Տեխ. Մ. ս. հաջողությամբ զարգանում է նաև սոցիալիստական մյուս երկրներում: ԲԺՀ–ում և ԳԴՀ–ում նախապատվությունը տրվում է էլեկտրոնային տեխնիկայի, տեխ. կիբեռնետիկայի, մեքենաշինության ու հաստոցաշինության ուսուցմանը, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում՝ մոդելիզմին: Տեխ. Մ. ս. զարգացած է նաև կապիտալիստական մի շարք երկրներում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա):
Գեղարվեստական Մ. ս.: Երեխայի ստեղծագործական գործունեությունը արվեստի բնագավառում դրսևորվում է իմպրովիզացիաների (պատմվածքներ, բանաստեղծություններ, մեղեդիներ, պարային շարժումներ, խաղեր ևն) ձևով: Մ. ս. արվեստի բնագավառում նպաստում է երեխայի գեղագիտական ճաշակի դաստիարակությանը և գեղարվեստական կրթությանը (տես Գեղագիտական դաստիարակություն):
Կերպարվեստի Մ. ս. երեխայի համար ամենամասսայականն է: Երեխան իր ճանաչած առարկան, որպես կանոն, սկսում է պատկերել 3-4 տարեկանից: Նրա պատկերածը տեսանելի է և գործուն: Ավելի ուշ շրջանի մանկական նկարը խաղային թեքում և բովանդակություն ունեցող գծանկարչական պատմվածք է:
Գրական Մ. ս–յան տարրերը երեխայի մոտ դրսևորվում են մայրենի լեզվին տիրապետելուց հետո: Տարեցտարի երեխայի գրական ստեղծագործությունը դառնում է էլ ավելի նպատակասլաց, երեխան սկսում է հասկանալ գրական ստեղծագործությունների հասարակական արժեքը, դրանց ստեղծումը դառնում է նրա ստեղծագործական պրոցեսի նպատակը, որոշակիորեն դրսևորվում են հակումները գրական տարբեր ժանրերի նկատմամբ:
Երաժշտության բնագավառում Մ. ս. դիտվում է որսյես երաժշտական դաստիարակության մեթոդ: Երաժշտական Մ. ս–յան պրոբլեմները լայնորեն ուսումնասիրվել են ՍՍՀՄ ՄԳԱ նախադպրոցական դաստիարակության ինստիտուտում: 1960-ից մեծ տարածում են գտել ֆոտոկինոսիրողների խմբերը: Ստեղծվել են ակումբներ, լաբորատորիաներ և այլ հիմնարկներ:
1930-ական թթ. սկզբին երեխաների գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական Մ. ս–յան զարգացման նըպատակով ՍՍՀՄ մարզային, երկրամասային և հանրապետական կենտրոններում ստեղծվել են գեղ. դաստիարակության տներ, գիտամեթոդական հատուկ հիմնարկներ: 1952-ին գեղ. դաստիարակության տները միացվել են պիոներների և դպրոցականների պալատներին ու տներին: Մ. ս–յան ուսումնասիրմամբ զբաղվում են ՍՍՀՄ ՄԳԱ գիտահետազոտական ինստ-ները: Մանկական գեղ. ստեղծագործության թանգարանային հավաքածուներ կան Լենինգրադում, Կիևում, Երևանում: Այդպիսի խոշոր կենտրոններ են ստեղծվել Հնդկաստանում (Դելի), Հարավսլավիայում (Նովի Սադ), Ֆրանսիայում (Սևր), Իտալիայում (Ֆլորենցիա), ԱՄՆ–ում (Նյու Յորք) և այլուր:
Պատկերազարդումը տես 225-րդ էջից առաջ՝ ներդիրում:
ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՒՆԻԿԱԿԱՆ ԿԱՅԱՆ, տես Պատանի տեխնիկների կայան:
ՄԱՆԿԱՀԱՎԱՔ, մանկաժողով, օսմանյան Թուրքիայում հպատակ քրիստոնյա երեխաների բռնի հավաքագրումը՝ ենիչերիների շարքերը համալրելու նպատակով: Մ–ի սկիզբ է համարվում Մուրադ I սուլթանի (1359-90) ժամանակաշրջանը: Նախապես կատարվել է 3 կամ 5 տարին մեկ անգամ, իսկ XVI դարից՝ յուրաքանչյուր տարի: Բալկանյան երկրներում Մ–ները ավելի վաղ են կատարվել, քան Հայաստանում (1464-ից), ուր Մ–ներ համեմատաբար քիչ են եղել, քանի որ թուրք. կառավարությունն ի դեմս քրդական ցեղերի, այնտեղ ուներ հենարան:
Մ. ազգային ու սոցիալական ճնշման դրսևորումներից էր և նպատակ ուներ ջլատել քրիստոնյաների դիմադրական ուժը, դյուրացնել նրանց ձուլումը:
Գրկ. Զուլալյան Մ. Կ., «Դեվշիրմե»-ն (մանկահավաքը) օսմանյան կայսրության մեջ ըստ թուրքական և հայկական աղբյուրների, «ՊԲՀ», 1959, № 2-3:
ՄԱՆԿԱՄՍՈՒՐ, ՍՍՀՄ–ում 2 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների նախադպրոցական դաստիարակության հիմնարկություն՝ առողջապահության մինիստրության համակարգում: Մոր և մանկան պահպանության ապահովման կարևոր օղակ է, միջոցառումներ է իրականացնում երեխաների առողջության ապահովման, նրանց հոգեկան ու ֆիզիկական զարգացման ուղղությամբ: 1959-ին ՍՍՀՄ–ում ստեղծվել է մսուր–մանկապարտեզների միասնական համակարգ, որի պահպանության ծախսերը հիմնականում հոգում է պետությունը:
1979-ին ՍՍՀՄ–ում կար 80 հզ. (10 մլն 420 հզ. երեխա), ՀՍՍՀ–ում՝ 1061 (մոտ 130 հզ. երեխա) մսուր–մանկապարտեզ: Միայն Մ–ների թիվը ՍՍՀՄ–ում 12 հզ. 800 է (912 հզ. երեխա): Մ–ում երեխաները բաժանվում են չորս խմբի, մինչև 9 ամսական (կրծքի երեխաներ), 9-14 ամսական (չորեքթաթ գնացողներ), 14-24 ամսական (միջին) և 2-3 տարեկան (ավագ), որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է համապատասխան ռեժիմ ու բժշկ. հսկողություն: Մ–ների լայն ցանց կա նաև կոլտնտեսություններում (մասամբ՝ սեզոնային): Սոցիալիստական երկրների մեծ մասում Մ–ներ ստեղծվում են նույն սկզբունքներով, ինչպես ՍՍՀՄ–ում: Կապիտալիստական որոշ երկրների մանկական հիմնարկներում պահվում են նաև մսուրային հասակի երեխաներ (տես նաև Մանկապարտեզ):
ՄԱՆԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, երեխայի հոգեբանություն, հոգեբանության այն բաժինը, որն ուսումնասիրում է երեխայի հոգեկան զարգացման փաստերն ու օրինաչափությունները: Սերտորեն կապված է մանկավարժության, մանկավարժական հոգեբանության, հասակային մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, հատկապես երեխայի բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի հետ: Մ. հ–յան առարկա են. հոգեկան կառուցվածքի օնտոգենեզի պայմաններն ու շարժիչ ուժերը, առանձին հոգեկան պրոցեսները (կամային, հուզական, ճանաչողական), անձի որակների ձևավորումը, երեխաների տարիքային ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մանկան գործողության տարբեր ձևերը (խաղ, աշխատանք, ուսուցում): Առանցքային պրոբլեմներից են. կենսաբանական (հատկապես ժառանգական) և սոցիալ–մշակութային գործոնների փոխներգործության օրինաչափությունները, անձի զարգացման մեխանիզմների և ընթացքի վրա անհատական միկրոմիջավայրի ներգործելու հնարավորությունները ևն:
Այդ խնդիրների ուսումնասիրման մեթոդներից են անընդմեջ դիտումները, զրույցները, երեխայի աշխատանքային գործունեության (նկարչություն, ծեփակերտում, կոնստրուկտորական աշխատանք, գրական ստեղծագործություն) արդյունքների վերլուծությունը: Տարիքային զարգացումն ուսումնասիրելիս կիրառվում է ինչպես «լայնական կտրվածքի» (կարճատև փորձերի ու թեստերի օգնությամբ տարիքային զարգացման տվյալ աստիճանի առանձնահատկությունների և գոյացությունների բացահայտում), այնպես էլ «երկայնական» (տնական ժամանակաշրջանի ընթացքում) ուսումնասիրության մեթոդները:
Մ. հ., որպես գիտության ինքնուրույն բնագավառ, սկսեց զարգանալ XIX դ. 2-րդ կեսից՝ Դարվինի գաղափարների ազդեցությամբ, սակայն փորձարարական հետազոտությունները ծավալվեցին միայն XX դ.: Առաջին տասնամյակների ընթացքում, կուտակված փաստերի ընդհանրացման առումով, մեծ էին Վ. Շտեռնի, Կ. Բյուլերի, Կ. Կոֆկայի և Ա. Գեզելլի ծառայությունները: Հետագայում արտասահմանում առավել կանխակշիռ ներդրումներ կատարեցին Ժ. Պիաժեն, Բ. Ինհելդերը, Ա. Վալլոնը, Ջ. Բրուները, Ե. էրիկսոնը, Թ. Բաուերը և ուրիշներ: Այդ հեղինակների հետազոտությունները, սակայն (որոշ բացառություններով), հենվում են բիհևիորիզմի, ֆրեյդիզմի, պերսոնալիզմի, գեշտալտիզմի (տես Գեշտալդ հոգեբանություն) և բուրժ. հոգեբանության այլ դպրոցների գաղափարների վրա:
ՍՍՀՄ–ում երեխայի հոգեբանության ուսումնասիրումը հիմնվում է դիալեկտիկական մատերիալիզմի, ռեֆլեկտորային ուսմունքի և սովետական հոգեբանության սկզբունքների վրա: Երեխայի զարգացման վերաբերյալ արժեքավոր մտքեր են հայտնել Կ. Դ. Ուշինսկին, Վ. Մ. Բեխտերեը, Ա. Ֆ. Լազուրսկին, Ա. Պ. Նեչաևը: Մարքսիստական դիրքորոշմամբ աոաջին փորձնական ուսումնասիրությունները 20-ական թթ. կատարել են Կ. Ն. Կոռնիլովը, Պ. Պ. Բլոնսկին, Լ. Ս. Վիգոտսկին, Ա. Ռ. Լուբիան, Ա. Ն. Լեոնտևը և ուրիշներ: Լ. Ս. Վիգոտսկին առաջ քաշեց երեխայի հոգեկան զարգացման հասարակական–պատմական պայմանավորվածության գաղափարը, զարգացրեց երեխայի անձի ձևավորման գործում ուսուցման առաջատար դերի դրույթը, «զարգացման մոտակա զոնաների» գոյության գաղափարը: Սովետական հոգեբաններն ուսումնասիրում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/232
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ