեխաների 8-ժամյա աշխատանքային օր, արգելվել 9-18 տարեկան երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, МОТ) № 59 (1937) կոնվենցիան երեխաներին աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքը սահմանել է 15-ը: Մինչդեռ Իրանում, Թուրքիայում, Թաիլանդում, Կոստա Ռիկայում, Հայիթիում երեխաներին աշխատանքի են ընդունում 12 տարեկանից: Ճապոնիայում, Ավստրալիայում, Իսլանդիայում, Շվեդիայում օգտագործվում է երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը: ԱՄՆ–ի մեծ մասում 16 տարին չլրացրած դեռահասների աշխատանքային օրը 8 ժամ է: Սոցիալիստական երկրներում «մանկական աշխատանք» հասկացություն չկա: Սովետական կառավարության առաջին դեկրետներով արգելվեց երեխաների և կարգորոշվեց դեռահասների աշխատանքը: Այդ իսկ դրույթները մտան ՌՍՖՍՀ 1918 և 1922 թվականների աշխատանքային օրենսգրքերի մեջ: ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների աշխատանքային օրենսդրություններով աշխատանքի կարող են ընդունվել 16, իսկ բացառիկ դեպքերում՝ 15 տարեկանները:
ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՍՍՀՄ–ում, արտադպրոցական հիմնարկություն, որի գործունեության նպատակը երեխաների և պատանիների կոմունիստական դաստիարակությունն է, սովորողներին օգնելը՝ խորապես տիրապետելու գիտության հիմունքներին, նրանց մեջ ընթերցանության կուլտուրա սերմանելը: Մ. գ–ի ընթերցողները հիմնականում I-VIII դասարանների աշակերտներ են, կարդալ իմացող նախադպրոցականներ և մանկական ընթերցանության ղեկավարներ: Մ. գ–ի ֆոնդերը համալրվում են ընթերցողների տարիքային առանձնահատկություններին ու նախասիրություններին համապատասխան և պարունակում են հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի, գեղարվեստական գրականություն, տեղեկատու հրատարակություններ, մանկական պարբերականներ, ձայնապնակներ, դիաֆիլմեր