դպրոցի հիմնադիրներից է, բուլղարացի առաջին խմբավարն ու զինվորական կապելմայստերը: Ստեղծագործությունը՝ ժող. երգերի մշակումներ, երգեր ու խմբերգեր և «Մուրացիկը» բուլղ. առաջին օպերան (անավարտ), մեծ դեր է կատարել Բուլղարիայի ազգային պրոֆեսոնալ երաժշտության ձևավորման մեջ: Մ–ի որդին՝ Խրիստո Մ. (1900-1953), բուլղ. առաջին բալետի («Օձը և Յանան», 1937) հեղինակ է: Մ–ի թոռը՝ Զդրավկո Մ. (ծնվել է 1925), կոմպոզիտոր է, Բուլղ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր:
ՍԱՆՈՂ ՄԵՔԵՆԱ, նախաթելից կամ ժապավենից մշակում է մանվածք, ավարտում մանրաթելային նյութի մշակումը մանման արտադրության մեջ: Ըստ կիրառվող մանրաթելի տեսակի տարբերում են բամբակի, կեղևային մանրաթելերի, բրդի, մետաքսի մնացորդների Մ. մ–ներ: Քիմիական մանրաթելից մանվածք ստանում են բնական մանրաթելերի մանման մեքենայով: Բոլոր տեսակի մանրաթելերը մտնելու համար հիմնականում կիրառվում է անընդհատ գործողության օղավոր Մ. մ., որը բարակեցնում է կիսաֆաբրիկատը, գոյացնում ժապավեն, ոլորում և փաթաթում մանվածքը: Բամբակի մանման երկկողմանի օղավոր Մ. մ–ում (նկ. ) նախաթելը, կոճից արձակվելով, մտնում է ձգիչ սարքի սնող զույգի մեջ: Դուրս եկող ժապավենը ոլորվում է, ստացված մանվածքը մանում է թելուղղիչ, անցնում օղակի վրա հագցվող աղեղիկով, ապա փաթաթվում իլիկի վրա հագցված թելակոճի կամ կապիչի վրա: Ստեղծվել են անիլիկ Մ. մ–ներ, որոնք իրականացնում են սնող արտադրանքի դիսկրետացումը (առանձին մանրաթելերի անջատումը), մանրաթելերի դիսկրետ հոսքի փոխազդումը, անընդհատ արտադրանքի ձևավորման համար դրանց միացումը կամ խտացումը, մանվածքի ոլորումը և փաթաթումը: Այդ մեքենաներից արդյունաբերության մեջ տարածում է ստացել պնևմոմեխանիկական Մ. մ.:
ՄԱՆՈՄԵՏՐ (< հուն. μανός — նոսր և … մետր), հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք: Լինում են զրոյից (լրիվ վակուումից) հաշվարկվող բացարձակ ճնշման, ավելցուկային ճնշման (բացարձակ և մթնոլորտային ճնշումների տարբերությունը, երբ բացարձակ ճնշումը մեծ է մթնոլորտայինից) չափումների համար նախատեսված Մ–եր և դիֆմանոմետրեր, որոնցով չափում են մթնոլորտայինից տարբեր երկու ճնշումների տարբերությունը: Մթնոլորտայինին հավասար ճնշումների չափման համար կիրառվում է բարոմետրը, իսկ զրոյին մոտ ճնշումների համար՝ վակուումաչափը: Մ–երի սանդղակներն աստիճանավորված են լինում տարբեր միավորներով՝ կԳ/մ² կամ կԳ/սմ², բար, մմ սնդ. ս., մմ ջր. ս., պա ևն: Մ–ի հիմնական կառուցվածքային տարրը զգայուն տարրն է՝ ճնշման սկզբնական փոխակերպիչը: Ըստ աշխատանքի սկզբունքի և զգայուն տարրի կառուցվածքի, Մ–երը լինում են զսպանակավոր (խողովակային, մեմբրանային, սիլֆոնային, նկ. 1), հեղուկային (նկ. 2, 3), մխոցավոր, դեֆորմացիոն: Կիրառվում են նաև այն սարքերը, որոնց աշխատանքը հիմնված է ճնշման ազդեցությամբ տարբեր նյութերի ֆիզիկական հատկությունների փոփոխությունների չափման վրա: Ժամանակակից Մ–երի մեծ մասը մի քանի ֆունկցիոնալ բլոկներից բաղկացած չափիչ բարդ սարքեր են: Ցուցմունքներն անմիջականորեն գրանցող կամ հաշվարկող Մ–երից բացի լայնորեն կիրառվում են նաև, այսպես կոչված, անսանդղակ Մ-երը (պնևմատիկ կամ էլեկտրակաև միասնականացված ելքային ազդանշաններով), որոնք օգտագործվում են վերահսկման, ավտոմատ կարգավորման և տեխնոլոգիական տարբեր պրոցեսների կառավարման համակարգերում:
ՄԱՆՉԵՍՏՐ (Manchester), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայում, Լանկաշիրի տերիտորիայում: Գտնվում է Պենինյան լեռների արմ. լանջին, Էրուել գետի ափին: 616 հզ. բն. (1978), կոնուրբացիայով՝ 2,6 մլն: Մ. Հարավ–Արևելյան Լանկաշիրի «տեքստիլ» քաղաքների (ընդգրկում է 52 քաղաք) կոնուրբացիայի ինդուստրիալ, առևտրա–ֆինանսական և տրանսպորտային խոշոր կենտրոնն է, ծովային նավահանգիստ: Ունի օդանավակայան: Տնտեսապես ակտիվ բնակչության 2/5-ը զբաղված է արդյունաբերության, ավելի քան 2/5-ը՝ առևտրի և սպասարկման ոլորտում: Մ–ում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությունը, քիմ., կարի արդյունաբերությունը: Մ. երկրի գիտական և մշակութային կենտրոն է (համալսարան ևն): Առաջին անգամ հիշատակվել է X դ.: Պահպանվել են XV-XVI և XIX դդ. ճարտ. հուշարձաններ, Մ–ում ապրել և գործել է (1842-1844 և 1850-70) Ֆ. Էնգելսը և այն կոչել աշխարհի առաջին ֆաբրիկային քաղաքը:
Հայերը Մանչեստրում: Մ–ի հայ համայնքը հիմնվել է 1863-ին, թեև հայերը (պոլսեցի վաճառականներ) Մ–ում երևացել են 1830-ական թթ.: 1863-ի մարտին ընտրվել է գաղութային վարչություն: Գաղութի ներքին գործերը տնօրինելու համար 1866-ին մշակվել է կանոնագիր, որը վերջնականապես հաստատվել է 1901-ին: Գաղութը ղեկավարող գործադիր մարմինը ընտրվում էր ընդհանուր ժողովում, 2 տարին մեկ անգամ: 1870-ին հայերը կառուցել են եկեղեցի (Ս. Երրորդություն, գործում է ցայսօր): 1911-ին Մ–ում բնակվող հայերի՝ թիվը հասել է 550-ի, որը զգալիորեն մեծացել է առաջին համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին, սակայն աստիճանաբար նվազել է հայերի՝ այլ վայրեր տեղափոխվելու հետևանքով: 1965-ին Մ–ում հաշվվում էր 400 հայ, 1981-ին՝ 100: Մշտաբնակ հայերից բացի Մ–ում զգալի թիվ են կազմում Իրանից, Իրաքից, Լիբանանից սովորելու եկած հայ ուսանողները (1980-ին շուրջ 150 մարդ), որոնք ստեղծել են «Էրեբունի»
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/239
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ