Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիսկոզային Մ–ի արտադրությունը, սակայն, անընդհատ ընդլայնվում է, քանի որ դրանք հիգիենիկ են, էժան և ստացվում են մատչելի հումքից: Արժեքավոր են նաև ապակուց ստացվող Մ., որոնք ջերմության, էլեկտրականության և ձայնի մեկուսիչներ են, կայուն են բարձր ջերմաստիճանների և քիմ. ազդակների նկատմամբ: Օգտագործվում են ապակյա կտոր գործելու, ապակեպլաստիկներ, չայրվող և ջերմակայուն իրեր, ֆիլտրող սարքեր պատրաստելու համար:
Սինթետիկ Մ. ստանում են սինթետիկ պոլիմերներից: Պոլիմերի հալույթը (պոլիամիդի, պոլիէթերի, պոլիօլեֆինի) կամ լուծույթը (պոլիակրիլանիտրիլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլ սպիրտ) ֆիլիերներով մղելով: Արտադրվում են մանածագործական և կորդային թելերի, շտապելային Մ–ի և միամանրաթելի ձևով, որոնք չափազանց ամուր են, մաշվածակայուն, ջրակայուն, առաձգական և կայուն քիմ. ազդակների նկատմամբ: Հումքի բազմազանության շնորհիվ հնարավոր է ստանալ բազմապիսի հատկություններով սինթետիկ Մ., որոնց արտադրությունն ընդլայնվում է շատ արագ: Այդ Մ. ժողտնտեսության բազմաթիվ բնագավառներից աստիճանաբար դուրս են մղում բնական և արհեստական Մ–ին:
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ, աես Առևտուր:
ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆ, տես Գին:
ՄԱՆՐԱԿԵՐՏ ճարտարապետության և բեմանկարչության մեջ, մակետ, 1. ճարտարապետության մեջ, կառուցված կամ նախագծվող շենքի, անսամբլի, քաղաքի ծավալատարածական կերտվածքը (գիպսից, փայտից, պլաստմասսայից, ստվարաթղթից և այլ նյութերից): Մ–ները լինում են տարբեր մասշտաբների (առանձին դեպքերում Մ. արվում է բնական չափով): Բնօրինակը վերաստեղծում են մոտավոր ձևով կամ բոլոր մանրամասնություններով (այդպիսի Մ. կոչվում է Մոդել) Մ. արվում է ճարտ. հորինվածքը ստուգելու և կատարելագործելու նպատակով: Մ–ները թանգարանների կարևոր ցուցանմուշներից են:
Հայ ճարտ. մեջ Մ–ները լայնորեն տարածված են եղել դեռես վաղ միջնադարում: Դրանք ըստ բնույթի չորս տեսակ են՝ նվիրան, նշխարատուփ, նախակերպար–Մ. և ճակտոնազարդ: Նվիրան Մ–ները շենքերի ճակատների հարթաքանդակների բաղկացուցիչ մասն են, պատկերված մեկենասի, թագավորի կամ իշխանի ձեռքին (Աթենի՝ VII դ., Աղթամար, Հաղպատ, Սանահին՝ X դ., Գագկաշեն՝ XI դ., Հաղարծին, Գանձասար, Դադիվանք՝ XIII դ.): Մ–նշխարատուփերը դրվել են եկեղեցիների ներսում (Հաղպատ, Սանահին): Նախակերպար–Մ–ները ծառայել են կառուցվող շենքերի ծավալային նախագծման համար (գտնված՝ Անգեղակոթում՝ VII դ., Անիում՝ XII դ., Սիսիանում՝ XIII դ.): Մ–ճակտոնազարդերը դրվել են եկեղեցիների տանիքներին, որպես կառույցի զարդարանքի տարր (Հաղպատ, Բարձրաքաշ վանք՝ X դ., Գեղարդ, Ամաղու Նորավանք, Գանձասար՝ XIII դ., Երևանի Զորավոր՝ XVII դ.), հաճախ ամենայն մանրամասնությամբ վերարտադրելով շենքի հորինվածքը և նույնիսկ հարդարանքը (Հառիճավանք՝ XIII դ.):
2. Բեմանկարչության մեջ ներկայացման որևէ գործողության կամ պատկերի տարածական, դեկորատիվ գունային լուծման վերաստեղծված բնօրինակը փոքր չափերով, երբեմն՝ գործող անձանց ֆիգուրներով: Պատրաստվում է բեմանկարչի էսքիզներով, որի հիման վրա ստեղծվում են բեմադրության դեկորների աշխատանքային գծագրերը:
Գրկ. Երեմյան Ա., Անգեղակոթում գտնված գմբեթավոր կառույցի մանրակերտը, «ԼՀԳ», 1976, № 10: Cuneо P., Les modeles en pierre de l'architecture armenienne, «Revue des armeniennes», t. 6, 1969.Լ. Զորյան, Մ. Հասրաթյան ՄԱՆՐԱՁԿՆԵՐ, սաղմոնների ընտանիքի սիգերի սեռի ձկներ: Հայտնի է 2 տեսակ, բալթիկական կամ եվրոպական Մ. (Coregonus albula) հիմնականում տարածված են Բալթիկ ծովում և Կարելիայի լճերում: Շատ շարժունակ են, մեջքը կանաչավուն է, կողքերը և փորը՝ արծաթավուն: Սնվում են պլանկտոնով: Սիբիրական Մ. (C. sardinella), գետային ձկներ են, ապրում են Սիբիրի գետերում: Սնվում են խոշոր խեցգետնակերպերով, ուրիշ ձկների մատղաշով: 2 տեսակն էլ ունեն արդյունագործական նշանակություն:
ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, մինիատյուր (< ֆրանս. miniature, իտալ. miniatura, < լատ. minium – ծիրանի պիգմենտ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները), ոչ տպագիր գրքի պատկերազարդում, կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Մ–յան առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական (երբեմն փորագիր) պատկերը (հատկապես դիմանկարային): Մ–յան մեկ այլ հատուկ տարատեսակը լաքով, յուղաներկով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին (տես Լաքեր գեղարվեստական): Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշտական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի» երկեր, կիրառվում է «մանրապատում»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական մանրանվագ ևն: Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում մանրապատումների թատրոնների խաղացանկը:
Մ–յան հիմնական բնագավառներից մեկը գրքի Մ. է (ծաղկումը), գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ: Գրքի Մ–յան հնագույն օրինակներ պահպանվել են Հին Եգիպտոսում (Նոր թագավորության շրջանի «Մեռյալների գրքերը»): Հին հույները պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի գրվածքները): Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կինոկադրերի նման: Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից (II դարից սկսած) մագաղաթյա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները: Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը: Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար ձեոագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Ամբրոզիանա գրադարան, Միլան): Հելլենիստական շրջանում Մ–յան գլխավոր կենարոններ են եղել Ալեքսանդրիան, Հռոմը. նշանավոր էին նաև Բյուզանդիոնը, Պերգամոնը, Անտիոքը, Եփեսոսը: Բյուզանդական Մ. ժառանգել է Ալեքսանդրիայի հունա–հռոմեական դասական և ասորական արլ. ավանդույթները: Պատկերամարտության շրջանում (726-843) Մ. անկում է ապրել: IX դ. 2-րդ կեսին նկատելի է Մ–յան զարգացման երկու միտում, ա) դեպի հելլենիստական Ալեքսանդրիան կողմնորոշված արքունի ոճ, բ) ասորա-պաղեստինյան կամ կապադովկիական ավանդներից սնվող «վանական ոճ», որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքին: Առաջին ոճը առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև Վասիլ Ա և նրա ընտանիքը (880-886, Ազգային գրադարան, Փարիզ), «Եսայի մարգարեի մեկնություններում» (XI դ., Վատիկանի գրադարան, Հռոմ), «Վասիլ Բ–ի մենոլոգիայում» (Վատիկանի գրադարան, Հռոմ) ևն: Երկրորդ ոճի փայլուն օրինակն է «Խլուդովյան սաղմոսարանը» (IX դ., Պատմության թանգարան, Մոսկվա): X դ. երևան են եկել նոր ազդեցություններ՝ պարսկական և մահմեդական, որոնք արտահայտվել են սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտ. մոտիվներում): Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ: Ուշ շրջանի Մ. հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով: Ասորիքում և Պաղեստինում (Եդեսիա, Մծբին, Անտիոք կենտրոններով) V դ. սկսած ասորի վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, որ իր կնիքն է դրել բյուզանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես և արևմատեվրոպական Մ–յան